Վաչե Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաչե Թովմասյան
Ի ծնե անունՎաչագան Թովմասյան
Ծնվել էհուլիսի 15, 1986(1986-07-15) (37 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունդերասան, կատակերգու, պրոդյուսեր, շոումեն և սցենարիստ
Գործունեություն2006-այժմ

Վաչագան Թովմասյան (հուլիսի 15, 1986(1986-07-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես Վաչե, հայ դերասան, հումորիստ, շոումեն, պրոդյուսեր և սցենարիստ։

Կենսագրություն և Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թ. հուլիսի 15-ին, Երևանում։ Ամուսնացած է հաղորդավար, լրագրող Գայանե Մանուկյանի հետ։ 2003 թ. ավարտել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի բաժինը և 2008 թվականին ավարտել այն։ Որպես խմբագիր 2004 թ. աշխատել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կազմակերպած ՈՒՀԱ ուսանողական լիգայում։ 2006-10 թվականին Վաչեն դառնում է «32 ատամ» հումորային ակումբի անդամը, որտեղ էլ նա անում է իր առաջին սցենարիստի քայլերը[1]։ «32 ատամ»-ում դերասան և սցենարիստ հանդես է գալիս մինչև 2010 թ.։ 2007 թ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «2 աստղ» նախագծի օրագրերի սցենարի հեղինակ։ 2009-10 թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ «3 պատ» նախագծի դերասան և սցենարիստ, «Մեր Բակը» հեռուստասերիալի ստեղծագործական խմբի ղեկավար։ 2010-15 թթ աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում՝ որպես «Վիտամին ակումբ» նախագծի դերասան և սցենարիստ։ Եղել է նաև «Բարի լույս» հաղորդման հաղորդավարը և «Շիլաշփոթ» մանկապատանեկան հաղորդման ստեղծագործական խմբի ղեկավարը։ Նկարահանվել է նաև «Կորած և մոլորված Հայաստանում» (2012 թ.) ֆիլմում և «Բանակում» սիթքոմում 2009թ. 2015-17 թթ եղել է «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քարե դարդ» հումորային նախագծի գլխավոր դերակատարներից ու պրոդյուսերը[1]։ 2017-18 թթ նկարահանվել է «Ոսկե դպրոց» հումորային նախագծում, որտեղ հանդես է եկել նաև որպես պրոդյուսեր։ 2019-2020 թթ հանդես է եկել «Երգիր թե կարող ես» երաժշտական նախագծում՝ որպես հաղորդավար և 2019 թվականին «Կուկուռուզ» հումորային նախագծում՝ որպես դերասան և պրոդյուսեր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Անվանում Դեր Նշում
2012 Կորած մոլորվածը Հայաստանում
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Նշում
2011-2012 Գերդաստան Ալֆրեդ Երկրորդական դեր
2009 Բանակում Տիգրան Սահակյան
2015-2017 Քարե Դարդ Մոսո Գլխավոր դեր
2017-2018 Ոսկե դպրոց Ռոբերտ Թովմասյան Գլխավոր դեր
2019 Կուկուռուզ Վաչե Գլխավոր դեր
Ինքը
Տարի Անվանում Նշում
2006-2010 32 ատամ ակումբ Comedy TV show
2010-2015 Վիտամին ակումբ Comedy TV show
2009-2010 3 պատ Comedy TV show
2010 Բարի լույս Հաղորդավար
2019-2020 Երգիր թե կարող ես Հաղորդավար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Վաչե Թովմասյան»։ AV Production։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2018-02-20