Ջեյմս Դուգլաս
Ջեյմս Դուգլաս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Կոլումբուս, Օհայո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Mercyhurst University?, Coffeyville Community College? և Linden-McKinley High School? |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Ծնողներ | հայր՝ William Douglas? |
Կայք | jamesbusterdouglas.net |
Buster Douglas Վիքիպահեստում |
Ջեյմս Դուգլաս (անգլ.՝ Buster Douglas, ապրիլի 7, 1960, Կոլումբուս, Օհայո), ծանր քաշային կատեգորիայի ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ WBC (1990), WBA (1990), IBF (1990) վարկածներով ծանր քաշային կատեգորիայի չեմպիոն։ 1990 թվականի աշխարհի բացարձակ չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Բիլլ Դուգլասի որդին[1]։ Ընտանիքի ավագ զավակը։ Ջեյմսը սովորել է Linden McKinley High դպրոցում, որը ավարտել է 1977 թվականին։ Դպրոցում սովորելու տարիներին Ջեյմսը նաև իրեն լավ էր դրսևորում ֆուտբոլում և բասկետբոլում, նույնիսկ 1977 թվականին նրա շնորհիվ դպրոցի բասկետբոլի թիմը դարձավ նահանգի չեմպիոնը։
Դպրոցը ավարտելուց հետո, Ջեյմսը ուսումը շարունակեց Coffeyville Community վարժարանում, որտեղ 1977-1978 թվականներին միացավ վարժարանի բասկետբոլի հիմնական թիմին, որի հետ հաջող խաղեր անցկացրեց 1979 և 1980 թվականներին։ Սակայն նա ուսումը կիսատ թողեց և վերադարձավ հայրենի Կոլամբուս՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու[2]։
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1981 թվականին, և առաջին իսկ մենամարտերից հետո նա բոլորի մոտ դաժան բռնքամարտիկի տպավորություն էր թողել[3]։ Սակայն նա միշտ ուներ խնդիրներ ավելորդ քաշի հետ։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուգլասի առաջին պրոֆեսիոնալ մենամարտը կայացել է 1981 թվականի մայիսի 31-ին[4]։ Նրա հակառակորդն էր Դեն Օմոլլին, որը իր հաշվին արդեն ուներ վեց մենամարտ, որոնցից բոլորում հաղթանակ էր տարել, և չնայած դրան, Դուգլասը երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց նրան[5]։
1981-1984
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակ տանելով ևս երկու մենամարտերում՝ Դուգլասը ռինգ դուրս եկավ ընդդեմ Աբդուլ Մուհեյմենի։ Մենամարտի ընթացքում Ջեյմսը վնասեց հակառակորդի աչքերը, ինչի պատճառով մրցավարը հանդիպումը դադարեցրեց հինգերորդ ռաունդին[6][7]։
Դեվիդ Բեյի դեմ մենամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկ ամիս անց կայացավ մենամարտ Դուգլասի և սկսնակ բռնցքամարտիկ Դևիդ Բեյի միջև։ Բեյը անսպասելիորեն երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Դուգլասին։ Դուգլասը տարավ իր առաջին պարտությունը կարիերայի ընթացքում[8]։
Մել Դենիելսի հետ մենամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականի ապրիլի 24-ին Դուգլասը նոկաուտի ենթարկեց սկսնակ բռնցքամարտիկ Մել Դենիելսին։
Տասնութ օր անց՝ 1982 թվականի մայիսի 12-ին, մահացավ Դուգլասի տասնյոթամյա եղբայրը, ինչը Դուգլասը շատ ծանր տարավ։ Նա ռինգ դուրս չեկավ վեց ամիս։
Շտեֆեն Տանգստադի հետ մենամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Դուգլասը հանդիպեց Շտեֆեն Տանգտադի հետ։ Դուգլասը մենամարտի դուրս եկավ վատ մարզավիճակով։ Մենամարտի ընթացքում Դուգլասը երկու անգամ նկատողություն ստացավ մրցավարի կողմից։ Ութերորդ ռաունդից հետո բոլոր դատավորները արձանագրեցին ոչ-ոքի այդ մենամարտում։
Ջեսսի Քլարկի հետ մենամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրանից հետո Դուգլասի գործակալները նրան ստիպեցին «դիետա պահել»՝ առաջարկելով ավելի ցածր վարկանիշով բռնցքամարտիկների։ Նրանցից մեկը Ջեսսի Քլարկն էր, որը իր 30 մենամարտերից 27-ում նոկաուտի էր ենթարկվել[9]։ Դուգլասը իր կարիերայի ընթացքում երեք անգամ մենամարտել է Քլարկի դեմ։ 1983 թվականին Դուգլասը հանդիպեց նրա հետ երկու անգամ մեկ ամսվա ընթացքում և երկու անգամն էլ նրան նոկաուտի ենթարկեց[10]։
