Սամսոն Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամսոն Ստեփանյան
Ծնվել էօգոստոսի 19, 1959 (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, {{{2}}} Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունՌեժիսոր,Դերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Սամսոն Միքայելի Ստեփանյան (օգոստոսի 19, 1959(1959-08-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր[1]։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիան։ 1991 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ 1982 թվականից սկսել է դերասանական գործունեությունը Երևանի պետական Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոնում, 1990 թվականից՝ ռեժիսորական գործունեությունը Երևանի թատրոն լաբորատորիայում։ 1988 թվականին հանդիսացել է Երևանի «Թատրոն լաբորատորիայի» հիմնադիր չորս ռեժիսորներից մեկը, որը հետագայում անվանվել է «Գոյ» ազգային փորձարարական կենտրոն։ 1993-1999 թվականներին եղել է Երևանի պետական Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ամբիոնում[3]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բեմադրիչ հանդես է եկել Երևանի «Գոյ» ազգային փորձարարական կենտրոնում, Երևանի պետական Երիտասարդական, Կամերային, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, կամերային երաժշտական, Համազգայինի, Հալեպի Պետրոս Ադամյանի անվան թատրոններում։ Բեմադրել է

  • Վիլյամ Սարոյանի «Օպերա, օպերա» - Թատրոն "Լաբորատորիյա" 1991
  • Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» - Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն "ՓՈՍ" 1994
  • Վիլյամ Շեքսպիրի «Փոթորիկ» - Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն "ՓՈՍ" 1995
  • Ֆրանց Կաֆկայի «Հաշվետվություն ակադեմիայի համար» - Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն "ՓՈՍ" 1996
  • Ֆրանց Կաֆկայի «Պատժիչ գաղութում» - Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն "ՓՈՍ" 1997
  • Ե. Շվարցի «Մոխրոտիկը» - Ադամյան թատերախումբ՝ Հալեբ 1997
  • Ալեքսանդր Տոլստոյի «Բուրատինոյի արկածները» - Ադամյան թատերախումբ՝ Հալեպ 1998
  • Ս. Ստրատիևի «Կոճակը» - Ադամյան թատերախումբ՝ Հալեպ 1998
  • Ռ․ Տոլկիեն «Ֆերմեր Ջաելսի արկածները» - Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն "ՓՈՍ" 1999
  • Ֆրանց Կաֆկայի «Քաղց պահող մարդը» - Երևանի կամերային թատրոն 2001
  • Մ. Մեյոյի, Մ. Էնեկենի (Ստախոս կինը) «Երջանիկ ավարտ»[4] Գ․ Սունդուկյանի անվան թատրոն 2011
  • Պ. Շենո «Առողջ եղեք»
  • Ա. Չեխով «Առաջարկություն»
  • Ռ. Կունի «Ջեք փոթ» (զվարճալի փողեր) Համազգային թատրոն
  • Վ. Հայրապետյան «Երեք խոզուկների նոր արկածները» (Մյուզիքլ) Կամերային երաժշտական թատրոն 2013
  • Ա. Այվազյան «Դեկորներ» ԳՈՅ թատրոն 2012
  • Ս. Ստեփանյան «Դարի արշալույսն ու դարի մայրամուտը» "ԳՈՅ" 2015
  • Ս. Ստեփանյան «Parla mi d`amore» ԳՈՅ թատրոն 2014
  • Մանուելե Դելլա Պիանե «Տրտում սերեր» ԳՈՅ թատրոն 2105
  • Ժ․ Անույ «Նվագախումբ» 2019 Կամերային երաժշտական թատրոն 2019
  • Ս․ Ստեփանյան "Առռը հա Շեքսպիր" 2021 ԳՈՅ թատրոն
  • Ս․ Ստեփանյան " Ոճրագործ մտավորականը" ԳՈՅ թատրոն 2023

