Մեծ խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Խաղ
անգլ.՝ The Great Game

Կենտրոնական Ասիայի քարտեզ - Աֆղանստանը և ռուս-բրիտանական տարածքների հետ նրա կապը, 1885
Թվական 1837 - 1907
Վայր ԱֆղանստանԱֆղանստան
ԻրանՊարսկաստան
ԹուրքիաԹուրքեստան
ԹուրքմենստանԹուրքմենստան
Տիբեթ
Արդյունք Աֆղանստանը, Պարսկաստանը և Տիբեթը դարձան բուֆերային պետություններ
Տարածքային
փոփոխություններ
Խիվայի, Կոկանդի, Բուխարայի խանություններն անցան Ռուսաստանի կայսրության ներքո
Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Բրիտանական կայսրություն
Քաղաքական ծաղրանկար. Աֆղանստանի Էմիր Շիր Ալին իր «ընկերների»` Ռուսական Արջի և Բրիտանական Առյուծի հետ (1878)

Մեծ խաղ, քաղաքական և դիվանագիտական առճակատում, որը գոյություն է ունեցել տասնիններորդ դարի մեծ մասի ընթացքում Բրիտանական կայսրության և Ռուսական Կայսրության միջև Աֆղանստանի և հարևան տարածքների ՝ Կենտրոնական և Հարավային Ասիայի շուրջ։ Ռուսաստանը վախենում էր Կենտրոնական Ասիա Բրիտանական առևտրային և ռազմական ներխուժումից, իսկ Մեծ Բրիտանիան վախենում էր Ռուսաստանի ներխուժումից, հավելելով, որ վերջինս Հնդկաստանը որպես ևս մեկ «գոհար, կավելացնի իր թագին», հսկայական այն կայսրությանը, որը Ռուսաստանը կառուցում էր Ասիայում։ Դա հանգեցրել էր անվստահության մթնոլորտի աառաջացմանը և պատերազմի մշտական սպառնալիքի տակ էր պահում երկու կայսրություններին[1][2][3]։

Մեծ խաղը սկսվել է 1830 թվականի հունվարի 12-ին, երբ Լորդ Էլենբորոուն` Հնդկաստանի Վերահսկիչ Խորհրդի նախագահը, Հնդկաստանի գեներալ-մարզպետ Լորդ Ուիլյամ Բենթինկին հանձնարարեց ստեղծել նոր առևտրային ճանապարհ դեպի Բուխարայի էմիրություն[2][3][4]։ Մեծ Բրիտանիան մտադիր էր Աֆղանստանի էմիրության նկատմամբ վերահսկողություն ձեռք բերել և այն դարձնել պրոտեկտորատ, և Օսմանյան կայսրությունը, Պարսկական կայսրությունը, Խիվայի խանությունը և Բուխարայի էմիրաթությունը օգտագործել որպես բուֆերային պետություն երկու կայսրությունների միջև։ Դա կպաշտպաներ ինչպես Հնդկաստանը, այնպես էլ անգլիական առանցքային ծովային առևտրային ուղիները, Պարսից ծոցի ափին Ռուսաստանի դեմ խոչընդոտ հանդիսանալով և վերջինիս խոչընդոտելով Հնդկական օվկիանոսում նավահանգիստ ձեռքբերել[2][3]։ Ռուսաստանն առաջարկեց Աֆղանստանը դարձնել չեզոք գոտի[5]։ Արդյունքները եղան Անգլո-աֆղանական առաջին պատերազմը 1838 թվականին, Անգլո-սիկհական առաջին պատերազմը 1845 թվականին, Անգլո-սիկհական երկրորդ պատերազմը 1848 թվականին, Անգլո-աֆղանական երկրորդ պատերազմը 1878 թվականին, նաև Խիվայի, Բուխարայի և Կոկոնդի էմիրությունների բռնակցումը Ռուսաստանին։

Պատմաբանները Մեծ խաղի ավարտը համարում են 1895 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրած Պամիրի սահմանային հանձնաժողովի արձանագրությունները[6], երբ որոշվեց Աֆղանստանի և Ռուսական կայսրության միջև սահմանը[7][8][9][10]:p14։ Ռեդյարդ Քիփլինգի 1901 թվականին գրած Քիմ վեպի շնորհիվ այս տերմինը ճանաչում ստացավ և նոր իմաստ հաղորդեց Մեծ տերությունների մրցակցությանը[11]։ Այն ավելի մեծ տարածում ձեռք բերեց 1979 թվականից` խորհրդա–աֆղանական պատերազմից հետո[12]։

Տերմինի ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ խաղ» տերմինը օգտագործվել է դեռևս մինչև 19-րդ դարը և կապվել է խաղերի ռիսկայնության հետ, ինչպիսիք են քարտերով և զառերով խաղը։ Մեծ Խաղի ֆրանսիական համարժեք Le Grand Jeu - «Լե Գրանդ Ժեու» տերմինը շրջանառվել է առնվազն 1585 թվականից և իմաստն ասոցացվում է արժեքների ռիսկի, պատահականության և խաբեության իմաստների հետ (Երեք Հենրիների պատերազմ)[13]։

1840 թվականի ամռանը բրիտանական գլխավոր գործակալը Աֆղանստանում` սըր Ուիլյամ Հեյնն իր նամակում գրել է Աֆղանստանի Արևմուտքում անգլիացիների կողմից Հերատի անեքսիայի մասին և հայտարարել է.

Մենք ունենք գեղեցիկ խաղ մեր ձեռքերում[14]։

«Մեծ խաղ» տերմինը վերագրվում է կապիտան Արթուր Կոնոլլիին (1807-1842), որը նշանակվել էր քաղաքական հարցերով պատասխանատու[13]։ 1840 թվականի հուլիսին Կոնոլլին գրել է մայոր Հենրի Ռոուլսոնին` Ղանդահարի նորանշանակ քաղաքական գործակալին.

Դուք ունեք մեծ խաղ, ազնվական խաղ[15]։

Կենտրոնական Ասիայի քարտեզն այսօր

Կոնոլլին կարծում էր, որ Ռոուլսոնի նոր պաշտոնը նրան հնարավորություն էր տվել զարգացնել մարդասիրությունը Աֆղանստանում, և ամփոփել է իր հույսերը այսպես[13].

Եթե բրիտանական կառավարությունը միայն թե խաղար մեծ խաղ` Ռուսաստանին մեծահոգաբար օգներ ամեն ինչում, ինչ նա իրապես իրավունք ունի ակնկալելու, սեղմեր Պարսկաստանի ձեռքը, ստանալ բոլոր հնարավոր փոխհատուցումները ուզբեկներից, ստիպել Բուխարայի Էմիրին արդար լինել մեր հանդեպ, աֆղանցիների, այլ ուզբեկական պետությունների հանդեպ և իր սեփական թագավորության հանդեպ. բայց ինչու շարունակեմ, դուք ինքներդ գիտեք, համենայն դեպս, որոշ իմաստով, իմ ընդարձակ տեսակետները։ InshAllah! Դրանց նպատակահարմարությունը, դեռ ավելին, անհրաժեշտությունը, կերևա, և մենք պետք է կատարենք այն ազնվական դերը, որը պետք է կատարի աշխարհի առաջնային քրիստոնեական երկիրը[15]։

Հյուսիսային Պարսկաստանի և Հյուսիսային Աֆղանստանի 1857 թվականի քարտեզ, որտեղ ցույց է տրված Խիվան, Բուխարան և Կոկանդը, որոնք ձևավորում են ժամանակակից Թուրքմենստանը և Ուզբեկստանը

Տերմինի ամենատարածված օգտագործումը կապված է լրտեսների և նրանց ռազմական նշանակության կամ տարածաշրջանի ժողովուրդների վրա քաղաքական ազդեցության հետ[13]։ Այն հանրային ճանաչում է ստացել բրիտանացի վիպասան Քիփլինգի վեպի Քիմ վեպում (1901)[16]։ Այն առաջին անգամ տեսականորեն օգտագործվել է 1926 թվականի նոյեմբերի 10-ին պրոֆեսոր Հենրի Վիլիամ Չարլզ Դևիսի շնորհանդեսին, որը կոչվում էր Մեծ խաղը Ասիայում (1800-1844), ինչպես նաև միջոցառման ավարտից հետո, երբ խոսքը գնում էր այն մասին, թե ինչ էր տեղի ունենում Կենտրոնական Ասիայում Բրիտանական և ռուսական մրցակցության ժամանակ  և Բրիտանական Հնդկաստանի հյուսիս-արևմուտքից Ռուսաստանի հնարավոր ներխուժման ժամանակ[13]։ Կենտրոնական Ասիայում  անգլո-ռուսական մրցակցությանը անդրադառնալու համար «Մեծ խաղ» տերմինի օգտագործումը մեծ տարածում ստացավ միայն Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո։ Նա հազվադեպ էր օգտագործվում մինչև այդ[13]։

Հնդկաստան ներխուժելու մտավախություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին Հնդկական ենթամայրցամաքը ղեկավարում էին անկախ Իշխանական պետությունների մի մասը և Հնդկաստանը ղեկավարող ընկերությունների` Բրիտանական Օստ-արևելյան Հնդկաստանի ընկերության մի մասը։ 19-րդ դարի ընթացքում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև զարգանում էր Աֆղանստանի վերաբերյալ քաղաքական և դիվանագիտական դիմակայությունը, որը հետագայում հայտնի դարձավ «Մեծ խաղ» անվամբ։ Ռուսաստանը վախենում է Կենտրոնական Ասիա Բրիտանական առևտրային և ռազմական ներխուժումից, և Մեծ Բրիտանիան վախենում էր, որ Ռուսաստանը կավելացնի Հնդկաստանը` «թանկարժեք քար իր թագին», իր այն հսկայածավալ կայսրությանը, որը նա կառուցում էր Ասիայում։ Դա հանգեցրել էր երկու կայսրությունների միջև անվստահության մթնոլորտի և պատերազմի մշտական սպառնալիքի[1][2][3]։ Եթե Ռուսաստանը ստանար Աֆղանստանի էմիրության վերահսկողությունը, ապա այն Ռուսաստանը կարող էր օգտագործվել որպես անցումային կետ Հնդկաստան ներխուժման համար[1][17]։

Նապոլեոնը  Ռուսաստանի Նորին կայսերական մեծություն Պավել I-ին առաջարկեց ֆրանս-ռուսական համատեղ արշավ իրականացնել դեպի Հնդկաստան[18]։ 1801 թվականին Պավելը, վախենալով Ռուսաստանի դեմ անգլիացիների ու Եվրոպայում նրա դաշնակիցների հետագա գործողություններից, որոշեց անել առաջին քայլը այն մասում, որտեղ, նրա կարծիքով, Բրիտանական Կայսրությունը թույլ էր։ Նա գրել է Դոնի կազակների զորքերի ատամանին` հեծելազորի գեներալ Վ. Պ. Օռլովին, ղեկավարել իրենց դեպի Օրենբուրգ, նվաճելու միջինասիական խանությունները, իսկ այնտեղից ներխուժել Հնդկաստան[19]։ Պավելը սպանվեց այդ թվականին և ներխուժումը դադարեցվեց։ Նապոլեոն փորձեց համոզել Պավլի որդում` թագավոր Ալեքսանդր I-ին, ներխուժել Հնդկաստան, սակայն Ալեքսանդրը չէր համաձայնվում։ 1807 թվականին Նապոլեոնը Գարդանի կոմս, գեներալ Կլոդ Մաթյեին ֆրանսիական ռազմական առաքելությամբ ուղարկեց Պարսկաստան, որի նպատակն էր Ռուսաստանին համոզել` ներխուժել Հնդկաստան։ Ի պատասխան, Մեծ Բրիտանիան 1808 թվականին հմուտ Մանթստուրատ Էլֆինսթոնի գլխավորությամբ դիվանագիտական առաքելությամբ ռազմական խորհրդականներ ուղարկեց Պարսկաստան և Աֆղանստան, կանխարգելելով Ֆրանսիայի և հնարավոր է Ռուսականի ներխուժման հավանական սպառնալիքները։ Այնուամենայնիվ, Բրիտանիան անհանգստացած էր Հնդկաստանին պաշտպանելու հարցում[18]։

