Էվանդեր Հոլիֆիլդ
Էվանդեր Հոլիֆիլդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1962[1][2][3] (58 տարեկան) |
Ծննդավայր | Atmore, Էսկամբիա շրջան, Ալաբամա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | South Atlanta High School? |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ, ինքնակենսագիր և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | Էլիս Այլընդ պատվո մեդալ |
Կայք | evanderholyfield.com/evander/ |
Evander Holyfield Վիքիպահեստում |
Էվանդեր Հոլիֆիլդ (անգլ.՝ Evander Holyfield, հոկտեմբերի 19, 1962[1][2][3], Atmore, Էսկամբիա շրջան, Ալաբամա, ԱՄՆ) ամերիկացի պրոֆեսոինալ բնցքամարտիկ, ծանր քաշային կարգի ներկայացուցիչ։ Պանամերիկյան խաղերի արծաթե մրցանակակիր՝ միջին ծանր քաշային կարգում (1981)։ 23-րդ Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր՝ միջին ծանր քաշային կարգում (1984)։ Բռնցքամարտի փառքի միջազգային սրահի անդամ (2017)[4]։
Աշխարհի բացարձակ չեմպիոն առաջին ծանր քաշային կարգում (1988)։ Աշխարհի ծանր քաշային կարգի չեմպիոն WBA (1986-1988), IBF (1987-1988), WBC (1988) վարկածներով։ Աշխարհի բացարձակ չեմպիոն ծանր քաշային կարգում (1990-1992)։ Ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն՝ WBC (1990-1992), IBF (1990-1992, 1993-1994, 1997-1999), WBA (1990-1992, 1993-1994, 1996-1999, 2000-2001), WBF (2010-2011) վարկածներով։
«Տարվա բռնցքամարտիկ»՝ «Ռինգ» ամսագրի վարկածուվ (1987, 1996, 1997)։ 1996 թվականին BBC բրիտանական հեռուստառադիո և ինտերնետ հեռարձակման խոշոր ընկերության վարկածով ճանաչվել է տարվա լավագույն արտասահմանցի մարզիկ։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ միակ մարզիկը, որը գերծանր քաշային կարգում եղել է բռնցքամարտի քառակի չեմպիոն։ Նրան հաջողվել է առաջին ծանր և գերծանր քաշային կարգերում պայքարել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար։
Կարիերան սիրողական բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1983 թվական՝ Ազգային առաջնություն։ Բրոնզե մրցանակակիր (178 lbs)։
- 1983 թվական՝ Պանամերիկյան խաղեր։ Արծաթե մրցանակակիր (178 lbs)։
- Հաղթել է Ռոդոլֆո Մարինային (Պուերտո Ռիկո) 5-0
- Հաղթել է Կառլոս Սալազորին (Վենեսուելա) RSC 2
- Պարտվել է Պաբլո Ռոմերոյին (Կուբա) 1-4
- 1984 թվական՝ Golden Glovers ազգային մրցախաղի հաղթող (178 lbs)։
- 1984 թվական՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (178 lbs)։
Սիրողական բռնցքամարտի ռեկորդ՝ 160 հաղթանակ-14 պարտություն։
Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մարտը տեղի է ունեցել 1984 թվականին։
Միջին ծանր քաշային կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլիֆիլդը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1984 թվականի նոյեմբերի 15-ին․ միջին ծանր քաշային կարգում, վեց ռաունդից բաղկացած մարտում հաղթել է Լայնել Բայրամին։
1985 թվականի հունվարի 20-ին հաղթել է Էրիկ Վինբուշին՝ դատավորների միաձայն որոշմամբ։
Մարտի 13-ին Նորֆոլկում մարտ է տեղի ունեցել Ֆրեդ Բրաունի և Հոլիֆիլդի միջև։ Հոլիֆիլդը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։ Ապրիլի 20-ին նա նոկաուտի է ենթարկել Մարկ Ռիվերին։
Առաջին ծանր քաշային կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականին հանդիպում տեղի է ունեցել Դուայթ Մուհամեդ Կավիի և Հոլիֆիլդի միջև։ Դատավորները միաձայն որոշմամբ հաղթանակը տվել են Հոլիֆիլդին՝ 15 ռաունդների արդյունքներից ելնելով։ Հոլիֆիլդի խոսքերով դա եղել է իր կարիերայի ամենադաժան մարտը։ Մարտից հետո մեկ շաբաթ Հոլիֆիլդը պառկել է հիվանդանոցում։ Այստեղ նա կշռել է 77 կգ (մարտից առաջ նա կշռել է 86 կգ)։
1987 թվականին նա պաշտպանել է իր տիտղոսը Հենրի Թիլմենի դեմ մարտում։ Նույն թվականին նա հաղթել է Ռիկի Պարկին։ 1987 թվականի օգոստոսին պահպանել է իր տիտղոսը Օսի Օկասիոյի դեմ պայքարում։
1987 թվականի դեկտեմբերին Դուայթ Մուհամեդ Կավիի հետ անց է կացրել իր երկրորդ մարտը։ Այս անգամ Հոլիֆիլդը հաղթել է 4-րդ ռաունդում։
1988 թվականին պայքարել է աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար։ Էվանդեր Հոլիֆիլդը հաղթել է Դե Լեոնային և առաջին ծանր քաշային կարգում դարձել աշխարհի առաջին բացարձակ չեմպիոն ։ Դրանից հետո նա որոշել է տեղափոխվել ծանր քաշային կարգ։
