Մալենա (երգչուհի)
Մալենա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Մալենա |
Ծնվել է | հունվարի 10, 2007[1] (15 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | թավջութակ |
Գործունեություն | 2018–Ներկա օրերս |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալենա
Արփինե (Արփի) Մարտոյան (բեմական անունը՝ Մալենա, հունվարի 10, 2007[1], Երևան, Հայաստան), հայ երգչուհի-երգահան[2]։ Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթի հաղթող[3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մալենան կատարել է Հայաստանը Մանկական Եվրատեսիլում ներկայացնելու իր առաջին փորձը 2018 երգի մրցույթում՝ մասնակցելով Հայաստանի ազգային եզրափակչին «Պար» երգով և կիսաեզրափակչում զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։ Նա պետք է ներկայացներ Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում «Why» («Ինչո՞ւ») երգով, սակայն երկիրը դուրս եկավ մրցույթից Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի պատճառով[4]։ Մալենան կրկին ընտրվեց հաջորդ՝ 2021 թվականին՝ «Քամի Քամի» երգով Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում ներկայացնելու (երաժշտությունը՝ Տոկիոնին, բառերը՝ Վահրամ Պետրոսյան, Տոկիոնին, Մալենա և Դավիթ Ծերունյան)[5][6][7]։ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին Մալենան հռչակվեց Wiwibloggs-ի ժյուրիի քվեարկության ֆավորիտը[8] և դեկտեմբերի 19-ին Փարիզում կայացած Մանկական Եվրատեսիլ 2021 մրցույթին զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ [9]
TKN-ի հետ համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականից Մալենան համագործակցում է հայկական TKN լեյբլի հետ, որտեղ աշխատում է պրոդյուսեր tokionine-ի հետ. Վերջինս, բացի 2021թ․ Մանկական Եվրատեսիլում հաղթած Քամի Քամի երգից բացի, հեղինակել է նաև «Walking Out» երգը, որով Սրբուկը Թել Ավիվում Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը[2]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է[10]։ Նա սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ [5]
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես գլխավոր կատարող[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Ամենաբարձր հորիզոնականը | Ալբոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Apple Music |
iTunes |
Deezer | ||||||||||
ARM | LBN | MKD | ARM | AUT | POL | POR | RUS | AME | LAT | |||
2018 | «Պար» (որպես Արփի) |
– | – | – | – | – | – | – | – | – | – | – |
2020 | «Why» (Ինչու) | – | – | – | – | – | – | – | – | – | – | |
2021 | «Qami Qami» (Քամի Քամի) | 1 | 89 | 159 | 1 | 63 | 26 | 14 | 76 | 4 | 13 | |
2021 | «Chem Haskanum» (Չեմ հասկանում)
(Քրիստինա Սիի հետ) |
– | – | – | – | – | – | – | – | – | – | |
„–” սինգլը չի ընդգրկվել որևէ ցուցակում։ |
Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոչում | Տարի | Ռեժիսոր |
---|---|---|
«Քամի Քամի» | 2021 | Արթուր Մանուկյան |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մալենայի կենսագրությունը www.junioreurovision.tv կայքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 López J. D. Maléna Fox will represent Armenia at Junior Eurovision 2021! — 2021.
- ↑ 2,0 2,1 López José David (2021-11-17)։ «Maléna Fox will represent Armenia at Junior Eurovision 2021!»։ ESCplus։ Վերցված է 2021-11-27
- ↑ LLC Helix Consulting։ «Հայաստանի ներկայացուցիչ Մալենան՝ «Մանկական Եվրատեսիլ 2021» միջազգային մրցույթի հաղթող (Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2021-12-19
- ↑ «Armenia withdraws from Junior Eurovision 2020»։ junioreurovision.tv։ EBU։ 5 November 2020։ Վերցված է 31 October 2021
- ↑ 5,0 5,1 «MALÉNA WILL REPRESENT ARMENIA AT THE JUNIOR EUROVISION 2021!»։ eurovision.am։ 17 November 2021։ Վերցված է 17 November 2021
- ↑ Granger Anthony (19 November 2021)։ «Armenia: “Qami Qami” Revealed For Junior Eurovision»։ Eurovoix
- ↑ «Junior Eurovision Song Contest: Paris 2021 - Collection»։ lyricstranslate.com (անգլերեն)։ Վերցված է 2021-11-27
- ↑ «The Wiwi Jury reveals their favourites in the Junior Eurovision Song Contest 2021»։ wiwibloggs.com։ 12 December 2021։ Վերցված է 14 December 2021
- ↑ «Junior Eurovision 2021 winner: Armenia's Malena with "Qami Qami"»։ wiwibloggs (en-US)։ 2021-12-19։ Վերցված է 2021-12-21
- ↑ ««Մանկական Եվրատեսիլ 2021»-ին Հայաստանի ներկայացուցիչ Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է»։ Bavnews․am (hy-AM)։ 2021-11-20։ Վերցված է 2021-11-27
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մալենա (երգչուհի) կատեգորիայում։ |