Մայք Թայսոն
Մայք Թայսոն ![]() | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ամբողջական անուն | Մայքլ Ջերարդ Թայսոն (անգլ.՝ Michael Gerard Tyson) |
Մականուն | Երկաթե (անգլ.՝ Iron) Մոլորակի ամենավտանգավոր մարդ (անգլ.՝ The Baddest Man on the Planet) |
Քաղաքացիություն | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 30, 1966[1][2][3][…] (56 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք |
Քաշային կարգ | ծանր (90,7 կգ-ից բարձր) |
Հասակ | 178 սմ |
Թափ | 180 ամ |
Ոճ | Պիկ ա բու |
Պրոֆեսիոնալ կարիերա | |
Վերջին մարտ | 2020 թվական նոյեմբերի 29 |
Չեմպիոնական գոտի | |
Մարտերի թիվ | 58 |
Հաղթանակների թիվ | 50 |
Հաղթանակ նոկաուտով | 44 |
Պարտություն | 6 |
miketyson.com |
Մայքլ Ջերարդ Թայսոն (անգլ.՝ Michael Gerard Tyson, հունիսի 30, 1966[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանրքաշային կարգի ներկայացուցիչ, համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ ամենահայտնի և ճանաչված բռնցքամարտիկներից մեկը։ Առաջին ծանրքաշային կարգում երիտասարդների Օլիմպիական չեմպիոն (1982)։ Ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1987–1990): WBC (1986–1990, 1996), WBA (1987–1990, 1996), IBF (1987–1990), «Ռինգ» ամսագրի (1988–1990) վարկածներով աշխարհի չեմպիոն։ «Ռինգ» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ» (1986, 1988)։ BWAA վարկածով «Տարվա բռնցքամարտիկ» (1986,1988)։ 1985 թվականին «Ռինգ» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա հեռանկարային բռնցքամարտիկ»։ «Ռինգ» ամսագրի կողմից ճանաչվել է լավագույն բռնցքամարտիկ՝ անկախ քաշային կարգից (1987–1989): BBC վարկածով «Տարվա մարզիկ» (1989)։ BBC վարկածով տարվա օտարերկրացի մարզիկ (1989), միջազգային և համաշխարհային փառքի սրահների անդամ (2010), (2011), Նևադայի բռնցքամարտի փառքի սրահի (2013) և WWE փառքի սրահի անդամ։ Լաս Վեգասում տեղի ունեցած WBC ամենամյա 49-րդ կոնվենցիայի ժամանակ Մայք Թայսոնն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում և հանդիսավոր կերպով ստացել է երկու վկայական՝ իր նոկաուտների և ծանրքաշային կարգում երիտասարդ հասակում աշխարհի չեմպիոն դառնալու համար։
«Ռինգ» ամսագրի կողմից 4 անգամ արժանացել է «Տարվա իրադարձություն» մրցանակին։ ESPN հեռուստաալիքի վարկածով «Սպորտի պատմության մեջ ամենադաժան մարդը» և «Պատմության մեջ ամենաուժեղ նոկաուտիստ»։
Համարվում է մի քանի համաշխարհային ռեկորդի հեղինակ․ ծանրքաշային կարգում ամենաերիտասարդ չեմպիոն (20 տարեկան հասակում), ծանրքաշային կարգում ամենաերիտասարդ աշխարհի բացարձակ չեմպիոն (21 տարեկանում), իր առաջին մարտից հետո նա կարճ ժամանակում արժանացել է չեմպիոնական տիտղոսի և դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն։ Առաջին և միակ բացարձակ չեմպիոնը, որը մեկը մյուսի հետևից արժանացել է երեք տիտղոսի։ Եղել է միակ ծանրքաշային բռնցքամարտիկը, որը ամենաբարձրն է վարձատրվել, բռնցքամարտի պատմության մեջ տեղի ունեցած 10 ամենաթանկ մարտերից 6-ը տեղի են ունեցել Մայք Թայսոնի գլխավորությամբ։ 6 անգամ անընդմեջ նա պաշտպանել է աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը՝ WBC, WBA, IBF վարկածներով։ Երիտասարդական Օլիմպիական խաղերում 8 վայրկյանում նոկաուտի է ենթարկել իր մրցակցին։ ծանրքաշային կարգում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար տեղի ունեցած մարտերում իր հաղթանակների համար։ Թայսոնը հայտնի էր բռնցքամարտի իր բռնի և վախեցնող ոճով, ինչպես նաև իր հակասական պահվածքով ռինգի ներսում և ռինգից դուրս, մասնավորապես բռնցքամարտի ժամանակ կծելով պոկել է Էվանդեր Հոլիֆիլդի ականջի մի մասը, Բրայան Նիլսենի դեմ մարտի ժամանակ հարվածել է գոտկատեղից ներքև Նիլսենի աճուկին ինչի արդյունքում Նիլսենին տրվել է մի քանի րոպե ժամանակ հանգստանալու և մարտը շարունակելու համար։ Մայք Թայսոնի ձեռքի հարվածի ուժգնությունը տատանվում է 800կգ-ից մինչև 1150կգ-ի սահմաններում, նույնիսկ մի առիթով Թայսոնն ասել է. «կյանքումս ամենաուժեղ հարվածը հասցրել եմ կնոջս՝ Ռոբինին, որից հետո նա թռավ միջանցքի միջով 8 մետր և հարվածեց պատին»։ Նշանավոր բռնցքամարտիկ Լարի Հոլմսը Թայսոնի դեմ մենամարտից հետո ասել է. «երբ Թայսոնը հարվածում էր թվում էր թե արագընթվաց ֆերարին ինձ վրաերթի է ենթարկում»։
Թայսոնը երեք անգամ դատապարտվել է՝ 1992 թվական (բռնաբարության համար դատապարտվել է 6 տարի ազատազրկման, սակայն բանտում անց է կացրել ընդամենը 3 տարի[4][5][6]), 1998 թվական (ծեծել է այն մարդկանց, որոնք հարվածել էին իր մեքենային, որի համար ազատազրկման է ենթարկվել 3,5 ամիս ժամկետով), 2008 թվական (մեկ օր անց է կացրել բանտում՝ թմրանյութեր օգտագործելու պատճառով)։ Երիտասարդ տարիքում նույնպես հայտնվել է մանկական գաղութներում։ Ամուսնացել է 3 անգամ և ունեցել է ութ երեխա։ 2009 թվականին ողբերգական մահով մահացել է նրա չորս տարեկան աղջիկը։ Դավանում է իսլամ և կրում է Մալիկ Աբդուլ Ազիզ անունը (անգլ.՝ Malik Abdul Aziz): Հանդիսանում է վեգանության ներկայացուցիչ։