1810 թվականին լեյտենանտ Հենրի Փաթինջերը և կապիտան Չարլզ Քրիստին ձեռնարկեցին արշավախումբ Նուշկիից (Բելուջիստան) Սպահան (Կենտրոնական Պարսկաստան) ծպտյալ, որպես մուսուլմաններ։ Արշավախումբը ֆինանսավորվում էր Արևելահնդկական ընկերության կողմից և նպատակ էր հետապնդում քարտեզագել և հետազոտել «Բելուջիստանը» (Բելուջիստան նահանգ) և Պարսկաստանը, քանի որ մտահոգված էր այդ ուղղությամբ ֆրանսիական զորքերի Հնդկաստան ներխուժմամբ[20]։ 1812 թվականին Ռուսաստան ֆրանսիացիների աղետալի ներխուժումից և ֆրանսիական բանակի պարտությունից հետո Պարսկաստանի միջով ֆրանսիական բանակի ներխուժման սպառնալիքը դուրս եկավ։

Մեծ խաղի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի տեսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոս գետի ավազանի քարտեզն այսօր: Մեծ Բրիտանիայի ծրագրած ռազմավարությունը նպատակ էր հետապնդում օգտագործել գոլորշու էներգիան և գետը որպես առևտրային երթուղի դեպի Կենտրոնական Ասիա[2][3]

Մեծ խաղը սկսվել է 1830 թվականի հունվարի 12-ին, երբ լորդ Էդվարդ Լոուն Հնդկաստանի վերահսկիչ խորհրդի նախագահը Հնդկաստանի գեներալ-նահանգապետ Լորդ Բենտինկին հանձնարարեց ստեղծել նոր առևտրային ուղիներ դեպի Բուխարա[2][4]։

1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրից և Ադրիանապոլի հաշտության պայմանագրից (1829) հետո Մեծ Բրիտանիան զգուշանում էր, որ Պարսկաստանը և Թուրքիան կդառնան պրոտեկտորատներ։ Դա կփոխեր Բրիտանիայի ընկալումը աշխարհի կողմից, և դրա արձագանքը եղավ «Մեծ խաղը»։ Մեծ Բրիտանիան մտադիր չէր խառնվել Մերձավոր Արևելքի պայքարի մեջ, բայց վերջիս ներկայանում էր բուֆերային պետություն Բրիտանական և Ռուսական կայսրությունների միջև, որը ներառում էր Թուրքիան, Պարսկաստանը, գումարած Խիվայի խանությունը և Բուխարայի խանությունը, որոնք կավելանային ապագա առևտրի հետ։ Այդ բուֆերային պետությունների ետևում պաշտպանված կլինեին իրենց պետությունները, որոնք ձգվում էին Պարսից ծոցից Հնդկաստան և մինչև Աֆղանստանի էմիրություն, Մեծ Բրիտանիայի ծովային ուժերով առևտրային ծովային գոտիների պաշտպանությամբ։ Աֆղանստան հասանելիությունը պետք է լիներ Ինդոս և Սաթլեզ գետերի երկայնքով առևտրային երթուղիների զարգացման միջոցով`օգտագործելով շոգենավեր, և այդ պատճառով անհրաժեշտ էր Պակիստանի Սինդ և Փենջաբ շրջաններ մուտք գործել։ Պարսկաստանը ստիպված կլիներ հրաժարվել Աֆղանստանում Գերատի նկատմամբ իր նկրտումներից։ Աֆղանստանը պետք է պատերազմող իշխանապետությունների խմբից վերածվեր միասնական պետության, դաշնակից պետության իշխանության ներքո, որի արտաքին կապերը կիրականացնի գեներալ-նահանգապետը և Արտաքին գործերի նախարարությունը։ Մեծ խաղը նշանակում է ավելի սերտ կապեր Բրիտանիայի և նրա հյուսիսարևմտյան սահմանների միջև գտնվող պետությունների միջև[2][3]։

Մեծ Բրիտանիան գտնում էր, որ ներկայացնում է աշխարհում առաջին ազատ հասարակությունը և առավել զարգացած արդյունաբերական երկիրը, ուստի նա պարտավոր է օգտագործել իր երկաթի պաշարները, գոլորշու էներգիան, և բամբակյա արտադրանքները Միջին Ասիան գրավելու և այն զարգացնելու համար։ Բրիտանական ապրանքներին կհետևեին բրիտանական արժեքներն ու մասնավոր սեփականության նկատմամբ հարգանքը։ Աշխատանքի և անվտանգության համար տեղում վարձատրություն ստանալով, քոչվորները կբնակվին ու կդառնային օազիս քաղաքները շրջապատող ցեղային հովիվներ։ Դրանք պետք է զարգանային որպես ժամանակակից` Եվրոպական մոդելի պետություններ` համաձայնեցված սահմաններով։ Հետևաբար, սահմանագիծը պետք է լիներ համաձայնեցված և քարտեզագրված[2][3]։ Մորգանն ասում էր, որ երկու հպարտ ու ընդարձակ կայսրություններ մոտենում են միմյանց, առանց որևէ համաձայնեցված սահմանների, ի դեմս «հետամնաց, անկուլտուրական և ոչ զարգացած պետությունների»[9]։

Այստեղ ենք մենք, այնպես ինչպես նախկինում, մրթմրթում ենք միմյանց վրա, ատում ենք միմյանց, բայց չենք ցանկանում պատերազմ։ - Լորդ Պալմերսթոն (1835)[21]

Ռուսաստանի տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ տեղեկությունների համար այդ թեմայով։ Ղազախական արշավանքները ռուսական բնակավայրերի վրա
Ռուսական բանակի սիբիրյան կազակ, մոտ 1890 թվական

1557 թվականին Բուխարան և Խիվան դեսպաններ գործուղվեցին Իվան IV-ի մոտ` Ռուսաստանում առևտրի թույլտվություն ստանալու համար։ Ռուսաստանին հետաքրքրեց Մոսկվայից Հնդկաստան առևտրային հարաբերություններ հաստատելը։ Այդ ժամանակից մինչև 19-րդ դարի կեսերը ռուսական դեսպանները տարածաշրջանում ջանքեր էին գործադրում փորձելով ազատել ռուսներին, որոնք գերեվարվել էին խանությունների կողմից[22]։ Ռուսաստանը հետագայում ընդլայնեց Սիբիրի տարածքը դեպի Հեռավոր Արևելք` հասնելով Խաղաղօվկիանոսյան նավահանգիստ, որը 1859 թվականից հայտնի դարձավ որպես Վլադիվոստոկ։ Այս ընդլայնումը դեպի արևելք չէր անհանգստացնում Բրիտանական արտաքին գործերի նախարարությանը, քանի որ այս տարածքով բրիտանական առևտրային երթուղիներից կամ ուղղություններից ոչ մեկը չէր անցնում, և, հետևաբար, հետաքրքրություն չէր ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար[23]։ 1820-ական թվականներից սկսած ռուսական զորքերը սկսեցին Սիբիրից հարավ շարժվել` փնտրելով անվտանգ սահմաններ և վստահելի հարևաններ։ Այս առաջխաղացումը չդադարեց մինչև Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի սահմանները և նրա ազդեցության ոլորտը ընդգրկեց Բուխարան և Խիվան[24]։

1824-1854 թվականների ընթացքում Ռուսաստանն օկուպացրեց ամբողջ Ղազախական խանությունը (այժմ Ղազախստան)։ Սա մեծացեց Ռուս-խիվայական լարվածությունը, ի լրումն ռուսական առևտրականների Խիվայում իրականացրած խտրականությունների, որոնք թափանցելով Կենտրոնական Ասիա շարունակում էին ռուսական ստրուկների հարցի լուծում պահանջել։ 1839 թվականից մինչև 1840 թվականը Ռուսաստանը սկսեց հարձակումներ իրականացնել, բայց նրան չհաջողվեց հասնել Խիվա` դժվարանցանելի տեղանքի և եղանակի պատճառով։ Սակայն Խիվայի խանը` վախենալով ռուսական հետագա հարձակումներից, ազատ արձակեց մի շարք ռուս ստրուկների[25]։

1840-ական թվականների և 1850-ական թվականների ընթացքում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի նպատակները կայանում էին նրանում, որ Բուխարան և Խիվան զերծ պահեին Ռուսաստանի դեմ թշնամական գործողություններից, դադարեցվեր ռուսներին ստրկացնելը և ապաստան տրամադրվեր այն ղազախներին, ովքեր ռուսական արդարադատությունից խուսափում էին։ Խիվան պետք է դադարեցներ քարավանների վրա իր հարձակումները Սիրդարյա գետի երկայքով։ Ռուսական վաճառականները պետք է առևտուր անեին նույն պայմաններով, ինչպես Բուխարայի և Խիվայի բնիկ առևտրականները։ Խանությունը պետք է երաշխավորեր ռուս վաճառականների անձի անվտանգությունը և գույքը, չգանձեր ուռճացված տուրքեր, իրավունք տար Կենտրոնական Ասիայով հարևան պետություններ բեռների և քարավանների անարգել տարանցումը և իրավունք տար ռուսական առևտրային գործակալներին բնակվել Բուխարայում և Խիվայում, ռուսական նավերի անարգել նավարկություն իրականացնել Ամուդարյա գետի երկայքով։ Ոչ մեկը այդ նպատակներից չիրականացվեց[25]։ Ռուսաստանի սահմանները շարունակեցին չլինել անվտանգ և, բացի այդ, աճոմ էր բրիտանական ազդեցությունը տարածաշրջանում[26]։

1869 թվականին, երբ Կլարենդոնն առաջարկեց Ամուդարյա գետը չեզոք գոտի հայտարարել Բրիտանական և Ռուսական ազդեցության ոլորտներում, Գոնչարովն առաջարկեց Աֆղանստանը ճանաչել չեզոք գոտի[5]։ Ռուսաստանը վախենում էր, որ մուսուլմանների իշխանությունները Բրիտանիայի աջակցությամբ ազդեցություն կունենային տարածաշրջանի այլ խանությունների վրա[27]։

Անգլո-ռուսական մրցակցությունը Կենտրոնական Ասիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական արևելահնդկական ընկերության ներքո[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ հետազոտություններ և գրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանական ցեղեր (Մեծ Բրիտանիայի ծառայությունում) 1841 թվական

1782 թվականին ճանապարհորդ Ջորջ Ֆորսթերը, ով Բրիտանական արևելահնդկական ընկերության քաղաքացիական ծառայող էր, մեկնեց ճանապարհորդության, որը սկսեց Կալկաթայում, Բենգալիայով անցավ Քաշմիր, Աֆղանստան, Հերաթ, Խորասան, Մազանդարան, նավով հատեց Կասպից ծովը, ապա ուղևորվեց Բաքու, Աստրախան, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, ապա նավով դեպի Լոնդոն։ 1798 թվականին նա հրատարակվեց իր ճանապարհորդության մասին մանրամասն նկարագրությունը[28]։

Ուիլյամ Մուրկրոֆթտը, ով հետազոտող, բժիշկ, անասնաբուժական վիրաբույժ և Արևելյան Հնդկաստանի ընկերության ձիանոցի վերակացու էր, շահագրգռված էր ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայում, որտեղ, նրա կարծիքով, ռուսական առևտրականներն արդեն ակտիվացել էին։ 1820 թվականին Մուրկրոֆթտը, Ջորջ Թրեբեքը և Ջորջ Գաթրին լքեցին Հնդկաստանը Բուխարայից` մեկնելով ձի ձեռք բերելու և Բուխարա հետդարձի ճամփա բռնեցին 1825 թվականին։ Սակայն ճանապարհին երեքն էլ մահացան տենդից[29]։ Մուրտդրոֆտի ճանապարհորդության նկարագրությունը հրապարակվեց 1841 թվականին[30]։

Շառլ Մասսոնը, ով 1826-1838 թվականների ընթացքում բնակվել էր նախկինում Արևելահնդկական ընկերության մաս կազմող Բելուջիստանում, Աֆղանստանում և Փենջաբում, հրապարակել է իր ճամփորդությունների մասին իր հուշերը[31]։