Ծանր քաշային կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականի հուլիսին հաղթել է Ջեյմս Տիլիսին։
1988 թվականի դեկտեմբերին Հոլիֆիլդը հանդիպել է ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Պինկլոն Թոմասի հետ։ Հոլիֆիլդը ունեցել է մեծ առավելություն։ 4-րդ ռաունդի ավարտից հետո Թոմասը դժվարությամբ է հասել իր անկյուն, և նրա մարզիչը որոշում է ընդունել միանգամից դադարեցնել մարտը։
1989 թվականին WBC տիտղոսի համար Հոլիֆիլդը հանդիպել է նախկին չեմպիոն Մայքլ Դոկուսի դեմ․ հակառակորդները անընդհատ փոխանակվել են հարվածներով, սակայն Հոլիֆիլդը ավելի արագ է գործել և ունեցել է փոքրիկ առավելություն։ Առաջին ռաունդի ավարտին Հոլիֆիլդը հարվածել է Դոկուսի աճուկին։ Վերջինս կծկվել է ցավից։ Նրան ժամանակ են տվել վերականգնվու համար։ 3-րդ ռաունդի սկզբին Դոկուսը մի քանի ճշգրիտ համակցություն է իրականացրել, որին Հոլիֆիլդը պատասխանել է միայն ռաունդի ավարտին։ 5-րդ ռաունդում Դոկուսը Հոլիֆիլդին մոտեցրել է պարանին և հասցրել նրան մի շարք հարվածներ։ Հոլիֆիլդը հաճախակի հակագրոհ է իրականացրել։ 6-րդ ռաունդում Դոկուսը հարվածել է Հոլիֆիլդի աճուկին։ Մրցադատավորը կանգնեցրել է մարտը, բայց այն միանգամից շարունակվել է։ Դոկուսը տարբեր հարվածներ է հասցրել Հոլիֆիլդին, որը պատասխանել է այդ հարվածներին։ 7-րդ ռաունդում Դոկուսի ձեռնոցները արձակվել են, և մրցադատավորը ստիպված կանգնեցրել է մարտը՝ խնդիրը լուծելու նպատակով։ 8-րդ ռաունդում Դոկուսը մի շարք հարվածներ է հասցրել Հոլիֆիլդի գլխին, բայց հաջողության հասնել նրան չի հաջողվել։ Հոլիֆիլդը կրկին առավելության է հասել ռաունդի վերջում։ 10-րդ ռաունդում Հոլիֆիլդը հասել է առավելության։ Նա Դոկուսին հարված է հասցրել, որի արդյունքում վերջինս հայտնվել է պարանի մոտ։ Հոլիֆիլդը հարձակվել է նրա վրա և սկսել է ձախ ձեռքով հարվածներ հասցնել հակառակորդին։ Դոկուսը ուշաթափվել է և ընկել։ Մարտը ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ Մարտը ստացել է 1989 թվականի «տարվա մարտ» անվանումը։
1989 թվականի հուլիսին Հոլիֆիլդը ռինգ է դուրս եկել բրազիլացի Էդիլսոն Ռոդրիգեսի դեմ։ 2-րդ ռաունդի ավարտին նա հարվածել է Ռոդրիգեսին, որն էլ հայտնվել է գետնին։ Մրցադատավորը հաշվել է մինչև 10-ը, սակայն նա ուշքի չի եկել։ Արձանագրվել է նոկաուտ։ Բրազիլացին գետնին պառկել է մեկ րոպեից ավել։
1989 թվականի նոյեմբերին մարտ է տեղի ունեցել երկու անհաղթելի մարզիկների՝ Էվանդեր Հոլիֆիլդի և Ալեքս Ստյուարտի միջև։ Հոլիֆիլդը եղել է Ստյուարտի ամենաուժեղ մրցակիցը։ Արդեն առաջին ռաունդում Ստյուարտը ստացել է ձախ աչքի պատռվածք։Ամբողջ մարտը ղեկավարել է Հոլիֆիլդը։ Ստյուարտը մի քանի անգամ ենթարկվել է նոկդաունի։ 8-րդ ռաունդի ավարտից հետո մարզիչը բժշկին խնդրել է զննել Ստյուարտին։ Բժիշկը որոշել է կանգնեցնել մարտը։
Պայքար ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականին պլանավորվել է մարտ՝ Մայք Թայսոնի և Էվանդեր Հոլիֆիլդի միջև։ Թայսոնը այդ ժամանակ ջախջախիչ պարտություն էր կրել Ջեյմս Դագլասի կողմից և կորցրել էր աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Նա ռևանշ է պահանջել, բայց Դագլասը հրաժարվել է ռևանշից և նրա հաջորդ հակառակորդը դարձել է Էվանդեր Հոլիֆիլդը։
1990 թվականին ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մարտ է տեղի ունեցել Հոլիֆիլդի և Ջեյմս Դագլասի միջև։ 1990 թվականին նրա քաշը հասել էր 130 կգ-ի։ Հունիսի սկզբին նրա մարզիչներից մեկը՝ Ջոն Ռասելը պարտադրել էր նրան նիհարել։ Դրանից հետո նա դարձել է 111,5 կգ։ Սակայն նա պատրաստ չէր այդ մարտին։ Հոլիֆիլդը առավելություն է ձեռք բերել առաջին երկու ռաունդում։ 3-րդ ռաունդում Հոլիֆիլդի հարվածից Դագլասը հայտնվել է գետնին։ Այս անգամ Դագլասը նույնիսկ չի փորձել վեր կենալ տեղից։ Մրցադատավորը արձանագրել նոկաուտ։ Հոլիֆիլդը դարձել է ծանր քաշային կարգում աշխարհի նոր բացարձակ չեմպիոն։
