Cockiness (Love It)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Cockiness (Love It)»
Ռիհաննայի երգը «Talk That Talk» ալբոմից
Ձայնագրված2011
ԺանրԴենսհոլ, դաբստեպ
Լեզուանգլերեն
Տևողություն2:58
ԼեյբլDef Jam Recordsings, SRP Records
ՀեղինակՌիհաննա, Քենդիս Փիլեյ, Դի Աբերնեթ, Բանգլադեշ
ՊրոդյուսերԲանգլադեշ, Կուկ Հարել

«Cockiness (Love It)», բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի երգն է իր «Talk That Talk» (2011) կոչվող վեցերորդ ստուդիական ալբոմից։ Երգը գրվել է Ռիհաննայի, Քենդիս Փիլեյի, Դի Աբերնեթի և Բանգլադեշի կողմից։ Այն 2 րոպե 58 վայրկյան տևողությամբ դենսհոլ և դաբստեպ ժանրերի երգ է, որի բառերում երգչուհին արտահայտում է իր սեռական ցանկությունները։

Երգը տարբեր արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, որոնցից ոմանք բարձր են գնահատել երգի հիշվող լինելը և կոմպոզիցիոն կառուցվածը, իսկ մյուսները քննադատել են երգի բառերի բացահայտ սեքսուալ բովանդակությունը։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի տարբերակ[1]
  1. «Cockiness (Love It)» - 2։58
Որպես սինգլ - ռեմիքս
  1. «Cockiness (Love It) [Ռեմիքս]» (ASAP Rocky-ի մասնակցությամբ) - 3։39

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2011) Զբաղեցրած
տեղ
Հարավային Կորեա (Gaon Chart) 62
Մեծ Բրիտանիա (UK R&B Chart) 33
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 121
ԱՄՆ (Bubbling Under Billboard Hot 100 Singles) 17
ԱՄՆ (Billboard R&B/Hip-hop Digital Songs) 26

Ռեմիքս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Cockiness (Love It) Ռեմիքս»
«Cockiness (Love It) Ռեմիքս» սինգլի շապիկը (Ռիհաննայի և ASAP Rocky, )
Ռիհաննայի և ASAP Rockyսինգլը
ԹողարկվածՍեպտեմբերի 7, 2012 (2012-09-07)
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրԴենսհոլ, դաբստեպ, հիփ հոփ
Տևողություն3:39
ԼեյբլDef Jam Recordings
ՊրոդյուսերԿուկ Հարելլ
Ռիհաննայի սինգլների ժամանակագրություն
«Where Have You Been»
(2012)
«Cockiness (Love It) Ռեմիքս»
(2012)
«Diamond»
(2012)
ASAP Rocky-ի սինգլների ժամանակագրություն
«Street Knock»
(2012)
«Cockiness (Love It) Ռեմիքս»
(2012)
«Fuckin' Problems»
(2012)

Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակում իր մասնակցությունն ունի ամերիկացի ռեփեր ASAP Rocky-ն։ Չնայած երգի ռեմիքս տարբերակը չի ընդգրկվել «Talk That Talk» ալբոմում, սակայն 2012 թվականի սեպտեմբերի 7-ին այն թողարկվել է որպես ալբոմի վեցերորդ սինգլը[2]։ Ռեմիքսի թողարկումից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 6-ին, Ռիհաննան և ASAP Rocky-ն այն կատարել է MTV Video Music Awards 2012 մրցանակաբաշխությունում[3]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2012) Զբաղեցրած
տեղ
Կանադա (Billboard Digital Songs) 75
ԱՄՆ (Bubbling Under Billboard Hot 100 Singles) 2
ԱՄՆ (Bubbling Under Billboard R&B/Hip-Hop Singles) 7
ԱՄՆ (Billboard Hot R&B Songs) 18
ԱՄՆ (Billboard R&B/Hip-Hop Digital Songs) 10
ԱՄՆ (Billboard Hot Digital Songs) 61

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Talk That Talk (Deluxe Edition) – Rihanna». iTunes Store (US). Apple. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  2. «Rihanna - Cockiness (Love It) Remix (feat. ASAP Rocky)». iTunes Store (US). Apple. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8–ին-ին.
  3. «Rihanna Debuts 'Cockiness' Remix At VMA 2012». MTV. 2012 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7–ին-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]