Ձիթենյաց լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ձիթենյաց լեռ
Israel-2013-Aerial-Mount of Olives.jpg
Տեսակ լեռ
Երկիր Flag of Israel.svg Իսրայել
Վարչատարածքային միավոր Երուսաղեմի մարզ
Աշխարհագրական
տեղադրություն
Երուսաղեմ
Լեռնաշղթա Հուդայի լեռներ
Բարձրություն (ԲԾՄ) 826 մետր
Կոորդինատներ: 31°46′40.6056001″ հս․ լ. 35°14′44.469600099997″ ավ. ե. / 31.777946000028° հս․. լ. 35.24568600002777430° ավ. ե. / 31.777946000028; 35.24568600002777430

Ձիթենյաց լեռ (լատ.՝ Mons oliveti), լեռ Երուսաղեմ քաղաքի արևելյան կողմում, Կեդրոն գետի ափին։ Ունի երեք կատար (միջին բարձրությունը՝ 809 մետր)։ Անցյալում պատած է եղել ձիթենու ծառերով։ Հրեաների հնագույն սրբավայր է (արմ. լանջերին կան մ.թ.ա. II-I հազարամյակում վիմափոր գերեզմաններ)։ Ըստ ավետարանական ավանդության, արմ. ստորոտի Գեթսեմանի կոչվող պուրակը եղել է Հիսուս Քրիստոսի սիրած մենարանը, որտեղ նա Հուդայի մատնությամբ ձերբակալվել է և խաչվել Գողգոթայում (հետագայում այստեղ հիմնվել է Սուրբ Գերեզմանի եկեղեցին)։ Նույն ավանդության համաձայն՝ Քրիստոսը հարություն առնելուց հետո երկինք է համբարձվել (Ձիթենյաց լեռան այն կատարից, որի քարերից մեկին իբր դրոշմվել է նրա աջ ոտնատեղը)։ 326 թվականին կամ 333 թվականին Հռոմի Կոստանդիանոս Մեծ կայսեր մայրը՝ Հեղինեն, Ձիթենյաց լեռան վրա հիմնել է բազիլիկ եկեղեցի (վերակառուցվել է III դարում, կործանվել է XI դարում)։ V-VI դարերում այնտեղ եկեղեցի են հիմնել նաև հայերը։ Հայտնաբերվել է հայերեն գրությամբ ու հայական զարդաքանդակներով (սիրամարգ, կաքավ ևն պատկերներ) VI դ. խճանկարի նմուշ։ Ձիթենյաց լեռան վրա հետագայում կառուցվել են նաև այլ եկեղեցիներ ու մատուռներ։ Ձիթենյաց լեռն այժմ քրիստոնյա ժողովուրդների սրբավայր է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 705 CC-BY-SA-icon-80x15.png