Դենի Օ'Դոնոհյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենի Օ'Դոնոհյու
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունDanny O'Donoghue
Ի ծնե անունԴենիել Ջոն Մարկ Լյուկ Օ'Դոնոհյու
Ծնվել էհոկտեմբերի 3, 1979 (44 տարեկան)[1]
Դուբլին, Իռլանդիա
ԵրկիրԻռլանդիա
Ժանրերալտերնատիվ ռոք, փոփ ռոք
Մասնագիտություներգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ, ստեղնաշարային գործիքներ, կիթառ
Գործունեություն1998 - այժմ
ԼեյբլSony Music Entertainment
ԿրթությունHoly Cross National School? և National Performing Arts School?
ԱնդամակցությունThe Script
ԿապվածMytown, The Script
 Danny O'Donoghue Վիքիպահեստում

Դենիել Ջոն Մարկ Լյուկ Օ'Դոնոհյու (անգլ.՝ Daniel John Mark Luke O'Donoghue, հոկտեմբերի 3, 1980(1980-10-03)[2], Դուբլին, Իռլանդիա)[3], իռլանդացի երգիչ-երաժիշտ, The Script ալտերնատիվ ռոք խմբի մենակատարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենին ծնվել է Դուբլինում՝ Բալինտիրում, Շեյ և Էյլիշ Օ'Դոնոհյուների ընտանիքում։ Նրա հայրը՝ Շեյը, եղել է The Dreamers խմբի անդամ։ Դենին վեց երեխաներից կրտսերն է։ Մանուկ տարիներին Դենին դեմ էր երաժիշտ դառնալու գաղափարին, սակայն, վերջին հաշվով նա լքեց դպրոցը, որպեսզի շարունակի երաժշտական կարիերան[4]։

1999 թվականին Դենին պայմանագիր կնքեց Universal Records լեյբլի հետ՝ այդկերպ դառնալով Mytown խմբի անդամ իր ընկեր Մարկ Շիհանի հետ միասին (The Script խմբի այժմյա կիթառահարի և բեք վոկալիստի)։ Խումբը որոշ ժամանակ հաջողություններ ունեցավ, ինչից հետո Դենին և Մարկը տեղափոխվեցին Լոս Անջելես, որտեղ սկսեցին երգեր և պրոդյուսեր հանդիսանալ այնպիսի երգիչների համար, ինչպիսիք են Բրիթնի Սփիրսը, Boyz II Men-ը և TLC[4]։

Մեկ տարի անց նրանք վերադառնում են Դուբլին, որտեղ նրանց է միանում հարվածային գործիքներ նվագող Գլեն Փաուերը։ Այդկերպ նրանք սկսում են աշխատել սեփական նյութերի վրա, ինչի հետևանքով 2001 թվականին ձևավորվեց The Script խումբը[5]։

Խմբի դեբյուտային ալբոմը թողարկվել է 2008 թվականի օգոստոսի 8-ին։ Սկավառակի բոլոր երգերի համահեղինակը Դենին է։ Այն ունեցավ մեծ հաջողություն հատկապես խմբի հայրենիքում՝ Իռլանդիայում։ Իլանդական ձայնասկավառակների չարթում այն գրավեց առաջին հորիզոնականը[6]։ Դրանից հետո նրանք թողարկեցին ևս երկու ձայնասկավառակ՝ «Science & Faith» (2010 թվականի սեպտեմբերին) և «#3» (2012 թվականի սեպտեմբերին)։ Այդ երկու ձայնասկավառակներն էլ լավագույնը դարձան Իռլանդիայում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից մինչև 2012 թվականին Դենին հանդիպում էր լիտվացի մոդել Իրմա Մալիի հետ, որի հետ նա ծանոթացել էր «Breakeven» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Զույգը բաժանվեց Դենիի և «The Voice UK» նախագծի մասնակից Բո Բրյուսի սիրավեպի վերաբերյալ բամբասանքների պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Danny O'Donoghue»։ Glamour Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-22-ին։ Վերցված է փետրվարի 14, 2013 
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Andi O' Donoghue on Twitter»։ Վերցված է սեպտեմբերի 29, 2014 
  4. 4,0 4,1 «Danny O'Donoghue: 'I idolised Dad. I'd bring home my songs to him like paychecks'»։ The Observer։ Արխիվացված օրիգինալից 2013-06-06-ին։ Վերցված է 2013-06-05 
  5. «Oh Danny boy! Script revel in chart success»։ Irish Independent։ Արխիվացված օրիգինալից 2013-06-06-ին։ Վերցված է 2013-06-05 
  6. «The Script - The Script - Music Chart»։ Արխիվացված օրիգինալից 2013-06-06-ին։ Վերցված է 2013-06-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]