Անի Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անի Պետրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 29, 1981(1981-09-29) (42 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1999-ներկա

Անի Պետրոսյան (սեպտեմբերի 29, 1981(1981-09-29), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 29-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Սովորել է տեղի Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում։ Երկրաշարժից հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է ուսումը։ 10-րդ դասարանից վերադարձել և ավարտել է Գյումրիի դպրոցը ու տեղափոխվել Երևան։ Սովորել է լրագրություն, սակայն կիսատ թողելով, ընդունվել է Երևանի Համո Բեկնազարյանի անվան թատերական ստուդիա, որից հետո՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ 2004 թվականից աշխատում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես դերասանուհի[1][2]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր Նշումներ
2006, 2021 «Մեծ պատմություն փոքր քաղաքում» Վարդուհի Կատակերգություն
2007-2010 «Դժբախտ երջանկություն» Մարինա Սերիալ
2007 «Չիլո» Կատակերգություն
2010-2011 «Ուր է իմ տղամարդը» Աննա Սերիալ
2010 «Պահանջվում է միլիոնատեր» Մարի Կատակերգություն
2011 «Փեսացուն կրկեսից» Շամիրամ Կատակերգություն
2012 «Poker.am» Վիկա Կատակերգություն
2013 «Երեք կյանք» Անի Սերիալ
2014 «Ամնեզիա» Սերիալ
2015-2016 «Խոպանի տեսություն» Աննա Սերիալ
2015 «Որբանոց» Սերիալ
2015 «Քարտ բլանշ» Սերիալ
2016-2017 «Չեյնջ» Սիթքոմ
2017 «Օտարը» Սերիալ
2017 «Միլիոնը թակարդում» Սերիալ
2017 «Ամուսնացածների լիգա» Սիթքոմ
2017 «Սահմանին 2» Սերիալ
2017 «Մեր երազանքի ճանապարհը» Կատակերգություն
2018 «Ճակատագրի պատասխանը» Սերիալ
2018 «Այրված անուրջներ» Սերիալ
2019 «Թղթե երազանք» Սիրան Սերիալ
2019 «Անավարտ երազ» Մարինե Սերիալ
2020-2021 «Ախթամար» Սերիալ
2020 «Հերոսական նովելներ» Սերիալ
2021-2022 «Բեկորներ» Էմմա Սերիալ
2021 «Մեր բակը» 25 տարի անց Արփինե Կատակերգություն
2022 - 2023 «Հատուկ դասարան» Լարիսա Կարապետյան Սերիալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անի Պետրոսյան». nationaltheater.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  2. «AV Production - Անի Պետրոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]