Արևելահնդկական ընկերությունից լեյտենանտ Արթուր Կոնոլլին 1834 թվականին հրապարակել է իր ճանապարհորդության մասին հուշերը, որը նա սկսել է Սանկտ-Պետերբուրգից ուղևորվելով Ռուսաստանի Մերձկասպյան անապատ, Քիր (Հյուսիսային Իրան)։ Նա ձերբակալվել է Աստրաբադում (Հյուսիսային Իրան) որպես ռուսաց լրտես, ապա ուխտավորների քարավանի հետ ուղևորվել է Մաշհադ, աֆղանական հետևակային բանակի հետ այնտեղից քայլել է Հերաթ, այնուհետև մեկնել է Ղանդահար, Քվետի մոտ, ապա Հնդկական անապատով հասել է Բրիտանական սահմանին 1831 թվականի հունվարին[32]։

Երբ 1830 թվականին Մեծ Բրիտանիայի առևտրային և դիվանագիտական հետաքրքրությունը դեպի հյուսիս-արևմուտք, ի վերջո, անչափ մեծացավ, 1831 թվականին կապիտան Ալեքսանդր Բերնսի և գնդապետ Հենրի Փոտինջերի Ինդոս գետի մասին հետազոտությունները հող նախապատրաստեցին Սինդի վրա հետագա հարձակման համար, որպեսզի ճանապարհ հարթեն դեպի Կենտրոնական Ասիա[33]։ Բերնսը ուղևորվեց 12-ամսյա վտանգավոր ճանապարհորդության, որը նա սկսեց 1831 թվականին դեպի Աֆղանստան և Հինդուկուշով Բուխարա, վերադառնալով 1832 թվականին։ Բերնսը քրիստոնյա էր, որը ճանապարհորդում էր իսլամադավան երկրում, առաջիններից մեկը սկսեց ուսումնասիրել Աֆղանստանը բրիտանական հետախուզության համար, և վերադառնալուց հետո նա հրապարակեց իր «Ճանապարհորդություն Բուխարա գիրքը[34], որն ավարտվեց մռայլ հաղթանակով 1834 թվականին։ 1832-1834 թվականների ընթացքում Մեծ Բրիտանիան փորձեց առևտրային համաձայնագրերի պայմանավորվածություններ կնքել Սինկհի կայսրության տիրակալ Ռանջիթ Սինկհի և Սինդի ամիրաների հետ։ Սակայն այդ փորձերը անցան ապարդյուն[2][3]։

Աֆղանստան և Կենտրոնական Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1835 թվականին Լորդ Օքլենդը նշանակվեց գեներալ-նահանգապետ, և փոխարինեց Բենթինկին, որը քաղաքականությանը չմիջամտելու քաղաքականություն էր վարում։ Հնդկաստանի Խորհուրդը Օքլենդին հանձնարարեց.

...ավելի ուշադիր եղիր, ինչպես մինչև այժմ փորձել ենք հաջողություններ ունենալ Աֆղանստանում և հակազդել ռուսական ազդեցության առաջընթացին...Այս շատ կարևոր հարցի լուծման միջոց. թեկուզ Քաբուլից հեռացրու գաղտնի գործակալ Դոստ Մուհամեդին, միայն այն բանի համար, որ հետևեք իրադարձություններին, կամ այդ ղեկավարի հետ հարաբերություններ հաստատիր, լինի դա քաղաքական կամ նախ և առաջ կոմերցիոն բնույթի, մենք վստահում ենք ձեր հայեցողությանը, ինչպես նաեւ որեւէ այլ միջոցների կիրառումը, որոնք ձեր կարծիքով կարող են հարմար լինել Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու համար այս եռամսյակում, կարծում եմ այդ ժամանակը պետք է բավարար լինի..., եկել է ժամանակը, որ ճիշտ կլիներ ձեզ համար, որպեսզի վճռականորեն միջամտեք Աֆղանստանի գործերում։ Նման փոխգործակցությունը, անկասկած, անհրաժեշտ է, որպեսզի կանխվի Պարսից գերիշխանության ընդլայնումը այս եռամսյակում կամ ժամանակին արգելք ստեղծվի ընդդեմ ռուսական ազդեցության վերահաս ոտնձգությունների[35]։

Այդ թվականին լեյտենանտ Ջոն Վուդը ստանձնեց Հնդկական նավատորմի առաջին շոգենավի հրամանատարությունը, որով լողաց Ինդոս գետի հոսանքին հակառակ և ուսումնասիրեց գետը։ 1838 թվականին նա գլխավորեց արշավախմբը, որը հայտնաբերեց Կենտրոնական Ասիայի աղբյուրներից մեկը Օքսուս գետի վրա։ Նա իր ճանապարհորդության արդյունքները հրապարակեց 1872 թվականին[36]։ 1837 թվականին ռուս դեսպանորդ կապիտան Յան Վիտկևիչը այցելեց Քաբուլ, անգլիացիները կարծեցին, որ դա որոշակիորեն կհեշտացնի դիվանագիտական կամ ռազմական ներկայությունն Աֆղանստանում։ Սակայն Քաբուլում Բրիտանիայի բանագնաց կապիտան Ալեքսանդր Բերնսի հետ ճաշելիս վերջինս արտահայտեց իր բացասական վերաբերմունքը Ռուսաստանի մտադրությունների մասին[37]։ Ռուսաստանը զգուշանում էր Կենտրոնական Ասիայում իր առևտրի  նկատմամբ բրիտանական ոտնձգություններից, ինչպես նաև խանությունների վրա այն ազդեցությունից, որ դրանք կարող էին ունենալ Բրիտանիայի աջակցությամբ[27]։

1838 թվականին Արևելահնդկական ընկերությունից գնդապետ Չարլզ Ստոդարտը  ժամանեց Բուխարայի խանություն Նասրուլլա Խանի հետ միություն կնքելու համար։ Նասրուլլա Խանը բանտարկեց Ստրոդարտին, քանի որ նա ողջունելիս չէր խոնարհվել և չէր բերել նվերներ։ 1841 թվականին կապիտան Արթուր Կոնոլլին եկավ Խանի մոտ, հուսալով Ստոդարտին ազատել։ Սակայն նա նույնպես ձերբակալվեց։ 1842 թվականի հունիսի 17-ին երկու անգլիացիները գլխատվեցին։ Երկու բրիտանացի սպաների գլխատումից հետո Խանը դադարեցրեց Ռուսաց կայսր Նիկոլայ I-ին Բուխարայից նվերներ կամ էմիսարներ ուղարկելը, և նրա դեսպանը ետ ուղարկվեց Օրենբուրգ հաղորդագրությամբ, որ Կայսրը այլև ոչ մի ընդհանուր բան չի ունենա Բուխարայի էմիրի հետ[38]։ Բուխարայում իր երկու ներկայացուցիչների գլխատումից հետո Մեծ Բրիտանիան իր սպաներին սկսեց հետ պահել Թուրքեստան ճանապարհորդություն կատարելուց[39]։

1838 թվականին Լոնդոնում լուրեր էին պտտվում, որ Ռուսաստանը պատրաստվում է շարժվել դեպի Խիվա։ Բացի այդ, Պարսկաստանը նախատեսում էր Հերաթը գրավել, որ ռուս-պարսկական պատերազմում (1826-1828) իր կորցրած տարածքը լրացնի, սակայն Աֆղանստանի նկատմամբ Հերաթի հավատարմությունը կարևոր նշանակություն ուներ Բրիտանական ռազմավարության համար[40]։ Հերաթի պաշարումը սկսվեց 1837 թվականի նոյեմբերին, երբ Պարսկաստանի նոր Շահ Մուհամեդ Միրզան հասավ մինչև Հերաթ։ Նրա նպատակն էր գրավել Հերաթը, ապա շարժվել Ղանդահար։ Նրա հետ էր ռուս դեսպանորդ կոմս Սիմոնիչը, աջակից ռուս սպաներ և ռուսական դասալիքների գունդ լեհ գեներալ Բերովսկիի գլխավորությամբ։ Բենգալյան հրետանու սպա Էլդրիդ Փաթինջերը, որը նախկինում ծպտված ներխուժել էր Հերաթ, ուժեղացրեց պաշտպանությունը, և չնայած ռուսական խորհրդականների ներկայությանը, պաշարումը տևեց ութ ամիս[41]։ Մեծ Բրիտանիան սպառնում էր ռազմական գործողություններ սկսել, և Պարսկաստանը հեռացավ սեպտեմբերին[2][3]։

1838 թվականի հոկտեմբերին Օքլենդը հրատարակեց Սիմլայի Մանիֆեստը, քարոզչության մի մաս, որը կոչված էր Դոստ Մուհամեդ Խանի (Աֆղանստանի Էմիր) համբավը սևացնելուն և որում պնդվում էր, որ դոստ Մուհամեդը[42].

...բացեիբաց սպառնաց... կոչ արեց բոլոր այլ օժանդակ միջոցներին, որոնց վրա նա կարող է իշխանություն ունենալ... մենք երբեք չենք կարող վստահ լինել, որ մեր հարևանությունը կարող է ապահով լինել... Գեներալ գուբերնատորը վստահաբար հույս ունի, որ Շահի փոխարեն արագորեն գահ կբարձրանա... բրիտանական բանակը դուրս կբերվի Աֆղանստանի անկախությունը և ամբողջականությունը վերականգնվելու դեպքում[42]։

Առաջին Անգլո-աֆղանական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանիան նպատակ ուներ Աֆղանստանում տարածել բրիտանական ազդեցությունը` այն դարձնելով բուֆերային պետություն։ Ներխուժելու մտադրությունը հստակ էր, և երբ «Հրովարտակի» պատճենը հասավ Լոնդոն, ոչ մի առարկություն չեղավ[43]։

Դեկտեմբերին բրիտանացիները մտան Աֆղանստան և ձերբակալեցին Դոստ Մուհամեդին, վտարեցին Հնդկաստան և նրա փոխարեն նշանակեցին նախորդ տիրակալին` Շուջա Շահին, ով կիսում էր տարածաշրջանի բնակիչների նկատմամբ բրիտանացիների ունեցած առավել առաջադեմ հայացքները[2][3]։ Շուջա ուլ Մուլքը գահ բարձրացավ 1803 թվականին և 1809 թվականին ստորագրեց փոխադարձ պաշտպանության պայմանագիր անգլիացիների հետ ընդդեմ Աֆղանստանով Հնդկաստան Ֆրանս-ռուսական ներխուժման։ Նույն թվականին նա գահընկեց արվեց և բանտարկվեց իր կրկնակ-եղբոր կողմից։ Նրան հաջորդեցին մի քանի ամիրաներ, մինչև 1836 թվականին Աֆղանստանի իշխանության գլուխ բարձրացավ Դոստ Մուհամեդ Խանը[37]։

Շուջա Շահը հեղինակություն չուներ աֆղանցիների մոտ և լարվածությունը մեծացել էր, ինչը հանգեցրեց, 1841 թվականին բրիտանական բանագնաց կապիտան Ալեքսանդր Բերնսի սպանությանը։ 1842 թվականի հունվարին աֆղանները ուղղակի ապստամբեցին։ Թուլացել էր զինվորական կարգապահությունը, անգլիացիները որոշեցին թողնել Քաբուլը։ Քաբուլի 4500 զինվորներից և 12 000 ճամբարականներից կազմված կայազորը Քաբուլից հեռացավ Ջելալաբադ, որը 80 մղոն էր և 5 օր ցերեկով քայլքի հեռավորության վրա։ Նրանց վրա հարձակվեցին 30 000 աֆղան բնակիչներ[37]։ Վեց բրիտանական սպաներ ձիով փախան, բայց միայն մեկը` Դոկտոր Ուիլյամ Բրայդոնը վիրավոր ձին ձիավարելով հասավ Ջալալաբադ։ Ավելի քան հարյուր բրիտանացի և 2000 սիպայներ և ճամբարականներ պատանդ վերցվեցին, իսկ մնացածը զոհվեցին։ Այսպես մեռավ «Հինդուների բանակը»[44]։ Ապրիլին պատժիչ արշավախումբն ուղևորվեց և կրկին գրավեց Քաբուլը և սեպտեմբերին ազատեց գերիներին։ Նոր գեներալ-նահանգապետը` Լորդ Էլլենբորոն, որոշեց Աֆղանստանից դուրս բերել Բրիտանական ամբողջ կայազորը, Դոստ Մուհամեդ Խանին ազատեց Հնդկաստանից և վերադարձրեց գահին[37]։ Դոստ Մուհամեդը հայտնել է.

