Փողոցային պարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Փողոցային պարեր
StreetDance
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանր Մելոդրամա
Թվական 2010, հունիսի 3, 2010[1] և մայիսի 27, 2010[2]
Պրեմիերա 2010 թվական
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Մաքս Ջիվ, Դանիա Պակսվինի
Պրոդյուսեր Պոլ Ջելֆոն, Կրիստիան Լանգան, Արնաբ Բաներժի
Սցենարի հեղինակ Ջեյն Ինգլիշ
Դերակատարներ Շարլոտա Ռեմլինգ, Նիկոլա Բեռլի, Ռիչարդ Ուինզոր, Ռեյչել Մակդաուել
Օպերատոր Սեմ Մակկյորդի
Կինոընկերություն Vertigo Films, BBC Films, Entertainment One, HMV Group և Phase 4 Films
Տևողություն 98 րոպե
Բյուջե $36 820 000
Հաջորդ Փողոցային պարեր 2
IMDb ID 1447972
Պաշտոնական կայքէջ

Փողոցային պարեր (անգլ.՝ «Street Dance 3D») - անգլիական ֆիլմ 2010 թվականին նկարահանված։ Ռեժիսորներ՝ Մաքս Ջիվ և Դանիա Պակսվինի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը սկսվում է փողոցային պարեր ընտրական մրցաշարում։ «Ջեյ 20» խումբը դուրս է գալիս եզրափակիչ փուլ։ Փոքր հաղթանակից հետո թիմի գլխավոր՝ Ջեյը թողնում է իր թիմը ղեկավարությունը հանձնելով Կառլիին։ Սկզբում Կառլին չի կարողանում համակերպվել ղեկավարության հետ, ապա նրանք որոնում են նոր վայր պարապմունքի համար։ Սկզբի համար Կառլին գտնում է դահլիճ, որտեղ թիմը կարող է գործել։ Նրանք ի սկզբանե վատ հարաբերությունների մեջ էին բալետային խմբի հետ, որոնք այդ դահլիճում պարապում էին հանձնաժողովի համար։ Հելենան՝ բալետային խմբի տնօրենը, նոր պայման է դնում Կառլիի և իր խմբի առաջ. նրանք պետք է պարապեն բալետային խմբի հետ։ Այնուհետև նրանք փորձում են ընդհանուր լեզու գտնել։ Այս ամբողջ ժամանակ Կառլին տառապում էր Ջեյի հետ բաժանվելու պատճառով։ Հելենան Կառլիին հրավիրում է բալետ դիտելու, իսկ կառլին համաձայնվում է։ Այս բեմականացումը դիտելուց հետո Կառլին մեծ փորձ է ձեռք բերում։ Գնալով տուն նա ահնդիպում է Ջեյին, նրանք միասին գիշերում են, հաջորդ օրը Կառլիի տրամադրության փոփոխությունը նկատում են բոլորը, նույնիսկ բալետային խմբի պարող Թոմասը։ Երեկոյան Կառլին նոր խմբին տանում է ակումբ, որպեսզի նորերը հասկանան, զգան փողոցային պարերի ոգին։ Ակումբում անցկացվում էր փոքր մրցաշար, ցանկացողները կարող էի մրցել «The Surche» ազգային չեմպիոնների հետ։ Կառլին որոշում է հաղթել «The Surche» խմբին։ Թոմասը նրան առաջարկում է չնմանվել հակառակորդին և չմոռանալ, որ խմբում կան 5 բալետ պարողներ։ Հենց այդ երեկոյան շենքի տանիքում իրականացվում է առաջին փորձը պարի և համբույր վերջում...Հաջորդ օրը Կառլին խմբի անդամներին պատմում բացատրում է այն ամենը ինչ ինքն ու Թոմասը որոշել էին և առաջարկում է նոր անուն թիմի համար «Հրատապ կետ»: Աշխատանքը եռում էր նոր թափով, բայց մի խնդիր առաջացավ. բալետի քննությունը պարզվեց, որ նույն մրցաշարի օրն է։ Բայց նրանք այդ ամենը Հելենայի հետ քննարկելուց հետո, որոշում են, որ քննությունից անմիջապես հետո կգնան Փողոցային պարերի մրցույթին։ «Հրատապ կետ»-ը ելույթ պետք է ունենար վերջում։ Հասնում էր նրանց հերթը բայց չկար Թոմասը և իր թիմը։ Կառլին հուսահատ էր։ Երբ հասավ նրանց հերթը նրանց օգնեց Եդդին-Կառլիի ընկերը։ Ետնաբեմում Կառլին հանդիպում է Ջեյին և մոտենում Կառլիին։ Եդդին դուրս են անում բեմից և նորից բեմ հրավիրում «Հրատապ կետ» թիմին, այս անգամ նրանք պատրաստ էին։ Սկզբում հանդիսատեսի համար ամեն ինչ անհասկանալի էր.լսվում էր բալետային երաժշտություն, ապա երաժշտության կտրուկ փոփոխություն եղավ, բոլորն ուրախ էին, դիտում էր նաև Հելելնան և ակադեմիայի տնօրենը։ Շոուն հաջողվեց...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Շարլոտա Ռեմլինգ Հելենա
Նիկոլա Բեռլի Կառլի
Ռիչարդ Ուինզոր Թոմաս
Ակվելի Ռոաչ Ջեյ
Տենիշա Բոններ Շոնա
Լեքս Միլչարեկ Բուգի
Կոֆի Ագիմանգ Մակ
Սաշա Չանգ Էյմի
Բրեդլի Չարլզ Ֆրենկի
Ստեֆանի Նգուեն Ստեֆ
Բրուկ Միլիններ Բրուկ
Ջորջ Սեմսոն Էդդի
Ռայմս Լեկուան Ժասմին
Ռեյչել Մակդաուել Իզաբելլա
Ֆրենկ Խարպեր Ֆրեդ
Պատրիկ Բալադի պարոն Խարդինգ
Էլինոր Բրոն տիկին Ֆլյորի
«Անսխալ» «The Surge»
Թշլի Բանջո Աարոն