Բացի բռնցքամարտից Մայք Թայսոնը հայտնի է նաև իր դերասանական կարիերայով։ Մասնակցել է «Թայսոն» ինքնակենսագրական ֆիլմի սցենարի ստեղծման աշխատանքներին։ Նկարահանվել է երկու վավերագրական ֆիլմում՝ «Փառքի մյուս կողմը» (2003 թվական) և «Մայք Թայսոն» (2009 թվական)։ 2016 թվականին խաղացել է «Իպ Ման 3» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Մականունը՝ «Երկաթե Մայք»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1966 թվականի հունիսի 30-ին Նյու Յորք քաղաքի Բրուքլին փողոցում[7]։ Նրա ծնողները եղել են Լորնա Սմիթը և Ջիմի Կիրկպատրիկը։ Սակայն նա իր ազգանունը ստացել է մոր առաջին ամուսնուց։ Թայսոնի իսկական հայրը մինչև Մայքի ծնվելը թողել է իր ընտանիքը։ Մայքի ավագ եղբոր անունը եղել է Ռոդնի, իսկ ավագ քրոջ անունը՝ Դենիզ։
Թայսոնը ունեցել է նուրբ բնավորություն և չի կարողացել պաշտպանել իրեն։ Նրա մեծ եղբայր Ռոդնին, հարևան երեխաները և դասընկերները մշտապես ծաղրել են իրեն։ 10 տարեկանում նա ընդունակ չէր պաշտպանել իրեն։ Մի անգամ տեղական փողոցային ավազակախմբի անդամներից մեկը Թայսոնից խլել է իր սիրելի աղավնուն և պոկել նրա գլուխը։ Զայրացած Մայքը հարձակվել է իրեն վիրավորողի վրա և դաժանորեն ծեծել նրան։ Դրանից հետո ավազակախմբի ներկայացուցիչները սկսել են հարգանքով վերաբերվել Թայսոնին։ Նրանք Թայսոնին ներքաշել են իրենց խմբի մեջ և սովորեցրել են գողություն անել, խանութներ թալանել։ Այս պահվածքի պատճառով նա հայտնվել է մանկական գաղութներում։ Հենց այդ ժամանակ էլ նա ծանոթացել է Մուհամմեդ Ալիի հետ, որը բանտ էր գնացել վատ պահվածք ունեցող դեռահասների հետ խոսելու համար։ Ալիի հետ հանդիպումից հետո Թայսոնը առաջին անգամ սկսել է մտածել բռնցքամարտի կարիերայի մասին։
13 տարեկան հասակում Թայսոնը ուղարկվել է Նյու Յորքի հյուսիսային մասում գտնվող անչափահաս հանցագործների համար նածատեսված հատուկ դպրոց։ Այդ ժամանակ նա դարձել է անուղղելի և իր հասակակիցներից տարբերվել է մեծ ֆիզիկական ուժով։ Թայսոնի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը եղել է նախկին բռնցքամարտիկ Բոբի Ստյուարտը։ Մի անգամ մենախցում հայտնվելով, Թայսոնը հայտարարել է, որ ուզում է բռնցքամարտիկ դառնալ։ Ստյուարտը համաձայնել է պարապել Թայսոնի հետ՝ կարգապահությունը չխախտելու պայմանով։ Որոշ ժամանակ անց Սթյուարտը ևս մեկ պայման է դրել Թայսոնի առաջ՝ ինչքան լավ նա կսովորեր դպրոցում, այնքան շատ Սթյուարտը կպարապեր նրան։ Թայսոնը, որին բոլորը համարում էին մտավոր հետամնաց, կարողացել է նկատելիորեն բարձրացնել ուսման մեջ իր հաջողությունները։ 13 տարեկանում նա կարողացել է պառկած դիրքում բարձրացնել 100 կիլոգրամ քաշով ծանրաձողը։ Որոշ ժամանակ անց Սթյուարտը հասկացել է, որ իր աշակերտը արդեն գերազանցում է իրեն և Թայսոնին ծանոթացրել է լեգենդար մարզիչ Կաս Դ’Ամատոյի հետ։ Կասը Թայսոնի շուրջը ստեղծել է իսկական թիմ։ Նրա մենեջեր Ջիմ Ջեյկոբսը, որը եղել է Դ’Ամատոյի հին ծանոթը, Թայսոնի տնօրինության տակ է դրել իր տեսադարանը։ Այն աշխարհում ամենամեծ տեսադարանն էր, որը ներառում էր 26 հազար տեսանյութ։ Դրանք ներկայացնում էին բռնցքամարտիկների մարտերի պատմությունը։ Կինոթատրոն այցելելու փոխարեն Թայսոնը այցելում էր իր սեփական կինոդահլիճ, որտեղ նա դիտում էր ինչպես հին ժամանակների սև-սպիտակ, այնպես էլ ժամանակակից մարտերի տեսանյութեր։ Իր ոճի ձևավորման համար մեծ նշանակություն են ունեցել Ջեկ Ջեմպսին և Ռոբերտո Դուրանը (Թայսոնը նույնիսկ իր պիտբուլին անվանել է «Դուրան»՝ ի պատիվ իր մանկության կուռք Ռոբերտո Դուրանին)։
Հին մարտերի կանոնոավոր դիտումը ազդում էր ոչ միայն բռնցքամարտիկի տեխնիկայի, այլև նրա կերպարի վրա։ Այդ տեսանյութերը ձևավորել էին նրա կերպարը այնպես, որ նա ռինգ էր դուրս գալիս առանց երաժշտության, առանց խալաթի, սովորական սև վարտիքով։ Լրագրողների հարցերին պատասխանելով նա ասել է, որ այդպես ռինգ դուրս գալով նա իրեն զգում է «գլադիատոր և մարտիկ»։
1987 թվականի հունիսի 22-ին Մայք Թայսոնը ձերբակալվել է։ Նա մոտեցել է վճարովի ավտոկայանատեղիի աշխատակցին, հետո հարվածել է այդ աշխատակցին պաշտպանող գործընկերոջը։ Գործը փակվել է 105 հազար դոլլար վճարելուց հետո։
1988 թվականը բեկումնային է եղել Թայսոնի համար։ Նա աշխատանքից հեռացրել էր իր մարզիչ Կևին Ռունիին և ազատել էր ողջ թիմին։ Դրանից հետո նրա կարիերան աստիճանաբար սկսել էր թուլանալ։ 1988 թվականի փետրվարի 9-ին նա ամուսնացել է դերասանուհի Ռոբին Գիվենսի հետ։ 1999 թվականի փետրվարի 14-ին նրանք հաստատվել են Դոմինիկյան Հանրապետությունում։ Թայսոնը այդպես էլ չի ավարտել միջին դպրոցը։ 1989 թվականին Դոն Քինգի հետ միասին Ուիլբերֆորս քաղաքի համալսարանում արժանացել են հասարակական գիտությունների դոկտորի պատվավոր կոչմանը։
1990 թվականին Մայքը թողել է պարապմունքները և սկսել է չարաշահել ալկոհոլը։ Դրա հետևանքը եղավ 1990 թվականի փետրվարի 11-ին Ճապոնիայում նրա կրած պարտությունը «Բաստեր» Դուգլասից։ Մինչև հիմա այդ մարտը բռնցքամարտի պատմության մեջ համարվում է ամենասենսացիոնը։ YES Network ալիքին տված իր հարցազրույցում նա խոստովանել է, որ 1990 թվականի Դուգլասի դեմ մարտը իր կարիերայում լավագույնն է եղել։
