Ամենախելացին (հեռուստաշոու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամենախելացին
Ամենախելացին (հեռուստաշոու).jpg
Տեսակհեռուստահաղորդում
ԺանրՀեռուստաշոու
ՁևաչափԻնտելեկտուալ հեռուստախաղ
ՍտեղծողՄեծ Բրիտանիա ITV
ԶարգացնողՌուսաստան ОК-Продакшн
Երգահան(ներ)Մեթյու Սթրեքըն
Արտադրող երկիրFlag of Armenia.svg Հայաստան
Լեզու(ներ)Հայերեն
Ստեղծում
Տևողությունմոտ 1ժ 15ր
Հեռարձակում
ԱլիքԱրմենիա TV
Պատկերի ձևաչափ16:9
Սկզբնական եթեր2015 թվականի մարտի 14 (հայկական)
ԿարգավիճակԸնթացիկ
Պաշտոնական կայք

«Ամենախելացին», հեռուստատեսային ինտելեկտուալ խաղ, Բրիտանական «Brainiest» հեռուսատեսային նախագծի ամենատարածված ձևաչափերից մեկն է։ Ներկայումս հեռարձակվում է Հայաստանում և Վիետնամում՝ համապատասխանաբար «Armenia TV» և «VTV6» հեռուստաընկերությունների կողմից։ Խաղի հայկական տարբերակի հաղորդավարուհին է Նազենի Հովհաննիսյանը։ Խաղը կազմված է երկու՝ նախընտրական և հեռուստատեսային փուլերից։ Խաղին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր այն երեխաները, որոնց տարիքները բավարարում են հայտարարված տարիքային սահմաններին։ Հեռուստախաղի երկրորդ եթերաշրջանին մասնակցելու իրավունք ունեն նաև Արցախի Հանրապետության համապատասխան տարիքային խմբի ներկայացուցիչները։

Նախընտրական փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրավոր մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախընտրական փուլի առաջին՝ գրավոր մասում մասնակիցները պետք է 40 հարցերին գրավոր պատասխանեն 20 րոպեների ընթացքում։ Ներկայացվում են հարցեր մշակույթից, պատմությունից, բնագիտական առարկաներից և համապատասխան տարիքային խմբի համար մշակված դպրոցական ծրագրից։ Հայկական տարբերակում այս մասը տեղի է ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանում։ Այն մասնակիցները, ովքեր այս մասում պատասխանել են 35 և ավելի հարցերի (թիվը կարող է փոփոխվել՝ ըստ պայմանին բավարարողների թվի), կանցնեն հաջորդ մաս։

Բանավոր մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախընտրական փուլի երկրորդ՝ բանավոր մասում մասնակիցները պետք է 1 րոպեի ընթացքում պատասխանեն որքան հնարավոր է շատ հարցերի։ Պատասխանելուց հետո հատուկ հանձնաժողով քննում է մասնակիցներին՝ իրենց զբաղմունքների մասին։ Հայկական տարբերակում այս մասը տեղի է ունեցել անմիջապես Armenia TV հեռուստաընկերությունում։ Այս մասում հարցման ժամանակ հնարավորինս շատ հարցերի պատասխանած 96 մասնակիցներ անցնում են հաջորդ փուլ։

Հեռուստատեսային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական «Ամենախելացի» հեռուստաշուի հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառորդ եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փուլին մասնակցում են նախընտրական փուլն անցած 96 մասնակիցները։ Նրանք բաժանվում են 8 հատ 12 հոգանոց խմբերի։ Իրականացված 8 խաղերը հեռարձակվում են հեռուստատեսությամբ։ Հաջորդ փուլ են անցնում այս փուլի խաղերում 1-6 տեղերը զբաղեցրած 48 մասնակիցները։ Իսկ հաղթողներն ստանում են կարմիր կրծքանշաններ և նվերներ։ Հայկական տարբերակում նվերների հանձնումը ֆինանսապես հովանավորում է Ucom ընկերությունը։ Նվերները սովորաբար լինում են գրքեր։ Հայկական տարբերակի առաջին եթերաշրջանում այս փուլի հաղթողներ են հետևյալ մասնակիցները՝

  • Բարսեղ Աթանյան
  • Հայկ Ափրիկյան
  • Էրիկ Եղյան
  • Համլետ Սիմոնյան
  • Հայկ Հովհաննիսյան
  • Հենզել Գեղամյան
  • Էդուարդ Պետրոսյան
  • Շանթ Սարգսյան

Կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փուլին մասնակցում են նախորդ փուլն անցած 48 մասնակիցները, որոնք բաժանվում են 4 հատ 12 հոգանոց խմբերի։ Իրականացված 4 խաղերը հեռարձակվում են հեռուստատեսությամբ։ Հաջորդ փուլ են անցնում այս փուլի խաղերում 1-3 տեղերը զբաղեցրած 12 մասնակիցները։ Իսկ հաղթողներն ստանում են կապույտ կրծքանշաններ և նվերներ։ Հայկական տարբերակում նվերների հանձնումը ֆինանսապես հովանավորում է Ucom ընկերությունը։ Նվերները սովորաբար լինում են գրքեր։ Բացի այդ, 12 հաղթողներին Տաշիր բարեգործական հիմնադրամը անվճար տանում է Վանաձոր, Գուգարաց թեմի Ծիծեռնակ ճամբար։ Հայկական տարբերակի առաջին եթերաշրջանում այս փուլի հաղթողներ են հետևյալ մասնակիցները՝

  • Բարսեղ Աթանյան
  • Վահե Դաբաղյան
  • Հովսեփ Հովսեփյան
  • Տիգրան Հակոբյան

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փուլին մասնակցում են նախորդ փուլն անցած 12 մասնակիցները։ Իրականացված 1 որոշիչ խաղը հեռարձակվում է հեռուստատեսությամբ։ Հաղթողն ստանում է ծիրանագույն կրծքանշան և ճանաչվում տարվա ամենախելացի աշակերտ՝ իր տարիքային խմբում։ Բացի այդ, կրթության և գիտության նախարարության հովանավորությամբ հաղթող աշակերտը հնարավորություն է ստանում 2 շաբաթ սովորել եվրոպական որևէ հայտնի ամառային դպրոցում (անգլ.՝ Summer school

Անցկացման ձևը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային փուլը անցկացվում է երեք փուլով և, ի տարբերություն նախընտրականի, հեռարձակվում հեռուստատեսությամբ։ Առաջին փուլում 12 մասնակիցները պատասխանում են 12 հարցերի որոնց շնորհիվ որոշվում է հաջորդ փուլ անցած մասնակիցների անունները։ Եթե առաջին փուլում ակնհայտ առաջատար չի լինում, օրինակ՝ վերջին և նախավերջին մասնակիցները եթե միավորները կիսում են իրար մեջ ապա հաղորդավարը տալիս է ևս 3 հավելյալ հարց, եթե 3 հավելյալ հարցերից հետո էլի չկա ակնհայտ առաջատար ապա անցնում են «մտքի զիգզագ» փուլին։ Մտքի զիգզագ փուլին երեխաները պետք է համապատասխանեցնեն ճիշտ պատասխանները, օրինակ՝

Երկիր Մայրաքաղաք
Ֆրանսիա Բեռլին
Հոլանդիա Փարիզ
Հնդկաստան Ամստերդամ
Գերմանիա Նյու Դելի

Երկրորդ փուլ անցնում են 6 մասնակից, իսկ մնացած 6 մասնակիցները խաղից դուրս են մնում։ Մասնակիցներին տրվում է առաջադրանք որպիսզի որոշվի մասնակիցների հերթականությունը։ Մասնակիցները պետք է անցնեն գաղտնազերծում փուլը։ Գաղտնազերծում փուլում մասնակիցներին տրվում է հուշող տառեր և առաջադրանք, օրինակ՝

Արագածոտնի մարզկենտրոն - 1681814

1 ԱԲԳԴ 2 ԵԶԷԸ 3 ԹԺԻԼ
4 ԽԾԿՀ 5 ՁՂՃՄ 6 ՅՆՇՈ
7 ՉՊՋՌ 8 ՍՎՏՐ 9 ՑՈՒՓՔ
10 ևՕՖ

Երկրորդ փուլում մասնակիցներին տրվում է 12 թեմա։ Մասնակիցները 60 վայրկյանի ընթացքում պետք է կարողանան իրենց ընտրած թեմայի վերաբերյալ հարցերին պատասխանել և առավելագույն միավորներ հավաքած 3 մասնակիցները անցնում են երրորդ փուլ։

