Ստեփան Ղամբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Ղամբարյան (այլ կիրառումներ)
Ստեփան Ղամբարյան
Ծնվել էհունվարի 7, 1983(1983-01-07) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1999) և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2003)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան և պարող

Ստեփան Ղամբարյան (հունվարի 7, 1983(1983-01-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, պարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Ղամբարյանը ծնվել է 1983 թվականի հունվարի 7-ին, Երևանում։ 1999 թվականին ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը։ 1989-1999 թվականներին զուգահեռ սովորել է ՀՀ ՊՆ Սպայի տան պարարվեստի դպրոցում և ստացել ժողովրդական պարողի որակավորում։ Այդ տարիների ընթացքում հանդես է եկել ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» ռազմահայրենասիրական համույթում` որպես առաջատար պարող, մենակատար։ 1999 թվականին «Սարդարապատ» համույթի կազմով մեկնել է հյուրախաղերի Լոս Անջելես և մենահամերգներով հանդես եկել Գլենդելի «Ալեքս» թատրոնում։ 2003 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը` Սոս Սարգսյանի արվեստանոցը։ Սովորելու տարիներին զուգահեռ աշխատել է Երևանի Համազգային պետական թատրոնում` որպես դերասան, մասնակցել թատրոնի բեմադրական աշխատանքներին որպես պարուսույց։ Մասնակցել է նաև մի շարք մրցույթ-փառատոների և ստացել առաջին կարգի մրցանակներ և պատվոգրեր։ Թատրոնի կազմում հանդես է եկել նաև արտասահմանյան հյուրախաղերով մի շարք երկրներում, մասնակցել թատերական փառատոների։ 2002 թվականին Հայաստանի պարարվեստի պետական քոլեջին կից «Կռունկ» պարային համույթի հետ հյուրախաղերով մեկնել է Իտալիա։ 2005-2009 թվականներին աշխատել է Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» համույթում` որպես առաջատար պարող, մենակատար։ Համույթի կազմում մասնակցել է մի շարք միջոցառումների, մենահամերգների, արտասահմանյան հյուրախաղերի[1]։ Նույն թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան և պարող։ Մի շարք բեմադրություններում կատարել պարային բեմադրական աշխատանքներ և խաղացել գլխավոր դերեր։ 2001 թվականից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես բելատմայստեր և դերասան։ Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Էստոնիա, ԱՄՆ և այլն։ 2010 թվականից աշխատում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում` որպես «Դոփապար» և «Դասական պար» առարկաների դասախոս և կուրսի ղեկավար։ 2010 թվականից Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է, 2015 թվականից` Դոփապարի հայկական ֆեդերացիայի նախագահը[2][3][4][5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է հաղորդավար, երգչուհի Անի Ամիրյանի հետ[6][7]։ Ունեն աղջիկ՝ Մարթան[8][9][10]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր ներկայացումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Քաչայի «Գիշատիչների խնջույքը»
  • Վ. Հյուգոյի «Գավրոշ»
  • Կ. Մանյեի «Օսկար», «Բլեզ»
  • Վ. Շեքսպիրի «Համլետ»
  • Բ. Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա»
  • Պ. Պռոշյանի «Հացի խնդիր»
  • Գ. Խանջյանի «Արտավազ Շիդար»
  • Ռ. Կունիի «Ջեք-փոթ»

Դերեր հեռուստասերիալներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմի անվանում
2009 «Արջաորս»
2009 «Զգուշացեք փողից»
2010 «Պահանջվում է գումար»
2011 «Եղբայրներ»
2014 «Խաչվող հետքեր»
2016 «Առաջնորդներ»

Դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմի անվանում
2012 «Փեսացուն կրկեսից»
2013 «Շախմատիստի սինդրոմ»
2015 «Վարդապետի լռությունը»
2015 «Որոգայթ»
2015 «Արարատը, Դավիթի որդին և Արարատի թոռնիկը»
2016 «Առաջնորդներ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ստեփան Ղամբարյանի կյանքը և ստեղծագործություն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. Հայաստանում հիմնադրվել է դոփապարի ֆեդերացիա
  3. «ԴՈՓԱՊԱՐՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԸ, ՑԱՎՈՔ, ՄԵԶ ՄՈՏ ՇԱՏ ՉԵՆ»
  4. «Ստեպ» պարաոճը Հայաստանում զարգացում կապրի․ 2-օրյա անվճար դասընթաց օտարերկրացի պարուսույցի կողմից
  5. «Ստեփան Ղամբարյանը` առաջիկա մեծածավալ աշխատանքների, «Ստեպ»-ի և ընտանիքի մասին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. Ստեփան Ղամբարյանը՝ ընտանիքի, մասնագիտական գործունեության և դոփապարի դպրոց հիմնելու մասին(չաշխատող հղում)
  7. Հարսանեկան ֆոտոալբոմ. Անի Ամիրյան եւ Ստեփան Ղամբարյան
  8. Ստեփան Ղամբարյանի և Անի Ամիրյանի գեղեցիկ ընտանիքը
  9. Ստեփան Ղամբարյանը և Անի Ամիրյանը բալիկ են ունեցել
  10. Ստեփան Ղամբարյանի և Անի Ամիրյանի գեղեցիկ ընտանիքը. ինչպես է մեծացել նրանց դուստրը(չաշխատող հղում)