Jump to content

Լուիզա Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լուիզա Ներսիսյան
Ծնվել էհուլիսի 23, 1977(1977-07-23) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
ԱշխատավայրԵրևանի պատանի հանդիսատեսի թատրոն, Երևանի Կամերային թատրոն, Հայկական երկրորդ հեռուստաալիք, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Արմենիա Թի-Վի, ՍՏՍ (հեռուստաընկերություն) և Շանթ հեռուստաընկերություն
Ժանրերմելոդրամա, դրամա և կատակերգություն
Ամուսին(ներ)Հրանտ Թոխատյան
ԱնդամությունՀայաստանի թատերական գործիչների միություն

Լուիզա Աշոտի Ներսիսյան (իրական անունը՝ Ելիզավետա, հուլիսի 23, 1977(1977-07-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի թատերական գործիչների միության անդամ։

Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի կինը[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Ներսիսյանը ծնվել է 1977 թվականին Երևանում։ Նախ սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 149 ավագ դպրոց վարժարանի անգլերեն-պարսկերեն բաժինը։ Միաժամանակ հաճախել է թիվ 172 դպրոցին կից Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոն, որտեղ խաղացել է «Անուշ» և «Կարմեն» ներկայացումներում[3]։ 1995 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին։ Ուսմանը զուգահեռ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը։ 1993 թվականին Կոստրոմա քաղաքում մասնակցել է «Սերեբրյաննայա Լադյա» փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին։ Ուսանողական տարիներին, Արմեն Ջիգարխանյանի հրավերով, Մոսկվայի Մայակովսկու թատրոնում խաղացել է «Անտիգոն» ներկայացման մեջ։ 1993-1999 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1999 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում, 1999-2003 թվականներին եղել է Երևանի Կամերային թատրոնի պատկերասրահի տնօրենը։ 2000-2004 թվականներին աշխատել է «Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի +» ծրագրում։ «Երկաթ TV» ստուդիայում նկարահանվել է «Շոու 1-02», «Սեր և ծիծաղ» ֆիլմաշարերում, «Հմուտ ձեռքեր» հաղորդման մեջ[4]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր

Սիթքոմներ

  • 2015 - «Ընտանյոք հանդերձ»
  • 2016 - «Ռեստարտ 2020»
  • 2017 - «Ամուսնացածների լիգա»
  • 2021 - «Սոսլանդիա»
  • 2022 - «Սիրո հասակ»
  • 2022-2024 - «Սյուրպրիզ»

Հեռուստասերիալներ

Հեռուստանախագծեր

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամերային թատրոն

  • «Լուսատտիկների կանչ»
  • «Միսս դժոխք»
  • «Սասունցի Դավիթ

Կոպերֆիլդ»

  • « Ի զե՛ն»
  • «Լինսի շոու ծրագիր» («Ալբանիա +»)
  • «Արմագեդոն»
  • «Ինչ տարբերություն, թե ում հետ»
  • «Կառավարական համերգ»
  • «Փնտրվում է տղամարդ»
  • «Սև արկղ»

Բոհեմ թատրոն

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն

  • «Ուղիղ հարյուր համբույր»
  • «Մկան թակարդ, կամ խաղում ենք Համլետ»
  • «Անբան Հուռի»
  • «Դեղատուն Անի»
  • «Պիկնիկ»

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

  • «Բումերանգ»
  • «Հումորային դերասանուհի», «Armenian comedy award» մրցանակաբաշխություն, 2008
  • «Լավագույն ոճային դերասանուհի» մրցանակ, 2011

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Torosyan, Vardan. «Լուիզա Ներսիսյան. «Կայացած տղամարդու կայացած կին եմ» - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը». blognews.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  2. Mediamax. «Լուիզա Ներսիսյան. «Վերանայել եմ իմ և Հրանտի հարաբերությունները»». bravo.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  3. «Zarkfoundation - Լուիզա Ներսիսյան». zarkfoundation.com.
  4. Լուիզա Ներսիսյան
  5. Mediamax. «Լուիզան, Դավիթը, Հայկոն, Անահիտը և մյուսները` "Հոբելյանական հաճախորդ"-ի պրեմիերային». bravo.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.