1991 թվականին Դոնովան Ռադոգը առաջարկում է Հոլիֆիլդին միասին դուրս գալ ռինգ։ Այդ ժամանակ Հոլիֆիլդը պետք է պաշտպաներ իր չեմպիոնական տիտղոսը։ Նա հրաժարվում է պայքարել Դոնովան Ռադդոկի դեմ և իր հակառակորդ է ընտրում 42-ամյա Ջորջ Ֆորմանին։ Շատ մարդիկ մտածում էին, որ 42-ամյա Ֆորմանի հաղթելու շանսն ավելի մեծ էր։ Ֆորմանը կշռել է 117 կգ և եղել է լավ մարզավիճակում։ Ֆորմանը սկզբում անընդհատ առաջ է նետվել՝ մի շարք հարվածներ հասցնելով իր հակառակորդին։ Այդ գիշեր Ֆորմանը զարմացրել է բոլորին։ Նա անց է կացրել 12 ամբողջական ռաունդ և պարտվել է միավորներով։ 7-րդ ռաունդը «Ռինգ» ամսագիրը համարել է «Տարվա ռաունդ»։ Մարտից հետո Ֆորմանը լրագրողներին ասել է, որ կատարել է իր երազանքի կեսը և մարդկանց ցույց է տվել, որ նույնիսկ 40 տարեկան հասակաում կարելի է հասնել նպատակների իրականացման։ Թեև նա պարտվել էր, բայց շատերը ընդգծել են նրա տոկունությունը և անձնազոհությունը։
1991 թվականին նոյեմբերին Հոլիֆիլդը պետք է հանդիպեր Մայք Թայսոնին։ Սակայն մարզումների ժամանակ կոտրվել էր Թայսոնի կողոսկրը։ Նրան պետք է փոխարիներ Ֆրանչեսկո Դամիանին։ Սակայն նա նույնպես մարտին պատրաստվելու ժամանակ վնասվածք էր ստացել։ Վերջնական փոխարինողը դարձել է Բերտ Կուպերը։
Առաջին ռաուդում Հոլիֆիլդը Կուպերին նոկդաունի է ենթարկել։ Կուպերը միանգամից ոտքի է կանգնել։ 3-րդ ռաունդում Կուպերը Հոլիֆիլդին նետել է անկյուն և սկսել է մի շարք հարվածներ հասցնել մրցակցին։ Հոլիֆիլդը կորցնել է հավասարակշռությունը և շուտով հայտնվել է գետնին։ Մրցադատավորը դա ընդունել է որպես նոկդաուն։ 7-րդ ռաունդի ավարտից 15 վայրկյան առաջ Հոլիֆիլդը մի շարք հարվածներ է իրականացրել դեպի մրցակիցը։ Կուպերը հետ է գնացել և Հոլիֆիլդը հարձակվել է նրա վրա՝ հասցնելով մի շարք հզոր հարված։ Ռաունդի ավարտին մնացել էր 2 վայրկյան, բայց մրցադատավորը ստիպված է եղել միջամտել և կանգնեցնել մարտը։ Կուպերը որոշումը չի բողոքարկել։ Կուպերը չի գնահատվել վարկանիշով։ Այդ պատճառով WBC հավանություն չի տվել, որ այդ մարտը համարվի չեմպիոնական։
1992 թվականի հունիսին Հոլիֆիլդը հաղթել է մեկ այլ լեգենդար բռնցքամարտիկի՝ Լարի Հոլմսին։ Չնայած այն փաստին, որ Հոլմսը եղել է 42 տարեկան, բայց միևնույն է նա Հոլիֆիլդին հաճախակի հասցրել է ճշգրիտ և հզոր հարվածներ։ Սակայն Հոլմսը պարտություն է կրել՝ դատավորների միաձայն որոշմամբ։ Այս մարտում Հոլիֆիդը ստացել է իր առաջին սպին՝ Լարի Հոլմսը արմունկով խփել էր նրա աչքին։ Մարտի ավարտից հետո Լարի Հոլմսը ասել է, որ մարտից առաջ նա ունեցել է ցանցաթաղանթի շերտազատում։ Այդ պատճառով նա չի մասնակցել մարզումներին։ Լավ տեսնելու համար նա ստիպված է եղել կրել լինզաներ։ 2-րդ ռաունդում լինզան ընկել է և նա մնացել է մեկ աչքով։ Սակայն մարտը շարունակվել է մինչև 12-րդ ռաունդ։
1992 թվականի նոյեմբերին մարտ է տեղի ունեցել համաշխարհային բռնցքամարտի երկու անհաղթելի բռնցքամարիկների միջև։ Էվանդեր Հոլիֆիլդը ռինգ է դուրս եկել ընդդեմ Ռիդիկ Բոուի։ Հոլիֆիլդը մարտի ժամանակ ընտրել է յուրահատուկ տակտիկա։ Նա դուրս է եկել բաց մարտի՝ ավելի հզոր բռնցքամարտիկի դեմ։ Բոուն հաղթել է մարտը․ 12-րդ ռաունդից հետո դատավորները հաղթանակը տվել են Բոուին։
1993-1995 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականին Հոլիֆիլդ Էվանդերը երկրորդ մարտն է անց կացրել Ալեքս Ստյուարտի դեմ։ Այս անգամ մարտը շարունակվել է մինչև 12-րդ ռաունդ։ Սակայն Ստյուարտը Հոլիֆիլդին զիջել է մի քանի միավորներով։
Այնուհետև Հոլիֆիլդը ռևանշ է հայտարարել Ռիդիկ Բոուին։ Վերջինիս այդ ժամանակ զրկել էին WBC աշխարհի չեմպիոնի տիտղոսից, որովհետև նա հրաժարվել էր մասնակցել Լենոքս Լյուիսի դեմ կազմակերպված պարտադիր մարտին։ Այս անգամ Հոլիֆիլդը գուշակել է տակտիկան։ Այս մարտը հայտնի է նաև նրանով, որ 7-րդ ռաունդում ռինգում օդապարիկ էր վայրէջք կատարել։ Այդ պատճառով ընդմիջում է հայտարարվել, որը տևել է 21 րոպե։ Հոլիֆիլդը հանգստացել է, հավաքել ուժերը։ 12 ռաունդներից հետո դատավորների մեծամասնությունը հաղթանակը տվել է Հոլիֆիլդին։ Հոլիֆիլդը ծանր քաշային կարգում երկրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։
1994 թվականին Հոլիֆիլդը հանդիպել է անհաղթելի Մայքլ Մուրերին, որը եղել է միջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն։ 2-րդ ռաունդում Մուրերը հայտնվել է նոկդաունում, բայց հետո սկսել է կառավարել մարտը։ Դատավորների մեծամասնության որոշումով հաղթանակը շնորհվել է Մուրին։
1995 թվականին Հոլիֆիլդը հանդիպել է Ռեյ Մերսերին։ 8-րդ ռաունդում նա Մերսերին նոկդաունի է ենթարկել (առաջին անգամ իր կարիերայում)։ Արդյունքում Հոլիֆիլդը ոչ մեծ առավելությամբ հաղթել է՝ դատավորների որոշմամբ։
Մարտ Մայք Թայսոնի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականի նոյեմբերին մարտ է տեղի ունեցել Մայք Թայսոնի և Էվանդեր Հոլիֆիլդի միջև։ Մարտի պատրաստությունները սկսվել էին դեռ այն ժամանակ, երբ Թայսոնը եղել է բանտում։ Մասնագետները մարտի ֆավորիտ համարվել են Թայսոնին։ Առաջին-հինգ ռաունդները անց են կացվել փոխադարձ հաջողություններով, բայց Թայսոնը ունեցել է փոքրիկ առավելություն։ 6-րդ ռաունդում Թայսոնը գլխով հարվածել է Հոլիֆիլդի գլխին, ինչի արդյունքում Թայսոնը ստացել է ձախ աչքի վնասվածք։ Հոլիֆիլդը իրականացրել է ձախ հուկ։ Նա հարվածել է Թայսոնի ծնոտին, ինչի արդյունքում վերջինս կորցրել է իր հավասարակշռությունը։ Այդ հարվածը նրան բերել է 5 միավոր։ 7-րդ ռաունդի ավարտից 15 վայրկյան առաջ Թայսոնը հարձակվել է Հոլիֆիլդի վրա։ Հոլիֆիլդը գլխով առաջ է շարժվել։ Ուժեղ բախման արդյունքում վիրավորվել է Թայսոնի աջ աչքը։ Վերջինս գոռացել է ցավից, բայց այս անգամ նույնպես դատավորները դա ընդունել են որպես ոչ մտածված հարված։ 10-րդ ռաունդի ավարտին Հոլիֆիլդը իրականացրել է աջ կրոս՝ Թայսոնի ծնոտին։ Թայսոնը սկսել է ճոճվել։ Հետո Հոլիֆիլդը հարձակվել է և կրկին իրականացրել մի քանի հարված։ Թայսոնը փորձել է ազատվել, բայց դա նրան չի հաջողվել։ Հոլիֆիլդը մի շարք հարվածներ է հասցրել իր մրցակցին։ Այդ ժամանակ հնչել է կոչնազանգը։ 11-րդ ռաունդում Հոլիֆիլդը հարվածներ է հասցրել Թայսոնի գլխին, բայց վերջինս չի պատասխանել։ Հոլիֆիլդը հարձակվել է նրա վրա և նրան հասցրել ձախ կրոս։ Մրցադատավորը անակնկալի է եկել և կանգնեցրել մարտը։ Հոլիֆիլդը դարձել է մարտի հաղթող։ Թայսոնը որոշումը չի վիճարկել։ Հետաքրքրական է այն փաստը, որ մարտից առաջ Թայսոնը հանգստացել է 63 օր, իսկ Հոլիֆիլդը՝ 183։
Երկրորդ մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1997 թվականի հուլիսին տեղի է ունեցել երկրորդ մարտը Մայք Թայսոնի և Հոլիֆիլդի միջև։ Ռևանշի ժամանակ նույնպես մարտի ֆավորիտը համարվել է Թայսոնը։ Սկզբում կանչվել է այն մրցադատավորը, որը եղել է նախկին մարտում։ Սակայն Թայսոնի թիմը բողոքարկել է և արդյունքում խաղի մրցադատավոր է ընտրվել Միլս Լեյնը։ Դա եղել է այդ ժամանակի ամենաթանկ մարտը։ Բոլոր 16 հազար տոմսերը վաճառվել են հենց առաջին օրը։ Առաջին ռաունդը անցել է փոխադարձ հաջողություններով։ 2-րդ ռաունդում Հոլիֆիլդը և Թայսոնը բախվել են գլուխներով։ Վերջինս ստացել է պատռվածք և մրցադատավորը բաժանել է նրանց։ Թայսոնը մոտեցել է մրցադատավորին և ասել, որ հարվածը դիտավորյալ է եղել։ Ամբողջ ռաունդի ընթացքում Հոլիֆիլդը բռնել է Թայսոնի ձեռքերից և նրան հնարավորություն չի տվել շարժվել։ Իսկ ռաունդի կեսում նա Թայսոնին այնպես է հրել դեպի պարանը, որ երկու մարզիկներն էլ համարյա հայտնվել են գետնին։ 3-րդ ռաունդում Թայսոնը անցել է հարձակման։ Նրա հարվածների մեծ մասը հասել են իրենց նպատակին։ Ամբողջ ռաունդում Թայսոնը ունեցել է մեծ առավելություն։ Ռաունդի ավարտից 40 վայրկյան առաջ Թայսոնը հարձակվել է Հոլիֆիլդի վրա։ Սակայն Հոլիֆիլդը բռնել է նրա ձեռքերից և կրկին գլխով հարվածել Թայսոնին։ Ի պատասխան այդ հարվածի, Թայսոնը կծել է նրա ականջից և հարվածել մեջքին։ Միլս Լեյնը կանգնեցրել է մարտը։ Բժիշկը հետազոտել է Հոլիֆիլդին և ասել, որ նա կարող է շարունակել մարտը։ Մրցադատավորը Թայսոնին տուգանել է երկու միավոր։ Մարտը վերսկսվել է և 3-րդ ռաունդին ավելացվել է ևս 30 վայրկյան։ Թայսոնը միանգամից սկսել է հարվածներ հասցնել նրա իրանին։ Ռաունդի ավարտից 20 վայրկյան առաջ Հոլիֆիլդը կրկին Թայսոնին գլխի հարված է հասցրել, և Թայսոնը կծել է նրա ձախ ականջից[5]։ Հոլիֆիլդը սկսել է թռչկոտել, բայց մարտը չի կանգնեցվել։ Թայսոնը կրկին հարվածներ է հասցրել մրցակցին։ Հոլիֆիլդը փորձել է պայքարել, բայց Թայսոնը նրան հասցրել է ուղիղ և հզոր հարված։ Հոլիֆիլդը հետ է գնացել։ Թայսոնը հարձակվել է նրա վրա, բայց ռաունդը ավարտվել է։ Հոլիֆիլդը դուրս չի եկել 4-րդ ռաունդ։ Ծեծկռտուք է սկսվել։ Թիկնապահները և ոստիկանները բռնել էին Թայսոնին, որը, բոլորին հարվածելով, փորձել է հասնել Հոլիֆիլդին։ Թայսոնը որակազրկվել է, տուգանվել 3 մլն դոլար և որակազրկվել մինչև 1998 թվականի հոկտեմբերի 18-ը։ 2009 թվականի հոկտեմբերի 16-ին Օփրա Ուինֆրիի մասնակցությամբ տեղի ունեցող շոուի ժամանակ Թայսոնը ներողություն է խնդրել Հոլիֆիլդից։ Վերջինս ներել է նրան։
