Ալ. Բլոկի անվան հմ. 122 հիմնական դպրոց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալ. Բլոկի անվան հմ. 122 հիմնական դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1961 |
Անվանված է | Ալեքսանդր Բլոկ |
Տնօրեն | Կարինե Մխիթարյան |
Աշակերտներ | 503 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Արզումանյան 5 |
Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Հիմնադրվել է 1961 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համար 122 միջնակարգ դպրոցին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 5 հասցեում հատկացվել է 6226 հա հողատարածք։ Համար 122 միջնակարգ դպրոցը 1981 թվականին անվանվել է ռուս գրող Ալեքսանդր Բլոկի անվամբ։ 1997 թվականին դպրոցը դարձել է ռուսերենի խորացված ուսուցմամբ։ 2006 թվականից դպրոցում գործում է ռուսական սեկտոր։ 2009-2010 ուստարվանից համար 122 Ալ. Բլոկի անվան դպրոցը դարձել է հիմնական դպրոց։
Ուսումնական ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալ. Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոցի ուսումնական ծրագիրը՝ ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված հիմնական դպրոցների ուսումնական ծրագիրն է։
Գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալ. Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոցում գնահատումը կատարվում է 10 միավորանոց համակարգով։ Գործում է էլեկտրոնային մատյան դասարան․ամ կայքում։
Առարկաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալ. Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոցի ուսումնական ծրագիրը կազմված է հիմնական առարկաններից։ Հիմնական առարկաները դասավանդում են ստանդարտ և խորացված մակարդակներով։ Մեծ ուշադրություն է դարձվում լեզուների ուսուցման և աշակերտների խոսելու և գրելու կարողությունների զարգացմանը։ Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր կիսամյակի ավարտին 9-րդ դասարանցիները հանձնում են առարկայական ստուգարքներ, իսկ 2-րդ կիսամյակի վերջում 4-րդ և 9-րդ դասարանցիները հանձնում են քննություններ (գիտելիքի ստուգում), ստանալով վկայականներ 9-րդ դասարանցիները հնարավորություններ ստանում շարունակել ուսումը թե՝ ավագ դպրոցում, թե՝ ալլ ուսումնական հաստաություններում («Այբ» ավագ դպրոցում, համալսարանների կից վարժարաններում, ուսումնարաններում, քոլեջներում)։
Մեդիա թիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշակերտական խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացուցչական մարմինն է, որի գործունեության հիմնական սկզբունքներն են կամավորությունը, աշակերտների իրավահավասարությունը, կառավարման կոլեգիալությունը և հրապարակայնությունը։
Սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթության արժեքային հիմքը ապահովելու նպատակով դպրոցը կազմակերպում է՝
- Աշխատանքային զրույցներ և քննարկումներ
- Ուխտագնացություններ
- Էկոլոգիայի և բնապահպանության միջոցառումներ
Աշակերտի նկարագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճանաչող
- Արարող
- Բարեխոհ
- Հոգատար
- Նախաձեռնող
- Հավասարակշռված
- Զգոն
- Ճշտախ2222
Ընտրվել է հենց 8 կետ, քանի որ ութը ըստ Եկեղեցու հայրերի, Քրիստոնյան թիվն է կամ Հարության թիվը։
Շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թիվ 122 միջնակարգ դպրոց (Ալեքսանդր Բլոկի անվան) Արխիվացված 2014-06-16 Wayback Machine
- Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոց. Հարցումներ(չաշխատող հղում)