Ինդոնեզացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Indonez.jpg

Ինդոնեզացիներ, Ինդոնեզիայի Հանրապետության բնակիչների ինքնանվանումը։

Երկրի բնակչության 96%-ը մալայապոլինեզական ընտանիքի ինդոնեզական տարբեր լեզուներով խոսող ինդոնեզացիներ են, պատկանում են հարավ-մոնղոլական փոքր ռասային։ Լայն առումով ինդոնեզացիներ են համարվում հանրապետության բոլոր բնակիչները (պապուասներ, չինացիներ)։ Լեզվաբանները և ազգագրագետները երբեմն ինդոնեզացիներ են անվանում նաև ինդոնեզական ճյուղի լեզուներով խոսող, բայց ինդոնեզիայից դուրս բնակվող բոլոր ժողովուրդներին։ Ինդոնեզիայի քաղաքացի ինդոնեզացիների թիվը 124,9 միլիոն է (1971 թվականին)։ Ինդոնեզացիներն ունեն 1000-ից ավելի լեզուներ և բարբառներ։ Հանրապետության հիմնական բնակչությունը կազմված է 13 խոշոր ժողովուրդներից (յուրաքանչյուրը՝ ավելի քան 1 միլիոն)։ Ինդոնեզացիների մոտ 84%-ը դավանում է իսլամ, մոտ 2%ը՝ հնդուիզմի տարատեսակներ, 3%-ը՝ բուդդայականություն և կոնֆուցիոսականություն (չինացիներ), 4%-ը՝ քրիստոնեություն, մոտ 5%-ը պահպանում է հնագույն պաշտամունքները։ Ինդոնեզացիների մշակույթը զարգացել է ըստ կղզիների և կրել տարբեր ազդեցություններ՝ չինական (մեր թվարկության սկզբից), հնդկական (մեր թվարկության սկզբից մինչև 15-16-րդ դարերը), մուսուլմանական (5-17-րդ դարերը), եվրոպական (17-րդ դարից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 336 CC-BY-SA-icon-80x15.png