Jump to content

Ֆեյսալ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեյսալ I
Ծնվել է՝մայիսի 20, 1885(1885-05-20)[1]
ԾննդավայրՄեքքա, Հեջազի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2]
Մահացել է՝սեպտեմբերի 8, 1933(1933-09-08)[1] (48 տարեկան)
Վախճանի վայրԲեռն
Երկիր Օսմանյան կայսրություն,  Սիրիայի թագավորություն և  Իրաքի թագավորություն
ՏոհմHashemite dynasty of Iraq?
ՀայրԱլ Հուսեյն իբն Ալի ալ Հաշիմի
ԵրեխաներPrincess Azza of Iraq?, Princess Rajiha of Iraq?, Princess Rafia of Iraq? և Ղազի I
Հավատքիսլամ
Պարգևներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ Փահլավիի շքանշան Վերածննդի բարձրագույն շքանշան Եգիպտոսի Մուհամեդ Ալիի շքանշան Grand Order of the Hashimites Order of the Two Rivers Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Թագավորական վիկտորիանական շղթա

Ֆեյսալ I, (որոշ աղբյուրներում նաև՝ Ֆայսալ, արաբ․՝ فيصل بن حسين‎‎, մայիսի 20, 1885(1885-05-20)[1], Մեքքա, Հեջազի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2] - սեպտեմբերի 8, 1933(1933-09-08)[1], Բեռն), Սիրիայի (1920-ին) և Իրաքի (1921-1933) թագավոր Հաշիմյանների դինաստիայից։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) ժամանակ ամիրա Ֆեյսալը գլխավորել է արաբական ապստամբների հյուսիսային բանակը, որը 1918 թվականին թուրքերից ազատագրել է Սիրիայի և Անդրհորդանանի տարածքը։ Փարիզի խաղաղության վեհաժողովի ընթացքում ստորագրել է արաբա-հրեական համաձայնագիր Խայիմ Վեյցմանի հետ։

1918-1920 թթ. Ֆեյսալը գլխավորել է Սիրիայի արաբական վարչությունը, 1920 թվականի մարտին հռչակվել Սիրիայի թագավոր։ Սիրիայի ֆրանսիական օկուպացիայից հետո, 1920 թվականի հուլիսի վերջին, վտարվել է երկրից։ 1921 թվականի օգոստոսին անգլիական գաղութային իշխանությունների աջակցությամբ հռչակվել է Իրաքի թագավոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյսալ I» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։