Գագիկ Մկրտչյան (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գագիկ Մկրտչյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Մկրտչյան (այլ կիրառումներ)
Գագիկ Սպարտակի Մկրտչյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1960
(62 տարեկան)․
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունհեռուստալրագրող, մեկնաբան
Աշխատանք1984 թվականից
ԱմուսինՍոֆյա Արզումանյան
Պարգևներ և
մրցանակներ
«Մովսես Խորենացի» մեդալ
«Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ
ՀՀ վարչապետի ոսկե մեդալ «Սարդարապատի ճակատամարտի 90-ամյակի» մեդալ
ԵրեխաներՄերի Մկրտչյան
Կայքinterlur.com

Գագիկ Սպարտակի Մկրտչյան (սեպտեմբերի 18, 1960(1960-09-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հաղորդավար, մեկնաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թ. սեպտեմբերի 18-ին Երևանում։ 1986-1991 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 1984-1986 թվականներին աշխատել է ՀԽՍՀ լուսավորության նախարարությունում։ 1989-1995 թվականներին եղել է «Կանազ» սպորտային համալիրի փոխտնօրենը։ 1995-1997 թվականներին աշխատել է Հայաստանի պետական աուդիտ համակարգում։ 1997-2000 թվականներին եղել է «Վանեսսա» ՍՊԸ-ի փոխտնօրենը։ 2000 թվականից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, նախ՝ լրատվական ծրագրի փոխտնօրեն, ապա՝ տնօրեն։ Եղել է «Ժամը» և «Վարկանիշ» հաղորդումների մեկնաբանը։ 2002 թվականից հեղինակել և վարել է «Իրականում» հաղորդումը։ 2003 թվականին վարել է «Բարի ուշ գիշեր» հեռուստաշոուն։ 2001 թ. և 2002 թ. հեռուստալրագրողի թրեյնինգների է մասնակցել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ 2009 թ․ արժանացել է Բնության և Հասարակության մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչման։ 2004-2011 թվականներին եղել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրենը[1]։ 2013 թ․ ճանաչվել է տարվա հեռուստալրագրող։ 2013 - 2015 թվականներին ղեկավարել է ATV հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։ 2015 թվականին հիմնադրել է «Ինտերլուր» լրատվական գործակալությունը, որի շրջանակներում նաև վարել է «Իրականում Գագիկ Մկրտչյանի հետ» քաղաքական-վերլուծական հեղինակային ծրագիրը։ 2019 թ․ հոկտեմբերից «Նոր Հայաստան» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է։ 2019 թվականի մայիսից Հայաստանի Ժուռնալիստների Միության անդամ է։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Գագիկ Մկրտչյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  2. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին