Թալիա (երգչուհի)
Թալիա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Ariadna Thalía Sodi Miranda |
Նաև հայտնի է որպես | Thalía |
Ծնվել է | օգոստոսի 26, 1971[1][2] (51 տարեկան) Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3] |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | լատինական փոփ, Latin rock?, ռեգգի, ռեգետոն և salsa? |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, երգչուհի, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և գրող |
Երգչաձայն | lyric mezzo-soprano? |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Fonovisa Records? և EMI Latin |
Անդամակցություն | Timbiriche? |
Ամուսին | Tommy Mottola? |
Պարգևներ | |
Կայք | thalia.com |
Ստորագրություն | |
![]() |
Թալիա[4] (իսպ.՝ Thalía, իրական անունը՝ Արիանդա Թալիա Սոդի-Միրանդա, իսպ.՝ Ariadna Thalía Sodi-Miranda, Իսպաներեն արտասանություն՝ [aɾiˈaðna taˈli.a ˈsoði miˈɾanda], օգոստոսի 26, 1971[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), մեքսիկացի փոփ երգչուհի և դերասանուհի։ Չափահաս ժամանակ հայտնի մանկական երաժշտական խմբի՝ Timbiriche-ի անդամ է եղել[5]։ Ներկա ժամանակ Թալիան Մեքսիկայի ամենահայտնի դերասանուհիներից մեկը է (նա շատ է նկարահանվում հեռուստասերիալներում)[6]։ Դրա հետ միասին Թալիան լատինոամերիկյան երգերով ալբոմներ է ձայնագրում և համերգների է մասնակցում[7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թալիան ծնվել է 1971 թվականի օգոստոսի 26-ին Մեքսիկայում՝ Մեխիկոյում։ Նա նկարչուհի Յոլանդա Մանդեի ու գիտնական, քրեագետ և գրող Էրնեստո Սոդա Պալարեսսայի կրտսեր դուստրն է։ Յոլանդա Մանգեն 1980-1999 թվականներին եղել է Թալիայի մենեջերը։
Երբ մեկ տարեկան էր Մեքսիկայում նկարահանվեց իր առաջին հեռուստատեսային գովազդի տեսահոլովակում։ Չորս տարեկանում Մեքսիկայի ազգային երաժշտական կոնսերվատորիայում բալետի և դաշնամուրի դասեր էր ստանում։
Նրա հայրը տառապում էր շաքարախտով և այդ պատճառով մահացել է 1977 թվականին, երբ Թալիան ընդամնեը 6 տարեկան էր։ Մի քանի տարի անց Թալիան բոլորի առջև խոստովանում է, որ հոր կորուստը իրեն այնքան ցավ է պատճառել, որ ինքը մի ամբողջ տարով կորցրել է ձայնը։ Դա հանգեցրել է նրան, որ աղջկա մոտ ախտորոշվեց դիզենտեգրատիվ խանգարում, որը պատկանում է աճի զարգացման հիվանդություների շարքին, և որը կապված է աուտիզմի հետ։ Նա մի քանի տարիների ընթացքում հոգեբանական թերապիա է ստացել[8]։
Թալիան սովորել է ֆրանսիա-մեքսիկական լիսեում, որտեղ ազատ ֆրանսերեն խոսել է սովորել։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականի դեկտեմբերի Թալիան ամուսնանում է ձայնագրական ընկերության սեփականատերի՝ Թոմմի Մոտտոլի հետ։ Նրանք ունեն երկու երեխա. աղջիկը՝ Սաբրինա Սակաե Մոտտոլան (ծնվել է 07.10.2007 թ.) և տղան՝ Մեթյու Ալեխանդրո Մոտտոլան (ծնվել ՝ 25.06.2011 թ.)[9]:
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թալիան մի քանի անգամ արդեն ասել է, որ ինքը կրոնական նախապաշտանմունք ունեցող մարդ է և հավատում է Աստծուն։
Նա 2002 թվականին սկսել է ուսումնասիրել կաբալլան, և նրա նշաններից շատերը իր ալբոմների վերնագրերում և ստեղծագործություններում են։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստուդիական ալբոմներ
- Thalía (1990)
- Mundo de Cristal (1991)
- Love (1992)
- En éxtasis (1995)
- Amor a la Mexicana (1997)
- Arrasando (2000)
- Thalía (2002)
- Thalía (2003; անգլերեն ալբոմ)
- El Sexto Sentido (2005)
- Lunada (2008)
- Habítame Siempre (2012)
- Viva Kids (2013)
- Amore Mío (2014)
- Հավաքածու
- Nandito Ako (1997)
- Con Banda: Grandes Éxitos (2001)
- Thalía’s Hits Remixed (2003)
- Greatest Hits (2004)
- Thalía (2013; բրազիլական ալբոմ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Celebrará Thalía su cumpleaños 40
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ The Almighty Latin King and Queen Nation։ New York Chichester, West Sussex: Columbia University Press։ 2004-01-31։ ISBN 978-0-231-50906-0
- ↑ Thalia (2011-11-01)։ Growing Stronger։ Penguin։ ISBN 9781101544617
- ↑ Barredo Daniel, Arcila Calderón Carlos, Barbosa Eduar (2016-12-29)։ «El perfil de los usuarios de Twitter más influyentes en Ecuador y la influencia del mensaje en la captación de seguidores»։ Observatorio (OBS*) 10 (4)։ ISSN 1646-5954։ doi:10.15847/obsobs10420161004
- ↑ Fisher James (2000-02)։ Held, Anna (18 March 1865?–13 August 1918), actress and singer։ American National Biography Online։ Oxford University Press
- ↑ «Reforma fiscal para una economía mexicana más fuerte, más justa y más limpia»։ dx.doi.org։ 2011-07-25։ Վերցված է 2020-03-03
- ↑ Parshall Joel (2017-05-01)։ «SPE Board Announces Nominees 2019 President and 2018 Directors»։ Journal of Petroleum Technology 69 (05): 43–45։ ISSN 0149-2136։ doi:10.2118/0517-0043-jpt
|
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեխիկո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Մեքսիկացի երգչուհիներ
- Մեքսիկացի դերասանուհիներ
- Մեքսիկացի կին գրողներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- Երաժշտական պրոդյուսերներ
- Մեքսիկացի կոմպոզիտորներ