Ալքիմիկոսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալքիմիկոսը
պորտ.՝ O Alquimista
Ալքիմիկոսը.jpg
ՀեղինակՊաուլո Կոելիո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային և ֆենթեզի
Բնօրինակ լեզուպորտուգալերեն
Ստեղծման տարեթիվ1988
Նկարագրում էԱնդալուզիա, Տանժեր, Սահարա, Ալ-Ֆայում, Giza Pyramids? և Տարիֆա
ՆախորդՈւխտագնացություն
ՀաջորդԲրիդա և The Fifth Mountain?
Կազմի հեղինակԿարավաջո
ԵրկիրFlag of Brazil (1968–1992).svg Բրազիլիա
ՀրատարակիչCompanhia das Letras?
Հրատարակման տարեթիվ1988
Թարգմանիչ հայերենԱրտակ Վարդազարյան
ՎիքիքաղվածքԱլքիմիկոսը

«Ալքիմիկոսը» (պորտ.՝ O Alquimista), բրազիլացի գրող և բանաստեղծ Պաուլո Կոելիոյի վեպն է։ Առաջին անգամ տպագրվել է 1988 թվականին։ Բնագիրը գրվել է պորտուգալերեն և թարգմանվել է շուրջ 67 լեզուներով։ Վեպում Ալքիմիկոսը հետևում է երիտասարդ հովիվ Սանտիագոյին, ով ճանապարհորդում է դեպի Եգիպտոս՝ գտնելու իր երազանքների գանձը։

Գիրքը ամենաշատ վաճառվող գրքերից է ամբողջ աշխարհում։ Ավելի քան 65 միլիոն օրինակ վաճառվել է աշխարհի 56 լեզուներով։ Գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես հեղինակի կենդանության օրոք ամենաշատ թարգմանված գիրք։ Հայերեն առաջին թարգմանությունը 2002 թվականին, կատարել է գրող, հրապարակագիր, թարգմանիչ Արտակ Վարդանյանը (Գրական թերթ, նոյեմբերի 1, 2002)

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն եգիպտական բուրգերը, որոնց մասին պատմվում է վեպում

Գրքի գլխավոր հերոսը հովիվ Սանտիագոն է, ով ապրում է Անդալուսիայում։ Մի օր Սանտիագոն երազ է տեսնում, որը դրդում է նրան հասնել եգիպտական բուրգերին, որպեսզի գանձ գտնի։

Ծեր գնչուհին գանձի 10 տոկոսի դիմաց մեկնում է երազը։ Հետո երիտասարդ ճամփորդը հանդիպում է Սալիմի արքա Մելքիսեդեկին, ով իրեն համոզում է ուղևորվել Եգիպտոս, և տալիս է երկու քար՝ Ուրիմ և Թումիմ, որոնք դժվար որոշում ընդունելիս կօգնեն գտնել ճիշտ պատասխանը։

Այսպես Սանտիագոն վաճառում է իր ոչխարները և ուղևորվում դեպի Աֆրիկա։ Նա կորցնում է իր ամբողջ կարողությունը և ստիպված է լինում աշխատել մի վաճառականի մոտ։ Աշխատած գումարով ուղևորվում է դեպի եգիպտական բուրգեր։ Էլ Ֆայում անապատի օազիսում գտնում է Ալքիմիկոսին։