Այդ մարտից հետո Թայսոնը վերադարձել է մարզումների և սկսել բուժվել։
1991 թվականի հուլիսի 19-ին նրան մեղադրել են 18-ամյա Դեզիրե Վաշինգթոնի բռնաբարության մեջ։ Շատերը ասում էին, որ դա տեղի է ունեցել Դեզիրեի համաձայնությամբ։ Սակայն 1992 թվականի փետրվարի 10-ին Թայսոնը ձերբակալվել է։ Նա բանտում մնացել է 3 տարի՝ 6 տարվա փոխարեն։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թայսոնը ամուսնացել է երեք անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է դերասանուհի Ռոբին Գիվենսի հետ, երկրորդ անգամ՝ բժիշկ Մոնիկա Թյորների հետ։ 2009 թվականի հունիսի 6-ին երրորդ անգամ ամուսնացել է Լաքի Սփայսերի հետ։ Նրա երեխաներն են Դեամատա Քիլրեյնը (ծնվել է 1990 թվականին), Միքի Լորնան (ծնվել է 1990 թվականին), Ռեյնան (ծնվել է 1996 թվականի փետրվարի 16-ին), Ամիրը (ծնվել է 1997 թվականի օգոստոսի 5-ին), Միգել Լեոնը (ծնվել է 2002 թվականին), Էքսոդուսը (դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 2009 թվականին)։ Որդին՝ Մարոկո Իլիյան ծնվել է 2011 թվականի հունվարի 25-ին։
Թայսոնի եղբայրը ՝ Ռոդնի Թայսոնը հանդիսանում է Լոս Անջելես բժշկական համալսարանի վնասվածքաբանության կենտրոնի բժշկի օգնականն է։ Թայսոնը դարձել է իսլամի հետևորդ[8] և սստացել է Մալիկ Աբդուլ Ազիզ անունը։ 2009 թվականին դարձել է վեգան[9][10]։
2009 թվականի մայիսի 26-ին ԱՄՆ Ֆինիքս քաղաքում մահացել է նրա 4-ամյա աղջիկը՝ Էքսոդուսը։
Կարիերան սիրողական բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մարտը տեղի է ունեցել Holyoke ակումբում 1981 թվականին։ Այդ ժամանակ նա եղել է 15 տարեկան։ Ներկաները նրան անվանել են «Տանկ»։ Նույն թվականին նա ունեցել է ևս 6 մարտ։ Այդ մարտերում նա միայն մի անգամ է պարտություն կրել, այն էլ Էրնի Բեննետից։
Ամբողջ ազատ ժամանակը նա նվիրել է մարզումներին։ Արդեն 1982 թվականին Թայսոնը մասնակցել է երիտասարդական օլիմպիական խաղերին։ Իր առաջին հակառակորդին Թայսոնը հաղթել է ընդամենը 8 վայրկյանում։
Եզրափակչում նա ռինգ է դուրս եկել Ջո Կորտեսի դեմ։ Թայսոնը միանգամից անցել է հարձակման և իր մրցակցին նոկաուտի է ենթարկել մի քանի վայրկյանի ընթացքում։
1983 թվականին նա մասնակցել է «Ոսկե ձեռնոցներ» մրցախաղին։ Այստեղ նա պարտություն է կրել միայն Էլ Էվանսից։ Կրեյգ Պեյնի դեմ պարտությունից հետո նա ստացել է արծաթե մեդալ։ Այդ որոշումը դժգոհություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում։ Տարվա վերջին Կիմուել Օդումի դեմ մարտից առաջ նա որակազրկվել է։
1984 թվականին Թայսոնը հաղթանել է իր բոլոր մարտերում։ Իր սիրողական կարիերայի տրամաբանական ավարտը եղել է 1984 թվականին Լոս Անջելեսում կայացած Օլիմպիական խաղերը։ Եզրափակչի ճանապարհին նա առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Կելտոն Բրաունին, միավորներով հաղթել է Էվերի Ռոուլսին և երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Հենրի Միլիգանին։ Արդյունքում նա ծանրքաշային կարգում արժանացել է «Ոսկե ձեռնոցներ» մրցանակին։
Ընտրական մարտում Թայսոնը հանդիպել է Հենրի Թիլմանի հետ։ Առաջին ռաունդում Թայսոնին հաջողվել է Թիլմանին նոկդաունի ենթարկել։ Երկրորդ ռաունդում Թիլմանը ուղղակի սկսել է խուսափել Թսյսոնից։ Վերջինս հաճախ հետապնդել է իր հակառակորդին և հասցրել ճշգրիտ հարվածներ։ Երկրորդ ռաւնդում նույնպես Թիլմաը սկսել է խուսափել Թայսոնի հարվածներից։ Սակայն Թայսոնին հաջողվել է մի քանի ուժեղ հարված հասցնել իր մրցակցին։ Մարտի ավարտից հետո դատավորները 3:2 հաշվով հաղթանակը շնորհել են Թիլմանին։ Որոշումը հայտարարելուց հետո դահլիճը սկսել է դժգոհել և սուլոցներ արձակել։
Այնուհետև նորից ընտրական պայքարում Թայսոնը հանդիպել է Հենրի Թիլմանի հետ։ Նորից դատավորները հաղթանակը շնորհել են Թիլմանին։ Շատերը մտածում էին, որ դատավորները չեն ցանկացել, որ Թայսոնը մասնակցի Օլիմպիական խաղերին։ Դրա հիմնական պատճառը եղել է Թայսոնի ագրեսիվ պահվածքը։ Այդ մարտերի ռևանշը տեղի է ունեցել միայն 1990 թվականի հունիսի 16-ին։ Թայսոնը արդեն պրոֆեսիոնալ ռինգում առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Թիլմանին։
1984 թվականի սեպտեմբերի 16-ին Թայսոնը Տամպերում հաղթել է «Tammer» մրցախաղ։ Նրա հակառակորդը եղել է Հական Բրոկը։
Կաս Դ’Ամատոն, տեսնելով Թայսոնի օլիմպիական խաղերում կրած տհաճ պարտությունը, սկսել է բռնցքամարտիկին պատրաստել պրոֆեսիոնալ ռինգ դուրս գալու համար։ Նա հրավիրել է Բիլ Քեյթոնին և Ջիմ Ջեկոբսին, որոնք էլ նրան օգնել են բռնցքամարտիկի մարտական պատրաստությունները կատարելու գործում։
Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1981 – Երիտասարդական Օլիմպիական խաղերի չեմպիոն
- 1982 – Երիտասարդական Օլիմպիական խաղերի չեմպիոն
- 1983 – «Ոսկե ձեռնոցներ» մրցախաղի արծաթե մրցանակակիր
- 1983 – 19-րդ ազգային առաջնության շրջանակներում ոսկե մեդալակիր
- 1984 – 20-րդ ազգային առաջնության շրջանակներում ոսկե մեդալակիր
- 1984 – ծանրքաշային կարգում «Ոսկե ձեռնոցներ» մրցախաղի չեմպիոն
- 1984 – «Չեմպիոնների մրցաշարի» ոսկե մեդալակիր
Կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականի մարտի 5-ին Մայք Թայսոնը առաջին անգամ դուրս է եկել պրոֆեսիոնալ ռինգ։ Պրոֆեսիոնալ ռինգում Թայսոնի առաջին հակառակորդը եղել է Հեկտոր Մերսեդեսը։ 1985 թվականին Թայսոնը անց է կացրել 15 մարտ։ Այդ մարտերում նա նոկաուտի է ենթարկել իր բոլոր մրցակիցներին։
Կարիերայի վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականի հունվարին Թայսոնը հանդիպել է Մայք Ջեյմսոնին։ Թայսոնը Ջեյմսոնին նոկդաունի է ենթարկել 4-րդ և 5-րդ ռաունդներում։ Նա տեխնիկական նոկաուտի է ենթարկել Ջեյմսոնին 5-րդ ռաունդում։ Ջեյմսոնը առաջինն էր, որին հաջողվել է դիմակայել Թայսոնին` մինչև 5-րդ ռաունդ։ Երևի դրա պատճառը այն է եղել, որ Թայսոնը իր նախորդ մարտը անց էր կացրել 13 օր առաջ։
1986 թվականի փետրվարին Թայսոնը ռինգ է դուրս եկել Ջեսի Ֆերգյուսոնի դեմ։ 5-րդ ռաունդի ավարտին Թայսոնը հակառակորդին մղել է ռինգի է անկյուն և իրականացրել աջ կրյուկ նրա իրանին։ Սակայն Ֆերգյուսոնը կարողացել է պաշտպանվել այդ հարվածից։ Այնուհետև Թայսոնը իրականացրել է աջ ապերկոտ, որի հետևանքով կոտրվել է Ֆերգյուսոնի քիթը։ Ֆերգյուսոնը հայտնվել է ռինգի հատակին։ Նա կանգնել է միայն 8 հաշվին։ Թայսոնը փորձել է կրկին հարվածել նրան։ Ռաունդի ավարտին մնացել էր 30 վայրկյան։ Թայսոնը անցել է թռիչքային հարձակման, բայց Ֆերգյուսոնը կարողացել է դիմանալ մինչև ռաունդի ավարտը։ 6-րդ ռաունդում Ֆերգյուսոնը անցել է կլինչի։ Ռաունդի կեսերին Ֆերգյուսոնը բռնել է Թայսոնի ձեռքերից և բաց չի թողել։ Մրցադատավորը փորձել է անջատել բռնցքամարտիկներին, բայց Ֆերգյուսոնը բաց չի թողել Թայսոնին։ Այդ ժամանակ մրցադատավորը կանգնեցրել է մարտը և որակազրկել Ֆերգյուսոնին։ Հետագայում, որպեսզի չխախտվի Թայսոնի ծառայությունների ցուցակը, Նյու Յորքի ատլետիկական հանձնաժողովը փոխել է մարտի արդյունքը՝ արձանագրելով տեխնիկական նոկաուտ։
1986 թվականի մարտին Թայսոնը հանդիպել է Սթիվ Զոուսկին։ 3-րդ ռաունդում Զոուսկը միանգամից ընդունել է գլխի հարվածներ և ընկել է ռինգի հատակին։ Մրցադատավորը հաշվել է 10 վայրկյան։ Զոուսկը բարձրացել է միայն 11-րդ վայրկյանին։ Մարտը ավարտվել է Թայսոնի հաղթանակով։
1986 թվականի մայիսին Թայսոնը հանդիպել է Ջեյմս Թիլիսի հետ։ Թիլիսը Թայսոնի դեմ մարտից առաջ միավորների տարբերությամբ պարտություն էր կրել իր վերջին երեք մարտերում։ Բոլորը մտածում էին, որ Թայսոնը նրան կհաղթի նոկաուտով։ Հետաքրքրականն այն փաստն է, որ Թիլիսը իր մարտերի մեծ մասում տառապել է ալերգիայով։ Այդ պատճառով նա հոգնել է մարտի կեսերից և չի կարողացել շարունակել պայքարը։ Թայսոնի դեմ մարտից առաջ նա լրիվ բուժվել է և ռինգ է դուրս եկել լավ մարզավիճակում։ Առաջին ռաունդում Թիլիսը բաց է թողել մի քանի ուժեղ հարված։ Մարտի գագաթնակետը կարելի է համարել 5-րդ ռաուդնում Թայսոնի կատարած կողային հարվածը, որի արդյունքում Թիլիսը կորցրել է հավասարակշռությունը և ընկել, բայց բարձրացել է և շարունակել մարտը։ Թիլիսը փորձել է հարձակվել և հիմնականում իրականացրել է ջեբ հարվածներ, որոնք հիմնականում հանդիպել են Թայսոնի դիմադրությանը։ Թիլիսը դարձել է առաջինը, որը կարողացել է մինչև մարտի ավարտը պայքարել Թայսոնի դեմ։ Վերջինս չի կարողացել նոկաուտի ենթարկել իր մրցակցին, բայց մարտում մեծ առավելություն ունենալով, հաղթող է ճանաչվել դատավորների միաձայն որոշմամբ։
1986 թվականի մայիսին Թայսոնը ռինգ է դուրս եկել Միտչ Գրինի դեմ։ Այս մարտը Թայսոնը անց է կացրել Թիլիսի դեմ պայքարից 17 օր հետո։ Միտչ Գրինը Թայսոնի դեմ մարտից առաջ ունեցել է միայն մեկ պարտություն և համարվել է հեռանկարային բռնցքամարտիկ։ Կարելի է ուշադրություն դարձնել այն փաստին, որ Գրինը, ինչպես և Թայսոնը, մեծացել է Բրաունսվիլում, մանուկ հասակում հայտնվել է նույն ավազակախմբում, որտեղ հայտնվել էր Թայսոնը։ Մարտի ժամանակ Թայսոնը ղեկավարել է ամբողջ մարտը։ Նա իրականացրել է մի շարք հարված դեպի մրցակիցը և կարողացել է հրաշալի կերպով պաշտպանվել։ 10-րդ ռաունդի ավարտից հետո դատավորների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել։ Այդ մարտից հետո Գրինը 7 տարի ռինգ դուրս չի եկել։
1986 թվականի հուլիսին Թայսոնը հանդիպել է Ռեջի Գրոսին։ Ռաունդի ավարտին Գրոսին հաջողվել է հարձակվել Թայսոնի վրա և իրականացնել հզոր հարվածներ։ Թայսոնը վարպետորեն պաշտպանվել է համարյա բոլոր հարվածներից և նույնիսկ հարվածել է Գրոսի ձախ կողին։ Գրոսը հայտնվել է ռինգի հատակին։ Թայսոնը իրականացրել է ևս մի քանի հարված դեպի իր մրցակիցը։ Արդյունքում Գրոսը կրկին նոկդաունի է ենթարկվել։ Գրոսը կանգնել է, սակայն այլևս ի վիճակի չի եղել պայքարել։ Մրցադատավորը կանգնեցրել է մարտը։