Երրորդ փուլում մասնակիցները նորից անցնում են գաղտնազերծում փուլը, որով որոշվում է թե որ մասնակիցը որ գույնի ներքո է խաղալու։ Գաղտնազերծում փուլը անցնելուց հետոցուցատախտակին բացվում է 36 վանդակից կազմված աղյուսակ, որը ունի երեք գույն՝ կարմիր, դեղին է կապույտ։ Ամեն մասնակիցները պետք է 10 վայրկյանի ընթացքում մտապահեն իրենց գույները որպեսզի կարողանան պատասխանել հարցերի։ Երրորդ փուլի ժամանակ ամեն մասնակից ընտրում է մեկ թեմա, ըստ որի հարցնում են համապատասխան հարցեր։ Մասնակիցները 10 վայրկյանում դիտում են 36 վանդակից բաղկացած քառակուսի աղյուսակ՝ 1-36 թվերով, որոնք գունավորված են կարմիր, դեղին, կապույտ և արծաթագույն գույներով, ուր՝

  •      Կարմիր գույնի ներքո առաջին մասնակցի հարցերն են
  •      Դեղին գույնի ներքո երկրորդ մասնակցի հարցերն են
  •      Կապույտ գույնի ներքո երրորդ մասնակցի հարցերն են
  •      Մոխրագույն գույնի ներքո ընդհանուր զարգացվածության հարցեր են

Սեփական հարցին պատասխանելու դեպքում մասնակիցը ստանում է 2, հակառակորդի հարցին պատասխանելու դեպքում՝ 3, իսկ արծաթագույն հարցին պատասխանելու դեպքում՝ 1 միավոր։ 7-ական հարցի պատասխանելուց հետո ամփոփվում են միավորները։ Եթե չկա ակնհայտ հաղթող՝ 2 կամ 3 մասնակիցները ունեն նույն քանակությամբ միավոր, ապա խաղը շարունակվում է մինչև ակնհայտ հաղթող գտնելը։ Երրորդ փուլի ժամանակ որոշվում է խաղի հաղթողը։

Միջազգային տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Անվանում Հաղորդավար Հեռուստաալիք Հեռարձակման տարեթիվ
Ադրբեջան Ադրբեջան Əlaçı Լեյլա Գուլիեւան AzTV 2015 թ․ հոկտեմբերի 19
Ավստրալիա Ավստրալիա Australia's Brainiest Kid Սանդրա Սալլի
Սեմյուել Շեդ
Seven Network
Network Ten
2004 թ․ նոյեմբերի 5
2005 թ․ սեպտեմբերի 25
Բելգիա Բելգիա[1] Het Verstand Van Vlaanderen Կոեն Վաութերս
Ռենի դե Կոննիկ
Vtm 2004-2008 թթ․
Բելգիա Բելգիա Le Grand Concours des Enfants Ալեն Սիմոնս RTL-TVI 2006 թ․
Դանիա Դանիա[2] Danmarks Klogeste Barn Թոմաս Մայգինդ TV Danmark 2005 թ․ օգոստոսի 31
Ֆրանսիա Ֆրանսիա Le Grand Concours des Animateurs Քերոլ Ռուսո TF1 2002 թ․ մարտի 23
Ֆինլանդիա Ֆինլանդիա[3] Valiojoukko Սաթու Պաուրի mtv3 2004 թ․ աշուն
Վրաստան Վրաստան[4] ყველაზე ჭკვიანი Նինո Խոշտարիա Rustavi 2 2004 թ․
Գերմանիա Գերմանիա[5] Deutschland klügste kinder Բարբել Շաֆեր RTL II 2009 թ․
Հունաստան Հունաստան Ο Πιο Εξυπνοσ Անտոնիս Կաֆեցոպուլոս Mega 2003 թ․
Իտալիա Իտալիա Il migliore - Sfida d'intelligenza Միկե Բոնջորնո Rete 4 2006-2007 թթ․
Ճապոնիա Ճապոնիա[6] ブレイニスト Յոկո Օշիտա TV Asahi 2012 թ․ հունվարի 7
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա[7] New Zealand's Brainiest Kid Բերնադին Օլիվեր-Քերբի TVNZ 2006 թ․ փետրվար-մարտ
Լեհաստան Լեհաստան[8] Dzieciaki z klasą Մարտինա Վոչեխովսկա TVN 2004 թ․ մարտի 23
Պորտուգալիա Պորտուգալիա[9] Mentes Brilhantes Բարբարա Գիմարաես SIC 2002 թ․ հոկտեմբերի 6
Ռուսաստան Ռուսաստան, Ուկրաինա Ուկրաինա Самый умный[10] Թինա Կանդելակի CTC, 1+1, Inter 2003-2012 թթ․
Սինգապուր Սինգապուր[11] Singapore's Brainiest Kid Շերիլ Ֆոքս MediaCorp Channel 5 2003 թ․
Շվեդիա Շվեդիա Sveriges smartaste barn Սոֆիա Վիսթեմ TV3 2007 թ․
Թուրքիա Թուրքիա[12] Bilen Parmak Kaldırsın Ջեմիլ Բյույուքդյողերլի TRT Çocuk 2009 թ․ մարտի 20
Ուկրաինա Ուկրաինա[13] Найрозумніший Дорослі ігри Պաուլո Սկորոխոդկո[14] 1+1 2008 թ․
Самый умный[15] Տինա Կանդելակի 1+1, Inter 2003-2012 թթ․
Լյուդմիլա Դոբրովոլսկա Україна 2013 թ․ մարտի 10-2013 թ․ հունիսի 17
Վիետնամ Վիետնամ[16] Chinh Phục - Vietnam's Brainiest Kid Նգուեն Թանհ Վան
Ան Հույ Տրան
VTV6 2013 թ․

