Մոբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոբի
Moby 1.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ռիչարդ Մելվիլ Հոլլ
Richard Melville Hall
Ծնվել է սեպտեմբերի 11, 1965 (50 տարեկան)
Հառլեմ, Նյու Յորք, ԱՄՆ
Հառլեմ կամ Նյու Յորք[1]
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրեր տեխնո, թրիփ-հոփ, էլեկտրո, Ֆանկ, Ռոք
Մասնագիտություն Երգիչ, երգահան,գործարար
Գործիքներ Վոկալ, կիթառ, դաշնամուր, հարվածային, բազմաթիվ-գործիքներ
Լեյբլ Instinct Records, Mute Records, V2 Records
Կայք moby.com (անգլ.)]

Մոբի (անգլ.՝ Moby, իրական անունը, Ռիչարդ Մելվիլ Հոլլ / անգլ.՝ Richard Melville Hall; ծնվել է. սեպտեմբերի 11 1965 թվականին Հառլեմում (անգլ.՝ Harlem), Նյու Յորքում: Կարող է նվագել դաշնամուր, կիթառ, բաս-կիթառ և թմբուկներ: Սկզբում նվագում էր «Vatican Commandos» փանք խմբում, բայց 1989թ. փանկից անցավ էլեկտրոնային երաժշտության: Առաջին հավաքածուն թողարկեց 1992 թվականին (Moby անունով), որը պարունակում էր 12 երգ տեխնո ժանրում: Հետագայում այս նույն հավաքածուն վերաթողարկվեց՝ (The Story So Far) անվամբ: Մոբիի հայտնի երգերից են՝ «Go», «Porcelain», «Why Does My Heart Feel So Bad?», «Natural Blues», «Lift Me Up»: Մոբին նաև ունի երաժշտական հավաքածուներ, որոնք լույս են տեսել այս Մոբիի կեղծանուններով Voodoo Child, Schaumgummi, Barracuda, UHF, The Brotherhood, DJ Cake, Lopez և Brainstorm/Mindstorm.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդը ծնվել է Նյու Յորքում, բայց մեծացել է Դետրոյտում: Երբ Մոբին երկու տարեկան էր, նրա հայրը մահացավ ավտովթարում, և հետագայում տղան մեծանում էր մոր հետ, որը բավականին առաջադեմ կին էր և շատ էր ուշադրություն դարձնում տղայի տաղանդին: Ինը տարեկանում փոքրիկ Մոբին սկսում է սովորել կիթառ և դաշնամուր նվագել: «Moby» մականունը Ռիչարդը ստացել է նրա համար, որ իր հեռու բարեկամներից է Հերման Մելվիլը` «Մոբի Դիկի» հեղինակը: Պատանեկության տարիներին նվագում էր կիթառ տարբեր խմբերում՝ սկսած փանքից Vatican Commandos, անարխիկ խմբում Flipper և բավականին հայտնի այն տարիներին ULTRA VIVID SCENE խմբում:

1980 թթ. վերջում Մոբին տեղափոխվեց Նյու Յորք - հաուս երաժշտության ծննդավայրերից մեկը - և սկսեց ուսումնասիրել դիջեյական գործը տեղի ակումբներում՝ միաժամանակ գրելով սեփական ստեղծագործությունները: 1990-91թթ. բաց է թողնում մի քանի սինգլներ՝ քիչ հայտնի «Instinct Records» ստուդիայի օգնությամբ:

1991 սինգլ Go հայտնի «Twin Peaks» հեռուստասերիալի երաժշտությամբ մտնում է բրիտանական Top 10-ի մեջ և վաճառվում ավելի քան մեկ միլիոն օրինակով: Moby-ին իր առաջին մեծ հաջողությունից հետո նա զբաղվում էր հայտնի և ոչ այնքան խմբերի և երգիչների երգերի ձևավորմամբ, որոնց թվում են Մայքլ Ջեքսոն, Pet Shop Boys, Depeche Mode, Erasure, B-52 և Orbital:

Ռիչարդի առաջին լիարժեք հավաքածուն լույս է տեսնում 1992 թվականին: Հաջորդ տարի նա թողարկում է «I Feel It / Thousand» սինգլը, որը մտնում է Գինեսի ռեկորդների գրքի մեջ` որպես ամենաարագ երգը երաժշտության պատմության մեջ, և Մոբին կնքում է պայմանագիր Mute Records-ի հետ, որի կազմում լույս է տեսնում նրա մյուս հավաքածուն՝ «Ambient» անունով, որում հավաքված էին 1988-91թթ նյութերը: «Everything Is Wrong» սկավառակի վրա, որը լույս է տեսել 1995 թվականին, Ռիչարդը հանդես է գալիս որպես իսկապես օրիգինալ երաժիշտ՝ ստեղծելով մեկ երաժշտություն՝ կազմված տարբեր ժանրերից և ուղղություններից: Այս հավաքածուին հայտնի երաժշտական ամսագիր Spin շնորհում է տարվա «Երաժշտական հավաքածու» կոչումը:

Հաջորդ հավաքածուն «Animal Rights», որը լույս է տեսնում1996 թվականին, նույնպես բազմաժանր խառնուրդ էր, բայց արդեն այստեղ կար Մոբիի քիչ անսովոր ձայնը: Ինքը՝ հեղինակը, գոհ է արված աշխատանքով, բայց սկավառակը վաճառվում է բավականին վատ: Այդ անհաջողությունից Մոբին սկսում է իրեն վատ զգալ, իսկ թոքերի քաղցքեղից մահանում է նրա մայրը: 1997 թվականին հանդես գալով Voodoo Child կեղծանվան տակ՝ Մոբին բաց է թողնում «The End Of Everything» և «I Like To Score» սկավառակները, որոնցում նա հավաքում է սեփական երգերի ռեմիքսները, որոնք օգտագործվել են ֆիլմերում: Հուրախություն Մոբիի՝ այս սկավառակը վաճառվում է ավելի լավ, քան «Animal Rights», և ուժ տալիս հետագա աշխատանքի համար:

Ահավոր մեծ հայտնություն բերեց Մոբիին «Play» հավաքածուն (1999թ): Այն իրենից ներկայացնում է բավականին դանդաղ աշխատանք՝ իր մեջ ներառող downtempo բիթի և հոյակապ երաժշտության միաձուլում: «Honey» և «Find My Baby» հավաքածուների առաջին երկու երգերը ստեղծել է բավականին հնարամտորեն: Այստեղ Մոբին միացրել է բլյուզ վոկալային կարճ հատվածները բրեկբիթային տեխնոյի հետ: Կամաց լսվող դաշնամուրը և ընդհատվող ջութակը «Porcelain» երգում հնչում են բավականին գեղեցիկ:

«Play» հավաքածուն վաճառվել է ավելի քան տասը միլիոն օրինակով: 26 երկրում հավաքածուն դարձել է «պլատինային», երեք տարի շարունակ նոմինացվել «Grammy», ստացել մի քանի մրցանակ, այդ թվում՝ MTV և VH1:

2002 թվականին լույս է տեսնում Մոբիի վեցերորդ հավաքածուն «18», որի ձայնագրությանը մասնակցել են Sinéad O'Connor, Angie Stone, MC Lite, Azure Ray:

2005 թ լույս է տեսնում նոր հավաքածու՝ «Hotel» անունով, որում նա համաձուլել է էմբիենթը և փոփ-ռոքը: Հավաքածուի ամենասիրված երգն է «Lift me up», որը Մոբին որոշեց ընդգրկել հավաքածուի մեջ ամենավերջին պահին երազում դրա կատարումը տեսնելուց հետո: Բոլոր ձայները և երաժշտական գործիքները կատարվել և ձայանագրվել են Մոբիի և երգիչ Լոուրեն Դաունի կողմից:

2007 թվականին հիմնադրում է ռոք խումբ The Little Death NYC՝ իր ընկերներ Լոուրեն Դաուն, Դառոն Մերֆիի և Աառոն Նուռկսի մասնակցությամբ:

Հաջորդ նրա աշխատանքը դառնում է «Last Night» հավաքածուն (2008): Այն իր մեջ ներառում է 80-ականների պարային երաժշտության մոտիվները, տեխնո և հիփ-հոփ: Նույն թվականին Մոբին հիմնադրում է MobyGratis նախագիծը, որի գաղափարն է այն, որ ցանկացած անհայտ կինեմատոգրաֆիստ կարող է օգտագործել Մոբիի երգերը իր ֆիլմում անվճար:

«Wait for Me» հավաքածուի լույս տեսնելը կայացավ 2009 թվականին, որին հաջորդեց «Shot in the Back of the Head» երգի տեսահոլովակի նկարահանումը, որը կարելի էր ներբեռնել Մոբիի կայքից: Հոլովակի ռեժիսորն է Դեվիդ Լինչը: Դրանից հետո Մոբին բաց է թողնում սինգլ «Pale Horses» և սկսում նաև որոշ ժամանակ ամեն իր երգին կայքում տեղադրել անիմացիոն կարճ տեսահոլովակներ: Այդ ամառ Մոբին գնում է Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա՝ շրջագայության:

2010 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում Միլեն Ֆարմերի «Bleu noir» հավաքածուն, որում ութ երգի երաժշտությունը գրել է Մոբին, այդ թվում՝ Bleu noir երգը, որի երաժշտությունը օգտագործում է Destroyed հավաքածուում (The Day երգում): Մոբին նաև գրել է «Inseparables» երգի անգլերեն բառերը:

Փետրվարի 15-ին իր կայքում Մոբին հայտնում է նոր հավաքածուի մասին, որի անունն է Destroyed: Նա նշում է, որ հավաքածուն լույս կտեսնի 2011 թվականի մայիսի 16-ին: Երաժշտական հավաքածուի հետ զուգահեռ լույս կտեսնի նաև ֆոտոալբոմ, որը նույնպես կկոչվի Destroyed, որում տեղ կգտնեն այն բոլոր Մոբիի կողմից արված լուսանկարները: Այդ նույն օրը լույս է տեսնում Be The One EP հավաքածուն՝ կազմված երեք երգից Be The One, Sevastopol и Victoria Lucas:

Մոբին՝ որպես բարեգործ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոբին մի շարք բարեգործական կազմակերպությունների անդամ է: Նա համագործակցում է MoveOn և The Humane Society հետ:

Մոբին՝ որպես գրող[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոբիի շատ հավաքածուներում կան կարճ գրվածքներ, որոնց հեղինակն է հենց ինքը՝ Մոբին (այն լինում է սկավառակի տուփի մեջ): «Everything Is Wrong» կար հոդված քլորային նյութերի վերաբերյալ («Մենք օգտագործում ենք վնասակար քլորային սպիտակեցնող նյութեր, որպեսզի պահպանենք մեր ներքնազգեստը սպիտակ»):

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոբին ապրում է Լոս Անջելեսում, առաջ ապրում էր Նյու Յորքում՝ Մանհեթեն թաղամասում: Նրան է պատկանում ոչ մեծ սրճարան՝ TeaNY անունով:
  • Մականունը վերցված է Հերման Մելվիլի «Մոբի Դիկ» ստեղծագործությունից, որի հեղինակը նրա հեռավոր բարեկամն է:
  • «Extreme Ways» երգը հնչում է Ջեյսն Բորնի եռապատման ֆիլմերի ավարտական տիտրերում:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 «Suck» - Beef Bellows (ռոք խմբի մասնակից)

Հարցազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հավաքածուների լույս տեսնելուց հետո Մոբին հարցազրույցներ էր տալիս, որոնք տարածվում էին սահմանափակ քանակով ձայնասկավառակների վրա: Այդ հարցազրույցներն արված են «հարց - պատասխանի» տեսքով, իսկ սկավառակի վրա լսվում է միայն Մոբիի ձայնը (հարց տվողի ձայնը չի լսվում): Պատասխանները բաժանված են իրարից մոտ 1 վայրկյան լռությամբ, իսկ հարցերը գրված էին թղթի վրա, որը տրվում էր սկավառակի հետ (ինֆորմացիան ըստ discogs.com կայքի)

Հարցերի ցուցակը և հարցազրույցների մասին կարելի է իմանալ այս կայքերից:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #12456481X // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014: