Ավիցեննայի դամբարան
Տեսակ | դամբարան, աշտարակ և մշակութային արժեք |
---|---|
Երկիր | Իրան[1][2][3][…] |
Տեղագրություն | Համադան շահրեստան[1][2] |
Վայր | Համադան[1][2][3][…] |
ԲԾՄ | 1843 մետր |
Ճարտարապետական ոճ | Պահլավական ճարտարապետություն[2][3][4] |
Բարձրություն | 23 մետր[5][6] |
Շինանյութ | երկաթբետոն[2][7] և գրանիտ[2][7] |
Մակերես | 3090 քառակուսի մետր, 1792 քառակուսի մետր |
Կառուցի ձև | տասներկուանկյուն[2] |
Անվանված է | Ավիցեննա[2][3][4] |
Հիմնադրված է | 1951[2][3][4] |
Բացված | ապրիլի 29, 1954[3] |
Ճարտարապետ | Hooshang Seyhoun?[2][3] |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1][2] |
Ավիցեննայի դամբարան (պարս.՝ ابو علی حسین بن عبدالله بن سینا آرامگاه), Աբու Ալի Հուսեյն Իբն Աբդուլա Իբն Սինայի դամբարան, եվրոպական պատմագիտության մեջ հայտնի է որպես Ավիցեննայի դամբարան անունով։ Գիտնական, պետական գործիչ, երաժիշտ, մաթեմաթիկոս և բանաստեղծ Ավիցեննայի դամբարանն է։ Այն գտնվում է Իրանի Համադան քաղաքի կենտրոնում և իրենից ներկայացնում է ուղղանկյուն շինություն` մի քանի սրահներով, որի վրա բարձրանում է 23 մետր բարձրությամբ կոն-աշտարակ։ Դամբարանն ընդգրկվել է Իրանի ազգային մշակութային ժառանգության ռեեստրի մեջ, 1869 համարի տակ։
Ներքին հարդարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն մտածողի մարմարե տապանաքարերով գերեզմանը ցանկապատված է և գտնվում է շրջանաձև սենյակի կենտրոնում։ Պատերից կախված են հերբարիումներ, որոնք Իբն Սինան օգտագործել է բժշկական պրակտիկայում։ Առաստաղը սյուներով է։ Պատկերասրահի ձախ կողմում գտնվում է Իբն Սինայի մտերիմ ընկերոջ` Աբու Սայի Դահդուի գերեզմանը, որի տունը գտնվել է այն վայրում, որտեղ այժմ կառուցված է այս համալիրը։ Մուտքից ոչ հեռու բակում կարելի է այցելել 12-րդ դարի իրանցի գրող Արեֆա Կազվինիի գերեզմանը[8]։
Համալիրի մյուս մասերում գտնվում է գրադարան (մոտավորապես 8000 գրքերով) և փոքրիկ թանգարան, որը պատմում է հնագույն մտածողի կյանքի մասին։ Ցուցադրվել են նրա աշխատանքները։ Սրահներից մեկում ներկայացված է ինչպես Իբն Սինայի ձեռագրերը, այնպես էլ տարբեր գտածոներ, որոնք հայտնաբերվել են տարածաշրջանում, այդ թվում` մինչև 3000 տարեկան կավե անոթներ և մետաղադրամներ։ Թանգարանի տանիքից բացվում է հետաքրքիր տեսարան դեպի քաղաքը և Ալվանդ լեռը[9]։ Տարածքում գտնվում է նաև խանութ, որտեղ վաճառում են Իբն Սիանյի դեղատոմսերով պատրաստված խոտեր և դեղեր։ Բազմաթիվ ծառերով բակում կանգնեցված է գիրքը ձեռքին գիտնականի մարմարե հուշարձանը, որն ընդհանուր առմամբ ունի 3,9 մետր բարձրություն և կշռում է 4 տոննա։ Շենքի համալիրը այգու հետ զբաղեցնում է 3090 քառակուսի մետր տարածք, որի հանգստարանով շենքը զբաղեցնում է 1972 քմ[8]։
Շինարարության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե Իբն Սինի և Աբու Դահդուկի տապանաքարների փոխարեն եղել է տապանաքարին նման մի բան` չորս կամարներով։ Ավելի ուշ Ֆետխ Ալի շահի թոռնուհու` Նեգյարի հրամանով գերեզմանները ծածկվել են մարմարե սալաքարով, և բարձրացվել է հանգստարանի գմբեթը[10]։
Նոր շենքը կառուցվել է 1952 թվականին՝ փոխարինելով հնին, որն ավերվել էր 1950 թվականին տեղի ունեցած եկրաշարժի ժամանակ։ Նախագծի հեղինակը իրանցի ճարտարապետ և քանդակագործ Հուշանգ Հեյսունն է։ Հուշարձանը գիտակցաբար կառուցել են Հյուսիսային Իրանում գտնվող Գոմբեդե Կավուսի նմանությամբ։ Վերը հիշատակված վայրից հիմնական տարբերությունը աշտարակի սյուների թիվն է. Գոմեդե Կավուսն ունի 10 սյուն[11]։
