Բաչատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաչատա
Բաչատա
Մշակութային հիմքերԴոմինիկյան Հանրապետություն
Հատուկ գործիքներԿիթառ, բաս կիթառ,Requinto,rhythm guitar,էլեկտրակիթառ,güira
Ենթաժանրեր
Traditional Bachata,bachatón
Տարածաշրջանային բեմեր

Բաչատա (անգլ.՝ Bachata), լատինաամերիկյան երաժշտական ժանր, սկզբնավորվել է Դոմինիկյան Հանրապետությունում 20-րդ դարի առաջին կեսին՝ ներառելով տեղի, աֆրիկյան և եվրոպական երաժշտական տարրեր[1]։

Բաչատայի առաջին ատեղծագործությունները ձայնագրվել են Խոսե Մանուալ Կալդերոնի կողմից։ Վերջինս Դոմինիկյան Հանրապետությունից էր։ Բաչատան սկիզբ է առնում բոլերոյից և սոն կուբայական երաժշտական ժանրից (իսկ ավելի ուշ՝ 1980-ականների կեսերից, մերենգե դոմինիկյան երաժշտությունից)։ Ժանրն անվանող նախնական տերմինը եղել է amargue ("վիշտ", "թախծոտ երաժշտություն" կամ բլյուզ երաժշտություն) մինչև երկիմաստ տերմինի (և չեզոք տրամադրությամբ)՝ բաչատայի հայտնի դառնալը։ Բաչատա երաժշտության հետ միասին զարգացել է նաև բաչատա պարը[2]։

Համատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաչատա պարող զույգ

Ամենավաղ բաչատան սկզբնավորվել է Դոմինիկյան Հանրապետության ծայրամասերում XX դարի առաջին կեսին։ Խոսե Մանուալ Կալդերոնը ձայնագրել է առաջին բաչատա ժանրի երգը՝ «Borracho de amor»-ը 1962 թվականին։ Ժանրն իր մեջ ներառում էր պան-լատինական ամերիկյան ոճը՝ բոլերոն, միավորած սոն ժանրից բխող մի շարք տարրերի հետ և Լատինական Ամերիկայում տարածված աշուղական երգեցողության ավանդույթները։ Իր պատմության ընթացքում բաչատան հիմնականում անտեսված է եղել Դոմինիկյան հանրապետության էլլիտայի կողմից և ասոցացվել գյուղական թերզարգացած խավի և հանցանքի հետ։ Դեռևս 1980 - ականներին Դոմինիկյան Հանրապետությունում բաչատան համարվում էր չափազանց գռեհիկ, բռի և չմշակված երաժշտություն հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հեռարձակվելու համար։ 1990-ականներին, այնուամենայնիվ, բաչատայի գործիքավորումն ավանդական բաչատայի՝ նեյլոնե լարերով իսպանական կիթառից և մարակասից փոխվեց ժամանակակից բաչատայի՝ էլեկտրական կիթառի և գուիրայի։ XXI դարում Monchy y Alexandra, Ավենտուրա և նմանատիպ այլ խմբերի կողմից ստեղծված Urban Bachata-ի ի հայտ գալուց հետո բաչատա ժանրն ավելի է վերափոխվել։ Բաչատայի այս նոր ժամանակակից ոճերը դառնում են միջազգային ֆենոմեն։ Իսկ այսօր բաչատան լատինական երաժշտության ամենահայտնի ոճերից մեկն է։

Բաչատա

Գործիքավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրապես բաչատա խումբը բաղկացած է յոթ գործիքներից՝ Requinto և Segunda տեսակի կիթառներից, էլեկտրական կիթառից, սովորական կիթառից, բաս կիթառից, բոնգո երաժշտական գործիքից և güira հարվածային գործիքից։ Segunda-ն ապահովում է երաժշտության սինկոպատը։ Բաչատա խմբերը հիմնականում կատարում են սովորական բոլերո ոճով (գործիքավորումը, որում օգտագործվում է արպեջո (երբ տոները հնչում են ոչ թե միաժամանակ, այլ միմյանց արագ հաջորդելով) բաչատայի տարբերակիչ առանձնահատկությունն է), սակայն մերենգե բաչատայի դեպքում հարվածային գործիքավորողը բոնգոյից անցնում է տամբորայի՝ դոմինիկյան թմբուկի։ 1960-ականներին և 1970-ականներին güira-ի փոխարեն օգտագործվել է մարակաս։ 1980-ականնրին մարակասից անցում տեղի ունեցավ դեպի ավելի ունիվերսալ güira-ի, քանի որ բաչատան գնալով դառնում էր ավելի պարային[2]։


Երաժշտության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դոմինկյան բաչատա ժանրի ստեղծագործությունները ի հայտ եկան անմիջապես դոմինիկացի քաղաքական գործիչ Տրուխիլոյի մահից հետո։ 1962 թվականին Խոսե Մանուել Կալդերոնը ձայնագրել է առաջին բաչատա սինգլները (Borracho de amor-ը և Que será de mi (Condena)-ը)։ Տրուխիլոյի մահից հետո ձայնագրությունների հոսքն ավելի մեծացավ։ Կալդերոյի՝ բաչատայի պատմական դեբյուտներին հետևեցին շատ այլ ձայնագրություններ արված Rodobaldo Duartes-ի, Rafael Encarnacion-ի, Corey Perro-ի, Antonio Gómez Sacero-ի, Luis Segura-ի, Louis Loizides-ի, Eladio Romero Santos-ի, Ramón Cordero-ի և այլոց կողղմից։ 1960-ականներին ծաղկում ապրեց դոմինիկյան երաժշտական արվեստն ու բաչատան, որը գերիշխող ժանր էր։

Չնայած 1960-ականներին ձայնագրված բաչատա ժանրի ստեղծագերծությունները դոմինիկյան շունչ էին հաղորդում, դրանք ժամանակին համարվում էին բոլերոյի մի տարբերակ, քանի որ բաչատա տերմինը, որը սկզբնապես վերաբերում էր հասարակ փոքրամասնություններին, դեռ չէր գործածվում։ Տերմինն առաջին անգամ կիրառվեց երաժշտության ասպարեզում նրանց կողմից, ովքեր ջանում էին արժեզրկել այն։ Դոմինիկյան հասարակության բարձր դասի ներկայացուցիչները կարծում էին, որ բաչատա երաժշտությունը մշակութային հետամնացության արտահայտումն է։ Արշավ սկսվեց բաչատան այս բացասական ստվերի ներքո ներկայացնելու նպատակով[3]։

21-րդ դարի սկզբին «Aventura» բաչատա խումբը 90-ականների սկզբին Խուան Լուիս Գուերայի կողմից նախատեսվող բաչատան նոր բարձունքների հասցրեց: Խմբի երգիչ Էնթոնիի «Ռոմեո» Սանտոսի գլխավորությամբ նրանք փոփոխություններ իրականացրին և արդիականացրին ժանրը: Այլ նշանակալի քայլերը բաչատա ժանրում ներառում էին «Monchy y Alexandra» - ն և Los Toros Band- ը: Նոր տասնամյակի սկզբին Ավենտուրան պառակտվել էր, քանի որ խմբի անդամ Հենրի Սանտոսը ցանկանում էր մենակ հանդես գալ:

Այսօր, բաչատա երաժշտությանը զուգահեռ, արևմտյան երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, առաջացել են հարակից ժանրեր՝ համատեղելով բաչատայի ռիթմիկ որոշ տարրեր արևմտյան երաժշտության այնպիսի տարրերի հետ, ինչպիսիք են հիփ-հոփը, R&B, փոփ, տեխնո և այլն: 2011 թ.-ին Ավենտուրայի նախկին անդամ Ռոմեո Սանտոսը միացավ՝ թողարկելով մի քանի նոր ալբոմներ, որոնք հայտնի դարձան ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում:

Հիպ-հոփ ժանրի ներկայացուցիչ Դրեյքը իր «Hotline Bling» - ի տեսահոլովակում պարային շարժումների հիմքում դրել է բաչատան։

Նշանավոր դեմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բաչատա երաժշտության ծագումը»։ Pimsleur.com 
  2. 2,0 2,1 Pacini Hernandez, Deborah. "Բաչատայի կրճատ պատմությունը", Bachata, A social history of a Dominican popular music, 1995, Temple University Press. Retrieved on December 4, 2008 Archived September 10, 2004, at the Wayback Machine.
  3. Pacini Hernandez, Deborah. Bachata, A social history of a Dominican popular music, 1995, Temple University Press. Retrieved on December 4, 2008.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]