Jump to content

Ալլա Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալլա Վարդանյան
Ծնվել էհունվարի 16, 1959(1959-01-16) (65 տարեկան)
ԾննդավայրՊոտսդամ, Արևելյան Գերմանիա
ԿրթությունԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Ամուսին(ներ)Արմեն Մարության
Պարգևներ և մրցանակներ

Ալլա Վազգենի Վարդանյան (հունվարի 16, 1959(1959-01-16), Պոտսդամ, Արևելյան Գերմանիա), Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ։

Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանի կինը[1][2][3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի հունվարի 6-ին, Գերմանիայի Պոտսդամ քաղաքում։ 1976 թվականին ավարտել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դերասանական ստուդիա՝ Խորեն Աբրահամյանի կուրս։

1981 թվականից աշխատում է նույն թատրոնում՝ որպես դերասանուհի։ Խաղացած դերերից են՝

  • Հասմիկ՝ «Հացավան»
  • Մագդա՝ «Իմ տունը քո տունը չէ»
  • Սոֆի՝ «Մեծապատիվ մուրացկաններ»
  • Հասմիկ՝ «Խաչմերուկ»
  • Բլանշ՝ «Ջոն արքա»
  • Սյուզան՝ «Ութ սիրագորով կանայք»
  • Աննա՝ «Կինն անձրևից հետո»
  • Ամելիա՝ «Բեռնարդա Ալբայի տունը»
  • Ջեյն՝ «Սեր, փող, սատանա»
  • Ցուպավինա՝ «Գայլեր և ոչխարներ»
  • Անուշ՝ «Անվերադարձ ապագա»
  • Արուս՝ «Իմ ծաղկած դեղձենի»
  • Լեոկադիա՝ «Գոյա»
  • Օլիմպիա՝ «Արշակ թագավոր»
  • Կոնստանս՝ «Ջոն արքա» և այլն։

Երկար տարիներ Հայաստանի Ազգային հեռուստաընկերությամբ վարել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում
1982 «Օտար խաղեր»
1986 «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը...»
2006-2008 «Վերվարածներն ընտանիքում»
2009-2010 «Դիմակահանդես»
2011 «Եզրագծից այն կողմ»
2015 «Որոգայթ»
2016-2017 «Մեղրամիս»
2017 «Քավարան»
2017 «Սահմանին»
2017-2018 «Ոսկե դպրոց»
2018-2019 «Ընտանեկան գաղտնիքներ»
2018 «Կոռուպցիա»
2019 «Քեզ հետ ու առանց քեզ»
2019-2020 «Երկուսով»
2021 «Ծաղիկներ ձյան տակ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Եվ գլխավորը սերն է»...Կարծես երեկ էր և ոչ թե 40 տարի առաջ. Ալլա Վարդանյան-Արմեն Մարության
  2. Արմեն Մարության, Ալլա Վարդանյան
  3. «ԱԼԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ԵԹԵ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆԱՐ, ԿԳՐՎԵՐ ՄԱՐՈՒԹՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  4. Մեր մեջ ասած - Արմեն Մարության և Ալլա Վարդանյան
  5. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլա Վարդանյան» հոդվածին։