Դավիթ Բաբախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Բաբախանյան
Ծննդյան թիվ՝հուլիսի 2, 1975(1975-07-02) (48 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր՝Հայաստան Հայաստան
Մասնագիտություն՝Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
IMDb։ID 4272657

Դավիթ Բաբախանյան (հուլիսի 2, 1975(1975-07-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1995 թվականին՝ որպես սցենարիստ համագործակցելով «Շարմ Հոլդինգի» հետ։ 2003 թվականին սկսել է համագործակցել Արմենիա, 2009 թվականին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունների հետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Բաբախանյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 149 միջնակարգ դպրոցում, 1992-1998 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանում՝ բուժական գործ ֆակուլտետում։ 1998-2000 թվականներին սովորել է արդինատուրայում՝ մաշկաբան-վեներոլոգ մասնագիտացմամբ։ Համալսարանն ավարտելուց հետո ծառայել է բանակում՝ որպես բուժծառայության լեյտենանտ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1995 թվականին՝ համագործակցելով «Շարմ Հոլդինգի», 2003 թվականից՝ Արմենիա հեռուստաընկերության հետ[2]։

2003-2008 թվականներին եղել է «Կարգին հաղորդում» հումորային նախագծի ռեժիսորը[1]։ 2009 թվականից համագործակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ՝ մեկ տարի հետո նկարահանելով «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալը[1]։ 2010 թվականին նկարահանել է «Կյանքի կառուսել» կարճամետրաժ պատում-հեռուստանովելները։

«Շարմ Հոլդինգի» հետ նկարահանել են «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Poker.am» «Հյուսիս հարավ» կինոնկարները[3]։ 2011 թվականին հանդես է եկել որպես «Փեսացուն կրկեսից» կինոնկարի ռեժիսոր[4], 2012 թվականին նկարահանել է կատակերգական ժանրի «Poker.AM» կինոնկարը[5], 2015-ին որպես ռեժիսոր և սցենարիտստ նկարահանել է «Հյուսիս հարավ» կինոնկարները։ 2012 թվականից Արմենիա հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է[6] և տարբեր հեռուստանախագծների և ֆիլմերի համահեղինակ, պրոդյուսեր։

2013-2015 թվականներին եղել է «Տնփեսա» սիթքոմի պրոդյուսերը[7] և 2014-2019 թվականներին «Ֆուլ Հաուս» սիթքոմի համահեղինակը[8], 2015-2017 թվականներին՝ «Դոմինո» սիթքոմի համապրոդյուսերը[9]։

2015 թվականին Բաբախանյանը նկարահանել է Հյուսիս-Հարավ կինոկատակերգությունը, որն առաջին հայաստանյան ֆիլմն է, որտեղ կիրառվել են 3D-անիմացիոն և վիզուալ մեծածավալ էֆեկտներ[10][11]։

2019 թվականին, երբ Հայաստանում տեսահոլովակի նկարահանումներ էին կատարում ռուս ռեփեր Տիմատին և Նազիման, հայկական կողմից այդ աշխատանքներում համապրոդյուսերը Դավիթ Բաբախանյանն էր։

2019 - 2020 թվականներին որպես հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը գործակցել է Associated Television International (USA) և Academy Films (Armenia) ընկերությունների հետ և ԱՄՆ-ի համար նկարահանվել են «Մահվան ջոկատ» և «Քավարան» հեռուստաֆիլմերը՝ անգլերեն լեզվով։

2021 թվականից Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ռեժիսորական վարպետություն խմբի ղեկավարն է։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծ Դեր Տեսակ Տարի
Մեր բակը[12] սցենարիստ երաժշտական կատակերգություն 1996
Կարգին հաղորդում ռեժիսոր հումորային նախագիծ 2002-2009
Կարգին մուլտեր պրոդյուսեր 2007-2009
Դժբախտ երջանկություն[13] պրոդյուսեր հեռուստանովել 2007
«11»[14] պրոդյուսեր սարսափ հեռուստասերիալ 2008
Զգուշացեք փողից պրոդյուսեր հեռուստասերիալ 2008
Կյանքի կարուսել պրոդյուսեր բազմասերիանոց հեռուստանախագիծ 2009-2011
Պահանջվում է միլիոնատեր ռեժիսոր, սցենարիստ կատակերգություն 2010
Հրեշտակների դպրոցը[1] պրոդյուսեր հեռուստասերիալ 2011-2012
Էքստրասենսներ հեղինակ, պրոդյուսեր հեռուստանախագիծ 2011
Փեսացուն կրկեսից ռեժիսոր, սցենարիստ կատակերգություն 2011
Poker.Am ռեժիսոր, սցենարիստ կատակերգություն 2012
Խաղից դուրս պրոդյուսեր բազմասերիանոց, արկածային ֆիլմ 2013
Տնփեսա պրոդյուսեր սիթքոմ 2013-2015
Ֆուլ հաուս համահեղինակ սիթքոմ 2014-2019
Դոմինո պրոդյուսեր սիթքոմ 2015-2017
Հյուսիս-հարավ ռեժիսոր, սցենարիստ գեղարվեստական ֆիլմ, կատակերգություն 2015
Քավարան հեղինակ հեռուստասերիալ 2017
Մահվան ջոկատ հեղինակ հեռուստասերիալ 2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «AV Production: Դավիթ Բաբախանյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  2. «Դավիթ Բաբախանյան - Pamg.am». pamg.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. IMDB: A Millionaire Wanted (2010)
  4. IMDB: Pesacun Krkesic (2011)
  5. IMDB: Poker AM (2012)
  6. MediaMax: TV project for ArmeniaTV
  7. «ArmeniaTV: Տնփեսա,Սերիա 1». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. «ArmeniaTV: Ֆուլ Հաուս Սերիա 1». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. «ArmeniaTV: Domino, Episode 1». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. IMDB: Four Buddies and the Bride (2015)
  11. «Sharm: Հյուսիս-Հարավ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  12. «Sharm: Our Yard». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  13. «Unikino: Դժբախտ երջանկություն (2007)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  14. «Unikino: Տասնմեկ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.