Դեվիդ Ջոնսի դեմ մենամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականի հուլիսին Դուգլասը հանդիպեց Դեվիդ Ջոնսոնի հետ։ Այդ ժամանակ Ջոնսոնը իր ակտիվում ուներ տասներեք պարտություն, ընդ որում դրանցից տասը՝ անընդմեջ[11]։ Մենամարտը ավարտվեց հիմնական ժամանակում։ Ջոնսոնը մոտ էր հաղթանակին, սակայն դատավորները հաղթանակը տվեցին Դուգլասին։
Մայք Ուայթի դեմ մենամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականի դեկտեմբերին Դուգլասը հանդիպեց Մայք Ուայթի հետ։ Դուգլասը մրցակցին ճնշում էր ամբողջ մենամարտի ընթացքում։ Սակայն իններորդ ռաունդում Դուգլասը հոգնեց, ինչից և օգտվեց Մայքը և հակագրոհի ժամանակ նոկաուտի ենթարկեց Դուգլասին։ Նման խայտառակ պարտությունից հետո Դուգլասը կես տարի ռինգ դուրս չեկավ[12]։
1984-1987
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականի հուլիսին Դուգլասը ռինգ դուրս եկավ Դեվիդ Սթարկի դեմ։ Մենամարտը անցնում էր լարված մթնոլորտում։ Առաջին ռաունդի վերջնամասում երկու կողմերի մրցական անձնակազմերը ներխուժեցին ռինգ և սկսեցին կռիվ անել։ Հետագայում մենամարտը չեղյալ համարվեց[13]։
ESPN ալիքի մրցաշարը
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին Դուգլասը մասնակցեց ամերիկյան սպորտային ESPN հեռուստաալիքի կողմից կազմակերպված մրցաշարին։ 1985 թվականի մարտին նա ռինգ դուրս եկավ ընդդեմ Դիոնա Սիմփսոնի։ Առաջին ռաունդին Դուգլասը առաջին իսկ հարվածով նոկաուտի ենթարկեց Սիմփսոնին։ 1985 թվականի մասյիսին կայացավ մրցաշարի եզրափակիչ մենամարտը, որտեղ հանդիպեցին Մայքլ Դուգլասը և Ջեսսի Ֆերգյուսոնը։ Մենամարտը անցնում էր հավասար ուժերով, սակայն տասը ռաունդի արդյունքում մրցավարական անձնակազմը հաղթող ճանաչեց Ֆերգյուսոնին։
Գրեգ Փեյջի հետ մենամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականի հունվարին Դուգլասը հանդիպեց աշխարհի չեմպիոն Գրեգ Փեյջի դեմ։ Դուգլասը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։
Դեվիդ Ջակոյի դեմ մենամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականի ապրիլին Դուգլասը հանդիպեց Դևիդ Ջակոյի հետ։ Դուգլասը ամբողջ մենամարտի ընթացքում ճնշում էր մրցակցին։ Հինգորդ ռադունդում Դուգլասը երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Արդյունքում՝ մեմանարտի ավարտից հետո մրցավարները հաղթանակը միաձայն տվեցին Դուգլասին։
Այս հաղթանակը Դուգլասին հնարավորություն տվեց անցկացնել չեմպիոնական մենամարտ։
Թոնի Թակերի դեմ չեմպիոնական մենամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականի մայիսի 30-ին Դուգլասը մարտի դուրս եկավ ընդդեմ Թոնի Թակերի IBF թափուր տիտղոսի համար։ Դուգլասը անընդհատ առաջ էր նետվում՝ հասցնելով դիպուկ հարվածներ։ Դուգլասը ուներ չնչին առավելություն մենամարտի սկզբում։ Երկրորդ ռաունդի վերջնամասում Դուգլասը Թակերին ենթարկեց նոկդաունի, սակայն այդ պահին հնչեց կողչնազանգը և մրցավարը չհաշվեց այն։ Դուգլասին երրորդ, հինգերորդ և վեցերորդ ռաունդներում հաջողվում էր ճնշել մրցակցին։ Յոթերորդ ռաունդում Թակկերը սկսեց ավելի մեծ ուժերով կռվել, և իրավիճակը կտրուկ փոխվեց՝ Դուգլասը անընդհատ հարվածներ էր բաց թողնում։ Շարունակելեվ նույն ոճով կռվել, Թակերը տասներորդ ռաունդի կեսերին Դուգլասին սեղմեց ռինգի պարաններին և սկսեց հարվածներ հասցնել նրան։ Մրցավարը նկատելով, որ Դուգլասը չի կարողանում պատասխանել մրցակցի հարվածներին՝ դադարեցնում է հանդիպումը, հաղթանակը տալով Թակերին։
1988-1990
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրեվոր Բերբիկի հետ մենամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի փետրվարի 25-ին Դուգլասը հանդիպոց աշխարհի չեմպիոն Թրևոր Բարբիկի հետ։ Դուգլասը ճնշում էր մրցակցին ամբողջ մենամարտի ընթացքում։ Մենամարտի արդյունքում մրցավարները հաղթող ճանաչեցին Դուգլասին։
Օլլիվեր Մակկոլի դեմ մենամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի հուլիսի 21-ին կայացավ Օլլիվեր Մակկոլի և Ջեյմս Դուգլասի մենամարտը։ Դուգլասը ամբողջ մենամարտի ընթացքում ճնշում էր հակառակորդին և մեծաքանակ միավորների առավելությամբ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց։
Աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մենամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Դուգլասը ռինգ դուրս եկավ աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մենամարտի ընդդեմ Մայք Թայսոնի։ Մենամարտի ֆավորիտը Թայսոնն էր։ Ըստ Թայսոնի՝ նա բացարձակ վտանգ չէր զգում մրցակցից և նշել է, որ առանց պատրաստվելու էր ռինգ դուրս եկել։ Դուգլասը՝ ընդհակառակը, գտնվում էր լավ մարզավիճակում։ Չեմպիոնը այդ մենամարտում շարժվում էր շատ դանդաղ և անընդհատ գլուխը կախում էր։ Ութերորդ ռաունդի ավարտին Թայսոնը խափս տվեց Դուգլասին և կատարեց ձախթևային հարված մրցակցի ծնոտին, ինչից հետո Դուգլասը ընկավ գետնին։ Չնայած նրան, որ Դուգլասը չկարողացավ ոտքի կանգնել տասը վայրկյանի ընթացքում, մրցավարը նրան թույլ տվեց շարունակել մենամարտը։ Իններորդ ռաունդին Դուգլասը սկեց ճնշել Թայսոնին՝ հասցնելով ծանր հարվածներ։ Թայսոնը ընկավ գետնին։ Մրցավարը դադարեցրեց հանդիպումը, նկատելով, որ Թայսոնը չի կարողանում ոտքերի վրա հենվել։ Մենամարտը դադարեցելու պահին հակառակորդները ունեին հավասար միավորներ, իսկ հետագայում Թայսոնի գործակալը նշել է, որ մրցավարը ոչ արդար կերպով է հաշիվ տվել Դուգլասի գետնին ընկած ժամանակ, որ նա պետք է նոկաուտ հաշվեր։ Այնուամենայնիվ, մենամարտը ստացավ «տարվա ափսեթ» կարգավիճակը «The Ring» ամսագրի վարկածով[14]։
Էվանդեր Հոլիֆիլդի հետ մանամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թայսոնի հետ մենամարտից հետո Ջեյմսի կյանքում ամեն ինչ ընկավ իր տեղը։ Նրա կինը առողջացավ, ձեռք բերեց համբավ և սկսեց մասնակցել տարբեր հասարակական միջոցառումների, սակայն նրա մոտ սկսեցին կրկին առաջանալ խնդիրներ քաշի հետ կախված։ 1990 թվականի ամռանը նա արդեն 130 կիլոգրամ էր կշռում։
Հաջորդ մենամարտը նա պետք է անցկացներ Էվանդեր Հոլիֆիլդի հետ 1990 թվականի աշնանը։ Սակայն Թայսոնի հետ մենամարտից հետո Ջեյմսը մոտիվացիա չուներ և տեղը տեղին մարզումներ չէր անցկացնում։
Ռինգ մտնելուց նր քաշը կազմում էր 111․5 կիլոգրամ։ Նա պարզապես պատրաստ չէր այդպիսի մենամարտի։ Երրորդ ռաունդին Հոլիֆիլդը մեկ հարվածով Դուգլասին ենթարկեց նոկաուտի։ Այս մենամարտից հետո Դուգլասը թողեց բռցքամարտը վեց տարով առողջական խնդիրների պատճառով։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 թվականին «The Ring » ամսագրի վարկածով տարվա ափսեթ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Billy Douglas — Boxer». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «About Buster Douglas».
- ↑ «Dispatch exclusive james "Buster" Douglas».
- ↑ «Men's Basketball Hall of Fame». Coffeyville Community College. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ «A changed Buster Douglas reconnects with true self». Dayton Daily News. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Arabic Eurosport: اغتيال الملاكم السوري غياث طيفور برصاص مسلحين (in Arabic) Արխիվացված Մարտ 14, 2012 Wayback Machine
- ↑ Long, Bill (2007). Tyson-Douglas: The Inside Story of the Upset of the Century. Potomac Books. էջեր 122–124.
- ↑ «Timeline James "Buster" Douglas». The Columbus Dispatch. 2007 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Anderson, Dave (1990 թ․ փետրվարի 12). «SPORTS OF THE TIMES; Referee's Count Is What Counts». The New York Times. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «The Lineal Heavyweight Boxing Champs». The Cyber Boxing Zone Encyclopedia.
- ↑ «Buster Douglas on the Tyson vs Douglas fight». boxingmemories.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Berger, Phil (1990 թ․ փետրվարի 12). «Boxing Officials Could Overturn Defeat of Tyson». New York Times. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Will He Be A Tyson Chicken?». Sports Illustrated. 1998 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ The "i"-Dot Tradition Արխիվացված Մարտ 4, 2016 Wayback Machine, OSU Marching and Athletic Bands Online
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Դուգլաս» հոդվածին։ |
|