Ալքիմկոսը սովորեցնում է Սանտիագոյին ճանաչել «աշխարհի ոգին», պատմում է ալքիմիայի մասին և օգնում առաջ գնալ իր ճակատագրի ճանապարհով։ Նա սիրահարվում է Ֆաթումային։ Սանտիագոն գանձը գտնում է ոչ թե Եգիպտոսում, այլ իր հայրենիք Իսպանիայում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանտիագո - Գլխավոր հերոս։ Ծնվել էր փոքրիկ Անդալուսիա քաղաքում ու երազում էր ճանապարհորդելու մասին։ Մի օր նա հայտնում է իր ցանկությունը հորը և նրանից թույլտվություն ստանում հովիվ դառնալ՝ հույս ունենալով այդպես ճանապարհորդել։ Մի գիշեր ավերված եկեղեցում երազ է տեսնում, որում մի փոքրիկ տղա հերոսին ցույց է տալիս եգիպտական բուրգերի մոտ թաղված գանձի վայրը։ Օրեր անց Թարիֆում մի խորհրդավոր մարդ Սանտիագոյին ուղարկում է Եգիպտոս իր գանձի ետևից։ Սանտիագոն այն մեկն է, ով նպատակ ունի կերտելու Սեփական Առասպելը։ Իր անձի ազատությունը շատ կարևոր էր համարում. ահա ինչու դարձել էր հովիվ։ Վերջում նա հասկանում է, որ ապահով խաղալը ավելի վտանգավոր է իր ազատության համար, քան ռիսկի դիմելը։
  • Մելքիսեդեկ - Սալիմի արքա, խորհրդավոր ճանապարհորդ։ Հենց Մելքիսեդեկն է Թարիֆում Սանտիագոյին խորհուրդ տալիս ուղևորվել Եգիպտոս։ Պատմում է երիտասարդ ճանապարհորդին Աշխարհի Հոգու և Սեփական Առասպելի մասին։ Մելքիսեդեկը հանդիպել էր հենց այն մարդկանց, ովքեր փորձում էին ապրել Սեփական Առասպելով, նույնիսկ եթե նրանք չգիտեին դա։ Իր և Սանտիագոյի հանդիպման ժամանակ հերոսին տալիս է կախարդական քարեր՝ Ուրիմն ու Թումիմը։
  • Խանութպան - Վաճառական Թանժիերում։ Ճանապարհորդության ընթացքում Սանտիագոյին կողոպտում են, և նա ստիպված է լինում որոշ ժամանակ աշխատել ապակեղենի խանութում։ Խանութի տերն իր անձնական կարծիքն ունի կյանքի և երազանքների մասին, բայց խորհուրդ է տալիս Սանտիագոյին չհանձնվել և չվերադառնալ հայրենիք։
  • Անգլիացի - Սանտիագոն միանում է մի քարավանի, որն ուղևորվում էր դեպի Էլ Ֆայում օազիս։ Քարավանի հետ Էլ Ֆայում էր մեկնում մի անգլիացի, ով մեծ ցանկություն ուներ հայտնի ալքիմիկոսի աշակերտը դառնալու։ Անգլիացին լսել էր Էլ Ֆայումում ապրող 200 տարեկան ալքիմիկոսի մասին, ով ունակ էր ցանկացած մետաղը ոսկի դարձնել։ Սահարան կտրելու ընթացքում Սանտիագոն ավելի խորն է ուսումնասիրում ալքիմիան, անգլիացու գիրքը մանրամասն ուսումնասիրելու շնորհիվ։
  • Ֆաթիմա - Էլ ֆայում օազիսում ապրող գեղեցիկ աղջնակ։ Սանտիագոն սիրահարվում է նրան, և նրանք շաբաթներ շարունակ ամեն օր զրուցում են։ Սանտիագոն Ֆաթիմային ամուսնության առաջարկություն է անում, բայց աղջիկը մերժում է ցանկանալով, որ տղան սկզբից ստեղծի իր Սեփական Առասպելը և հետո նոր միանա իր հետ։
  • Ալքիմիկոս - Էլ Ֆայում օազիսի բնակիչ, շատ զորեղ ալքիմիկոս։ Սանտիագոն ծանոթացել է նրա հետ անգլիացու շնորհիվ։ Ալքիմիկոսը տիրապետում է երկարատև կյանքի դեղին և փիլիսոփայական քարին։

Մեջբերումներ վեպից[1][խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Տիեզերքի ոգին սնվում է մարդկային երջանկությամբ։ Երջանկությամբ, բայց նաև՝ վշտով, նախանձով, խանդով։ Մարդը մեն-միակ պարտականություն ունի՝ հետևել Սեփական Առասպելին մինչև վերջ։ Aquote2.png


Aquote1.png Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը։ Aquote2.png


Aquote1.png Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ։ Aquote2.png


Aquote1.png Երազներն այն լեզուն են, որով մեզ հետ խոսում է Տերը։ Այն աշխարհի լեզուներից մեկն է։ Եվ եթե Տերը մեզ է դիմում մեր հոգու լեզվով, միայն մեզ է հասկանալի լինում նրա ասածը։ Aquote2.png


Aquote1.png Մարդիկ, ինչպես իրենց է թվում, շատ շուտ են գիտակցում իրենց կյանքի իմաստը։ Գուցե հենց այդ պատճառով այդքան շուտ էլ հրաժարվում են նրանից։ Այդպես է ստեղծված աշխարհը։ Aquote2.png


Aquote1.png Եթե ինչ-որ բան ես ուզում ամբողջ սրտով, ապա առնչվում ես Աշխարհի հոգու հետ։ Իսկ նրա մեջ կուտակված ուժը միշտ դրական է։ Եվ նա ավելացրեց, որ աշխարհում ամեն ինչ ոգի ունի՝ լինի քար, թուփ, կենդանի, թե նույնիսկ մի պարզ միտք։ Aquote2.png
Aquote1.png Սերը պահանջում է լինել նրա կողքին, ում սիրում ես։ Aquote2.png


Aquote1.png Ես քեզ սիրում եմ, քանզի ամբողջ տիեզերքը նպաստել է մեր հանդիպմանը։ Aquote2.png