Դերեր ներկայացումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարող՝ Ժ. Անույի «Անտիգոնե»
  • Աբիսողոմ` Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»
  • Լիպորելլո` Ա. Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ»
  • Գլխավոր չարագործ՝ Ա. Միլնի «Ոմն թասակավորը»
  • Պատրիցիա՝ Ժ. Անույի «Նվագախումբ»
  • Մարդ-կապիկ՝ Ֆրանց Կաֆկայի «Հաշվետվություն ակադեմիայի համար»
  • Սպա՝ Ֆրանց Կաֆկայի «Պատժիչ գաղութում»
  • Գալգյուտ՝ Մ. Գելդերոդի «Խեղկատակների դպրոցը»
  • Անհանգիստ՝ Արա Երնջակյանի «Պարոնայք ամեն ինչ կործանվում է»
  • Քաղց պահող՝ Ֆրանց Կաֆկայի «Քաղց պահող մարդը»
  • Հայր՝ Լ. Պիրանդելլոյի «6-գործող անձ, հեղինակին որոնելիս»
  • Տրամաբան, Դյուդար՝ Է. Իոնեսկուի «Ռնգեղջյուր»
  • Մարկիզ դե Սադ՝ Պ. Վայսի «Մարատ, Սադ»
  • Գլխավոր հերոս՝ Վահրամ Սահակյանի «Mea Culpa»
  • Մարդասպան եղբայր՝ Վիլյամ Սարոյանի «Օպերա, օպերա»
  • Գնդապետ՝ Վահրամ Սահակյանի «Ժանգոտ բանալի»
  • Գլխավոր հերոս` Վ. Սահակյանի «Սիրով ապագայից, կամ Mea Culpa 2»
  • Վարող՝ "Առռը հա Շեքսպիր"
  • Մտավորական՝ "Ոճրագործ մտավորականը" Ս․ Ստեփանյան

Վիդեոֆիլմ

  • «Արմենիկում» - Գնդապետ 2000թ

Ֆիլմ

  • Գեղ. Ֆիլմ «Ապակե  կազարդազարդ» – Հանցագործ։  2011
  • Գեղ. ֆիլմ  «Փախիր կամ ամուսնացիր» – Վամպիր 2015
  • Գեղ  ֆիլմ  «Երեք շաբաթ  Երևանում» – Մայքլ 2015
  • Գեղ.ֆիլմ`  «Կյանք և կռիվ» – Գնել 2016
  • Գեղ. ֆիլմ` «Ակնոցը»– Զինկոմ  2016
  • Գեղ․ ֆիլմ «A K A» - Գեներալ Բաղրամյան, 2018
  • Գեղ․ ֆիլմ "Գործակալ 047" Եղբայրների մեծը - 2022
  • Գեղ․ ֆիլմ "Վերածնվածը" դիահերձարանի տնօրեն - 2023

Հեռուստասերիալներ

  • Վիդեոնախագիծ` «Մեր  այբբենարանը»- Ձևավորող,  Նկարիչ, Կոմպոզիտոր։ 2002
  • Հեռուստասերիալ` «Լքյալները» – Ռիչարդ։  2007
  • Հեռուստասերիալ` «Հիպոկրատի  երդվյալները» – Քննիչ։  2008
  • Հեռուստասերիալ` «Որբեր-2» -  Էդուարդ։  2008
  • Հեռուստասերիալ` «Քաղաքում» – Վարդան  Զավենիչ։  2012
  • Հեռուստասերյալ` «Մի քիչ  առաքիչ» Ռիչարդ Երջանիկովիչ 2015
  • Հեռուստասերյալ` «Հատուկ բաժին» – Հրանտ Ավդալյան  2016
  • Հեռուստասերյալ` «Հին արքաներ»- Շիրակ  2016
  • Հեռուստասերյալ` «Չենջ»– Խուրշուդյան  2016-2017
  • Հեռուստասերյալ ` «Տեսիլքներ» - Մովսեսիչ 2018
  • Հեռուստասերյալ՝ «Զոմբիներ» - Ճարտարապետ 2019
  • Հեռուստասերյալ՝ «Արմատներ» - Սերգեյ Խաչատրյան 2020
  • Հեռուստասերյալ՝ «Աստղերի դպրոց» - Վարդապետյան 2021
  • Հեռուստասերյալ՝ "Բռնիր ձեռքս" - Կորյուն - 2022
  • Հեռուստասերյալ՝ "Երկու քույր ենք" - Մաեստրո-2022
  • Հեռուստասերյալ՝ "11 ու 1 գիշեր" - Հրաչյա Աճառյան -2022

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆերդինանդ անունով թռչող վիշապը» չափածո հեքիաթ
  • «Դարի արշալույսն ու դարի մայրամուտը» պիես
  • «17 տարեկան 20-րդ դարը» պիես
  • «Parlami d`amore» պիես
  • «Կյանքն ինչու եք տվել էս խեղճ մարդուն» պիես
  • " Ոճրագործ մտավորականը" պիես

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տվյալներ ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  2. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. «Սամսոն Ստեփանյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  4. ««Երջանիկ ավարտ» ներկայացումը Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]