Վայքլեֆ Ժան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայքլեֆ Ժան
WyclefJean.jpg
Ի ծնե անունանգլ.՝ Nel Ust Wyclef Jean
Նաև հայտնի է որպեսWyclef Jean
Ծնվել էհոկտեմբերի 17, 1969(1969-10-17)[1][2][3] (53 տարեկան)
Կրուա դե Բուկե
ԵրկիրFlag of Haiti.svg Հայիթի
Ժանրերհիփ հոփ և ռեգգի[4]
Մասնագիտությունռեփեր, երաժիշտ, դերասան, իրավապաշտպան և կինոպրոդյուսեր
Գործիքներկիթառ և վոկալ[4]
ԼեյբլColumbia Records
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ, Վալիսբերգի ավագ դպրոց և Five Towns College?
ԱնդամակցությունFugees
Պարգևներ
Grand Officer of the National Order of Honor and Merit
Կայքwyclef.com
Commons-logo.svg Wyclef Jean Վիքիպահեստում

Վայքլեֆ Ժան (անգլ.՝ Wyclef Jean, հոկտեմբերի 17, 1969(1969-10-17)[1][2][3], Կրուա դե Բուկե), ամերիկացի երաժիշտ։ Կարլոս Սանտանայի, Avici-ի և Ալեշանդրե Պիրեսի հետ 2014 թվականի Բրազիլիայի մրցաշարի փակման արարողության ժամանակ կատարել են ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հիմնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 17-ին և մանկությունն անցկացրել է Հայիթիում։ Անվանակոչվել է ի պատիվ միջնադարյան բարեփոխիչ Ջոն Վիկլիֆի։ Երբ Վայքլեֆը 10 տարեկան է եղել, իր ընտանիքը տեղափոխվել է Բրուքլին[5], իսկ ավելի ուշ` Նյու Ջերսի։

Երաժշտական կարիերան սկսել է The Fugees հիփ-հոփ տրիոյում, որտեղ նրա գործընկերներն էին Լորին Հիլլը և իր զարմիկը` Ժանա Պրաս Միշել։ The Fugees Blunted դեբյուտային ալբոմը «Billboard Hot 100»-ում 49-րդ հորիզոնականն է զբաղեցրել և աշխարհում վաճառվել է ավելի քան 2 միլիոն օրինակ։ Այն իրենց ամենաբարձր ձեռքբերումն է եղել։

1997 թվականին Վայքլեֆը թողարկեց առաջին սոլո ալբոմը` «The Carnival»: 2000 թվականին դուրս եկավ երկրորդ սոլո ալբոմը The Ecleftic: 2 Sides II a Book, որը ձայնագրվել էր հրավիրված կատարողների, այդ թվում Յուսսու Ն'Դուրի, Earthի, Wind & Fireի,, Քեննի Ռոջերսի, Դուեյն Ջոնսոնի և Մերի Ջեյ Բլայջի։ Բլայջի հետ Վայքլեֆը թողարկել է «911» սինգլը։ 2000 թվականին MTV Europe Music Awards նոմինացվել է «Լավագույն հիփ-հոփ արտիստ» կոչմանը[6]։

2006 թվականին Շակիռայի հետ դուետում ձայնագրել է պարային կոմպոզիցիա` «Hips Don’t Lie». որը գլխավորել է աշխարհի հիթ-շքերթների մեծամասնությունը, այդ թվում նաև Billboard Hot 100-ը։

2010 թվականին նա ծրագրել էր մասնակցել Հայիթիի նախագահական ընտրություններին[7], սակայն Հայիթիի կառավարությունը հրաժարվեց գրանցել նրան։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нэшвилл (սերիալ) (2012-2013 թվականներ)
  • Black November (2012 թվական)
  • Redline (2007 թվական)
  • Full Clip (2006 թվական)
  • One Last Thing... (2005 թվական)
  • Третья смена (2005 թվական)
  • Dirty (2005 թվական)
  • Стрельба (2002 թվական)
  • Carmen: A Hip Hopera (2001 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]