Պահանջվում է միլիոնատեր
| Երկիր | |
|---|---|
| Ժանր | կատակերգություն, Մելոդրամա |
| Թվական | 2010 |
| Պրեմիերա | Դեկտեմբերի 9, 2010[1] |
| Լեզու | հայերեն |
| Ռեժիսոր | Դավիթ Բաբախանյան |
| Պրոդյուսեր | Ռուբեն Ջաղինյան, Արմեն Համբարձումյան |
| Սցենարի հեղինակ | Դավիթ Բաբախանյան, Աշոտ Աբրահամյան, Ռուբեն Ջաղինյան |
| Դերակատարներ | Հովհաննես Ազոյան, Միշո, Անի Երանյան, Նաիրա Մովսիսյան, Սիրանուշ Լազյան, Անի Պետրոսյան, Սերժ Ավետիքյան, Սոֆի Դևոյան, Արմեն Մարության |
| Օպերատոր | Վազգեն Մուրադյան |
| Երաժշտություն | Միշո, DJ Սերժո |
| Կինոընկերություն | Շարմ Հոլդինգ |
| Տևողություն | 99 |
| IMDb | ID 1821313 |
| ԿինոՊոիսկ | ID 574580 |
| Թրեյլեր | «Պահանջվում է միլիոնատեր» |
«Պահանջվում է միլիոնատեր», ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի 2010 թվականին նկարահանած կատակերգությունը։ Գլխավոր դերակատարներն են Հովհաննես Ազոյանը և Անի Երանյանը։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Երևանում[1]։ Ֆիլմը նկարահանել է Շարմ Հոլդինգը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գլխավոր հերոսը Տիգրանն է։ Նա աշխատում է ծաղիկների առաքման ծառայությունում։ Եվ անընդհատ պարտություններ է կրում անձնական կյանքում։ Նա շատ ամաչկոտ է և կոմպլեքսավորված։ Աղջիկների հետ հարաբերություններ ստեղծելու ցանկացած փորձ պսակվում է անհաջողությամբ։
Տիգրանի զարմիկը՝ Էմիլը, անում է ամեն հնարավոր բան, որպեսզի օգնի Տիգրանին՝ հարթելու անձնական կյանքը։
Միևնույն ժամանակ Երևան, որտեղ տեղի են ունենում ֆիլմի գործողությունները, գալիս է մոսկովյան միլիարդատեր Փառոյանի որդին՝ ում անունը նույնպես Տիգրան է։ Նա պատրաստվում է մեկնել Հայաստան, գտնել իր իրական սերը և ամուսնանալ հայուհու հետ։
Իրադարձությունների բերմամբ երկու Տիգրանները «փոխվում են տեղերով»...
Ստեղծագործական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան
- Սցենարի հեղինակ՝ Դավիթ Բաբախանյան, Աշոտ Աբրահամյան, Ռուբեն Ջաղինյան
- Պրոդյուսերներ՝ Ռուբեն Ջաղինյան, Արմեն Համբարձումյան
- Կոմպոզիտորներ՝ Միշո, DJ Սերժո
- Օպերատոր՝ Վազգեն Մուրադյան
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերակատար | Դեր |
|---|---|
| Հովհաննես Ազոյան | Տիգրան |
| Անի Երանյան | Արևիկ |
| Միշո | Էմիլ |
| Անի Պետրոսյան | Մարի Արևիկի քույրը |
| Նաիրա Մովսիսյան | |
| Սիրանուշ Լազյան | |
| Սերժ Ավետիքյան | Փառոյան |
| Սոֆի Դևոյան | խանութի հաճախորդ |
| Տիգրանուհի Տեր֊Մարկոյան | տատիկ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի մասին http://sharmpictures.am կայքում Արխիվացված 2018-09-05 Wayback Machine
- «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմը IMDB կայքում
- «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմը KINOPOISK կայքում
- «Պահանջվում է միլիոնատեր». Ֆիլմ ֆիլմի մասին
|