Իրինա Դանիելյան
Արտաքին տեսք
Իրինա Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1985) և Երևանի Կամերային թատրոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Երևանի Կամերային թատրոն, Հայաստանի Երգի պետական թատրոն և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Իրինա Լեոնիդի Դանիելյան (մարտի 31, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Դանիելյանը ծնվել է 1965 թվականին, Երևանում։ 1981 թվականին ավարտել է Երևանի Շևչենկոյի անվան միջնակարգ դպրոցը։ 1981-1985 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, միաժամանակ՝ Երևանի Կամերային թատրոնի ստուդիայի դպրոցում։ 1987 թվականից Երևանի պետական Կամերային թատրոնի դերասանուհի[1], 1995-1998 թվականներին Հայաստանի Երգի պետական թատրոնում եղել է երգչուհի և հանդիսավար։ 1996 թվականին մասնակցել է «Խաթաբալադա» ներկայացման բեմադրության աշխատանքներին և ֆիլմի նկարահանումներին[2][3]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայկ»
- «Կաբարե»
- «Հասարակ համերգ»
- «Նազար»
- «Մեա Կուլպա»
- «Ջին ջան», 2012
- 《Խաթաբալադա》
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեր բակը 2»
- «Պահանջվում է գումար» (հեռուստասերիալ, Արմենիա հեռուստաընկերություն)
- «Ջեմիկը» (հեռուստաֆիլմ, Շանթ հեռուստաընկերություն)
- «Վերվարածները ընտանիքում 4» (հեռուստասերիալ, Շանթ հեռուստաընկերություն)
- «Ընտանյոք հանդերձ» (հեռուստասերիալ), 2015
- «Կարմիր խնձորներ», 2016
Նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեր այբբենարանը» (մասնակցել է նախագծի 9 մասերի ստեղծմանը)
- «Աստղային պատերազմներ» («Արմենիա» հեռուստաընկերություն)
- «10 պակաս» և «Դանիելյան + Դանիելյան» («Հայ TV» հեռուստաընկերություն)
- «Մեր մեջ ասած» (Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Հրանտ Թոխատյանի կինը[4][5]։ Ունի մեկ որդի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Իրինա Դանիելյանի մասին www.erkat.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Zarkfoundation - Իրինա Դանիելյան». zarkfoundation.com.
- ↑ «Ирина Даниелян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ Իրինա Դանիելյանն` իր և Հրանտ Թոխատյանի հարաբերությունների, սիրելի աշխատանքի և ապագա հարսի մասին
- ↑ «Ամուսնալուծությունից հետո կյանքը ոչ թե շարունակվում է, այլ սկսվում է երկրորդ անգամ. Իրինա Դանիելյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|