Գագիկ Մկրտչյան (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Մկրտչյան (այլ կիրառումներ)
Գագիկ Սպարտակի Մկրտչյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1960(1960-09-18) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունլրագրող և հեռուստահաղորդավար
Աշխատանք1984 թվականից
ԱմուսինՍոֆյա Արզումանյան
Պարգևներ և
մրցանակներ
«Մովսես Խորենացի» մեդալ
«Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ
ՀՀ վարչապետի ոսկե մեդալ «Սարդարապատի ճակատամարտի 90-ամյակի» մեդալ
ԵրեխաներՄերի Մկրտչյան

Գագիկ Սպարտակի Մկրտչյան (սեպտեմբերի 18, 1960(1960-09-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հաղորդավար, մեկնաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թ. սեպտեմբերի 18-ին Երևանում։ 1986-1991 թթ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 1984-1986 թթ աշխատել է ՀԽՍՀ լուսավորության նախարարությունում։ 1989-1995 թթ եղել է «Կանազ» սպորտային համալիրի փոխտնօրենը։ 1995-1997 թթ աշխատել է Հայաստանի պետական աուդիտ համակարգում։ 1997-2000 թթ եղել է «Վանեսսա» ՍՊԸ-ի փոխտնօրենը։ 2000 թվականից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, նախ՝ լրատվական ծրագրի փոխտնօրեն, ապա՝ տնօրեն։ Եղել է «Ժամը» և «Վարկանիշ» հաղորդումների մեկնաբանը։ 2002 թվականից հեղինակել և վարել է «Իրականում» հաղորդումը։ 2003 թ․վարել է «Բարի ուշ գիշեր» հեռուստաշոուն։ 2001 թ. և 2002 թ. հեռուստալրագրողի թրեյնինգների է մասնակցել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ 2009 թ․ արժանացել է Բնության և Հասարակության մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչման։ 2004-2011 թվականներին եղել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրենը[1]։ 2013 թ․ ճանաչվել է տարվա հեռուստալրագրող։ 2013 - 2015 թթ ղեկավարել է ATV հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։ 2015 թ-ին հիմնադրել է «Ինտերլուր» լրատվական գործակալությունը որի շրջանակներում նաև վարել է «Իրականում Գագիկ Մկրտչյանի հետ» քաղաքական-վերլուծական հեղինակային ծրագիրը։ 2019 թ․ մայիսից Հայաստանի Ժուրնալիստների Միության անդամ է։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]