«Good for You», ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի երգն է, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր ASAP Rocky-ն։ Երգը թողարկվել է 2015 թվականի հունիսի 22-ին՝ որպես Սելենա Գոմեսի «Revival» կոչվող երկրորդ անհատական ալբոմի առաջին սինգլ։
«Good for You»-ն գրվել է Սելենա Գոմեսի, Ջուլիա Մայքլսի, Ջասթին Թրենտերի, Նիք Մոնսոնի, Սըր Նոլանի, ASAP Rocky-ի և Հեկտոր Դելգադոյի կողմից[1][2]։ Սելենա Գոմեսը երգը ձայնագրել է մոտավորպես 45 րոպեում[3], սակայն ի սկզբանե որևէ մտադրություն չի ունեցել ինչ-որ կատարողի երգում ընդգրկելու։ Երբ ռեփեր ASAP Rocky-ն լսել է երգը, դրական կարծիք է հայտնել երգի մասին և այնուհետև ձայնագրել է իր հատվածը[4]։ Սա Գոմեսի առաջին համագործակցությունն է որևէ ռեփերի հետ[5]։ Չնայած նախկինում երգչուհին նույնպես սիրել է հիփ հոփ ժանրի երաժշտություն, սակայն չէր համագործակցում ռեփերների հետ իր տարիքի և երիտասարդ երկրպագուներ ունենալու պատճառով[6]։
2015 թվականի հունիսի 12-ին Սելենա Գոմեսը իր Ինստագրամի էջում հրապարակում է երկու լուսանկար և գրում է, որ հունիսի 22-ին թողարկվելու է իր նոր «Good for You» երգը[7]։ Հունիսի 17-ին հայտնի է դառնում, որ երգում իր մասնակցությունն է ունենալու նաև ռեփեր ASAP Rocky-ն[8], իսկ հաջորդ օրը Սելենան Ինստագրամում երգից մի փոքրիկ հատված է տեղադրում[9]։ Հունիսի 19-ին երգչուհին Ինստագրամում հրապարակում է երգի շապիկի պատկերը, որում պատկերված է ինքը՝ պատի առջև աթոռին նստած։ Այդ պատկերում նա բոբիկ է և կրում է միայն սպիտակ երկար վերնաշապիկ, իսկ ձեռքերով մազերն է բռնել[9][10]։ Հունիսի 22-ին երգը պաշտոնապես թողարկվում է iTunes-ում ներբեռնման համար[11]։
ASAP Rocky-ի ռեփ հատվածը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատներից։
Երգը ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ «Complex» ամսագրի լրագրող Էրիկ Դիփը գրել է, որ այս երգը և իր շապիկի պատկերը ցույց են տալիս երգչուհու ավելի հասուն կերպարը[12]։ «Billboard» ամսագրի Էրին Սթրեքերը երգն անվանելով «սեքսուալ», գրել է, որ երգչուհին «ակնհայտորեն պատրաստ է փորձել ինչ-որ նոր բան»[13]։ «Rap-Up» ամսագիրը գրելով երգի մասին, նշել է, որ Սելենան «լիովին հասունացել է ու չի վախենում ցույց տալ դա»[14]։ Idolator կայքի լրագրող Մայք Ուոսը նկատել է, որ երգչուհու ձայնը այս երգում «գրեթե անճանաչելի է»[15]։ MTV News հրատարակչության Ռոբ Մարկմենը մի ամբողջ հոդված է գրել այն մասին, թե ինչու է ASAP Rocky-ն հիանալի ընտրություն այս երգի համար[5]։ «USA Today» թերթի լրագրող Բրայան Մենսֆիլդը գրել է, որ երգը հետաքրքրություն է ստեղծում երգչուհու առաջիկա ալբոմի նկատմամբ[16]։ «XXL» ամսագրի լրագրող Էմանուելը իր հոդվածում գրել է, որ այս փոփ/հիփ հոփ համագործակցությունը կարող է ունենալ այն նույն հաջողությունը, ինչ ունեցավ երգչուհի Քեյթի Փերրիի և ռեփեր Ջուսի Ջեյի«Dark Horse» երգը[17]։
Երգի առաջին տեսահոլովակը, որի ռեժիսորն է Սոֆի Մյուլերը, ներկայացվել է 2015 թվականի հունիսի 26-ին Գոմեսի VEVO ալիքում[18]։ Այդ տեսահոլովակում ASAP Rocky-ի հատվածը ընդգրկված չէ։ 2015 թվականի օգոստոսի 18-ին Rocky-ի VEVO ալիքում տեղադրվում է տեսահոլովակի նոր տարբերակը, որում նաև առկա է նրա հատվածը[19]։
↑«'Good For You' Art Revealed». Selena Gomez's Official Website. 2015 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
↑28, 2015 Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է September 28, 2015.
↑SNS IFPI(սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201541. Ստուգվել է October 14, 2015.
↑SNS IFPI(սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201534 into search. Ստուգվել է September 24, 2015.
↑«Track Top-100 2015» (Danish). Hitlisten.NU. IFPI Denmark. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Årslista Singlar – År 2015» (Swedish). Sverigetopplistan. Swedish Recording Industry Association. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)