«Shabba», ամերիկացի ռեփեր ASAP Ferg-ի երգն է, համագործակցությամբ ASAP Rocky-ի հետ։ Այն թողարկվել է 2013 թվականի հուլիսի 16-ին, որպես ASAP Ferg-ի «Trap Lord» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է ASAP Ferg-ի, ASAP Rocky-ի, Հերշել Գորդոն Լյուիսի, Կերտիս Սեմյուելի և Մեթյու Վաշինգտոնի կողմից, իսկ երգի պրոդյուսերն է Snugsworth-ը։ Երգը վերնագիրը կրում է ճամայկացի դենսհոլ ժանրի երաժիշտ Շաբա Ռենքսին (Shabba Ranks) անունը, ով նաև նկարահանվել է երգի տեսահոլովակի մի փոքր հատվածում։
Երգի հիմնականում դրակական արձագանքների է արժանացել երաժշտական քննադատների կողմից։ Complex ամսագիրը այն անվանել է 2013 թվականի ընթացքում թողարկված 3-րդ լավագույն երգը[1]։ Pitchfork Media ինտերնետ հրատարակչության կազմած 2013-ի լավագույն 100 երգերի ցանկում այն զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը[2]։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են ASAP Ferg-ը և ASAP Rocky-ն, թողարկվել է 2013 թվականի հուլիսի 15-ին[3]։ Տեսահոլովակի մի քանի կադրում նկարահանվել են ASAP Mob խմբի անդամները և Շաբա Ռենքսը։