Գերդաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերդաստան նահապետական ընտանիք, ընտանեկան համայնք, ընտանիքի պատմական գոյաձև։ Առաջացել Է, երբ քայքայվել Է մայրիշխանական տոհմը և ձևավորվել հայրիշխանականը։ Նախապես ընդգրկում Էր հայրական կողմից միևնույն նախնուց սերված 4—5, երբեմն Էլ ավելի սերունդներ։ Գերդաստանի ծագումը պատմականորեն պայմանավորված Էր տնտեսական նոր ձևերի (արորային երկրագործություն, անասնապահություն) առաջացմամբ, ընդ որում արտադրողական ուժերի զարգացման տվյալ մակարդակում գերադասելի Էր տնտեսությունը վարել մարդկանց մեծ խմբերով։ Գերդաստանի բնորոշ գծերն Էին ունեցվածքի (հողատարածքներ անասուններ, աշխատանքի գործիքներ են) խմբային սեփականությունը, համատեղ արտադրությունը և սպառումը, համայնքի բոլոր անդամների հավասարությունը։ Գերդաստան հասարակական զարգացման համապատասխան աստիճանում եղել Է բոլոր ժողովուրդների մոտ։ Հայկական գերդաստանին վերաբերող տեղեկություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի երկերում, Ներսես Շնորհալու կանոններում, Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, իրավաբանական սկզբնաղբյուրներում։ Ըստ ավելի ուշ շրջանի նյութերի, գերդաստան որոշ ժամանակ գոյություն ունենալով փոքր ընտանիքին զուգահեռ պահպանել Է իր ուրույն գծերը։ Առանձին գերդաստաններ բաղկացած Էին 70—100 մարդուց։ Համեմատաբար փոքր կազմ (20—30) ունեին Արարատյան դաշտի, Լոռու, Շիրակի, Զանգեզուրի գյուղերի գերդաստանները։ Գյուղի սոցիալիստական վերափոխմամբ գերդաստան կորցրեց իր տնտեսան նշանակությունը տեղի տալով փոքր ընտանիքին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սամուելյան Խ., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 3, Ե., 1941։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 29