Պաուլո Կոելիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Պաուլո Կոելիո
Paulo Coelho
Coelhopaulo26012007-1.jpg
Ծնվել է օգոստոսի 24, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2] (69 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[3]
Մասնագիտություն գրող, վիպագիր, բլոգեր, դերասան, կոմպոզիտոր, բանաստեղծ-փաստաբան և գիտաֆանստաստիկ գրող
Լեզու պորտուգալերեն[4]
Քաղաքացիություն Flag of Brazil.svg Բրազիլիա
Անդամակցություն Բրազիլական գրականության ակադեմիա
Աշխատավայր Միավորված ազգերի կազմակերպություն
Պարգևներ Ոսկե փետուր և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Ամուսին Քրիստինա Օյտիցիցա
paulocoelhoblog.com
Պաուլո Կոելիո Վիքիքաղվածքում
Paulo Coelho Վիքիպահեստում

Պաուլո Կոելիո (պորտ.՝ Paulo Coelho, օգոստոսի 24, 1947[1][2], Ռիո դե Ժանեյրո[3]), բրազիլացի գրող և բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլո Կոելիոն ծնվել է 1947 թ.-ին Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Դեռ վաղ հասակից նա մեծ սեր է տածել գրականության և ժուռնալիստիկայի հանդեպ, ինչը նույնիսկ ստիպել է նրան կիսատ թողել համալսարանում իրավաբանական կրթությունը և ավելի լուրջ զբաղվել սիրած գործով։ Նրա բուռն ու միևնույն ժամանակ հակասական խառնվածքը նրան մինչև անգամ հոգեբուժարան հասցրեց, սակայն նա անկոտրում էր նունիսկ էլեկտրաշոկի ազդեցության նկատմամբ։ Հետագայում նա խորապես հետաքրքրվում է նաև թատրոնով, ճանապարհորդությամբ։ Հեղինակ է 16 վեպերի և վիպակների, այդ թվում՝ «Հրաշագործի օրագիրը», «Ալքիմիկոսը», «Վալկիրիան», «Մակթուբը», «5-րդ սարը», «Վերոնիկան որոշում է մահանալ», «Տասնմեկ րոպե» և այլն։

Աքրայում գտնված ձեռագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աքրայում գտնված ձեռագիր»-ը բրազիլացի գրող և բանաստեղծ Պաուլո Կոելյոյի նովելն է։ Գործողությունները ծավալվում են 1099 թվականին Երուսաղեմում, երբ քաղաքը սպասում էր խաչակիրների ներխուժմանը։ Քաղաքի պարիսպներից ներս տղամարդիկ և կանայք հավաքվել էին՝ լսելու մի խորհրդավոր հույնի իմաստուն խոսքերը, որը մարդկանց հայտնի էր որպես Ղպտի։ Մարդիկ սկսում են նրան հարցեր տալ իրենց վախերի, իրական թշնամիների, պարտության և պայքարի մասին։ Նրանք քննարկում են փոփոխություններ կատարելու կամքի, հավատարմության և մենակության մասին, ապա անցնում են գեղեցկության, վայելչության և սիրո մասին հարցերի։

Հրատարակությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աքրայում Գտնված ձեռագրի» հեղինակային իրավունքները վաճառվել են մոտ 40 լեզուների՝ արաբերենի, բուլղարերենի, կատալոներենի, չիներենի, խորվաթերենի, չեխերենի, հոլանդերենի, անգլերենի, էստոներենի, ֆինլանդերենի, ֆրանսերենի, գերմաներենի, հունարենի, եբրայերենի, հունգարերենի, ինդոնեզերենի, իտալերենի, կորեերենի, լատվերենի, լիտվաներենի, մակեդոներենի, մալայալամի, նորվեգերենի, լեհերենի, պորտուգալերենի, ռումիներենի, ռուսերենի, սերբերենի, սլովակերենի, սլովեներենի, իսպաներենի, շվեդերենի, թուրքերենի և ուկրաիներենի։ [5]

Ազդեցությունը սոցիալական լրատվամիջոցների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հսկայական ազդեցություն է ունեցել սոցիալական լրատվամիջոցների կայքերի վրա, ինչպես նաև արժանացել է գրավիչ մեկնաբանությունների, լուսանկարների, անձնական փորձառությունների և գրախոսությունների՝ ամբողջ աշխարհի ընթերցողների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #115703101 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 Internet Movie Database Ստուգված է հոկտեմբերի 14-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Record #115703101 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb121744693 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  5. [1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են