Բանաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բանաձև, որևէ կանոնի, առնչության, օրենքի ճշգրիտ, ընդհանուր սահմանումը, որը որոշակի պայմաններում վերաբերում է բոլոր մասնավոր դեպքերին, լայն առումով` ամփոփ ձևով արտահայտած յուրաքանչյուր բնորոշում։

  1. Մաթեմատիկական տրամաբանության մեջ․ պրոցեսների, երևույթների միջև գոյություն ունեցող կապերի, առնչությունների պատկերումը տրամաբանական որոշակի գործողություններով միավորված նշաններով (սիմվոլներով)։ Մաթեմատիկական տրամաբանության հաշվարկներում P հասկացությունը յուրաքանչյուր հաշվարկման համար սահմանվում է ինդուկտիվորեն։

2. Մաթեմատիկայում թվանշանների, տառերի և մաթեմատիկական նշանների զուգակցությամբ արտահայտվող որևէ առաջադրություն (պնդում), օրինակ՝ 4x5 = 20, (a+b)2=a2+2ab+b2 են։

3. Քիմիայում ընդունված նշանների (սիմվոլների) միջոցով քիմիական միացության կրճատ նշանակումը (տես Քիմիական բանաձևեր

4. Համագումարում, համաժողովում, ասամբլեայում որևէ հարցի վերաբերյալ ընդունած որոշումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png