Կրկնօրինակման ռեժիսոր-Լյուդմիլա Իլինա

Կարգախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երկու աշխարհ-մեկ երազանք»
  • «Եզակի 3D սուզում»

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tinie Tempah - «Pass out»
  2. N-Dubz feat. Bodyrox - «We dance on»
  3. Lightbulb Thieves - «Work it out»
  4. Ironik feat. Chipmunk and Elton John - «Tiny dancer (Hold me closer)»
  5. N-Dubz - «Strong again»
  6. Pixie Lott - «Live for the moment»
  7. Aggro Santos and Kimberly Wyatt - «Candy»
  8. Cheryl Cole - «Fight for this love»
  9. Lethal Bizzle - «Going out tonight»
  10. Sugababes - «Get sexy»
  11. LP & JC - «The humblest start»
  12. Wiley - «Cash in my pocket»
  13. Madcon - «Beggin»
  14. LP & JC feat. Skibadee, MC Det, Chrome, Blemish - «Club battle»
  15. Fatboy Slim - «Champion sound»
  16. Vega 4 - «Life is beautiful»
  17. McLean feat. Tinchy Stryder - «Broken»
  18. Swiss feat. Music Kidz - «One in a million»
  19. Mikey J - Ever even
  20. Craig David - «One more lie (Standing in the shadows)» (Donae’o mix)
  21. N-Dubz - «I don’t wanna go to sleep»
  22. Mikey J - «KF2»
  23. Clement Marfo and the Frontline - «Champion»
  24. Wiley - «My rolex»

Հմտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mikey J feat. FILMharmonic Orchestra Prague - «Grand finale»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]