Jump to content

Ջուլիետա Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջուլիետա Ստեփանյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1951(1951-11-07) (72 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
ԱշխատավայրՍտեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն, Վանաձորի դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Ջուլիետա Ստեփանյան (նոյեմբերի 7, 1951(1951-11-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (1991)։

Դերասան Սամվել Բաղինյանի կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիետա Ստեփանյանը ծնվել է 1951 թվականին Լենինականում։ Սովորել է Լենինականի թիվ 7 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1975-1992 թվականներին եղել է Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1992-1994 թվականներին` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 1994 թվականին տեղափոխվել է Լեհաստան։ 1995-2004 թվականներին եղել է Օպոլե քաղաքի Յան Կոխանովսկու անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 2004 թվականից տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 2010 թվականից միաժամանակ՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում[1][2]։

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Անիծվածները», 1995
  • «Նոր տարվա կինո», 2009
  • «Քայլ ձիով», 2013
  • «Ամանորը մեր անբաժան ընտանիքում», 2013
  • «Զգուշացեք կանայք են», 2015
  • «Ցեղասպանություն», 2019
  • «Olympics», 2020
  • «Վայրենի տատին», 2020
  • «Մանյունյա», 2021
  • «Ժառանգը», 2021

Հեռուստաֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հարևաններ», 2007-2008
  • «Երևան ջան», 2003
  • «Սիրո աստղ», 2006
  • «Yere1», 2009-2014
  • «Ուր է իմ տղամարդը», 2011
  • «Ընտրյալները», 2013
  • «Մեր գյուղը», 2014
  • «Ընտանյոք հանդերձ» 2015-2016
  • «Առաջնորդները» 2016-2017
  • «Կյանքը շարունակվում է» 2016-2017
  • «Նռան հատիկ», 2017-2019
  • «Կոռուպցիա», 2018
  • «Անհասցե ծնվածները», 2019-2020
  • «Պատվի համար», 2020
  • «Անատոլիական պատմություն», 2020
  • «Սարի աղջիկ», 2020-2021
  • «Ոսկե դիմակ» մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ջուլիետա Ստեփանյանի մասին zarkfoundation.com կայքում».
  2. «Զբաղվում եմ չգիտես ինչով. Ջուլիետա Ստեփանյան». www.haynews.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]