Պայքարի ոճը և մարտունակությունը «Պիկ-ա-բո»[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայք Թայսոնը իր կարիերայի գագաթնակետին ուներ գերազանց արագություն, ուժեղ նոկաուտի դակիչ և գերազանց պաշտպանություն, այս առումով նա գերազանցեց իր մրցակիցներից շատերին։ Թայսոնը օգտագործում էր շտապողականության ոճը, որը հիմնված էր «շականակագույն ռումբի» տեխնիկայի վրա այն համարվում է բռնցքամարտի լավագույն մարտավարություններից մեկը։ Թայսոնին պատրաստելիս հաշվի է առնվել Ջո Ֆրեյզերի և Ֆլոյդ պատերսոնի պարտությունների դառը փորձերը այնպիսի բարձրահասակ և ուժեղ բռնցքամարտիկների նկատմամբ ինչպիսիք են Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը։ Միջին և կարճ հեռավորությունների վրա աշխատելու տակտիկան կատարելագործվել է և այս տակտիկայով Թայսոնը կարողացել է հաղթել իրենից հասակով շատ բարձր և երկարաթև բռնցքամարտիկների, բարելավվեց նաև շարժման տեխնիկան ինչը թույլ տվեց նրան շատ կարճ հեռավորության վրա համադրել «գայլի հարված» կոչվող ճոճանակը արագ շարժումով։ Սա հենց այն է ինչ Ֆրեյզերին և Պատերսոնին պակասսում էր Ալիի և Ֆորմանի դեմ մարտերում, նրանք պարզապես չունեին «քայլերի» համադրման տակտիկա ինչը թույլ տվեց բարձրահասակ Ալիին և Ֆորմանին կանգնեցնել կարճ հեռավորությամբ մարտ վարող մրցակիցներին և հեռվից ջեբ հարվածներ իրականացնելով պարտության մատնել։ Պիկ-ա-բո ոճում Թայսոնը ռինգում ագրեսիվ մարտ էր վարում միանգամից անցնելով հարձակման, ոտքերը թեքված վիճակում, կեցվածքը ավելի կարճ, շարժումները շատ արագ։ Թայսոնը այդ ոճում իր հարվածներով հակառակորդին ենթարկում էր ծեծի, տեխնիկան բավականին պայթունավտանգ էր և թափանցիկ, Թայսոնը հիանալի տիրապետում էր հակառակորդի վրա հոգեբանական ազդեցություն գործելու արվեստին վախ ներշնչելով մրցակիցների շրջանում ինչը իրեն մարտի ընթացքում տալիս էր լրացուցիչ առավելություն։
Մարտ Մարվիս Ֆրեյզերի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականի հուլիսին մարտ է տեղի ունեցել երկու ամենահեռանկարային մարզիկների՝ անհաղթելի Մայք Թայսոնի և հայտնի բռնցքամարտիկ Ջո Ֆրեյզերի որդու՝ Մարվիս Ֆրեյզերի միջև։ Այդ ժամանակ Մարվիսը համարվել է Թայսոնի ամենավտանգավոր հակառակորդը։ Իր կարիերայում Մարվիսը ուներ 16 հաղթանակ։ Այդ հաղթանակների շարքում էին Ջեյմս Բրոադի, Ջեյմս Թիլիսի, Բերնարդ Բենտոնի, Ջո Բագների, Խոսե Ռիբալտայի, Ջեյմսոն Սմիթի դեմ կրած հաղթանակները։ Մարվիսը ուներ միայն մեկ պարտություն, որը կրել էր Լարի Հոլմսից։ Սակայն Մայք Թայսոնի դեմ մարտը եղել է նրա ամենաստորացուցիչ մարտը։ Առաջին ռաունդում Թայսոնը իր մրցակցին հասցրել է անկյուն և իրականացրել աջ ապերկոտ։ Ֆրեյզերը սկսել է ճոճվել։ Թայսոնը միանգամից հասցրել է ևս մի քանի ուժեղ հարված։ Ֆրեյզերը ընկել է։ Մրցադատավորը սկսել է հաշվել, բայց տեսնելով, որ Ֆրեյզերը անշարժ պառկած է գետնին, դադարեցրել է հաշիվը։ Թայսոնը ծանր նոկաուտի էր ենթարկել իր հակառակորդին։ Ֆրեյզերը ուշքի է եկել միայն մի քանի րոպե անց։ Մարտը տևել է ընդամենը 30 վայրկյան։ Դա Թայսոնի կարիերայում եղել է ամենակարճ մարտը։ Այդ մարտից հետո Մարվիս Ֆրեյզերը ավելի քիչ հայտնի բռնցքամարտիկների հետ անց է կացրել ևս երեք մարտ և 1988 թվականին հեռացել բռնցքամարտից։
Մարտ Խոսե Ռիբալտայի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականի օգոստոսի 17-ին Թայսոնը հանդիպել է Խոսե Ռիբալտային։ Ռիբալտան եղել է լավ ֆիզիկական մարզավիճակում։ Այդ պատճառով մարտը շարունակվել է մինչև 10-րդ ռաունդ։ Սակայն Ռիբալտան 2-րդ, 8-րդ և 10-րդ ռաունդներում հայտնվել է ռինգի հատակին։ 10-րդ ռաունդի նոկդաունից հետո Ռիբալտան բարձրացել է հատակից։ Թայսոնը նրան սեղմել է լարերի վրա և մի շարք ուժեղ հարված հասցրել հակառակորդի գլխին։ Մրցադատավորը կանգնեցրել է մարտը և արձանագրել տեխնիկական նոկաուտ։
Չեմպիոնական պայքար Տրևոր Բերբիկի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականի նոյեմբերին Մայք Թայսոնը ռինգ է դուրս եկել WBC վարկածով աշխարհի չեմպիոն Տրևոր Բերբիկի դեմ։ Բերբիկը միայն 1986 թվականի փետրվարին էր նվաճել տիտղոսը և դա նրա առաջին պաշտպանությունն էր։ Առաջին ռաունդում Բերբիկը անցել է բաց հարձակման, բայց ստանալով մի շարք կոշտ հարված, դադարեցրել է հարձակումը։ Ռաունդի ավարտից 20 վայրկյան առաջ Թայսոն իրականացրել է ձախ կողային հարված։ Բերբիկը հազիվ է շարունակել մարտը և ռաունդի վերջին վայրկյաններին համարյա եղել է նոկաուտի եզրին։ 2-րդ ռաունդի առաջին վայրկյաններին Թայսոնը հարվածներ է իրականացրել դեպի Բերբիկը, որի հետևանքով վերջինս նոկդաունի է ենթարկվել։ Ռաունդի ավարտից 40 վայրկյան առաջ Թայսոնը աջ ապերկոտ հարված է հասցրել Բերբիկի ծնոտին, այնուհետև ձախ հուկ հարված՝ Բերբիկի գլխին:Այդ ժամանակ Բերբիկը մոտեցել է Թայսոնին, բայց ընկել։ Բերբիկը երկու անգամ փորձել է բարձրանալ, բայց կորցրել է հավասարակշռությունը և ընկել ռինգի հատակին։ Երրորդ փորձից հետո նրան հաջողվել է բարձրանալ։ Սակայն Բերբիկը սկսել է տատանվել և մրցադատավորը կանգնեցրել է մարտը։
Մարտ Ջեյմս Սմիթի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականի մարտին WBA վարկածով աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը հանդիպել է Ջեյմս Սմիթի հետ։ Սմիթը անընդհատ պաշտպանվել է Թայսոնի հարվածներից՝ դիմելով կլինչի։ Դրա արդյունքում մրցադատավորը նրանից հանել է երկու միավոր։ Թայսոնը ղեկավարել է ամբողջ մարտը։ Միայն 12-րդ ռաունդում է Սմիթին հաջողվել ուժեղ հարված հասցնել Թայսոնին։ Սակայն դա չի փոխել մարտի ընթացքը և Թայսոնը միավորների առավելությամբ հաղթել է Սմիթին։ Ռուս հայտնի մեկնաբան Վլադիմիր Գելդլին ասել է.
![]() |
Սմիթը, տեսնելով, թե Թայսոնը ինչպես է վարվել Բերբիկի հետ, մտածել է, որ կարելի է ռիսկի դիմել։ Նա բռնցքամարտը փոխել է ըմբշամարտի։ | ![]() |
Մարտ Պինկլոն Թոմասի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականի մայիսին Թայսոնը ռինգ է դուրս եկել աշխարհի նախկին չեմպիոն Պինկլոն Թոմասի դեմ։ «Երկաթե Մայքի» դեմ մարտից առաջ Թոմասի մարտերի ցուցակը լավ տեսք ուներ։ Նա հաղթանակներ էր տարել աշխարհի նախկին չեմպիոններ Մայք Ուիվերի, Թիմ Ուիզերսպունի, Ալֆոնսո Ռատլիֆոմի և այլ վարկանշային ծանրքաշային կարգի բռնցքամարտիկների դեմ։ 6-րդ ռաունդում Թայսոնը մրցակցին երկու ձեռքերով հասցրել է ապերկոտ և կրյուկ հարվածներ։ Այդ հարվածների մեծամասնությունը հասել են իրենց նպատակին։ Թայսոնը հարվածել է մրցակցի ծնոտի։ Թոմասը ճոճվել է։ Ձախ կրյուկ հարվածից հետո Թոմասը հայտնվել է ռինգի հատակին։ Նա չի հասցրել կանգնել «10» հաշվին։ Մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ Թայսոնի դեմ մարտից հետո, Թոմասը այլևս նոկդաունի չի ենթարկվել։ Այսինքն դա եղել է Թոմասի առաջին ու վերջին նոկդաունը։
Պայքար աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականի օգոստոսին աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մարտ է տեղի ունեցել ծանրքաշային կարգի բռնցքամարտիկների՝ WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնի և IBF վարկածով աշխարհի չեմպիոն Թոնի Թաքերի միջև։ ծանրքաշային բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ հանդիպում էին աշխարհի երկու անհաղթելի գործող չեմպիոններ։ Առաջին ռաունդում Թաքերին հաջողվել է անել այն, ինչ չի հաջողվել Թայսոնի նախկին հակառակորդներին։ Թաքերը իրականացրել է ուժեղ ապերկոտ հարված դեպի Թայսոնը, որի հետևանքով վերջինս մի քանի քայլ հետ է գնացել։ Սակայն Թաքերը այդպես էլ չի կարողացել հաջողության հասնել։ Մարտի ընթացքում Թաքերը սկսել է խուսափել մարտից, անընդհատ դիմելով կլինչի։ Մարտի երկրորդ կեսին Թայսոնը սկսել է հիմնականում աշխատել ձախ ձեռքով։ Սակայն դա նրան չի խանգարել հաջողության հասնել։ Վերջին ռաունդի ավարտին Թայսոնը Թաքերին հասցրել է ձախ կողային հարված։ Թայսոնը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ և ծանրքաշային կարգում դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն։ Թաքերը իր կարիերայում կրել է առաջին պարտությունը։ Սակայն նա յուրահատուկ ռեկորդ է սահմանել։ Իր հերթին Թայսոնը նույնպես ռեկորդ է սահմանել։ Նա ծանրքաշային կարգում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ բացարձակ չեմպիոն։
Մարտ Տայրել Բիգսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականի հոկտեմբերին մարտ է տեղի ունեցել երկու անհաղթելի բռնցքամարտիկի՝ աշխարհի բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և Օլիմպիական չեմպիոն Տայրել Բիգսի միջև։ Բիգսը համարվում էր պրոֆեսիոնալ ռինգի լավագույն բռնցքամարտիկներից մեկը։ Տայրել Բիգսի դեմ մարտը եղել է Թայսոնի երազանքը, որը առաջացել էր դեռևս 1987 թվականին։ Մայքը փորձում էր ապացուցել բոլորին, որ նա նույնպես կարող էր Ամերիկան ներկայացնել Օլիմպիական խաղերում։ Տայրել Բիգսը փորձել է Թայսոնին պարտության մատնել իր արագ հարվածներով։ Սակայն անկախ ամեն ինչից Թայսոնը ղեկավարել է ամբողջ մարտը՝ հարվածներ իրականացնելով մրցակցի դեմքին և իրանին։ 3-րդ ռաունդում արդեն պարզ էր, որ Երկաթե Թայսոնը կարող է միանգամից նոկաուտի ենթարկել իր մրցակցին։ Սակայն ձախ կրյուկ հարվածով Թայսոնը Բիգսին նոկաուտի է ենթարկել միայն 7-րդ ռաունդում։ Մարտից հետո Թայսոնը ասել է.
![]() |
Ես կարող էի Տայրել Բիգսին նոկաուտի ենթարկել 3-րդ ռաունդում։ Սակայն ես դա չարեցի։ Ես ուզում էի, որ նա երկար ժամանակ հիշի իմ հարվածը և այդ գիշերը։ | ![]() |
Մարտ Լարի Հոլմսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականի հունվարին բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մարտ է տեղի ունեցել երկու լեգենդի՝ Մայք Թայսոնի և ամբողջ աշխարհում հայտնի Լարի Հոլմսի միջև։ Մարտից առաջ Հոլմսը նվաստացրել է Թայսոնին, որի համար էլ պատասխան է տվել։ Թայսոնը ղեկավարել է ամբողջ մարտը։ 4-րդ ռաունդում Թայսոնը երեք անգամ իր մրցակցին հասցրել է ռինգի լարերի մոտ և նոկաուտի ենթարկել։ Հոլմսը առաջին անգամ պարտվել է նոկաուտով։ Վերջին 5 վայրկյանների ընթացքում Հոլմսը եղել է շոկի մեջ և չի հասկացել, թե ինչ է կատարվում ռինգում։ Մարտից հետո Հոլմսը ներեղություն է խնդրել Թայսոնից։ Այդ մարտի կարևորությունն այն էր, որ Հոլմսը երբեք նոկաուտի չէր ենթարկվել և մինչև իր կարիերայի ավարտն այդպիսի դեպք չէր գրանցվել։
Մարտ Թոնի Տաբսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականի մարտին Թայսոնի աշխարհի չեմպիոնի տիտղոսի առաջին պաշտպանությունն էր։ Նա ռինգ էր դուրս եկել Թոնի Թաբսի դեմ։ Վերջինիս քաշը եղել է 105 կգ, իսկ հասակը 182 սմ։ Մարտը անց է կացվել Ճապոնիայում՝ բաց մարզադաշտում։ Ծանր Թաբսը իրեն լավ է դրսևորել առաջին ռաունդում։ Սակայն երկրորդ ռաունդում Թայսոնը դեպի իր մրցակիցը իրականացրել է ձախ կողային հարված։ Տաբսը հետ է գնացել և ընկել։ Նա չի կարողացել բարձրանալ և շարունակել մարտը։
