Էդուարդ Քալանթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Քալանթարյան
Ծնվել էմայիսի 25, 1980
ԾննդավայրԹբիլիսի
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ՄասնագիտությունԼրագրող
ԳործունեությունՄարզական մեկնաբան
Աշխատավայր«Արմենիա», «ԱԹիՎԻ»
ԱմուսինՆարինե Զախարյան
ԵրեխաներՆատալի Քալանթարյան, Դավիթ Քալանթարյան

Էդուարդ Քալանթարյան (ծնվել է՝ մայիսի 25, 1980, Թբիլիսի), «Արմենիա» և ATV հեռուստաընկերությունների մարզական մեկնաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդը 16 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ թենիսով[1]։ Բանակից վերադառնալուց հետո նա որոշել է հեռանալ թենիսից՝ հեռանկար չտեսնելով այդ բնագավառում։ Այնուհետեւ առաջարկ ստանալով ընկերներից մեկից՝ աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնում։

2004-2013 թթ. աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «Սպորտ» ստուդիայի խմբագիր-մեկնաբան[2]։ Ռեպորտաժներ է վարել օլիմպիական խաղերից, ֆուտբոլի և տարբեր մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից։

2013 թ-ից մինչ օրս աշխատում է «Արմենիա» և «ԱԹիՎի» հեռուստաընկերություններում՝ որպես մարզական մեկնաբան։ ԱԹիՎի-ում վարում է Լա Լիգայի հանդիպումներ։ Արմենիա թիվիում «Ժամը» լրատվականի մարզական մեկնաբանն է, ինչպես նաև վարում է «Ֆուտբոլի ժամը» հաղորդումը[3]:

2016 թվականի հունիսի 10-ից հուլիսի 10-ը Առաջին ալիքի եթերում մեկնաբանել է Եվրո-2016-ի հանդիպումները[4]:

2016 թվականի օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը աշխատել է Armsport.am կայքում՝ որպես գլխավոր խմբագիր[5][6]:

Դասավանդում է Պանարմենիան մեդիա դպրոցում՝ մարզական լրագրության բաժնում[7]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թ. ավարտել է Երևանի թիվ 121 միջնակարգ դպրոցը։ 1997-2001 թթ. սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետում և ստացել մարզիչ-մանկավարժի որակավորում։ Նրա կարծիքով՝ ավագ քրոջ՝ Ռոզիի հետ հարաբերություններում էլ մանուկ հասակում շահել է, քանի որ ամենափոքրն էր ընտանիքում։ Էդուարդը ընտանիքում եղել է կրտսեր երեխան։ 2007 թվականին ամուսնացել է Նարինե Զախարյանի հետ։ Ունի երկու երեխա՝ Նատալին, ով ծնվել է 2008թ.-ի օգոստոսի 12-ին և 2015թ.-ի սեպտեմբերի 24-ին ծնված Դավիթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]