Զահիր (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զահիր
O Zahir
ՀեղինակՊաուլո Կոելիո
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուպորտուգալերեն
Նկարագրում էՖրանսիա
ՆախորդՏասնմեկ րոպե
ՀաջորդՊորտոբելլոյի վհուկ
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա
ՀրատարակիչHarper Perennial?
Հրատարակման տարեթիվ2005
ԳՄՍՀ0-06-083281-9
OCLC70691262 և 370157755

«Զահիրը» , 2005 թվականի վեպ է գրված բրազիլացի Պաուլո Կոելիոյի կողմից: Ինչպես ավելի վաղ գրված գիրքը՝ «Ալքիմիկոսը» «Զահիրը» նույնպես ուխտագնացության մասին է: Գիրքը վերաբերում է սիրո, կորստի և մոլուցքի թեմաներին:


Զահիրը գրվել է Կոելիոյի մայրենի լեզվով՝ պորտուգալերենով, և թարգմանվել է 44 լեզվով: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Իրանում, պարսկերեն թարգմանությամբ, Քարավան հրատարակչության կողմից: Իրանը երբեք չի ստորագրել միջազգային հեղինակային իրավունքի համաձայնագրեր: Լինելով առաջին անագամ հրատարակված Իրանում, գիրքը ենթարկվում է Իրանի ազգային հեղինակային իրավունքի օրենքին: Այս hեղինակային իրավունքի չափորոշիչը ստեղծեց մի արտասովոր իրավիճակ, որտեղ գիրքն առաջին անգամ հրատարակվել է ոչ թե հեղինակի մայրենի լեզվով, այլ մեկ ուրիշ լեզվով: Այնուամենայնիվ, Իրանում գիրքն արգելվեց իր հրատարկումից մի քանի ամիս անց, Թեհրանի միջազգային գրքի ցուցահանդեսին [1]:

Նախատեսված լինելով որպես գեղարվեստական ստեղծագործություն, պատմությունը ունի ուժեղ ինքնակենսագրական առանձահատկություններ, որը անգլիական մամուլում հանգեցրեց հարձակման գրքի մակերեսային եսասիրության վրա [2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաոլո Կոելիո

Զահիր արաբերենով նշանակում է «ակնհայտը» կամ «տեսանելին»: Պատմությունը պտտվում է պատմողի՝լավագույն վաճառքն ունեցող մի վիպասանի, կյանքի շուրջ, և մասնավորապես, նրա անհետ կորած կնոջ՝ Էսթերի, որոնման շուրջ: Նա վայեկում է փողի և ճանաչված լինելու ողջ առավելությունը: Նա կասկածվում է անազնիվ խաղի մեջ ոստիկանության և մամուլի կողմից, ովքեր կասկածում են, որ նա հավանաբար ունեցել է որոշակի դերակատարում իր կնոջ անբացատրելի անհետացման մեջ իրենց Փարիզի տանից:

Անհետացման արդյունքում, գլխավոր հերոսը ստիպված է վերանայելու իր սեփական կյանքը, ինչպես նաև ամուսնությունը: Պատմողն անկարող է հասկանալ, թե ինչն է հագեցրել Էսթերի անհետացմանը: Արդյո՞ք նրան առևանգել են, թե նա լքել է իր ամուսնությունը: Նա, գրքի շնորհանդեսի ժամանակ, հանդիպում է Միքայելին՝ Էսթերի ընկերոջը: Նա իմանում է Միաքայելից, որ Էսթերը, ով հակառակ իր ամուսնու (գլխավոր հերոս) ցանկության, եղել է թղթակից պատերազմի ժամանակ, հեռացել է խաղաղության փնտրտուքով, քանի որ նրա համար խնդիր էր իր ամուսնու հետ միասին ապրելը: Հեղինակը վերջապես գիտակցում է, որ Էսթերին գտնելու համար, նա պետք է գտնի իր սեփական եսը: Միքայելը ծանոթացնում է նրան իր սեփական հավատալիքների և սովորույթների, ռեստորանում նիստեր անցկացնելով և փողոցում ապրող անտուն մարդկանց հանդիպելով սեր սփռելու իր առաքելության հետ: Նա հայտնում է պատմողին նաև այն ձայների մասին, որ ինքը լսում է և իր հավատալիքների մասին կապված դրանց հետ: Պատմողն, ով միայն շատ հաճախ է սիրահարվում կանանց, խորհրդակցում է իր ներկայիս սիրուհու՝ Մարիի հետ, իր հանդիպումների մասին Միքայելի հետ: Մարին զգուշացնում է, որ Միքայելը կարող է լինել էպիլեպսիայով հիվանդ: Այնուամենայնիվ, նա նաև խորհուրդ է տալիս պատմողին որոնել Զահիրին, ինչպես որ նա է ցանկանում, չնայած որ ինքը կնախընտրեր, որ նա մնար իր հետ:

Պատմողը վերջապես որոշում է գնալ փնտրելու իր Զահիրը: Քանի որ Էսթերն էր, ով Միքայելին սկզբում Ղազախստանից բերել էր Ֆրանսիա, գլխավոր հերոսը ենթադրում է, որ Էսթերը իրականում կարող է լինել Ղազախստանում: Սկզբում, նրան հետաքրքիր էր, թե ինչն է ստիպել Էսթերին հեռանալ, բայց ավելի ուշ նա գիտակցում է որ խնդիրները ամուսնու հետ կարող էին լինել հիմնական պատճառը: Նա է բացահայտում է, որ Էսթերը հետաքրքրված էր ճանաչելու ինքն իրեն՝ գորգեր պատրաստելու միջոցով: Վերջիվերջո հեղինակը հանդիպում է իր Զահիրին, և այս հանդիպման արդյունքը հանդիսանում է գրքի գագաթնակետը: Պատմողի Փարիզից Ղազախստան կատարած ճանապարհորդություն միջոցով, Կոելիոն ուսումնասիրում է սիրո և կյանքի բազմազան իմաստները:

Գրքում կրկնվող թեմայի մեջ, Կոելիոն համեմատում է ամուսնությունը մի շարք երկաթուղային ուղիների հետ, որոնք ընդմիշտ միասին են մնում, բայց չեն կարողնում ավելի մոտենալ իրար: Վեպը ճանապարհորդություն է լճացած ամուսնությունից և սիրուց դեպի երկու հոգու միջև գոյություն ունեցող անտեսանելի, բայց անընդմեջ աճող ձգողականության գիտակցումը [3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paulo Coelho hurtling towards stupidity as he reaches for wisdom in The Zahir - The Observer
  2. Paulo Coelho hurtling towards stupidity as he reaches for wisdom in The Zahir - The Observer
  3. Paulo Coelho's official site

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]