Մարտ Մայքլ Սպինկսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականի հունիսին մարտ է տեղի ունեցել երկու անհաղթելի բռնցքամարտիկների՝ ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և միջին ծանրքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ինչպես նաև ծանրքաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Մայքլ Սպինկսի միջև։ Առաջին անգամ, Մուհամմեդ Ալիի և Ջո Ֆրեյզերի միջև տեղի ունեցած առաջին մարտից հետո ռինգում հայտնվել էին երկու անհաղթելի բռնցքամարտիկ՝ նախկին և գործող աշխարհի չեմպիոնները։ Մարտի ֆավորիտը եղել է Մայք Թայսոնը։ Առաջին ռաունդում Թայսոնը աջ ապերկոտ հարված է հասցրել մրցակցի կզակին, հետո իրականացրել է աջ կրյուկ նրա իրանին։ Սպինկսը իջել է ծնկների վրա։ Նա կանգնել է միայն 3 հաշվին։ Մարտը վերսկսվելուց հետո Թայսոնը կրկին աջ ապերկոտ հարված է հասցրել իր մրցակցին, որի հետևանքով վերջինս հայտնվել է ռինգի հատակին։ Մրցադատավորը հաշվել է մինչև «10», բայց տեսնելով, որ Սպինկսը չի կանգնում դադարեցրել է մարտը։ Ռաունդը The Ring ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա ռաունդ»[11]։ Այս մարտում Թայսոնը նոր ռեկորդ է սահմանել։ Նա այդ ժամանակ աշխատել է իր ամենամեծ հոնորարաը (22 միլիոն դոլար)՝ ամենակարճ ժամանակահատվածում (91 վայրկյան)։ Սփինքսը աշխատել է 13.5 միլիոն դոլար։
1988 թվականի օգոստոսի 23-ին Մայք Թայսոնի և Միտչ Գրիչնի միջև ընդհարում է տեղի ունեցել, որի ընթացքում Մայքը կոտրել է Միտչի քթարմատը։ Բաց բռունցքով հարվածի պատճառով Թայսոնը վնասել է իր դաստակը։ Այդ ամենի արդյունքում հետաձգվել է Մայք Թայսոնի և Ֆրենկ Բրունոյի միջև պլանավորված առաջին մարտը[12]։
1989 թվականին Թայսոնը հեռացրել է այն ողջ անձնակազմին, որը նրան մեծ հաջողությունների էր հասցրել։ Նրանց փոխարեն վարձել է մի քանի խաբեբա։ Նա համարյա սկսել է չմարզվել։ Սակայն նույնիսկ այդ դեպքում նա կարողացել է դիմանալ մինչև վերջին ռաունդները, բայց մարտերի ընթացքում սկսել է ավելի քիչ հարվածներ հասցրել, սկսել է բաց և պարզ մարտ վարել։
Մարտ Ֆրենկ Բրունոյի դեմ (1989)[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականի փետրվարին Թայսոնը հանդիպել է բրիտանացի ուժեղագույն ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ Ֆրենկ Բրունոյին։ Այդ ժամանակ Թայսոնը ամուսնալուծության պատճառով գտնվում էր դատավեճերի մեջ։ Նա ՔԿԱԳ-ից միանգամից վազել է ռինգ։ Մարտից առաջ նա մարզվել է միայն երկու շաբաթ։ Արդեն մարտի առաջին վայրկյաններին Թայսոնը Բրունոյին փռել է գետնին։ Մրցադատավորը արձանագրել է առաջին նոկդաունը։ Սակայն Բրունոն բարձրացել է և շարունակել մարտը։ 5-րդ ռաունդում Թայսոնը բրիտանացուն հասցրել է լարերի մոտ և անտարբեր հարվածներ հասցրել նրան։ Մարտը ավարտվել է Թայսոնի հաղթանակով։
Մարտ Կառլ Ուիլյամսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականի հուլիսին Թայսոնը ռինգ է դուրս եկել ԱՄՆ-ի չեմպիոն Կառլ Ուիլյամսի դեմ։ Առաջին ռաունդում Ուիլյամսը իրականացել է ջեբ հարված։ Ի պատասխան դրա Թայսոնը ձախ ապերկոտ հարված է հասցրել մրցակցի ծնոտին։ Դրա հետևանքով Ուիլյամսը հայտնվել է ռինգի հատակին և բարձրացել է միայն 8 հաշվին։ Սակայն մրցադատավոր Ռենդի Նյումանը, նայելով նրան, կանգնեցրել է մարտը։ Մրցադատավորը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նա հարցրել է Ուիլյամսին, թե նա պատրաստ է արդյոք շարունակել մարտը։ Սակայն Ուիլյամսը չի պատասխանել, և այդ պատճառով էլ նա կանգնեցրել է մարտը։ Ուիլյամսը նույնպես մարտից հետո ասել է, որ նա նոկդաունի մեջ է եղել, ոչ թե նոկաուտի, և երբ մրցադատավորը նրան հարցրել է մարտը շարունակելու մասին, նա բարձրացրել է ձեռքը և չգիտի, թե ինչու է մրցադատավորը կանգնեցրել մարտը։
Մարտ Բաստեր Դագլասի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականին Թայսոնը եղել է ընդամենը 23 տարեկան։ Ամուսնալուծությունից և դատական քննություններից հետո Թայսոնը եղել է ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակում։ 1990 թվականի փետրվարի 11-ին տիտղոսային պայքար է տեղի ունեցել Մայք Թայսոնի և Ջեյմս «Բաստեր» Դագլասի միջև։ Աշխարհի վարկանշային աղյուսակում Դագլասը զբաղեցրել է միայն 7-րդ տեղը։ Նա ուներ 29 հաղթանակ, 1 ոչ ոքի և 4 պարտություն։ Թոնի Թաքերի դեմ մարտից հետո Ջեյմս Դագլասը բռնցքամարտիկի համբավ էր ձեռք բերել, որը կարող էր «կոտրվել»։ Մի քանի լրագրող մեկնել էին Տոկիո մարտը լուսաբանելու համար։ Թայսոնը մտածում էր, որ իր մրցակիցը ոչ մի սպառնալիք չի իրականացնում իրենից, և չէր մարզվել։ Այդ պատճառով Թայսոնը գտնվում էր վատ մարզավիճակում։ Դրան հակառակ Դագլասը ֆիզիկապես և հոգեպես պատրաստ էր այդ մարտին։ Չեմպիոնը մարտում դանդաղ է գործել։ 8-րդ ռաունդում Թայսոնը աջ ապերկոտ հարված է հասցրել մրցակցի ծնոտին։ Դագլասը նոկդաունի է ենթարկվել։ Նա գետնին է մնացել 10 վայրկյանից ավել։ Մրցադատավոր Օկտավիո Մեյրանը միանգամից չի սկսել հաշվել։ «7» հաշվին մրցադատավորը կանգնեցրել է հաշիվը, շրջվել և կրկին շարունակել հաշիվը։ «10» հաշվին Դագլասը դեռևս գետնին է եղել, բայց մրցադատավորը նրան հնարավորոթյուն է տվել շարունակել մարտը։ Ընդհանուր հաշվով Դագլասը գետնին է մնացել 16 վայրկյան։ 9-րդ ռաունդում արդեն պարզ էր, որ Թայսոնը հոգնել է։ 10-րդ ռաունդում Դագլասը աջ ապերկոտ հարված է հասցրել Թայսոնի ծնոտին, իսկ հետո ձախ և աջ կրոս։ Թայսոնը ընկել է։ Թայսոնի բերանի հարմարանքը դուրս է թռչել։ Թայսոնը համարյա բարձրացել է հատակից, բայց մրցադատավորը հաշվել է մինչև ութը և կանգնեցրել է մարտը։ Մարտը կանգնեցնելուց հետո դատավորների հաշիվը ոչ ոքի է ցույց տվել՝ Լարի Ռոզադիլա (82-88 Դուգլաս), Կեն Մորիտա (87-86 Թայսոն), Մասկաձու Ուտիդա (86-86)։ Մարտից հետո Դոն Քինգը հայտարարել է, որ մրցադատավորը մի քիչ երկար է հաշվել Դուգլասի նոկդաունի ժամանակ։ Նույնիսկ դա կարելի է նոկաուտ համարել։ Մարտից հետո Թայսոնը սկսել է բուժվել ալկոհոլիզմից։ Առհասարակ նա մարտից առաջ անկանոն է մարզվել, շատ ալկոհոլ է օգտագործել։ Ավելի ուշ նա նշել է, որ ընդհանրապես չի մարզվել։