Հետագայում Էվանդեր Հոլիֆիլդը և Մայք Թայսոնը նկարահանվել են սպորտային հագուստ արտադրող կազմակերության գովազդային տեսահոլովակում։ Գովազդում Թայսոնը հյուր է գնում Հոլիֆիլդին և վերադարձնում է նրան՝ վերջինիս «ականջի» մի մասը[6]։
Մարտ Լենոքս Լյուիսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականի մարտին բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մարտ է տեղի ունեցել Հոլիֆիլդի և Լենոքս Լյուիսի միջև։ Լյուիսը ղեկավարել է ամբողջ մարտը։ Հոլիֆիլդին հասցրած նրա հարվածները եղել են ավելի շատ։ Սակայն դատավորները մարտը համարել են ոչ ոքի։ Դա եղել է ամենասկանդալային որոշումներից մեկը՝ բռնցքամարտի պատմության մեջ։ Հայտարարվել է ռևանշ։ Դոն Կինգը մարտից հետո նշել է, որ եթե ոչ ոք նոկաուտի չի ենթարկվել, ուրեմն մարտը ոչ ոքի է։ Հոլիֆիլդը հայտարարել է, որ այդ մարտը դժվար է եղել իր համար, որովհետև ունեցել է ստամոսքի և ոտքերի խնդիր[7][8][9][10][11][12][13][14][15]։
Երկրորդ մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նույն թվականին տեղի է ունեցել ռևանշ։ Այս անգամ մարտը ավելի հավասար է եղել։ Դատավորները հաղթանակը տվել են Լենոքսին[15][16][17][18][19][20][21][22][23]։
Մարտի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտ | Ռեկորդ | Քաշային կարգ | Ամսաթիվ | Տարիք | Մրցակից | Մրցակցի տարիք | Մարտի վայր | Արդյունք | Տեղեկություններ մարտի մասին |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
44(29)-10-2,1NC | Ծանր քաշային կարգ | մայիսի 7 2011 թվական | 48 տարեկան | ![]() |
46 տարեկան | ![]() |
Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
43(28)-10-2,1NC | Ծանր քաշային կարգ | հունվարի 22 2011 թվական | 48 տարեկան | ![]() |
38 տարեկան | ![]() |
Մարտը կանգնեցվել է, որովհետև Հոլիֆիլդը 2-րդ ռաունդում ստացել է աջ աչքի վնասվածք՝ մրցակցի գլխի հարվածի պատճառով։ Պաշտպանել է WBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ | ||
43(28)-10-2 | Ծանր քաշային կարգ | ապրիլի 10 2010 թվական | 47 տարեկան | ![]() |
41 տարեկան | ![]() |
Բոտան նոկդաունի է ենթարկվել։ Հոլիֆիլդը պայքարել է WBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
42(27)-10-2 | Ծանր քաշային կարգ | ապրիլի 20 2008 թվական | 45 տարեկան | ![]() |
35 տարեկան | ![]() |
114-114 112-116 114-115։ Մարտը տեղի է ունեցել WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Հոլիֆիլդը պարտություն է կրել։ | ||
42(27)-9-2 | Ծանր քաշային կարգ | հոկտեմբերի 13 2007 թվական | 44 տարեկան | ![]() |
32 տարեկան | ![]() |
111-117 110-118 111-117։ Մարտը տեղի է ունեցել WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Հոլիֆիլդը պարտություն է կրել։ | ||
42(27)-8-2 | Ծանր քաշային կարգ | հունիսի 30 2007 թվական | 44 տարեկան | ![]() |
41 տարեկան | ![]() |
Սավարեզը նոկդաունի է ենթարկվել 4-րդ և 9-րդ ռաունդներում։ 99-87 98-90 96-91։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
41(27)-8-2 | Ծանր քաշային կարգ | մարտի 17 2007 թվական | 44 տարեկան | ![]() |
33 տարեկան | ![]() |
Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
40(26)-8-2 | Ծանր քաշային կարգ | նոյեմբերի 10 2006 թվական | 44 տարեկան | ![]() |
33 տարեկան | ![]() |
116-111 114-113 114-113։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
39(26)-8-2 | Ծանր քաշային կարգ | օգոստոսի 18 2006 թվական | 43 տարեկան | ![]() |
32 տարեկան | ![]() |
Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
38(25)-8-2 | Ծանր քաշային կարգ | նոյեմբերի 13 2004 թվական | 42 տարեկան | ![]() |
37 տարեկան | ![]() |
109-119 109-118 109-119։ Ավարտվել է Լարիի հաղթանակով։ | ||
38(25)-7-2 | Ծանր քաշային կարգ | հոկտեմբերի 4 2003 թվական | 41 տարեկան | ![]() |
35 տարեկան | ![]() |
Հոլիֆիլդը նոկդաունի է ենթարկվել 9-րդ ռաունդում։ Ավարտվել է Ջեյմսի հաղթանակով։ | ||
38(25)-6-2 | Ծանր քաշային կարգ | դեկտեմբերի 14 2002 թվական | 40 տարեկան | ![]() |
32 տարեկան | ![]() |
112-116 111-117 111-117։ Պայքար IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Բրոյդի հաղթանակով։ | ||
38(25)-5-2 | Ծանր քաշային կարգ | հունիսի 1 2002 թվական | 39 տարեկան | ![]() |
29 տարեկան | ![]() |
69-64 66-67 69-64։ Պայքար WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