Ես զարմացած եմ ձեր ռեսուրսների չափերով, ձեր նավերով, ձեր զինանոցներով, բայց ես չեմ կարող հասկանալ, թե ինչու այդքան ընդարձակ և ծաղկող կայսրության կառավարիչները պետք է Ինդոսը հատեին, որ ինձ զրկեին իմ աղքատ ու ոչ բերիի երկրից[44]։

Խիվայի առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1839 թվականին, Բենգալական հրետանու հրամանատար կապիտան Ջեյմս Էբոտը առաքելությամբ ուղևորվեց Խիվայի խանություն` փորձելով բանակցել ռուսական ստրուկների ազատ արձակման մասին, որով ռուսները կզրկվեին Խիվա ներխուժելու համար պատրվակից։ Եթե արդեն պատերազմ էր բռնկվել, Էբոտին հանձնարարված էր բանակցություններով կարգավորելու փորձ անել[45]։ Խիվայի վրա ռուսական կողմի հարձակման փորձը, հնարավոր է, Աֆղանստանի նկատմամբ բրիտանական «հարձակվողական արտաքին քաղաքականության» պատասխանն էր։ Սակայն խիստ ձմեռվա պատճառով Ռուսաստանին չհաջողվեց հասնել Խիվա։ 5000 տղամարդկանցից, որոնք թողել էին Օրենբուրգը, ընդամենը 4000-ը վերադարձավ տուն[27]։ Էբոտի վիճակը բարդանում էր Խիվայի ժողովրդի լեզուն և մշակույթը չհասկանալու պատճառով, և ռուս ստրուկներին ազատ արձակելու փորձերը չհաջովեցին։ Նա համաձայնեց Խիվայի կառավարիչ Ալլահ Քուլի Խանի հետ, Խիվայի բրիտանական ագենտ ունենալ, որը միջնորդ կլինի Ռուսաստանի և Խիվայի միջև։ 1840 թվականին Էբոտը Խիվայից ուղևորվեց Ռուսաստան` բանակցություններ սկսելու նպատակով, որը նա արել էր սեփական նախաձեռնությամբ, և որը լիազորված չէր կառավարության կողմից։ Նրա քարավանի վրա հարձակվեցին ղազախները և նա ձեռքից վիրավորվելով գերի ընկավ, սակայն Էբոտը և նրան ընկերակցողները ազատ արձակվեցին, քանի որ ղազախները վախեցան պատժվելուց։ Էբոտը հասավ Սանկտ Պետերբուրգ, բայց միջնորդության փորձը ձախողված էր։ Նրա քաջությունը խրախուսվեց լրիվ կապիտանի կոչումով[45]։ Նույն թվականին հրետանու լեյտենանտ Ռիչմոնդ Շեքսպիրը հաջող բանակցություններ իրականացնելով` ազատեց 416 ռուս գերիների, որոնց նա ուղեկցեց Ռուսաստան[46]։ Շեքսպիրն այդ ձեռնարկումի համար արժանացավ ասպետի կոչման[47]։

Անգլո-սիկհական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1843 թվականին Մեծ Բրիտանիան բռնակցեց Սինդը[48]։ Առաջին Անգլո-սիկհական պատերազմը բռնկվեց Սիկհական կայսրության և Բրիտանական արևելահնդկական ընկերության միջև 1845-1846 թվականներին։ Ինչի արդյունքում Սինկհի թագավորությունը մասամբ անցավ բրիտանական ենթակայության տակ։ Երկրորդ անգլոսիկհական պատերազմի պայքարը 1848-1849 թվականներին էր, որի արդյունքում ստրկացվեց Սիկհական կայսրության մնացած մասը և բռնակցվեց Փենջաբի նահանգը, որը հետագայում դարձավ Հյուսիս-Արևմտյան սահմանային նահանգ։

Անգլո-պարսկական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1856 թվականին Պարսկաստանը սկսեց հարձակումը Հերաթի վրա և Բրիտանական տեղական կառավարությունը Պարսկաստանի դեմ պատերազմ հայտարարեց։ Անգլո-պարսկական պատերազմը ղեկավարում էր գեներալ-մայոր սըր Ջեյմս Օութրամը մինչև 1857 թվականը, երբ Պարսկաստանը և Անգլիան երկուսն էլ նահանջեցին և Պարսկաստանը ստորագրեց պայմանագիր` հրաժարվելով Հերաթի նկատմամբ իր պահանջներից[49]։

Բրիտանական Թագի ներքո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Man from Khiva, Emir of Bukhara, Teke Turkmen, Girl from Samarkand, Police Soldier from Bukhara.JPG
Կենտրոնական Ասիայի մարդիկ, մոտ 1861-1880 թվականներ

1857 թվականի Հնդկական ապստամբությունից հետո Արևելահնդկական ընկերության մնացած լիազորությունները փոխանցվեցին Թագին[50], ի դեմս Վիկտերիա թագուհու (ով 1876 թվականին հռչակվեց Հնդկաստանի կայսրուհի)։ Որպես պետություն, Բրիտանական Հնդկաստանը գործում էր որպես փոխկապակցված շուկայական համակարգի խնամակալ, որը պահպանվում էր ռազմական հզորությամբ, գործարար օրենսդրությամբ և դրամավարկային կառավարմամբ[51]։ 1858 թվականին Հնդկաստանի կառավարման ակտի համաձայն Բրիտանական կառավարության Հնդկաստանի գրասենյակը ստանձնեց Բրիտանական Հնդկաստանի ադմինիստրացիան. ղեկավարում էր փոխարքան, որին նշանակում է Թագը։

1863 թվականին Հերաթի սուլթան Ահմեդ Խանը, ով իշխանության էր եկել Պարսկաստանի կողմից և Շահի անունից, հարձակվեց վիճարկելի քաղաք Ֆարահի վրա։ Ֆարահը Դոստ Մուհամեդ Խանի իշխանության տակ էր անցել 1856 թվականից, և նա պատասխանեց բանակը ուղարկելով Հերաթ և այն վերամիավորելով Աֆղանստանի հետ[52][53]։

Ղրիմի պատերազմն ավարտվեց 1856 թվականին Ռուսաստանի պարտությամբ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Օսմանյան կայսրության դաշինքով։ Նոր և խոհեմ Ալեքսանդր II-ը սպասեց մի քանի տարի է, որ չհակադրվի անգլիացիներին։ Սակայն Ռուսաստանը շարունակեց ընդարձակվել Կենտրոնական Ասիայում երկու կամպանիա սկսելով։ 1864 թվականին ռուսական կանցլեր Գորչակովը շրջաբերական ուղարկվեց արտասահմանում գտնվող հյուպատոսության աշխատակիցներին, մանրակրկիտ բացատրելով ընդլայնման պատճառները, որոնք կենտրոնացված էին ըստ անհրաժեշտության, իշխանության և քաղաքակրթության տարածման դոկտրինի[23]։ Գորչակովը մանրակրկիտ բացատրում էր, որ Ռուսաստանի մտադրությունն ուղղված չէ անգլիացիներին զայրացնելուն, այլ տարածաշրջանում քաղաքակիրթ վարքագծի հասնելու և ավանդական առևտրային ճանապարհը պաշտպանելու միտում ունի[54]։

1869 թվականից մինչև 1872 թվականը Միր Մահմուդ Շահը կարողացավ ստանալ Բադախշանի խանության նկատմամբ վերահսկողությունը Աֆղանստանի նոր տիրակալ Էմիր Շեր Ալի Խանի օգնությամբ, իսկ 1873 թվականին Բադախշանն Աֆղանստաննի իշխանության տակ էր[55]։

Անգլո-ռուսական համաձայնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1873 համաձայնագիր մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Անգլո-աֆղանական պատերազմ, «Փղի և Ջորու ճակատամարտ» («Արժանապատվություն և Անպատկառություն») է վերնագրել հեղինակը այս պատմական նկարը, որը ստերեոտիպային իմաստ է կրում, վերնագիրը համապատասխանաբար վերագրվում է Փղին և Ջորիին։ Փիղը կարող է տեղաշարժել մեծ գնդացիր (աջից), իսկ Մուլը փոքր (ձախից)։ Նկարում բրիտանական և սիպայ զինվորներ են։ Մեծ թնդանոթի զինվորները արդեն համազարկ են տալիս, իսկ փոքրի զինվորները դեռևս չեն էլ մաքրել իրենց թնդանոթը

1873 թվականի հունվարի 21-ին, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեցին, որը նախատեսում էր, որ Արևելյան Բադաշխանի շրջանը ինչպես նաև Վակհանի միջանցքից մինչև Սարի Քուլ լիճը Աֆղանստանի տարածք է, Աֆղանստանի հյուսիային սահմանը Ամուդարյա գետն է, արևմուտքից հասնելով մինչև Խոջա Սալար։ Եվ համատեղ ռուս-բրիտանական հանձնաժողովը կորոշի Ամուդարյայից մինչև Պարսկաստան Հարիրուդի սահմանը։ Սակայն Ամուդարյայի արևմտյան սահմանը չսահմանված մնաց մինչև 1885 թվականը[56]։ Համաձայնագրի նպատակն էր Աֆղանստանում և Կենտրոնական Ասիայում Բրիտանական և Ռուսական ազդեցությունների ոլորտները սահմանելը, որը երկու կողմերին հնարավորություն տվեց լեգիտիմ կերպով տեղաշարժվել իրենց գոտիներում, ստեղծեց ջերմ հարաբերություններ երկու մրցակից եվրոպական տերությունների միջև, սակայն վեր հանեց Պամիրի լեռներում Օքսսուսի շրջանում Աֆղանստանի, Ռուսաստանի և Չինաստանի սահմանները սահմանելու նոր խնդիրը[57]։ Պայմանագիրը կնքելու բանակցությունները ռուսական կողմից վարում էր իշխան Գորչակովը։ Բադախշանը և Վակհանը Ռուսաստանի կողմից ճանաչվեց Աֆղանստանի տարածք[58], Ռուսաստանն ընդունեց Աֆղանստանի հյուսիսային սահմանի վերաբերյալ բրիտանական բոլոր առաջարկները, և ակնկալվում էր, որ Մեծ Բրիտանիան հետ կպահի Աֆղանստանին ցանկացած ագրեսիա կատարելուց[59]։ Սակայն, դա հանգեցրեց Ռուսաստանի Խիվայի խանության նկատմամբ անեքսիայի հենց նույն տարում[58][23]։ Բադախշանը ավելի ուշ բաժանվեց Աֆղանստանի և Ռուսաստանի կողմից վերահսկվող Բուխարայի միջև 1895 թվականին Պամիրի սահմանային հանձնաժողովի կողմից։

1878 թվականին Ռուսաստանն անկոչ դիվանագիտական առաքելության ուղարկեց Քաբուլ։ Շիր Ալի Խանը` Աֆղանստանի ամիրը, ապարդյուն փորձեց նրանց պահել Աֆղանստանում։ Ռուսական դեսպանորդները ժամանեցին Քաբուլ 1878 թվականի հուլիսի 22-ին և օգոստոսի 14-ին Բրիտանիան պահանջեց, որ Շեր Ալին ընդունի բրիտանական առաքելությունը։ Էմիրը ոչ միայն հրաժարվեց ընդունել Նևիլ Բոուլես Չամբերլինի գլխավորած բրիտանական առաքելությունը, այլև սպառնաց նրա վերջը տալ, եթե փորձի մտնել իր երկիր։ Բրիտանական Հնդկաստանի փոխարքա Լորդ Լայթոնը հրամայեց դիվանագիտական առաքելությամբ մեկնել Քաբուլ 1878 թվականի սեպտեմբերին, բայց առաքելությունը հետ ուղարկվեց, երբ առաքելությունը մոտեցավ Խայբերի լեռնանցքի արևելյան մուտքին, սանձազերծելով Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմը[60]։