Գիտության տարբեր ճյուղերում Ավիցեննայի ունեցած վաստակը խորհրդանշորեն պատկերված է վեր խոյացող 12 սյուներով, որոնք վերևում միացված են գմբեթով։ Դրանք խորհրդանշում են այն ժամանակվա գիտության 12 ճյուղերը, որոնց կատարելապես տիրապետում էր գիտնականը[12]։ Ավիցեննան սերունդներին է թողել հարուստ ստեղծագործական ժառանգություն. ավելի քան 450 աշխատանք, որոնցից պահպանվել են միայն 240-ը։ 150 գիրք նվիրված է փիլիսոփայական և աշխարհայացային աշխատություններին, որոնցից 40-ը բժշկության ոլորտից են, իսկ մնացածն` այլ գիտությունների։ Մինչև մեր օրերը նրա ուսմունքների բոլոր կողմերը մինչև վերջ չեն բացահայտվել և չեն ստացել արժանի գնահատական[13]։
Շինարարության ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տվել շինությունը թեթև դարձնել, այդ թվում և` տեսողական առումով։
Իրանական աղբյուրները պնդում են, որ համալիրի բացումը տեղի է ունեցել մտածողի հազարամյակի տոնակատարության շրջանակներում[12]։
Դամբարանն արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատկանշական է, որ Իբն Սինայի դիմանկարը, տեսարաններ Համադանից, հին և նոր դամբարանները պատկերված են Իրանի դրոշմանիշների վրա։
Դամբարանը կարելի էր տեսնել նաև 1981 թվականի 200 ռիալանոց թղթադրամի վրա։
Հասցե և աշխատանքի ժամեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալիրը գտնվում է Համադան քաղաքի կետրոնում, Բու Ալի հրապարակում։ Բաց է ամեն օր, 8:00-13:00 և 14:00-16:00-ը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://iranarchpedia.ir/entry/17118
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.caoi.ir/en/projects/item/71-avicenna-mausoleum-hamadan-houshang-seyhoun.html
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.iranicaonline.org/articles/hamadan-vii
- ↑ http://www.shabestan.ir/TextVersionDetail/37493
- ↑ https://www.isna.ir/news/8511-08074.50966
- ↑ 7,0 7,1 https://civilica.com/doc/1042546/
- ↑ 8,0 8,1 Мавзолей Авиценны. Информационно-исторический портал «Кодждаро» (Иран). Проверено 26 февраля 2017 года Արխիվացված 2020-09-22 Wayback Machine(պարս.)
- ↑ Хамадан. Сайт туристического агентства «Хамсафаранальборз» (Иран). Проверено 27 февраля 2017 года Արխիվացված 2021-06-13 Wayback Machine(անգլ.)
- ↑ Древняя фотография мавзолея Ибн Сины. Информационное агентство «Фарда». Проверено 28 февраля 2017 года Արխիվացված 2017-07-08 Wayback Machine(պարս.)
- ↑ Гомбеде-Кавус. Сайт свободной энциклопедии «Википедия» на персидском языке. Проверено 28 февраля 2017 года(պարս.)
- ↑ 12,0 12,1 Почему у Мавзолея Авиценны 12 колонн. Сайт информационного агентства «Афтаб Ньюс». Проверено 27 февраля 2017 года Արխիվացված 2017-03-01 Wayback Machine(պարս.)
- ↑ Павлович Т. П., Пилипцевич Н. Н., Ушакевич И. Г., Халямина И. И. «Канон врачебной науки» Авиценны Արխիվացված 2017-05-10 Wayback Machine. — «Здравоохранение», научно-практический рецензируемый ежемесячный журнал. Республика Беларусь. 8/2014 г. стр. 63.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիցեննայի դամբարան» հոդվածին։ |
|