37(25)-5-2 | Ծանր քաշային կարգ | դեկտեմբերի 15 2001 թվական | 39 տարեկան | ![]() |
29 տարեկան | ![]() |
113-115 116-112 114-114։ Պայքար WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ոչ ոքի։ | ||
37(25)-5-1 | Ծանր քաշային կարգ | մարտի 3 2001 թվական | 38 տարեկան | ![]() |
29 տարեկան | ![]() |
110-116 111-115 111-114։ Կորցրել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Ռուիսի հաղթանակով։ | ||
37(25)-4-1 | Ծանր քաշային կարգ | օգոստոսի 12 2000 թվական | 37 տարեկան | ![]() |
28 տարեկան | ![]() |
114-113 114-113 116-112։ Պայքարել է WBA վարկածով աշխարհի չեմիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
36(25)-4-1 | Ծանր քաշային կարգ | նոյեմբերի 13 1999 թվական | 37 տարեկան | ![]() |
34 տարեկան | ![]() |
112-116 111-117 113-115։ Կորցրել է WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Լյուիսի հաղթանակով։ | ||
36(25)-3-1 | Ծանր քաշային կարգ | մարտի 13 1999 թվական | 36 տարեկան | ![]() |
33 տարեկան | ![]() |
113-116 115-113 115-115։ Պաշտպանել է WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է ոչ ոքի։ | ||
36(25)-3 | Ծանր քաշային կարգ | սեպտեմբերի 19 1998 թվական | 35 տարեկան | ![]() |
24 տարեկան | ![]() |
Բինը նոկդաունի է ենթարկվել 10-րդ ռաունդում։ 117-110 117-110 116-111։ Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
35(25)-3 | Ծանր քաշային կարգ | նոյեմբերի 10 1997 թվական | 35 տարեկան | ![]() |
29 տարեկան | ![]() |
Մուրերը մարտի ընթացքում 5 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
34(24)-3 | Ծանր քաշային կարգ | հունիսի 28 1997 թվական | 34 տարեկան | ![]() |
30 տարեկան | ![]() |
Թայսոնը որակազրկվել է Հոլիֆիլդի ականջը կծելու համար։ Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
33(24)-3 | Ծանր քաշային կարգ | նոյեմբերի 9 1996 թվական | 34 տարեկան | ![]() |
30 տարեկան | ![]() |
Պայքարել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
32(23)-3 | Ծանր քաշային կարգ | մայիսի 10 1996 թվական | 33 տարեկան | ![]() |
34 տարեկան | ![]() |
Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
31(22)-3 | Ծանր քաշային կարգ | նոյեմբերի 4 1995 թվական | 33 տարեկան | ![]() |
28 տարեկան | ![]() |
Ավարտվել է Բոուի հաղթանակով։ | ||
31(22)-2 | Ծանր քաշային կարգ | մայիսի 20 1995 թվական | 32 տարեկան | ![]() |
34 տարեկան | ![]() |
96-93 97-92 95-94։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
30(22)-2 | Ծանր քաշային կարգ | ապրիլի 22 1994 թվական | 31 տարեկան | ![]() |
26 տարեկան | ![]() |
Մուրերը նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։ 114-115 112-116 114-114։ Հոլիֆիլդը կկորցրել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։Կորցրել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Մուրերի հաղթանակով։ | ||
30(22)-1 | Ծանր քաշային կարգ | նոյեմբերի 6 1993 թվական | 31 տարեկան | ![]() |
26 տարեկան | ![]() |
115-113 115-114 114-114։ Պայքարել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
29(22)-1 | Ծանր քաշային կարգ | հունիսի 26 1993 թվական | 30 տարեկան | ![]() |
28 տարեկան | ![]() |
119-109 118-110 118-110։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
28(22)-1 | Ծանր քաշային կարգ | նոյեմբերի 13 1992 թվական | 30 տարեկան | ![]() |
25 տարեկան | ![]() |
112-115 110-117 110-117։ Կորցրել է WBA վարկածով աշխաչհի չեմպիոնի տիտղոսը։ Կորցրել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Կորցրել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։Ավարտվել է Ռիդիկի հաղթանակով։ | ||
28(22)-0 | Ծանր քաշային կարգ | հունիսի 19 1992 թվական | 29 տարեկան | ![]() |
42 տարեկան | ![]() |
116-112 116-112 117-111։ Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
27(22)-0 | Ծանր քաշային կարգ | նոյեմբերի 23 1991 թվական | 29 տարեկան | ![]() |
25 տարեկան | ![]() |
116-112 116-112 117-111։ Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
26(21)-0 | Ծանր քաշային կարգ | ապրիլի 19 1991 թվական | 28 տարեկան | ![]() |
42 տարեկան | ![]() |
116-111 117-110 115-112։ Պաշտպանել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆլդի հաղթանակով։ | ||
