Ավո Խալաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավո Խալաթյան
Ծնվել է1981, սեպտեմբերի 23
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Այլ անուն(ներ)Ավո Խալաթյան
Մասնագիտություներգիչ, դերասան
Ամուսին(ներ)Նունե Եսայան

Ավետիք Հենրիկի Խալաթյան (առավել հայտնի է Ավո Խալաթյան անունով, սեպտեմբերի 23, 1981, Երևան), հայազգի դերասան, երգիչ։

Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավո Խալաթյանը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում։ Մայրը դերասանուհի Փիրուզա Կոզակյանն է։ 1998 թվականին ավարտել է Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ և Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցները։ 1998-2002 թվականներին եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Մ․ Ռաֆայելյանի արհեստանոցում։ Որպես մյուզիքլի ժանրի դերասան՝ ուսանողական տարիներից խաղում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Աշխատել է նաև Երևանի Համազգային և Կամերային թատրոններում ու Նարեկ Դուրյանի թատերախմբի «Օպերացիա Նեմեսիս» բեմադրությունում կերտել է Սողոմոն Թեհլերյանի կերպարը։ Որպես երգիչ՝ մասնակցել է մշակութային բազմաթիվ միջոցառումների, ինչպես նաև հեռուստատեսային մեծամասշտաբ նախագծերի։ Տիգրան Չուխաճյանի «Կարինե» օպերայի համար 2015 թվականին արժանացել է Պողոսյան մրցանակին, իսկ 2016 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]