Aventura (խումբ)
Aventura | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես |
|
Երկիր | Դոմինիկյան Հանրապետություն |
Ժանրեր |
|
Գործունեություն |
|
Լեյբլ |
|
Կապված |
|
Կայք | aventuraworldwide.com |
Անդամներ | |
Նախկին անդամներ | |
| |
![]() |
Ավենտուրա, (անգլ.՝ Aventura), նյույորքյան բաչատա ժանրի խումբ։ Խումբը ստեղծվել է 1994 թվականին ամերիկացի երգիչ և պրոդյուսոր Ռոմեո Սանտոսի, Հենրի Սանտոսի, Լենի Սանտոսի և Մաքս Սանտոսի կողմից։ Տղաներից երեքը ծնունդով Բրոնքսից են, ընտանիքները՝ Դոմինիկյան Հանրապետությունից, բացառությամբ Ռոմեոյի։ Վերջինիս հայրը Դոմինիկյան Հանրապետությունից է, իսկ մայրը՝ Պուերտո Ռիկոյից[2][3][4][5]։
Խումբը սկզբում կոչվել է «Los Tinellers», այնուհետև՝ «Ավենտուրա»։ «Ավենտուրա»-ն առաջին անգամ ցնցեց 1999 թվականին՝ հույս ունենալով բաչատա երաժշտությունը դարձնել հիմնական ուղղություն։ Ավելի ուշ խումբն ավելի հայտնի է դառնում՝ միացնելով բաչատան փոփ երաժշտության, հիփ-հոփի և ժամանակակից R&B հետ[1]։
2004 թվականին «Obsesión» երգը մեծ հաջողությունների է հասել շատ երկրներում՝ զբաղեցնելով թոփ հորիզոնականներ միջազգային չարթերներում, ինչպես Ֆրանսիայում, Գերմինիայում և Իտալիայում։
2011 թվականին խումբը կազմալուծվել է։ Ըստ Ռոմեոյի՝ խումբը դադար էր տվել անհատական նախագծերի վրա աշխատելու նպատակով[6]։ Ռոմեո Սանտոսը և խմբի նախկին անդամները վերամիավորվել են 2014 թվականի հուլիսի 12-ին Ռոմեո Սանտոսի՝ «Յանկի Ստեդիում»-ում համերգների երկրորդ գիշերվա փակմանը ներկայանալու համար, որի տոմսերն ամբողջովին վաճառվել էին[7]։
Կազմալուծումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմալուծումից հետո 2011 թվականին Ռոմեո Սանտոսը և Հենրի Սանտոսը սկսեցին իրենց անհատ գործունեությունը, մինչ Լենի Սանտոսը և Մաքս Սանտոսը միացան «Xtreme» բաչատա խմբի անդամ Սթիվ Սթայլերին, և կազմեցին նոր խումբ, որն էլ կոչվեց «Grupo Vena»[8]։
Առաջին վերամիավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դեկտեմբերի 5-ին հայտարարվեց, որ «Ավենտուրա»-ն որպես խումբ համերգներ կունենա վերջին անգամ փետրվար ամսվա ողջ ընթացքում Նյու Յորքի United Palace Theater-ում։
Խմբի բաժանումից հետո առաջին համերգը տեղի ունեցավ 2016 թվականի փետրվարի 4-ին։ Համերգի տոմսերն ամբողջովին վաճառվել էին, դահլիճը լցված էր ամբոխով։ Վերջին համերգը տեղի ունեցավ 2016 թվականի փետրվարի 28-ին։
Երկրորդ վերամիավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբի երկրորդ վերամիավորումն ազդարարելու համար, Ռոմեո Սանտոսն իր ինստագրամյան էջում նկար է հրապարակել, որը պատկերում էր «Inmortal» կոչվող նոր սինգլի թողարկումը ժամը 21։00-ին #UTOPIA հեշտեգով, որն էլ նշում էր «Ավենտուրա»-յի առաջիկա սինգլի մասին[9]։ 21։00-ին Ռոմեո Սանտոսը հրապարակել է տեսահոլովակ, որում ասվում է, որ «Ավենտուրա»-յի հետ իր նոր երգը չի թողարկվելու։ Սրան հաջորդեց խմբի հիասթափված երկրպագուների հարձակումը սոցիալական ցանցերում։ Մի քանի ժամ անց, սակայն, Սանտոսը հայտարարեց «Ավենտուրա»-յի «Inmortal» կոչվող նոր սինգլի մասին։ Վերջինս թողարկվելու էր ուրբաթ օրը որպես իր չորրորդ՝ «Utopia» ստուդիական ալբոմի մաս։ Սա նրանց առաջին սինգլն է 10 տարվա ընթացքում[10]։ Լատինական թեժ երգեր չարթում սինգլը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Billboard Hot 100 հիթ-շքերթում սինգլը զբաղեցրել է 95-րդ հորիզոնական[11]։
Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Anthony "Romeo" Santos –վոկալ, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր
- Henry Santos – վոկալ,բեք վոկալ, երգերի հեղինակ
- Lenny Santos – կիթառ, երաժշտական պրոդյուսեր, գործիքավորող
- Max Santos – բաս կիթառ
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես Los Tinellers
- Trampa De Amor (1995) Jimenez Publicidad Promoter
Որպես Aventura
- Generation Next (2000) Jimenez Publicidad Promoter
- We Broke the Rules (2002)
- Love & Hate (2003)
- God's Project (2005)
- The Last (2009)
Համերգային ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Unplugged (2004)
- K.O.B. Live (2006)
- Kings of Bachata: Sold Out at Madison Square Garden (2007)
Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 14+14 (2011)
- Grandes Éxitos (2012)
- Todavía Me Amas: Lo Mejor de Aventura (2016)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 allmusic - Aventura - Overview. allmusic.com. Retrieved on February 18, 2010.
- ↑ «Romeo Santos Finds His Own 'Formula' After Aventura Success»։ Billboard։ Վերցված է April 8, 2015
- ↑ «Heard of Romeo Santos? Will Smith and Usher could change that»։ tribunedigital-chicagotribune։ Վերցված է April 8, 2015
- ↑ Carlos Quintana։ «Romeo Santos - Biography and Artist Profile»։ About.com Entertainment։ Արխիվացված է օրիգինալից March 5, 2016-ին։ Վերցված է April 8, 2015
- ↑ Romeo Santos#Early life and career
- ↑ Mallenbaum, Carly (January 8, 2012)։ «On the Verge: 'Bachata King' Romeo»։ USA Today։ Gannett Co. Inc.։ Արխիվացված է օրիգինալից January 21, 2013-ին։ Վերցված է May 16, 2013
- ↑ Feeney Michael (July 13, 2014)։ «Romeo Santos joined by Marc Anthony, former Aventura members at sold-out Yankee Stadium show»։ New York Daily News։ Վերցված է July 18, 2014
- ↑ Quintana, Carlos։ «Top Bachata Songs of 2012»։ About.com։ Արխիվացված է օրիգինալից October 5, 2016-ին։ Վերցված է January 29, 2013
- ↑ «Nuevo sencillo de Aventura esta noche a las 9PM EST. #UTOPIA»։ Վերցված է April 1, 2019
- ↑ «Romeo Santos Announces New Aventura Single 'Inmortal' -- No Joke»։ Վերցված է April 21, 2019
- ↑ «Reunited For Romeo Santos' Album, Aventura Returns To The Hot 100»։ Վերցված է April 21, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|