25(21)-0 | Ծանր քաշային կարգ | հոկտեմբերի 25 1990 թվական | 28 տարեկան | ![]() |
30 տարեկան | ![]() |
Պայքարել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Պայքարել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆլդի հաղթանակով։ | ||
24(20)-0 | Ծանր քաշային կարգ | հունիսի 1 1990 թվական | 27 տարեկան | ![]() |
![]() |
Մակդոնաֆը առաջին ռաունդում երկու անգամ նոկդաունի է ենթարկվել։Պաշտպանել է WBC վարկածով Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | |||
23(19)-0 | Ծանր քաշային կարգ | նոյեմբերի 4 1989 թվական | 27 տարեկան | ![]() |
25 տարեկան | ![]() |
Պաշտպանել է WBC վարկածով Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
22(18)-0 | Ծանր քաշային կարգ | հուլիսի 15 1989 թվական | 26 տարեկան | ![]() |
31 տարեկան | ![]() |
Պաշտպանել է WBC վարկածով Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
21(17)-0 | Ծանր քաշային կարգ | մարտի 11 1989 թվական | 26 տարեկան | ![]() |
30 տարեկան | ![]() |
Պայքարել է WBC վարկածով Ամերիկայի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
20(16)-0 | Ծանր քաշային կարգ | դեկտեմբերի 9 1988 թվական | 26 տարեկան | ![]() |
30 տարեկան | ![]() |
Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
19(15)-0 | Ծանր քաշային կարգ | հուլիսի 16 1988 թվական | 25 տարեկան | ![]() |
31 տարեկան | ![]() |
Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
18(14)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | ապրիլի 9 1988 թվական | 25 տարեկան | ![]() |
28 տարեկան | ![]() |
Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը]]։ Պաշտպանել է IBF վաարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
17(13)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | դեկտեմբերի 5 1987 թվական | 25 տարեկան | ![]() |
34 տարեկան | ![]() |
Կավին 4-րդ ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
16(12)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | օգոստոսի 15 1987 թվական | 24 տարեկան | ![]() |
32 տարեկան | ![]() |
Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
15(11)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | մայիսի 15 1987 թվական | 24 տարեկան | ![]() |
30 տարեկան | ![]() |
Պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
14(10)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | փետրվարի 14 1987 թվական | 24 տարեկան | ![]() |
27 տարեկան | ![]() |
Թիլմենը նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։ 7-րդ ռաունդում նա 3 անգամ ենթարկվել է նոկդաունի։Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
13(9)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | դեկտեմբերի 8 1986 թվական | 24 տարեկան | ![]() |
![]() |
Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | |||
12(8)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | հուլիսի 12 1986 թվական | 23 տարեկան | ![]() |
33 տարեկան | ![]() |
144-140 141-143 147-138։ Պայքարել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
11(8)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | մայիսի 28 1986 թվական | 23 տարեկան | ![]() |
33 տարեկան | ![]() |
Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
10(7)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | ապրիլի 6 1986 թվական | 23 տարեկան | ![]() |
25 տարեկան | ![]() |
Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
9(6)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | մարտի 1 1986 թվական | 23 տարեկան | ![]() |
29 տարեկան | ![]() |
Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
8(5)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | դեկտեմբեր 21 1985 թվական | 23 տարեկան | ![]() |
29(30) տարեկան | ![]() |
Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
7(4)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | հոկտեմբերի 30 1985 թվական | 23 տարեկան | ![]() |
![]() |
Միչեմը նոկդաունի է ենթարկվել 3-րդ և 5-րդ ռաունդներում։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | |||
