Պորտոբելլոյի վհուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պորտոբելլոյի վհուկ
A Bruxa de Portobello
ՀեղինակՊաուլո Կոելիո
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուպորտուգալերեն
Նկարագրում էԱնգլիա
ՆախորդԶահիրը
ՀաջորդLike the Flowing River?
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա
ՀրատարակիչEditorial Planeta
Հրատարակման տարեթիվ2006
ԹարգմանիչMargaret Jull Costa?
ԳՄՍՀ84-08-06851-2 և 0-06-133880-X
OCLC77758883 և 271082798

«Պորտոբելլոյի վհուկը» (պորտ.՝ A Bruxa de Portobello)՝ բրազիլացի գրող Պաոլո Կոելիոյի գեղարվեստական ստեղծագործությունն է, որը հրատարկվել է 2007 թվականին: Սա մի կնոջ պատմություն է, ով ծնվել է Տռանսիլվանիա քաղաքում, ցիգանների ցեղում մի ռումինացի կնոջից, որն ամուսնացած չի եղել: Կենտրոնական կերպարը լքված է իրեն ծնունդ տված կնոջից, քանի որ իր հայրը օտարերկրացի էր: Ավելի ուշ նրան որդեգրում է մի հարուստ լիբանանցի զույգ:

Թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գրքում, Կոելիոն, անձի իսկական ինքնության փնտրտուքների և աշխարհի էներգիաները բացելու թեմայի շրջանակներում, անդրադարձ է կատարում աստվածուհու կրոնին վերադառնալուն, սիրո մեկնաբանությանը և Աստվածայինի կանացի կողմին [1] : Պատմության գլխավոր հարցն է. «Ինչպե՞ս ենք մենք գտնում քաջություն ճշմարիտ լինելու ինքներս մեզ հետ, նույնիսկ եթե վստահ չենք, թե ո՞վ ենք մենք» :


Ստեղծագործությունը նաև մեկնաբանում է փիլիսոփայությունների մի հավաքածու, որը Կոելիոյի նախորդ վեպերի ուսմունքների հետ ունի որոշակի նմանություն և կրում է նրա սեփական գաղափարներին բնորշ հետքը, ինչպես նաև մի մեկնաբանություն, որը վերաբերում է ցանկությունների վաղանցիկ բնույթին, որը հայտնվում է Կեոլիոյի շատ վեպերում:


Հեղինակը լուսաբանում է այն տարբերակն, որ եկեղեցին շեղվել է իր խիստ կանոններից այն աստիճան, որ այլևս չի ծառայում Հիսուս Քրիստոսին, կամ ինչպես նա է ասել իր հարցազրույցներից մեկում. «Շատ երկար ժամանակ է անցել այն պահից ի վեր ինչ նրանք ինձ թույլ են տվել այնտեղ (Եկեղեցի) » :

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլո Կոելիո

Երրբ գիրքը սկսվում է, Աթենան մահացած է լինում: Թե ինչպես նա ունեցավ այդպիսի վախճան, ստեղծում է ինտրիգ որի վրա հիմնված է գիրքը [2] : Երեխան՝ Շերին Խալիլը, իրեն վերանվանում է Աթենաս այն բանից հետո երբ իր մորեղբայրն ու մայրը իրար հետ քննարկում էին, թե ինչպես նրա անունը կմատնի նրո ծագումը և Աթենայի պես անունը, չէր կարող ոչինչ հայտնել: Մանուկ հասակից նա ցուցաբերում է ուժեղ կրոնական հակումներ և հայտնում է, որ տեսնում է հրեշտակների և սրբերի, որը և՛ տպավորում, և՛ վախեցնում է նրա ծնողներին:


Նա ընդունվում է Լոնդոնի համալսարան՝ նպատակադրվելով սովորել ճարտարագիտություն 19 տարեկանում, բայց դա այն չէ ինչ նրա սիրտը իսկապես ցանկանում է: Մի օր նա պարզապես որոշում է, որ ուզում է թողնել քոլեջը, ամուսնանալ և ունենալ երեխա: Այստեղ հեղինակը նշում է, որ դա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ նա հենց ինքն էլ լքված է եղել և ցանկանում է այն ողջ սերը տալ իր երեխային, որ ինքը չի ստացել իրեն լույս աշխարհ բերած կնոջից: Երկու տարի անց, նրա ամուսնությունը քանդվում է, քանի որ նրանք բախվում են շատ խնդիրների՝ երիտասարդ լինելու և գումարի պակաս ունենալու պատճառով, և մեծապես այն պատճառով, որ տղան զգում էր, որ աղջիկը միայն սիրում էր երեխային և օգտագործել էր նրան իր ուզածին հասնելու համար: Նա օգտագործում է մի շատ հետաքրքիր մեջբերում. « Հին Հունաստանից ի վեր, այն մարդիկ, ովքեր վերադառնում էին մարտից կամ մահացած էին իրենց վահանների վրա կամ դարձել էին ավելի ուժեղ, անկախ իրենց սպիների կամ դրանց շնորհիվ: Ավելի լավ է այդ կերպ: Ես ապրել եմ մարտի դաշտում իմ ծննդյան օրվանից ի վեր, բայց ես դեռ ողջ եմ և ես կարիք չունեմ, որ որ ինչ որ մեկն ինձ պաշտպանի» : Նա դառնում է կին՝ փնտրելով մարդու մեջ առաջացող շատ հարցերի պատասխանները: Նա ունեցել է մի կյանք, որը շատերին է թվում բովանդակալից, քանի որ նա ունեցել է իր սեփական երեխան, իր փողն և ընկերները. ամեն ինչ, բացառությամբ նրա մտքի, խաղաղության մեջ էր, այսպիսով, նա փնտրում է դասական հարցի՝ «Ո՞վ եմ ես»-ի պատասխանը բազմաթիվ փորձառությունների միջոցով: Իր փնտրտուքներում, նա բացում է իր սիրտը մոր արբեցնող ուժերի առաջ և դառնում է հակասական հոգևոր առաջնորդ Լոնդոնում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]