Արմեն Մարության
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Մարության | |
---|---|
Ծնվել է | 1951 դեկտեմբերի 19 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Ալլա Վարդանյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Արմեն Նաիրիի[1] Մարության (դեկտեմբերի 19, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2003)։
Դերասանուհի Ալլա Վարդանյանի ամուսինն է[2][3][4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Մարությանը ծնվել է Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը։ 1968-1971 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիայում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում, 1971 թվականից՝ նույն թատրոնի դերասան[6]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է ավելի քան 100 դեր թատրոնում, ֆիլմերում, հեռուստառադիոթատրոնում։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարոն՝ Մաքսիմ Գորկու «Հատակում»
- Ֆերդիշչենկո՝ Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը»
- Աքիլես՝ Եվրիպիդեսի «Իֆիգենիան ավլիսում»
- Անտոն՝ Գաբրիել Սունդուկյանի «Կտակը»
- Լոպախին՝ Անտոն Չեխովի «Բալենու այգին»
- Էլիզբարով՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»
- Համո՝ Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»
- Հայր Մարդպետ՝ «Արշակ թագավոր»
- Թալեաթ փաշա՝ «Ոտքի, դատարանն է գալիս»
- Ջեմալ փաշա «Հարյուր տարի անց»
- Ազդակ՝ Բերթոլդ Բրեխտի «Կովկասի կավճե շրջան»
- Գոյա՝ Ֆ.Վալիեխոյի «Գոյա»
- Ջոն արքա՝ Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա»
- Վանահայր՝ Լևոն Շանթի «Հին աստվածներ»
- Կիպար՝ Հակոբ Պարոնյանի «Պաղդասար աղբար»
- Ռիչարդ՝ Կունիի «Գիշերային խրախճանք»
ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հուսո աստղ»
- «Գաղտնի խորհրդականը»
- «Աշնանային ծիրան»
- «Պահանջվում է միլիոնատեր»
- «Poker.am»
- «Վոդկա լիմոն»
- «Երևան ջան»
- «Դեմքով դեպի պատը»
- «Ելք չկա»
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Որոգայթ»
- «Դիմակահանդես»
- «Ու՞ր է իմ տղամարդը»
- «Կադրերի բաժին»
- «Մեղրամիս»
- «Երկուսով»
- «Ծաղիկներ ձյան տակ»
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի քաղաքապետարանի զինանշան-հուշամեդալ
- Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալ
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն դերասան»՝ Էլիզբարովի և Գոյայի դերակատարումների համար
- Հայաստանի վաստակավոր արտիստ (2003)
- Մովսես Խորենացու մեդալ (2011)[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տվյալներ ըստ ԿԸՀ կայքի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Եվ գլխավորը սերն է»...Կարծես երեկ էր և ոչ թե 40 տարի առաջ. Ալլա Վարդանյան-Արմեն Մարության
- ↑ Արմեն Մարության, Ալլա Վարդանյան
- ↑ «ԱԼԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ԵԹԵ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆԱՐ, ԿԳՐՎԵՐ ՄԱՐՈՒԹՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Մեր մեջ ասած - Արմեն Մարության և Ալլա Վարդանյան
- ↑ «Արմեն Մարությանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն Մարությանի մասին imdb.com կայքում
- Արմեն Մարությանի մասին kinopoisk.ru կայքում
- Մեր մեջ ասած - Արմեն Մարության և Ալլա Վարդանյան(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Մարության» հոդվածին։ |
|