Ոսկե լիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին որոշվեց անցկանցել Ամենախելացիի Ոսկե Լիգան, որին պիտի մասնակցեին նախորդ հինգ եթերաշրջաններ լավագույն 96 մասնակիցները։

Ռուսական «Ամենախելացին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական «ամենախելացի» նախագծի հաղորդավար Թինա Կանդելակին

Ինտելեկտուալ-ժամանցային բնույթի ռուսական հեռուստահաղորդում։ Բրիտանական «Brainiest» հեռուսատեսային նախագծի ամենատարածված ձևաչափերից մեկն է։ Ռուսական ազգային հեռուստամրցանակի՝ «ТЭФИ»-ի դափնեկիր։ Ռուսական «Ամենախելացին» հեռուստախաղը վարել են Թինա Կանդելակին (2003 թվականից մինչև 2012 թվական), Լյուդմիլա Դոբրովոլսկայան (ռուս.՝ Добровольская, Людмила Александра) (մինչև 2013 թվականը)[17]։ Հեռուստահաղորդումն առաջին անգամ եթեր է դուրս եկել 2003 թվականի մարտի 8-ին, իսկ վերջին խաղը՝ 2013 թվականի հունիսի 23-ին։

Ամենախելացիների ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենախելացների ակումբը իր մեջ է ընդգրկում ամենալավ աշակերտներին։ Ամեն տարի ակումբի մեջ են ընդգրկվում բարձր վարկանիշ ունեցող երեխաներ։ Ակումբն ներառում է 6-7, 8-10, 11 և ավելի բարձր տարիք ունեցող երեխաների։ Ամեն առաջնության մասնակցում են 48 երեխաներ։