1879 թվականին կնքվել է Գանդամակի համաձայնագիրը, ըստ որի` Էմիր Աբդուր Ռահման Խանը համաձայնվում էր Աֆղանստանի միջազգային հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հսկողությանը հանձնել և Բրիտանիային զիջել մի շարք հարավային սահմանամերձ շրջանները, այդ թվում Պիշին, Սիբի, Հարնայ, և Տհալ Չոթիալի շրջանները։ Հետագա տարիներին, տոհմական այլ տարածքները բռնակցվեցին անգլիացիների կողմից[61]։

1881 թվականին ռուսական զորքերը գրավեցին Գեոկ Թեպեն և 1884 թվականին նրանք գրավեցին Մերվը[23]։ Քանի որ ռուսական զորքերը մոտ էին Հերաթին, բրիտանական ու ռուսական կառավարությունները համատեղ ստեղծվեցին Անգլո-ռուսական աֆղանական սահմանային հանձնաժողով, որպեսզի որոշեն Ռուսական կայսրության և Աֆղանստանի միջև սահմանները[62][63]։

1885 թվականին ռուսական զորքրը գրավեցին Հերաթ նահանգի հյուսիսում Փանդջեհի շրջանը և նրա Բերդը, որը հայտնի է Փանդջեհի միջադեպ անվամբ[23]։ Աֆղանցիները պնդում էին, որ շրջանի բնակիչները միշտ տուրք են վճարել Աֆղանստանին, և ռուսները հայտարարում էին, որ այս տարածքը Խիվայի և Միր խանությունների մի մասն է, որը նրանք նախկինում գրավել էին։ Աֆղանստանի սահմանային հանձնաժողովը պետք է կարգավորեր վեճը, սակայն նրանց ժամանումից առաջ ճակատամարտը տեղի ունեցավ։ Աֆղանական 500 հոգանոց զորքն ամբողջովին ճնշվեց ռուսական ուժերի գերազանցությամբ։ Մեծ Բրիտանիան Աֆղանստանին չէր աջակցում, ինչպես պահանջվում էր Գանդամակի համաձայնագիրը, որով Ամիրին ստիպեց հասկանալ, որ ռուսական ագրեսիայի դեմ բրիտանական աջակցությանը նա չի կարող ապավինել[64]։ 

Արձանագրություն Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև։ 1885[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Թուրքմենստան, որի տարածքում տեղի է ունեցել Փանջեհի դեպքերը

1885 թվականի սեպտեմբերի 10-ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև ստորագրվեց դելիմիտացիայի արձանագրություն։ Արձանագրությամբ որոշվեց Օքսուս և Հերիրուդ գետերի սահմանը և ավելի ուշ` 19 լրացուցիչ արձանագրություններ, որոնք ավելի մանրամասներ են ներառել 1885-1888 թվականների ընթացքում[56]։ Աֆղանական սահմանային հանձնաժողովը համաձայնվեց, որ Ռուսաստանը հրաժարվում է իր առաջ խաղացման ընթացում զավթած հեռավոր տարածքներից, սակայն պահպանում է Փանջդեհը։ Համաձայնագիրը հաստատեց Ամուդարյայի մշտական հյուսիսային աֆղանական սահմանը մեծ տարածքների կորստով, հատկապես Փանջդեհի շրջանում[62][63]։

Սա սահմանից ձախ Զորկուլ  լճից դեպի արևելք Վակհան շրջանում առաջացրեց չորոշված սահման։ Այդ տարածքին հավակնում էր Չինաստանը, Ռուսաստանը և Աֆղանստանը։ 1880-ական թվականներին աֆղանցիները շարժվեցին դեպի հյուսիս Ալիչուր լիճ, Պամիր[10]:p13։ 1891 թվականին Ռուսաստանն այդ տարածք ուղարկեց ռազմական ուժեր, որոնց հրամանատար Յանովը բրիտանական կապիտան Ֆրենսիս Յոնգհազբանդից պահանջեց հեռանալ Փոքր Պամիրի Բոզաի Գամբազից։ Ռուսները պնդում էին, որ, քանի որ նրանք գրավել են Կոկանդի խանությունը, ապա նրանք իրավունքներ ունեն Պամիրի նկատմամբ։ Աֆղանստանը հայտարարեց, որ տարածաշրջանը երբեք տուրք չի վճարել Կոկանդին և անկախ է եղել, այնպես որ գրավված տարածքը իրենցն է։ Անգլիացիները պնդում էին, որ դա 1873 թվականի անգլո-ռուսական համաձայնագրի խախտում է։ Ի հեճուկս Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի կառավարությունը մատնանշեց, որ Բոզաի Գումբազը չի ընդգրկվել համաձայնագրի մեջ, և այդպիսով այն անորոշ գոտում է։ Բոզաի Գումբազը Ռուսական քարտեզի վրա նշված չի եղել Վակհանում։ Բացի այդ, անգլիացիները հասկացան, որ Յոնգհազբանդը սխալմամբ հայտվել էր ռուսական տարածքում` Կարակուլ լճի մոտակայքում և կարող էր ձերբակալվել այնտեղի ղեկավարության կողմից։ Յանովը առաջարկեց բանավոր ներողություն խնդրել, եթե նա սխալմամբ է մտել Վակհանի տարածք, և Ռուսաստանի կառավարությունն առաջարկեց սահմանների վերաբերյալ համաձայնության գալու համար համատեղ ուսումնասիրություն կատարել[65]։

1892 թվականին բրիտանացիները Չարլզ Մյուրեյին ուղարկեցին Պամիր ուսումնասիրություն անելու նպատակով։ Մեծ Բրիտանիան մտահոգված էր նրանով, որ Ռուսաստանը կօգտվի Չինաստանի կողմից տարածքների պաշտպանական թուլությունից և կգրավի տարածքը[10]:p14։ Մյուրեյը այս կամ այն ձևով զբաղվում էր դիվանագիտությամբ կամ լրտեսությամբ, բայց գործն ամբողջովին հստակ չէր[66], և 1893 թվականին Ռուսաստանի հետ սահմանների մնացած մասի դեմարկացիայի վերաբերյալ համաձայնության եկավ, գործընթացն ավարտվեց 1895 թվականին[10]:p14։

Համաձայնագիր Մեծ Բրիտանիայի և Աֆղանստանի միջև։ 1893[խմբագրել | խմբագրել կոդը]

1893 թվականի նոյեմբերի 12-ին Քաբուլում Մեծ Բրիտանիայի և Աֆղանստանի միջև Համաձայնագիր ստորագրվեց։ Համաձայնագիրը հաստատեց 1873 թվականի Համաձայնագիրը, Աֆղանստանից պահանջեց դուրս գալ Ամուդարյայի հյուսիսային տարածքից, որը նա գրավել էր 1884 թվականին, և կոչ արեց դելիմիտացնել Սարի լճի արևելյան մասը[56]։

Երբ Մորթիմեր Դյուրանդը` Հնդկաստանի նահանգի պետական հարցերով քարտուղարը, նշանակվեց Գիլգիթ միջնորդության ադմինիստրատոր (այժմ Պակիստանի Գիլգիթ Բալթիստանի մաս), նա տարածքում սկսեց ճանապարհների շինարարություն, հեռագրական, փոստային համակարգեր` երկխոսելով Գիլգիթի էմիրի հետ։ Նա պատրաստվում էր բարելավել Քաշմիրի միջով ճանապարհը դեպի Հունզա և Նագար իշխանական պետություն և մինչև Ռուսաստանի հետ սահմանը։ Նագարի և Հունզայի էմիրները դրանում սպառնալիք էին տեսնում իրենց բնական հեռավորությունից ունեցած առավելության նկատմամբ։ 1890 թվականին, Դյուրանդը ուժեղացրեց Չալթ Բերդը, որը սահմանից ոչ հեռու էր, քանի որ ասեկոսեներ կային, որ Հունզայի և Նագարի զինյալները պատրաստվում էին հարձակվել, և շարունակում էին մինչև բերդ ճանապարհի վերակառուցման աշխատանքները։ 

1891 թվականի մայիսին Նագարը և Հունզան ուղարկեցին նախազգուշացում Դյուրանդին դադարեցնել դեպի Բերդ տանող ճանապարհի շինարարական աշխատանքները և ազատել Գիլգիթի սահմանի մոտ գտնվող Բերդը, հակառակ դեպքում նրանք դա կգնահատեն որպես պատերազմական գործողություն։ Դյուրանը ամրապնդեց Բերդը և արագացնեց ճանապարհի կառուցումը, որի արդյունքում Նագարն ու Հունզան դա գնահատեցին որպես էսկալացիա, և, հետևաբար, նրանք դադարեցրին բրիտանական ռեզիդենտի փոստը իր տարածքով դեպի չինական Թուրքմենստան։ Բրիտանական Հնդկաստանը դա գնահատեց որպես 1889 թվականին Հունզայի հետ պայմանագրի խախտում, և այն բանից հետո, երբ վերջնագիրը հրապարակվեց և անտեսվեց, նրանք նախաձեռնեցին 1891 թվականի անգլո-բուրուշո կամպանիան։ Հունզան և Նագարը անցան բրիտանական պրոտեկտորատի մեջ 1893 թվականին[67]։

Հայտագրերի փոխանակում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև։ 1895[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորկուլ լիճ, Պամիր, բրիտանական սպա Թոմաս Էդվարդ Գորդոն, ջրաներկ (1874)

1895 թվականի մարտի 11-ին տեղի ունեցավ հայտագրերի փոխանակում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև։ Հայտագրերը սահմանեցին Բրիտանական և Ռուսական ազդեցությունների սահմանները Սարի-Ղուլ լճի արևելյան շրջանում` սահմանելով Վախանի միջանցքի հյուսիսային սահմանը լճի արևելքը։ Այս սահմանը հետագայում հաստատվեց խառը հանձնաժողովի կողմից[56]։

Առաջարկվեց Մեծ խաղն ավարտված համարել 1895 թվականի սեպտեմբերի 10-ին Պամիրի սահմանային հանձնաժողովի արձանագրությունների ստորագրմամբ[6], երբ որոշվեց Աֆղանստանի և Ռուսաստանի կայսրության միջև սահմանը[7][8][9][10]:p14։ Պամիրի սահմանային հանձնաժողովն անցկացնում էր գեներալ-մայոր Ժերարը, ով հանդիպեց էր Պովալո Շվեիկովսկիի ղեկավարած ռուսական պատվիրակության հետ հեռավոր Պամիրում 1895 թվականին, ում հանձնարարված էր Ռուսական և բրիտանական շահերի ոլորտների միջև սահմանը դեմարկացնել Վիկտորիա լճի արևելքից մինչև Չինաստանի սահմանները[68]։ Հանձնաժողովի զեկույցը հաստատեց Պամիրի լեռներով դեպի Հնդկաստան ռուսական ցանկացած ներխուժման բացարձակ անարդյունավետությունը[69]։ Արդյունքում ստացվեց, որ Աֆղանստանը դարձել էր բուֆերային պետություն երկու գերտերությունների միջև։

Որոշվեց, որ Աֆղանստանի և Ռուսական կայսրության միջև սահման լինի Ամուդարյա գետը։ Ռուսաստանը ստացավ ամբողջ Պամիրյան լեռների լիարժեք տիրապետման իրավունքը, բացի Թագդումբաշից, որը հետագայում դարձավ Աֆղանա-չինական համաձայնագրի առարկա։ Որպեսզի պայմանագիր կնքվեր, մի գագաթը կոչվեց Կոնկորդ լեռ[9]։ Բրիտանական համաձայնագրի դիմաց առաջարկվեց պաշտոնական քարտեզներում Պամիրյան լեռնաշղթայի փոխարեն օգտագործել Nicholas Range` Նիկոլայի Շարք տերմինը ի պատիվ Ռուսաստանի կայսեր Նիկոլայ II-ի, իսկ ռուսները համաձայնվեցին Զորկուլ լիճը վերանվանել lake Victoria` Վիկտորիայի լիճ, ի պատիվ Անգլիայի թագուհի Վիկտորիայի[70][71]։

