Jump to content

Կարեն Քոչարյան (հաղորդավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Քոչարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Քոչարյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1958(1958-01-19) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1980)
Մասնագիտությունդերասան, հեռուստահաղորդավար և ռեժիսոր
ԱշխատավայրԼևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Երևանի պարարվեստի պետական քոլեջ, Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Երկիր Մեդիա և Արմենիա TV
Պարգևներ և
մրցանակներ
 Karen Kocharyan Վիքիպահեստում

Կարեն Ռոբերտի Քոչարյան (հունվարի 19, 1958(1958-01-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, ռեժիսոր, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976-1980 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1975-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում` որպես լաբորանտ։ 1976 թվականից խաղացել է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում։ 1979 թվականից եղել է հարյուրավոր համերգների և միջոցառումների հանդիսավար։ 1982 թվականին մասնակցել է Հայաստանի պետական հեռուստառադիոյի անցկացրած մրցույթին և 1983 թվականից սկսել է աշխատանքը` որպես հեռուստահաղորդավար։ Սովորել է Մոսկվայի պետական հեռուստառադիոյի համամիութենական ինստիտուտում։ 1991 թվականին եղել է հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, որտեղ ունեցել է հեղինակային հաղորդումներ՝ «Աստղեր և ճակատագրեր», «Երևանյան հեքիաթներ», «Բեմեզրի լույսեր»։ 1983-1986 թվականներին Երևանի պարարվեստի ուսումնարանում դասավանդել է դերասանի վարպետություն։ 1994-1996 թվականներին եղել է «Ամադեուս» երաժշտական կենտրոնի արտ-պրոդյուսեր։ 1999 թվականից ղեկավարում է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի «Երևան» գեղագիտական կենտրոնի ժուռնալիստիկայի «Քո տեսախցիկը» ստուդիան և դպրոցի լրատվական կենտրոնը։ Հանդիսանում է նաև Երևանի «Ակադեմիական» ավագ դպրոցի փոխտնօրենը մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով։ 2011-2012 թվականներին աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Երգում է անցյալը» հաղորդումը։ 2012 թվականից «Արմենիա» հեռուստաընկերության «Երկրի գանձերը» հաղորդաշարի սցենարիստն ու հաղորդավարն է[1]։ 2019 թվականից վարում է «Կամուջներ» և «Ամերիկյան հանդիպումներ» հեղինակային համացանցային նախագծերը,հանդիսանալով նաև դրանց սցենարի հեղինակն ու ռեժիսորը։ 2021 թվականի մարտից Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում վարում է «3-րդ ալիք. Ռետրո» կիրակնօրյա ծրագիրը,հանդիսանալով նաև սցենարի հեղինակ։

Երեք գրքի և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Ռեժիսորական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ռեժիսոր հանդես է եկել տարբեր հեղինակային ֆիլմերում՝

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարեն Քոչարյանի կենսագրություը zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]