Հեռուստախաղի եթեր դուրս գալու ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դեկտեմբերի 31 - ին СТС հեռուստաընկերությունը ստիված է լինում դադարեցնել հաղորդման նկարահանումները, կապված հեռուստաալիքի բյուջետային քաղաքականության փոփոխության հետ[18]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնավոր չեմպիոնների հաղթողները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվականի թողարկում․
    • Մեծահասակների առաջնություն - հաղթողը՝ Գեորգիյ Մոլոշենկով (Մոսկվա)
  • 2004 թվականի Գարուն - աշուն թողարկում
    • փոքրերի առաջնություն - հաղթող՝ Մարինա Մինցիկովսկայա (Կիև, Ուկրաինա)
  • 2004 թվականի գարուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - հաղթող՝ Անդրեյ Օվսյաննիկով (Ուկրաինա)
    • Մեծերի թողարկում - հաղթող՝ Գեորգիյ Մոլոշենկով (Մոսկվա)
  • 2005 թվականին գարուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - հաղթող՝ Դանիլով Եվգենիյ (Ռուսաստան)
    • Մեծերի առաջնություն - հաղթող Դմիտրիյ Չումակով (Օդեսսա)
  • 2005 թվականի աշուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - հաղթող՝ Անդրեյ Օվսյաննիկով (Ուկրաինա)
    • Մեծերի առաջնություն - հաղթող՝ Նատալիա Նովիկովա (Ուկրաինա)
  • 2006 թվականի գարուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - հաղթող՝ Անդրեյ Օվսյաննիկով (Ուկրաինա)
    • Մեծերի առաջնություն - հաղթող՝ Ալեկսեյ Պոպով (Ռուսաստան)
  • 2006 թվականի աշուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - հաղթող՝ Ստանիսլավ Շիպաչյով (Ռուսաստան)
    • Մեշերի առաջնություն - հաղթող՝ Ալեկսանդր Վետրինով (Ուկրաինա)
  • 2007 թվականի գարուն ձմեռ թողարկում
    • Փոքրերի թողարկում - հաղթող՝ Ռուսլան Սամոյլով (Ուկրաինա)
    • Մեծերի առաջնություն - հաղթող՝ Անդրեյ Սիդորենկո (Ուկրաինա)
  • 2007 թվականի աշուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - հաղթող՝ Անդրեյ Բոեվ (Ռուսաստան)
    • Մեծերի առաջնություն - հաղթող՝ Վալերիա Լազարենկո (Ուկրաինա)
  • 2008 թվականի գարուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - հաղթող՝ Անդրեյ Բոեվ (Ռուսաստան)
    • Մեծերի առաջնություն - հաղթող՝ Դարյա Տարասոնա (Ռուսաստան)
  • 2008 թվականի աշուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - հաղթող՝ Ալեկսեյ Մալշեվ (Ուկրաինա)
    • Մեծերի առաջնություն - հաղթող՝ Ստանիսլավ Շիպաչով (Ռուսաստան)
    • Ոսկե առաջնություն - հաղթող՝ Նկիտա Տորժևսկիյ
  • 2009 թվականի գարուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - հաղթող՝ Անտոն Օկոռոկով (Ռուսաստան)
    • Ոսկե առաջնություն - հաղթող՝ Ալեկսանդր Վետչինով (Ուկրաինա)
  • 2009 թվականի աշուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - հաղթող՝ Անտոն Օկոռոկով (Ռուսաստան)
    • Ոսկե առաջնություն - հաղթող՝ Ալեկսանդր Վետչինով (Ուկրաինա)
  • 2009 թվականի աշուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - հաղթող՝ Իվան Սիդոռով (Ռուսաստան)
    • Ոսկե առաջնություն - հաղթող՝ Անդրեյ Վոռոնով (Ռուսաստան)
  • 2010 թվականի աշուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - հաղթող՝ Դենս Գալիակբերով (Ռուսաստան)
    • Մեծերի առաջնություն - հաղթող՝ Իվան Սիդոռով (Ռուսաստան)
  • 2010 թվականի գարուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - Օլեգ Գումենյուկ (Ռուսաստան)
    • Մեծերի առաջնություն - Առսենիյ Լամեկո (Ռուսաստան)
  • 2011 թվականի աշուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - Ալեկսանդրա Նոսատովա (Ռուսաստան)
    • Ոսկե առաջնություն - Բորիս Բելոզյոռով (Ռուսաստան)
  • 2012 թվականի գարուն - ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - հաղթող՝ Ալեկսանդրա Նոսատովա (Ռուսաստան)
  • 2012 թվականի աշուն - ձմեռ թողարկում
    • Ոսկե առաջնություն - հաղթող՝ Ալեկսանդր Վետչինով (Ուկրաինա)
  • 2013 թվականի գարուն ձմեռ թողարկում
    • Փոքրերի առաջնություն - հաղթող՝ Պավել Իլչուկ (Ռուսաստան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. title=RTL-TVI : Générique Le Grand Concours des Enfants (2006)
  2. title=Danmarks klogeste barn (2005– )
  3. Viihde - MTV.fi
  4. «Rustavi 2»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2015-05-27 
  5. RTL 2 - Moderatorin
  6. テレビ朝日
  7. New Zealand's Brainiest Kid
  8. «MediaNews.com.pl»։ Արխիվացված է օրիգինալից 2004-04-30-ին։ Վերցված է 2004-04-30 
  9. VÊM AÍ AS MENTES BRILHANTES - TV & Media - Correio da Manh
  10. Ուկրաինայի հետ միասին
  11. «Singapore's Brainiest Kid»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-03-ին։ Վերցված է 2015-05-27 
  12. «Bilen parmak kaldırsın»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-14-ին։ Վերցված է 2015-05-27 
  13. Канал "Україна" відновить формат шоу "Найрозумніший", але без Тіни Канделакі
  14. Програму "Найрозумніший. Дорослі ігри" на "1+1" вестиме Павло Скороходько
  15. Ռուսաստանի հետ
  16. Chinh Phục - Vietnam's Brainiest Kid
  17. Լյուդմիլա Ալեքսանդրան «Ամենախելացի» - ում(չաշխատող հղում)
  18. СТС Հեռուստաընկերության խաղի փակումը| РИА Նորություններ
  19. «Հաղթողներ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է 2015-05-25 
  20. [1]
  21. «Հաղթողներ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-27-ին։ Վերցված է 2015-05-25