6(3)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | օգոստոսի 29 1985 թվական | 22 տարեկան | ![]() |
27 տարեկան | ![]() |
Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
5(2)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | հունիսի 20 1985 թվական | 22 տարեկան | ![]() |
26 տարեկան | Scope Arena, Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ | Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
4(2)-0 | Միջին ծանր քաշային կարգ | ապրիլի 20 1985 թվական | 22 տարեկան | ![]() |
![]() |
Ռիվերը 2-րդ ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | |||
3(1)-0 | Միջին ծանր քաշային կարգ | մարտի 13 1985 թվական | 22 տարեկան | ![]() |
28 տարեկան | ![]() |
Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
2(0)-0 | Առաջին ծանր քաշային կարգ | հունվարի 20 1985 թվական | 22 տարեկան | ![]() |
33 տարեկան | ![]() |
Վինբուշը նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
1(0)-0 | Միջին ծանր քաշային կարգ | նոյեմբերի 15 1984 թվական | 22 տարեկան | ![]() |
22 տարեկան | ![]() |
6-0,25 5-1 4-2։ Ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով։ | ||
Մարտ | Ռեկորդ | Քաշային կարգ | Տարեթիվ | Տարիք | Հակառակորդ | Հակառակորդի տարիքը | Մարտի վայր | Արդյունք | Տեղեկություններ մարտի մասին |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Rafael, Dan (2016-12-07)։ «Evander Holyfield elected to International Boxing HOF, 2017 class»։ ESPN (անգլերեն)։ Վերցված է 2017-01-11
- ↑ (հայերեն) Майк Тайсон vs. Эвандер Холифилд II (лучшие моменты)|1080p|50fps, https://www.youtube.com/watch?v=k6RhIfHWsK8, վերցված է 2019-08-06
- ↑ (հայերեն) Գովազդում Թայսոնը Հոլիֆիլդին է վերադարձնում վերջինիս «ականջի մի մասը։, https://www.youtube.com/watch?v=9KMUnqB_NiU, վերցված է 2019-08-06
- ↑ ЗАВТРА НАС ЖДЕТ СУПЕРБОЙ ХОЛИФИЛД — ЛЬЮИС Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ ПОСЛЕДНИЙ ВЕЛИКИЙ БОИ ВЕКА ХОЛИФИЛД — ЛЬЮИС Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ ХОЛИФИЛД — ЛЬЮИС: ТИТУЛА — ТРИ, ЧЕМПИОНА — ДВА, ТРОН — ОДИН Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ ХОЛИФИЛД — ЛЬЮИС: САМАЯ СКАНДАЛЬНАЯ НИЧЬЯ XX ВЕКА! Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ ХОЛИФИЛД — ЛЬЮИС ШОУ ПРОДОЛЖАЕТСЯ? Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ Леннокс ЛЬЮИС: «АБСОЛЮТНЫЙ ЧЕМПИОН МИРА — Я!» Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ ХОЛИФИЛД — ЛЬЮИС: ЧТО ДАЛЬШЕ? Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ РАДИ ВТОРОГО МАТЧА ХОЛИФИЛД СОГЛАСЕН НА УМЕНЬШЕНИЕ ПРИЗОВЫХ Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ 15,0 15,1 БОЕМ ХОЛИФИЛД — ЛЬЮИС ЗАЙМЕТСЯ ПРОКУРОР Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ ДО БОЯ ХОЛИФИЛД — ЛЬЮИС — 4 ДНЯ: СТАТЬ АБСОЛЮТНЫМ ЧЕМПИОНОМ МИРА АНГЛИЧАНИНУ МОГУТ ПОМЕШАТЬ ШАХМАТЫ Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ ДО БОЯ ХОЛИФИЛД — ЛЬЮИС — 3 ДНЯ Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ ЗАВТРА — БОЙ ХОЛИФИЛД — ЛЬЮИС: Дон КИНГ ГАРАНТИРУЕТ ЧЕСТНОЕ СУДЕЙСТВО Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ ЧТО МОЖЕТ ПОМЕШАТЬ ЛЬЮИСУ СТАТЬ АБСОЛЮТНЫМ ЧЕМПИОНОМ МИРА? Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ ХОЛИФИЛД — ЛЬЮИС: СЕГОДНЯ — СУПЕРБОЙ В ЛАС-ВЕГАСЕ Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ «ЛЬЮИС СПУСТЯ 40 ЛЕТ ВЕРНУЛ ЕВРОПЕ ТИТУЛ АБСОЛЮТНОГО ЧЕМПИОНА»։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-02-ին։ Վերցված է 2007-07-22
- ↑ ЛЬЮИС ЗАВОЕВЫВАЕТ ТРИ ЧЕМПИОНСКИХ ПОЯСА, НО ПОЛУЧАЕТ ТОЛЬКО ДВА! Archived 2008-03-02 at the Wayback Machine.
- ↑ СТЕНОГРАММА БОЯ Archived 2008-03-02 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էվանդեր Հոլիֆիլդ(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Էվանդեր Հոլիֆիլդ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Эвандер ХОЛИФИЛД: «КОГДА ТАЙСОН ГРЫЗ МНЕ УХО, ОН ЗНАЛ, ЧТО ДЕЛАЛ» (начало)
- Эвандер ХОЛИФИЛД: «КОГДА ТАЙСОН ГРЫЗ МНЕ УХО, ОН ЗНАЛ, ЧТО ДЕЛАЛ» (окончание)
- Биография Эвандера Холифилда
|