Jump to content

Իմ մեղքը (ներկայացում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Իմ մեղքը» (Mea Culpa), թատերական ներկայացում է (տրագիկոմեդիա) 2 գործողությամբ, որի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերի 30-ին Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 2011 թ. թողարկվել է բեմադրության տեսատարբերակը (DVD)։

Ներկայացման գործողությունը ծավալվում է 2015 թվականին։ Միջազգային հանրությունը որոշել է վերականգնել պատմական արդարությունը և փոքրիկ Հայաստանին վերադարձնել ավելի քան հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից զավթված հողերը։ Ներկայացման գլխավոր հերոսը (դերասան՝ Սամսոն Ստեփանյան) ելույթի տեքստ է պատրաստում միջազգային համաժողովում հանդես գալու համար, որտեղ պետք է լուծվի այդ հարցը։ Սակայն ներկայացման ողջ ընթացքում հերոսին ինչ-որ բան անընդհատ խանգարում է՝ ավարտելու ելույթի վրա տարվող աշխատանքը։ Ի վերջո գործը հասնում է բացարձակ անհեթեթության՝ նրա տանն անսպասելիորեն հայտնվում է կենդանաբանական այգուց փախած վագրը, սակայն, չգիտես ինչու, նա կրկեսի ծաղրածուի տեսքով է (դերասան՝ Հրանտ Թոխատյան

Եվ այս վագր-ծաղրածուն պատառոտում է մեր հերոսի գրած տեքստը՝ հայտարարելով. «Ամբողջ գրվածը ճղճիմ հիմարություն է։ Մի կողմից` ծեծված նախադասությունները Նարեկացու և Մաշտոցի մասին, մյուս կողմից՝ Հայաստանի ու հայերի հանդեպ պատմական անարդարության վերաբերյալ լալկան հայտարարությունները, մեր ժամանակներում ոչ մեկին չեն հուզում և չեն հետաքրքրում»։ Այսօր միջազգային հանրությանը պետք է ավելի կարևոր ինչ-որ բան ներկայացնել, թեկուզ և՝ ընդամենը մի քանի խոսք։ Բայց այդ խոսքերը պետք է հնչեն կոշտ, հաստատակամ և համոզիչ ձևով։ Եվ որպեսզի հերոսը հեշտորեն կարողանա գտնել այդ «գլխավոր խոսքերը», վագր-ծաղրածուն ներկայացման սյուժեն հասցնում է ավելի անհեթեթ իրադարձությունների։ Նա սկսում է հայտնվել հերոսի առաջ իրական պատմական անհատների՝ Նոստրադամուսի, Գյոթեի, Նապոլեոնի, Չերչիլի, Հիտլերի, Արա Գեղեցիկի և Տիգրան Մեծի կերպարանքներով։ Ավարտվում է խելահեղ գիշերը… Գիշեր, որը հերոսին ստիպեց շատ բան հասկանալ ու վերաիմաստավորել այս կյանքում։

Ստեղծագործական անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]