Ռուսները նվաճեցին հյուսիսային Ամուդարիայի բոլոր հողերը, որը ներառում էր Խիվայի խանություն հռչակված հողերը, այդ թվում Հերատի մոտակայքը, և բոլոր հողերը, որոնք Կոկանդի խանությանն էին պատկանում, այդ թվում Պամիրի բարձրավանդակը։ Ամբողջական տարանջատումն ապահովելու նպատակով այս նոր Աֆղանական պետությանը տրվեց տարօրինակ արևելյան հավելում, որը հայտնի է որպես Վակհանի միջանցք։ «Այս սահմանների հաստատման ժամանակ ավարտվեց բրիտանական և ռուսական կառավարությունների միջև լարված խաղի եզրափակիչ փուլը»[7]։

1909 թվականի քարտեզ Բրիտանական Հնդկաստանի Կայսրություն, ցույց է տրված Բրիտանական Հնդկաստանը վարդագույնով և իշխանական պետությունները դեղինով

Անգլո-Ռուսական Անտանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ խաղի ժամկետների սկիզբն ու ավարտի ժամանակահատվածը լիովին համաձայնեցված չեն։ Տեսակետ կա, որ Մեծ խաղը սկսվել է (1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմում Ռուսաստանի հաղթանակից և 1813 թվականին Գյուլիստանի պայմանագրի ստորագրումից կամ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից[17]։ Մյուսները վստահ են, որ այն սկսվել է 1832-1834 թվականների միջև, երբ փորձ էր արվում առևտրային գործարքների համաձայնություն հաստատել Ռանջիթ Սինգհի և Սինդի Էմիրի միջև[2][3]։ Այլք կարծում են, որ դա սկսվել է Ղրիմի պատերազմից (1853-1856) և Կովկասյան պատերազմից (1828-1859) հետո[72]:94։ Մեկ այլ հեղինակ ենթադրում է, որ Մեծ խաղն ավարտվել է 1842  թվականի առաջին անգլո-աֆղանական պատերազմի վերջում բրիտանական զորքերի Աֆղանստանից դուրս բերման հետ[2][3]։ Որոշ հեղինակներ գտնում են, որ Մեծ խաղն ավարտվել է 1907 թվականի երեք անգլո-ռուսական համաձայնագրի ավարտին, որոնցով սահմանվում էին Պարսկաստանի, Աֆղանստանի և Տիբեթի սահմանամերձ շրջաններում Բրիտանական Հնդկաստանի և Ռուսաստանի շահերի ոլորտների սահմանները Կենտրոնական Ասիայում[17][72]:276–298[73]։ Ուրիշները կարծում են, որ դրանից հետո երկար լռություն էր[74]։ Մեկ այլ տեսակետով «Մեծ խաղի» ավարտը կապվում է 1917 թվականի Բոլշևիկյան հեղափոխության և Պարսկաստանի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրության ավարտի հետ[75]։ Մեկ ուրիշն էլ հայտարարել է, որ ոչ պաշտոնապես, «Մեծ խաղը» Կենտրոնական Ասիայում հնարավոր է, որ երբեք էլ չի ավարտվի[17]։

Երբ բոլորը կմեռնեն, Մեծ խաղը կավարտվի. Ոչ շուտ[76]։

Պատմագրական մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ Բրիտանիան տանուլ է տվել Մեծ խաղը 1842 թվականին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրություն կա, որ Բրիտանիան տանուլ է տվել Մեծ խաղը. «Մեծ խաղը Բրիտանիայի պատմության ասպեկտն է եղել, այլ ոչ թե միջազգային հարաբերությունները։ Այդ արտահայտությունը նկարագրում է այն, թե ինչ են արել անգլիացիները, այլ ոչ թե ռուսների և չինացիների գործողությունները»։ Մեծ խաղով անգլիացիները փորձ արեցին 1830-ական թվականներին իրենց կարծիքը աշխարհին պարտադրել։ Եթե Խիվան և Բուխարան պետք է դառնային բուֆերային պետություններ, ապա առևտրային ճանապարհներ էին անհրաժեշտ դեպի Աֆղանստան, որպես մի պրոտեկտորատ Ինդուս և Սաթլեջ գետերի երկայնքով, և հետևաբար, անհրաժեշտ էր Սինդ և Փենջաբ տարածաշրջանների միջով անցնել։

Մեծ խաղը սկսվել է 1832-1834 թվականների ընթացքում, որպպես առևտրային գործարքների շուրջ բանակցելու փորձ Ռանջիթ Սինգխի և Սինդի էմիրների միջև։ Եվ «այս հոյակապ բրիտանական երազանքի առաջին ընդհատման պատճառը եղավ Սինդի էմիրի առանձին մնալու որոշումը»։ Մեծ խաղի ձախողումը տեղի ունեցավ 1842 թվականի Առաջին անգլո-աֆղանական պատերազմի ավարտին` բրիտանական զորքերը Աֆղանստանից դուրս բերման հետ։ Աֆղանստանին խեղճացնելու անկարողությունը նշանակում էր, որ Մեծ խաղը չէր կարող հաղթել[2][3]։

1889 թվականին Լորդ Քերզոնը, Հնդկաստանի ապագա փոխարքան, այսպես է մեկնաբանել.

Մեր հարաբերությունները Աֆղանստանի հետ քառասուն տարի շարունակ` 1838-1878 թվականներին եղել են իրար հետևից սխալ միջամտությունների և ոչ վարպետորեն գործելու արդյունք[77]։

Մեծ խաղը լեգենդ է[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիփլինգի Մեծ խաղ տերմինի օգտագործումը ամբողջությամբ մտացածին է եղել. «..քանի որ Մեծ խաղը, ինչպես դա նկարագրված է վեպում, ընդհանրապես չի եղել. նա գրեթե ամբողջությամբ Քիփլինգի հորինվածքն է։ Այն ժամանակ, երբ պատմությունը տեղի էր ունենում (այսինքն ութսունականների ավարտին), Մեծ Բրիտանիան չուներ հետախուզական ծառայություն, ո ՛չ էլ ազգագրական բաժին. միայն գոյություն ուներ կառավարական նպատակային խումբ «Հնդկաստանի հետազոտություն» անվամբ, որին հանձնարարված էր  ամբողջ Հնդկաստանը քարտեզագրել, որպես պատասխան անգլիական վերահսկողության տիպիկ անհանգստության»[78]։

Երկու հեղինակ առաջարկել են այն տեսակետը, որ «Մեծ խաղը լեգենդ է եղել և որ Բրիտանական Հնդկաստանը այն իրականացնելու հնարավորություն չուներ։ Բրիտանական Հնդկաստանի արխիվների տարբեր գերատեսչությունների ուսումնասիրությունները Բրիտանական հետախուզական ցանցի ոչ մի նշան չեն գտել Կենտրոնական Ասիայում։ Լավագույն դեպքում, Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի մասին տեղեկատվություններ գտնելու բոլոր ջանքերի արդյունքում հազվադեպ, հատուկ դեպքեր են գտնվել, որոնք պատահական արկածներ են եղել և վատագույն դեպքում, ինտրիգներ, որոնք հիշեցնում են արկածային Քիմի անհիմն խոսակցությունները, և որ նման խոսակցությունները «միշտ էլ միասնական արժույթ են եղել Կենտրոնական Ասիայի երկրներում, և դրանք վերագրվել են ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Մեծ Բրիտանիային»[13]։

Ավելի ուշ նույն հեղինակը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը Հնդկաստանով տեղաշարժվելու կամք ու ընդունակություն երբեք էլ չի ունեցել, իսկ Հնդկաստանն էլ` Կենտրոնական Ասիայով տեղաշարժվելու հնարավորություն։ Ռուսաստանы չէր ցանկանում Աֆղանստանի վրա հարձակվել, հաշվի առնելով մինչ այդ Խիվան գրավելու նրանց ձախողումը և առաջին անգլո-աֆղանական պատերազմում Բրիտանիայի պարտությունը։ Աֆղանստան ներխուժելուց առաջ նրանց նախ պետք էր առաջատար բազա Խորասանում և Պարսկաստանում։ Սանկտ-Պետերբուրգը որոշեց, որ այդ պահին իրենց քաղաքականությունը տարածաշրջանում չի հաջողվել, բայց միջամտելուց չհրաժարվեց[79]։

Պնդում կա, որ Կենտրոնական Ասիայում ռուսական ռազմական առաջընթացը պաշտպանվել և իրականացվել է միայն անպատասխանատու ռուսների կամ սահմանամերձ շրջանների եռանդուն գուբերնատորների կողմից[80]։ Մյուսները ենթադրում են, որ «Մեծ խաղը» մի քանի քինախնդիր շովինիստ քաղաքական գործիչների, զինվորական սպաների և երկու կողմերի լրագրողների ծայրահեղ երևակայություն է եղել[10]։ «Մեծ խաղ» տերմինը անգլո-ռուսական մրցակցությունը Կենտրոնական Ասիայում նկարագրելու համար կիրառելը լայնորեն տարածում է ստացել միայն Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո։ Նա հազվադեպ է օգտագործվել մինչև այդ ժամանակաշրջանը[81]։ Մեկ այլ հեղինակ առաջարկել է, որ որոշ բրիտանացիներ օգտագործել են «Մեծ խաղ» տերմինը 19-րդ դարի վերջին` Ասիայում ունեցած հետաքրքրությունները նկարագրելու համար, բայց բրիտանական իշխանությունների հիմնական խնդիրը եղել է Հնդկաստանի բնիկների նկատմամաբ վերահսկողություն սահմանելը և ոչ թե ռուսական ներխուժումը թույլ չտալը[82]։

Հնդկաստանում եւ Մերձավոր Արեւելքում Բրիտանական կայսրության պատմության ընթերցումը զարմացնում է այդ երկրի ինչպես համբավը, այնպես էլ ռազմավարական բանավեճերի անկատարությունը[82]։

«Անգլիացիները ռուսների հետ համաձայնության են եկել Կենտրոնական Ասիայում»[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականի քարտեզ Ասիայում

Լոնդոնի և Կալկաթայի միջև փոստային հաղորդագրություն ուղարկելու համար մինչև երեք ամիս էր պահանջվում[83]։ Ռուսաստանի տարածքում միջքաղաքային հեռագրային գծերը կառուցվեցին 1850-ական թվականներին։ Հնդ-Եվրոպական հեռագրային գիծն ավարտվեց 1870 թվականին, և Ռուսաստանով անցնելուց հետո ապահովվեց Լոնդոնի և Կալկաթայի միջև կապը[84]։ Հնդկաստանում Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության գրասենյակը առաջին անգամ կարողացավ հեռագրել իր հրամանները և դրանք ժամանակին կատարել։ Տեղի գրասենյակն այդ ժամանակից արդեն սկսեց լիակատար վերահսկել Հնդկաստանում արտաքին քաղաքականությունը և Հնդկաստանի գեներալ-նահանգապետը կորցրեց ազատ գործելու կարողությունը, որից նա նախկինում ազտորեն օգտվում էր[85]։

1868 թվականին Ռուսաստանը կրկին շարժվեց Բուխարա և գրավեց Սամարղանդը։ Իշխան Գորչակովը 1874 թվականի Գորչակովի Հուշագիրում գրել է այն մասին, որ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը առաջարկեց բացատրություն, որը բավարարեց Կլարենդոնին` Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին։ Կլարենդոնը պատասխանեց, որ ռուսական զորքերի արագ առաջխաղացումը անակնկալ էր իր համար, ոչ էլ բրիտանական կառավարությունն է զարմացած, սակայն բրիտանական հասարակությունը և Հնդկաստանի կառավարությունն անհանգստացած էին։ Կլարենդոնը առաջարկեց տարածաշրջանում չեզոք գոտի ունենալ Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև, այդ կարծիքը կիսեց Ռուսաստանի կառավարությունը։ Դա հանգեցրեց Կլարենդոնի և ռուսական Կայսերական քարտուղար կոմս Բրունովի միջև Վիսբադենում գաղտնի հանդիպման[86]։

