Էռնա Էլիզբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնա Էլիզբարյան
Erna Elizbaryan.jpg
Ծնվել է հունվարի 29, 1977({{padleft:1977|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:29|2|0}}) (41 տարեկան)
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն հեռուստահաղորդավար

Էռնա Աշոտի Էլիզբարյան (հունվարի 29, 1977({{padleft:1977|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:29|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հաղորդավարուհի, «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնա Էլիզբարյանը ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։ 6 տարեկանից զբաղվել է լողով։ 1995 թվականին ավարտել է Երևանի թիվ 51 միջնակարգ դպրոցը։ 1995-1999 թվականներին սովորել է Երևանի Տնտեսաիրավագիտական Համալսարանում։ Ստացել է իրավաբան-քրեագետի որակավորում: 1997 թվականից որպես հաղորդավար աշխատել է Ազգային հեռուստատեսությունում։ Վարել է «Այլ ալիք» մշակութային հաղորդաշարը, ուղիղ եթերում՝ «Կիրակի» մշակութային ծրագիրը, թղթակցել է «Գամմա» մշակութային շաբաթաթերթին[1]։ 1998-2003 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնում: 2000 թվականին աշխատանքի է անցել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունում, որպես «Քրեական ժամ» հաղորդաշարի մեկնաբան, թղթակցել է «02» շաբաթաթերթին։ Էռնա Էլիզբարյանը 2003 թվականից «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբանն է[2]:

2018 թվականին պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]