Aquote1.png Իմաստունները վաղուց են հասկացել, որ մեր այս բնական աշխարհը լոկ Դրախտի մեկ պատկերն է, նրա մեկ պատճենը։ Այս աշխարհի գոյության փաստը երաշխիք է, որ կա մի ուրիշ, ավելի կատարյալ աշխարհ։ Aquote2.png


Aquote1.png Երբ սիրում ես, չի կարելի կանգնել տեղում` ինչպես անապատը, սլանալ աշխարհով մեկ` ինչպես քամին, նայել ամեն ինչին հեռվից` ինչպես դու։ Սերը այն ուժն է, որը փոխում է Աշխարհի հոգին։ Aquote2.png


Aquote1.png Երազանքն իրականացնելու հնարավորությունն է, որ հետաքրքիր է դարձնում կյանքը։ Aquote2.png


Aquote1.png Պարզ բաներն ամենաբարդն են ու միայն իմաստուններին են հասու։ Aquote2.png


Aquote1.png Երբ միշտ միևնույն մարդկանց ես տեսնում, նրանք, ի վերջո, քո կյանքի մի մասն են դառնում։ Ու այդպես կամաց-կամաց ուզում են փոխել կյանքդ։Եթե նրանց ուզածի պես չես լինում, զայրանում են։Որովհետև բոլորն իրենց ուղեղում ստույգ պատկերացում ունեն, թե ինչպես պիտի ապրես։ Բայց պատկերացում չունեն,թե ինչպես պիտի սեփական կյանքով ապրեն։ Aquote2.png


Aquote1.png Եթե խոստանաս այն,ինչ դեռ չունես, կկորցնես դրան հասնելու ցանկությունդ։ Aquote2.png


Aquote1.png Իսկ երբ բոլոր օրերը միանման են դառնում, մարդիկ դադարում են նկատել այն լավ բաներ, որ ամեն Աստծու օր պատահում է իրենց հետ։ Aquote2.png


Aquote1.png Շուրջ ոչ թե օտար աշխարհ էր, այլ նոր աշխրհ։ Aquote2.png


Aquote1.png Հիմա, երբ հասկանում եմ ու գիտեմ, թե ինր անսահման հնարավորություններ ունեմ, ինձ ավելի վատ եմ զգում, քան նախկինում։ Որովհետև գիտեմ, որ կարող եմ ամեն ինչ ունենալ, բայց ցանկություն չունեմ։ Aquote2.png


Aquote1.png Հասկացավ ամենակարևոր ու իմաստուն մասն այն լեզվի, որով խոսում էր աշխարհը, և որ հասու էր բոլոր մարդկանց սրտերին։ Եվ դա կոչվում էր ՍԵՐ, որ շատ ավելի հին էր, քան մարդիկ ու անապատ։ Aquote2.png


Aquote1.png Ամեն բացվող օր իր մեջ հավերժություն է կրում։ Aquote2.png


Aquote1.png Սիրու ես, որովհետև սիրում ես։ Սիրելու համար պատճառ չկա։ Aquote2.png


Aquote1.png Եթե լավ ճանչես սիրտդ, այն երբեք քեզ չի դավաճանի։ Որովհետև ծանոթ կլինես նրա երազանքներին ու ցանկություններին ու կկարողանաս դիմակայել դրանց։ Ոչ ոք չի կարող փախչել իր սրտից։ Դրա համար ավելի լավ է՝ լսես, թե ինչ է ասում։ Որպեսզի երբեք չստանաս այն հարվածը, որին չես սպասում։ Aquote2.png


Aquote1.png Երբ ամենամեծ գանձերը մեր աչքի առաջ են, երբեք չենք նկատում։ Ու գիտե՞ս ինչու։ Որքվհետև մարդիկ չեն հավատում գանձերին։ Aquote2.png


Հեղինակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հեղինակ Պաուլո Կոելիո

Պաուլո Կոելիո (պորտ.՝ Paulo Coelho, ծնվ. օգոստոսի 24, 1947, Ռիո դե Ժանեյրո), բրազիլացի գրող և բանաստեղծ։ Դեռ վաղ հասակից նա մեծ սեր է տածել գրականության և ժուռնալիստիկայի հանդեպ։ Կիսատ է թողել համալսարանական կրթությունը, որ զբաղվի սիրելի գործով։ Մի շարք հայտնի վեպերի հեղինակ է, այդ թվում՝ «Հրաշագործի օրագիրը», «Ալքիմիկոսը», «Վալկիրիան», «Մակթուբը», «5-րդ սարը», «Վերոնիկան որոշում է մահանալ», «Տասնմեկ րոպե» և այլն։

Տես նաև Պաուլո Կոելիոյի այլ վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ալքիմիկոսը հոդվածին