1873 թվականին Անգլո-ռուսական համաձայնագրի ստորագրումից հետո, որը հաջորդեց Ռուսաստանի կողմից Խիվայի շրջափակմանը, Գորչակովը գրեց Գորչակովի 1874 թվականի Հուշագիրում, որ «չնայած...Խիվայի խանությունն ամբողջությամբ մնում է մեր գործողությունների ոլորտում, մենք մտածեցինք, որ կարող ենք քաղաքավարության ակտ ցուցաբերել, ոչ մի վճռական քայլի չդիմել ընդդեմ Խիվայի, նախքան Մեծ Բրիտանիային այդ մասին տեղեկացնելը»[58]։ 1874 թվականի նոյեմբերին լորդ Ավգուստուս Լոֆթուսը` Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ռուսաստանում, կոչ արեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վ. Վեստմանին, և ասաց նրան, որ «վերջին տարիներին Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի առաջընթացը սևեռուն հետաքրքրություն ներկայացնող առարկա է եղել, թեև դա ոչ խանդի և ոչ էլ վախի առարկա չի եղել Հնդկաստանի ղեկավարության համար»[87][88][89]։

1874 թվականի դեկտեմբերին, դեռ 1884 թվականից շատ ավելի վաղ, երբ Ռուսաստանը բռնակցեց Մերվը, Հնդկաստանի փոխարքա Նորթբրուքը, գրել էր Հնդկաստանի պետական քարտուղար Սոլսբերիին, որ ինքը ընդունել է Մերվը Ռուսաստանին վերջնականապես միացումը[90][91]։ Հաջորդ տարի նա Հնդկաստանի Խորհրդի անդամ Ռոուլինսոնին այսպես է գրել. «Ռուսաստանի հետ Աֆղանստանի սահմանների վերաբերյալ մեր համագործակցությունը մեզ թույլ չի տալիս միավորել Մերվի թուրքմեններին Քաբուլի ամիրային ենթակա տարածքներում»։ Նորթբրուքը թույլ չի տա Մերվի ուղղությամբ Պարսկաստանի որևէ ընդլայնում[91][92]։ Ենթադրություն արվեց այն մասին, որ Շեր Ալիի (Աֆղանստան) տեսանկյունից, մինչև 1878 թվականին Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ներխուժումն Աֆղանստան, Կենտրոնական Ասիան միմյանց միջև կիսելու Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև փոխըմբռնումն աճել[91][93]։

Մեծ խաղ տերմինի այլ իմաստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաքսի և համեմունքների փառատոն արդի Բուխարայում, Ուզբեկստան

Բնական պաշարների դեֆիցիտի մասին հոռետեսական համոզմունքները կրկին գլուխ բարձրարեցին 1990-ական թվականներին, և դրա հետ միասին տեսակետ հայտնվեց, որ Կենտրոնական Ասիայում և Կովկասում նոր անկախ պետությունները կարող են ապահովել ռեսուրսային բում` նոր «Պարսից ծոց», իսկ դրա հետ միասին նաև մրցակցություն նավթի և գազի համար` 21-րդ դարի Մեծ խաղի տարբերակ։ Այդ ակնկալիքները չհաստատվեցին փաստերով, եղան տարածաշրջանի առևտրային և աշխարհաքաղաքական արժեքների չափազանցություն[94][95]։ Որոշ լրագրողներ սկսեցին օգտագործել Նոր Մեծ խաղ արտահայտությունը` նկարագրելու համար այն, ինչը տարածաշրջանի հանքային հարստության շնորհիվ Կենտրոնական Ասիայում վերականգնված աշխարհաքաղաքական հետաքրքրություն է ներկայացնում, որն այդ ժամանակ` Խորհրդային Միության փլուզումից հետո ավելի մատչելի դարձավ օտարերկրյա ներդրումների համար[96]։ Լրագրողներից մեկը «Մեծ խաղ» տերմինը կապեց օգտակար հանածոների հետաքրքրության հետ[97], իսկ մեկ ուրիշը` հանքային նյութերի և էներգիայի նկատմամբ ուեցած հետքրքրութան հետ[98]։

Այլ հեղինակներ համաձայն չեն այդ կարծիքի հետ։ Ռազմավարական մի վերլուծաբան գրել է, որ Կենտրոնական Ասիական որևէ պետություն խաղաքար զինվոր չէ որևէ խաղում և այսպես կոչված «Նոր մեծ խաղ» անվանումը սխալ է, և այն չի սկսվել։ Տարածաշրջանի վրա կենտրոնացած կայսրերական երկու տերությունների փոխարեն, ներկայումս շատ գլոբալ և տարածաշրջանային տերություններ ակտիվ են Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ` որպես առաջատար տնտեսական տերությունների։ Ռուսաստանի տեղական մակարդակից միջազգային մակարդակի խաղացող ի հայտ գալը ցույց տվեց, որ Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների կողմից չի համարվում հարձակվողական ուժ, որոնք դիվերսիֆիկացրել են իրենց քաղաքական, տնտեսական և անվտանգային հարաբերությունները[99]։

Ըստ որոշ հեղինակների` «Մեծ խաղը» կամ «Նոր Մեծ խաղը» ենթադրում է, որ Կենտրոնական Ասիայի երկրները պասիվ զինվորներ են ավելի հզոր պետությունների ձեռքում։ Այնուամենայնիվ, 2001 թվականին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցությունը ցույց է տալիս, որ Կենտրոնական Ասիայի դերակատարները ձեռք են բերել անկախության որոշակի իրական աստիճան, իսկ Չինաստանը, ցույց է տալիս կանխատեսելիության համար անհայտ «Մեծ խաղի» հավանականություն[100][101][102]։

2015 թվականի Միջազգային հարաբերությունների «Գլոբալիզացում Կենտրոնական Ասիան» գրքում հեղինակները նշում են, որ Կենտրոնական Ասիայի երկրները հետապնդել են բազմավեկտոր մոտեցում՝ հավասարակշռելու ավելի մեծ տերությունների քաղաքական և տնտեսական շահերը, սակայն այն ունեցել է ոչ միանշանակ հաջողություններ՝ կապված Արևմուտքի,Չինաստանի և Ռուսաստանի վարչակազմերի ռազմավարական փոփոխությունների հետ։ Նրանք ենթադրում են, որ Չինաստանը կարող է հավասարակշռել Ռուսաստանին[103]։ Այնուամենայնիվ, Ռուսաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերություն ունեն 2001 թվականից։ Ըստ Աջայ Պատնայիկի, «Չինաստանը զգույշ առաջընթաց է ապրել տարածաշրջանում՝ օգտագործելով ՇՀԿ-ն որպես հիմնական տարածաշրջանային մեխանիզմ, բայց երբեք չվիճարկելով Ռուսաստանի շահերը Կենտրոնական Ասիայում»[99]:Կարնեգի ֆոնդը, Փոլ Սթրոնսկին և Նիկոլ Նգը 2018 թվականին գրել են, որ Չինաստանը հիմնովին չի վիճարկում Ռուսաստանի որևէ շահ Կենտրոնական Ասիայում։ Ըստ նրանց` Չինաստանը, Ռուսաստանը և Արևմուտքը կարող են փոխադարձ շահեր ունենալ Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային կայունության հարցում[104]։

Մեծ խաղը բնութագրվել է որպես կլիշե-փոխաբերություն[105]։ Ներկայումս կան հեղինակներ, որոնք գրում են Անտարկտիդայում[106], աշխարհի հեռավոր հյուսիսում[107], և տիեզերական տարածությունում «Մեծ խաղի» թեմաներով[108]։

Համաժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիմ (1950 ֆիլմ)
  • Կիմ (1984 ֆիլմ)
  • Ճանապարհորդական վավերագրական ֆիլմ - «Դևի քամի» - Իքբալ Մալհոտրա[117], գնում է Քիփլինգի Մեծ խաղի հետքերով
  • Հեռավոր տաղավար (1984)[118]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ewans, 2004, էջ 1
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Edward Ingram. The International History Review, Vol. 2, No. 2 (April 1980), pp. 160-171. Published by: Taylor & Francis, Ltd. Stable URL: https://www.jstor.org/stable/40105749 Great Britain's Great Game: An Introduction Արխիվացված 2016-08-16 Wayback Machine
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 In Defence of British India: Great Britain in the Middle East, 1775-1842 By Edward Ingram. Frank Cass & Co, London, 1984. 0714632465. p7-19
  4. 4,0 4,1 Secret committee to governor-general in council, 12 Jan. 1830, India Office Records, Ltes/5/543
  5. 5,0 5,1 Becker, 2005, էջ 47
  6. 6,0 6,1 Gerard, M. G., "Report on the proceedings of the Pamir Boundary Commission (1897)". Digitized Afghanistan Materials in English from the Arthur Paul Afghanistan Collection. Paper 25.
  7. 7,0 7,1 7,2 William C. Rowe (2010). «Chapter 4: The Wakhan Corridor – The endgame of The Great Game». In Alexander C. Diener, Joshua Hagen (ed.). Borderlines and Borderlands: Political Oddities at the Edge of the Nation-state. Rowman & Littlefield. էջ 64. «(..) "In setting these boundaries, the final act of the tense game played out by the British and Russian governments came to a close."»
  8. 8,0 8,1 Gebb, Michael (1983). «Review:Anglo-Russian Rivalry in Central Asia, 1810-1895». UCLA Historical Journal 4(0): 130–132. «(..) "The final balance was formalized by the Joint Pamirs Boundary Commission in 1895."»
  9. 9,0 9,1 9,2 9,3 Morgan, 1981, էջ 231
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Middleton, Robert (2005). «The Earl of Dunmore 1892-93» (PDF). Pamirs Org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին. a commentary on "The Pamirs; being a Narrative of a Year's Expedition on Horseback and Foot through Kashmir, Western Tibet, Chinese Tartary and Russian Central Asia" by Charles Adolphus Murray, the Eighth Earl of Dunmore.
  11. 11,0 11,1 Peter Hopkirk. «Playing Detective in Search of Kipling's Inspiration».
  12. Seymour Becker, "The ‘great game’: The history of an evocative phrase." Asian Affairs 43.1 (2012): 61-80.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Yapp, 2000
  14. J.W. Kaye, The history of the war in Afghanistan, rev. edn, 3 volumes, (1853), ii, p56
  15. 15,0 15,1 J.W. Kaye, Lives of Indian Officers, 2 vols, (1867), ii, p.101-104.
  16. Morgan, 1973, էջեր 55-65
  17. 17,0 17,1 17,2 17,3 Konstantin Penzev (2010). «When Will the Great Game End?». Oriental Review Org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին. web article, no page numbers.
  18. 18,0 18,1 Milan Hauner. Unwin Hyman, London 1990. What is Asia to Us?: Russia's Asian Heartland Yesterday and Today p76
  19. Ewans, 2004, էջ 46
  20. The Great Game: Britain and Russia in Central Asia. Edited by Martin Ewans. Volume II: Travels in Beloochistan and Sinde, by Henry Pottinger. First published by Longman, London, 1816. This edition by RoutledgeCurzon, Milton Park, England 2004. 0415316405.
  21. Morgan, 1981, էջ 37
  22. Becker, 2005, էջ 9
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 Mahajan, 2001, էջ 13
  24. Becker, 2005, էջ xvi
  25. 25,0 25,1 Becker, 2005, էջ 10
  26. Becker, 2005, էջ 12
  27. 27,0 27,1 27,2 Ewans, 2002, էջ 66
  28. A Journey from Bengal to England through the Northern part of India, Kashmire, Afghanistan, and Persia, and into Russia by the Caspian Sea by George Forster. Volume 1 1798 and Volume 2 1808 R.Faulding, London.
  29. Britain and Tibet 1765-1947 by Julie G. Marshall. Routledge Curzon, Abingdon, England, 2005. p134
  30. Travels in the Himalayan provinces of Hindustan and the Panjab; in Ladakh and Kashmir; in Peshawar, Kabul, Kunduz, and Bokhara; by William Moorcroft and George Trebeck, from 1819-1825. Edited by Horace Hayman Wilson. Published by John Murray, London, 1841. Vol.1 and Vol. 2
  31. Narrative of Various Journeys in Balochistan, Afghanistan and the Panjab: Including a Residence in Those Countries from 1826-1838 Charles Masson. Richard Bentley, London 1842-3. 4 volumes.
  32. Journey to the North of India through Russia, Persia and Afghanistan] Lt. Arthur Conolly. London, Richard Bentley, 1834. Volume 1 and Volume 2
  33. Empire and Information: Intelligence Gathering and Social Communication in India:1780-1870 By Christopher Alan Bayly. Cambridge University Press, 1996. p138
  34. Travels into Bokhara; being the account of a journey from India to Cabool, Tartary and Persia; also, Narrative of a voyage on the Indus, from the sea to Lahore, with presents from the king of Great Britain; performed under the orders of the supreme government of India, in the years 1831, 1832, and 1833. (London: John Murray). 1834. Vol.1 and Vol.2 and Vol.3
  35. Ewans, 2002, էջ 85
  36. Journey to the Source of the River Oxus by Captain John Wood. John Murray, London, 1872.
  37. 37,0 37,1 37,2 37,3 Understanding Kashmir and Kashmiris by Christopher Snedden. C. Hurst & Co, London, 2015. p55-62
  38. Narrative of a Mission to Bokhara, in the Years 1843-1845, to Ascertain the Fate of Colonel Stoddart and Captain Conolly by Reverend Dr. Joseph Wolff. Harper & Brothers, New York, 1845. p235
  39. Yapp, 2000, էջեր 190
  40. Morgan, 1981, էջ 20-24
  41. Ewans, 2002, էջ 51
  42. 42,0 42,1 Ewans, 2002, էջ 61-62
  43. Ewans, 2002, էջ 60-62
  44. 44,0 44,1 Ewans, 2002, էջ 70
  45. 45,0 45,1 Great British Adventurers by Nicholas Storey. Pen and Sword Books Ltd, Yorkshire, UK, 2012. 9781844681303 p29-32
  46. Notes on Western Turkistan: Some Notes on the Situation in Western Turkistan By George Aberigh-Mackay. Thack, Spink & Co, Calcutta, 1875. p42
  47. Կաղապար:London Gazette
  48. General Charles Napier and the Conquest of Sind
  49. Lieut.-General Sir James Outram's Persian Campaign in 1857. Outram, Lieut. General Sir James. 1860. London: Smith, Elder and Co. p=iii
  50. Imperial Gazetteer of India vol. IV 1908, էջ. 5 Quote: "The history of British India falls ... into three periods. From the beginning of the 17th to the middle of the 18th century, the East India Company is a trading corporation, existing on the sufferance of the native powers, and in rivalry with the merchant companies of Holland and France. During the next century the Company acquires and consolidates its dominion, shares its sovereignty in increasing proportions with the Crown, and gradually loses its mercantile privileges and functions. After the Mutiny of 1857, the remaining powers of the Company are transferred to the Crown ..." (p. 5)
  51. Baten, Jörg (2016). A History of the Global Economy. From 1500 to the Present. Cambridge University Press. էջ 253. ISBN 9781107507180.
  52. The Kingdom of Afghanistan: A Historical Sketch. By George P. Tate. Bennet, Coleman & Co, Bombay, 1911. p213-4
  53. The Islamic World in Decline: From the Treaty of Karlowitz to the disintegration of the Ottoman Empire. By Martin Sicker. Praeger, London, 2001. p156
  54. Ewans, 2012, էջ 153
  55. State and Tribe in Nineteenth-Century Afghanistan: The Reign of Amir Dost Muhammad Khan (1826-1863) By Christine Noelle. Routledge, Abingdon UK, 1997. p101
  56. 56,0 56,1 56,2 56,3 International Boundary Study No. 26 (Revised) Afghanistan – U.S.S.R. Boundary (Country Codes: AF-UR) The Geographer, Office of the Geographer, Bureau of Intelligence and Research, Department of State, United States of America. September 15, 1983. p4-11
  57. Himalayan Frontiers of India: Historical, Geo-Political and Strategic Perspectives edited by K. Warikoo. Routledge, Abingdon, 2009. p14
  58. 58,0 58,1 58,2 Ewans, 2012, էջ 158
  59. Ewans, 2012, էջ 150
  60. Barthorp, Michael (2002) [1982]. Afghan Wars and the North-West Frontier 1839–1947. London: Cassell. էջեր 66–67. ISBN 0-304-36294-8.
  61. Pakistan: A Country Study edited by Peter R. Blood. Library of Congress Publication 1995. p20-21 0844408344
  62. 62,0 62,1 Yate, Lieutenant Arthur Campbell. England and Russia Face to Face in Asia: Travels with the Afghan Boundary Commission. W. Blackwood & Sons, Edinburgh, 1887.
  63. 63,0 63,1 Yate, Major Charles Edward. Northern Afghanistan; Or, Letters from the Afghan Boundary Commission W. Blackwood & Sons, Edinburgh & London, 1888.
  64. Conflict in Afghanistan: A Historical Encyclopedia By Frank Clements. ABC-Clio, Santa Barbara, California 2003. p198
  65. Ewans, 2012, էջ 123-135
  66. Robert Middleton, Huw Thomas, and Markus Hauser. 'Tajikistan and the High Pamirs', Odyssey Books, p476
  67. Remoteness and Modernity: Transformation and Continuity in Northern Pakistan By Shafqat Hussain. Yale University Press, New Haven, 2015. p49-53
  68. Gerard, Maj.-Gen. M. G. Report on the Proceedings of the Pamir Boundary Commission. Calcutta, Office of the Superintendent of Government Printing, India, 1897, 1st ed., Foolscap Folio (33 x 21cm), iv, 99pp
  69. C. Collin Davies (1932) Cambridge University Press. p158 The Problem of the North-West Frontier:1890-1908
  70. Աֆղանստանը, Բելուջիստանը, Քաշմիրը, Չիտրալը, Գիլգիթը, Պամիրը և հյուսիսարևմտյան սահմանը. 1895 թվականի ամփոփագիր, էջ 4. Public Record Office. Russia.Proceedings in Central Asia 1873-1898. F.O. 65/1507.
  71. "Enclosure No. 8. No. 179, dated Lake Victoria, the 28th July 1895 (Confidential). From Major-General M. G. Gerard, C. B. To the Secretary to the Government of India, Foreign Department." Record Office. Russia. Proceedings in Central Asia 1873-1898. PRO/FO 65/1506. pp. 336-337.
  72. 72,0 72,1 The Great Game, 1856-1907: Russo-British Relations in Central and East Asia. Evgeny Sergeev Baltimore, MD, Johns Hopkins University Press, 2013, 9781421408095
  73. Endgame: Britain, Russia and the Final Struggle for Central Asia. Jennifer Siegel. I.B.Tauris, London 2002. p18
  74. By Pradip Phanjoubam. Routledge, Abington, England. 2016. The Northeast Question: Conflicts and Frontiers p149
  75. Russia and Iran in the Great Game: Travelogues and Orientalism. By Elena Andreeva. Routledge, Abington, England. 2007. p21
  76. Kim, by Rudyard Kipling (London: Macmillan, 1949).
  77. George N. Curzon, Russia in Central Asia in 1889 and the Anglo-Russian Question, London 1889, pp.356-7.
  78. Beyond East and West: the Meaning and Significance of Kim's Great Game by A. Vescovi (2014), p.12. cited in Other Modernities, by the University of Milan
  79. Morgan, 1981, էջեր 213
  80. Mahajan, 2001, էջ 56
  81. Yapp, 2000, էջեր 187
  82. 82,0 82,1 Yapp, 2000, էջեր 198
  83. Ewans, 2002, էջ 62
  84. Indo-European Telegraph Line Արխիվացված 2012-03-07 Wayback Machine Siemens History site
  85. Cambridge shorter history of India by H.H. Dodswell. Cambridge University Press 1935. p808
  86. Ewans, 2012, էջ 154
  87. Loftus to Derby, November 17, 1874, Correspondence; F.O. 65/1202
  88. Russia and Britain in Persia: Imperial Ambitions in Qajar Iran By Firuz Kazemzadeh. Yale University Press, 1968. p33
  89. The diplomatic reminiscences of Lord Augustus Loftus. 1862—1879 : Loftus, Augustus William Frederick Spencer, Lord, 1817—1904 : Free Download & Streaming : Internet Archiv…
  90. Northbrook to Salisbury, 13 December 1874, N.P.123
  91. 91,0 91,1 91,2 From Khyber to Oxus: Study in Imperial Expansion Արխիվացված 2019-03-28 Wayback Machine by Suhash Chakravarty. Orient Longman, 1976 p 123
  92. Minute by Viceroy, encl. No. 123 of 1875, Government of India, Foreign Department (Political), to Salisbury, 7 June 1875, N.P.123.
  93. Taming the Imperial Imagination:Colonial Knowledge, International Relations, and the Anglo-Afghan Encounter, 1808-1878 By Martin J. Bayly. Cambridge University Press 2016. p258
  94. The Myth of the Caspian Great Game and the "New Persian Gulf" by Robert A. Manning. The Brown Journal of World Affairs Vol. 7, No. 2 (Summer/Fall 2000), pp. 15-33
  95. The Asian Energy Factor: Myths and Dilemmas of Energy, Security and the Pacific Future by Robert A. Manning. Palgrave Macmillan (November 11, 2000)
  96. Կաղապար:Cit journal
  97. Kleveman, Lutz (2004). The New Great Game: Blood and Oil in Central Asia. Atlantic Monthly Press. էջեր 288. ISBN 9780871139061.
  98. Wahlberg, E. (2011). Postmodern Imperialism: Geopolitics and the Great Games. Clarity Press. ISBN 098335393X.
  99. 99,0 99,1 Ajay Patnaik (2016). Central Asia: Geopolitics, Security and Stability. Taylor & Francis Group. էջեր 28–29.
  100. David Gosset, 2010. Beyond the "Great Game" stereotype, the "Zhang Qian's Diplomacy" Արխիվացված 2016-08-19 Wayback Machine.
  101. Mapping Central Asia: Indian Perceptions and Strategies. By Marlène Laruelle and Sébastien Peyrouse. Ashgate Publishing, Farnham, England, 2011. 9781409409854 Chapter 1 - Foreign Policy and Myth Making:Great Game, p9
  102. Globalizing Central Asia: Geopolitics and the Challenges of Economic Development. By Marlene Laruelle, Sebastien Peyrouse. Routledge, Abington, England, 2013. 978-0-7656-3504-4 Part I - Great Games and Small Games, p7
  103. Globalizing Central Asia: Geopolitics and the Challenges of Economic Development. By Marlene Laruelle, Sebastien Peyrouse. Routledge, Abington, England, 2013. ISBN( Գրքի միջազգային ստանդարտ համար) 978-0-7656-3504-4 Part I - Great Games and Small Games, p7
  104. Stronski, Paul; Ng, Nicole (2018 թ․ փետրվարի 28). «Cooperation and Competition: Russia and China in Central Asia, the Russian Far East, and the Arctic». Carnegie Endowment for International Peace (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  105. Sam Miller. A Strange Kind of Paradise: India Through Foreign Eyes. Vintage Books, London 2014. p286.
  106. Dodds, Klaus (2008). «The Great Game in Antarctica: Britain and the 1959 Antarctic Treaty». Contemporary British History. 22: 43. doi:10.1080/03004430601065781.
  107. Scott G. Borgerson. The Great Game Moves North. Foreign Affairs.
  108. Easton, Ian. The New Great Game in Space. The Project 2049 Institute.
  109. «The Man Who Would Be King».
  110. 110,0 110,1 Toby Clements (2015 թ․ օգոստոսի 8). «Flashman flies the Jolly Roger: George MacDonald Fraser's lost pirate novel». The Telegraph.
  111. 0-00-651299-2, 2000, էջեր 190
  112. «LRK on Mary Russell». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին.
  113. 0-553-80194-5, 2000, էջեր 190
  114. «Hello, my name is Michael. Welcome!». mmkaye պաշտոնական կայք.
  115. JOHN F. BURNS. «Afghanistan Reels Back Into View».
  116. «Peter Hopkirk. full article». Times.
  117. «DocsOnline Docsonline.tv». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  118. «The Far Pavilions». IMDb.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]