Մարտ Հենրի Թիլմենի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դագլասի դեմ անհաջող պարտություն կրելուց հետո Թայսոնը ռևանշ է պահանջել Դագլասից։ Սակայն վերջինս հրաժարվել է։ Թայսոնի թիմը առաջարկել է Թոմաս Խիրնսին ռինգ դուրս գալ Թայսոնի դեմ, բայց Թոմասն անիրական պահանջներ է առաջարկել։ Նա ասել է, որ Թայսոնի հետ կհանդիպի միայն այն դեպքում, երբ նա նիհարի մինչև 90 կգ և մարզվի այնպես, ինչպես մարզվել էր Դագլասի դեմ մարտից առաջ։
1990 թվականի հունիսին Թայսոնը ռինգ է դուրս եկել Թիլմենի դեմ։ Առաջին ռաունդի ավարտին Թայսոնը աջ հուկ հարված է իրականացրել մրցակցի գլխին, որի հեետևանքով նա հայտնվել է գետնին։ «10» հաշվին Թիլմենը դեռ պառկած է եղել գետնին։
Մարտ Ալեքս Ստյուարտի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականի դեկտեմբերին Թայսոնը ռինգ է դուրս եկել Ալեքս Սթյուարտի դեմ։ Մարտը ստացել է «Կոշտ սև մարտ» անվանումը։ Սկզբում Թայսոնը պետք է հանդիպեր Ռենալդո Սնայփսի հետ։ Սակայն Սնայփսը Ջեյմի Խոուի դեմ մարտում կոտրել էր աջ ձեռքը։ Այդ պատճառով Թայսոնի հակառակորդը դարձել էր Ալեքս Սթյուարտը։ Առաջին ռաունդում Թայսոնը աջ կրյուկ հարված է իրականացրել Սթյուարտի գլխին, որի հետևանքով նա հայտնվել է ռինգի հատակին։ Սթյուարտը բարձրացել է «5» հաշվին։ Մեկ րոպե անց նա նույն հարվածով մրցակցին կրկին գետնին է հավասարեցրել։ Սթյուարտը բարձրացել է «10» հաշվին և մրցադատավորը հնարավորություն է տվել շարունակել մարտը։ Նորից մեկ րոպե անց Թայսոնը աջ կրյուկ հարված է իրականացրել մրցակցի ծնոտին և նա կրկին հայտնվել է գետնին։ Այդ անգամ Սթյուարտը նույնիսկ չի էլ փորձել բարձրանալ գետնից։ Թայսոնը հաղթել է նոկաուտով։
Թայսոնին դուր չէր գալիս HBO ալիքի մեկնաբան Լարի Մերչանտայի քննադատությունները իր հասցեին։ Նա հեռուստաալիքի կառավարության առաջ պահանջ է դրել կամ ես կամ Մերչանտան։ Ղեկավարությունը ընտրել է Մերչանտային։ Թայսոնը НВО ալիքից հեռացել է Showtime ալիք։
Մարտ Դոնովան Ռադոկի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականի մարտին Թայսոնը հանդիպել է Դոնովան Ռադոկին։ Ռադոկը այդ ժամանակ համարվել է ծանրքաշային ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը։ Նրա և Մայք Թայսոնի միջև մարտը պլանավորվել էր դեռևս 1990 թվականին։ Այդ մարտը դիտվել է որպես երկու լավագույն ծանրքաշայինների հանդիպում։ Ռադոկը նոկդաունի է ենթարկվել 2-րդ և 3-րդ ռաունդներում։ 7-րդ ռաունդում Թայսոնը ձախ հուկ հարված է հասցրել մրցակցի ծնոտին։ Ռադոկը ճոճվել է և հայտնվել է պարանի վրա։ Մրցադատավոր Ռիչարդ Ստիլը անսպասելի կանգնեցրել է մարտը։ Որոշումը վիճարկվել է։ Մարտը կանգնեցվելուց հետո ծեծկռտուք է սկսվել երկու կողմերի միջև։ Թիկնապահների հայտնվելուց հետո վիճաբանությունը դադարեցվել է։
1991 թվականին կայացել է երկրորդ մարտը Ռադոկի և Թայսոնի միջև։ Մարտը եղել է համառ և դաժան։ Այս անգամ Թայսոնը հաղթել է միավորների առավելությամբ։ Ռադոկը նոկդաունի է ենթարկվել 2-րդ և 4-րդ ռաունդներում։ Ռադոկը այդ մարտում ցույց է տվել տղամարդկություն և հաղթելու ցանկություն։ Դրա հիմնական ապացույցը կարելի է համարել այն փաստը, որ 8-րդ ռաունդում նա մարտը անց է կացրել կոտրված ծնոտով։ Դրանից հետո Ռադոկի կարիերան նվազել է։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ Թայսոնի դեմ մարտից հետո նա կորցրել է իր ֆիզիկական և հոգեկան ուժերը։
Վերադարձ դեպի ռինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականին Թայսոնը վերադարձել է բռնցքամարտ։ Նրա վերադարձը ռինգ արժանացել է «տարվա իրադարձություն» կարգավիճակին։ Սակայն մարտից հետո Թայսոնի ոճը լրիվ փոխվել էր։ Ավելի էր ուժեղացել հարվածի ուժգնությունը և հարձակումը։ Սակայն տոկունությունը և պաշտպանությունը կտրուկ նվազել էր։ Փոխվել էր նաև մարզումների կարգը։ Նա արդեն այդքան ժամանակ չէր տրամադրում ֆիզիկական պատրաստություններին։ Գլխավորը ֆիզիկական վիճակի պահպանումն էր։
Մարտ Փիթեր Մակնիլի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականի օգոստոսին Թայսոնը ռինգ է դուրս եկել Փիթեր Մակնիլի դեմ։ Առաջին ռաունդում Թայսոնը աջ կրյուկ հարված է հասցրել մրցակցի գլխին, որից հետո Մակնիլը հայտնվել է գետնին։ Այնուհետև կանգնել է և սկսել է վազել ռինգում։ Մրցադատավորը գրանցել է առաջին նոկդաունը։ Մարտը շարունակվել է։ Թայսոնը իրականացրել է հաջող հարձակում և աջ ապերկոտ հարվածով Մակնիլին կրկին նոկդաունի է ենթարկել։ Մրցադատավոր Միլս Լեյնը սկսել է հաշվել։ Մակնիլի անկյունից մարդիկ են դուրս եկել ռինգ։ Մրցադատավորը նրանց խնդրել է հեռանալ։ Սակայն նրանք հրաժարվել են։ Դրանից հետո Լեյնը որոշել է որակազրկել Մակնիլին։ Փիթերը տեսախցիկների դիմաց գոռացել է, որ շուտով կվերադառնա և բոլորին ցույց կտա, թե ինչի է նա իրականում ընդունակ։
Մարտ Բաստեր Մատիսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականի դեկտեմբերին Թայսոնը ռինգ է դուրս եկել անհաղթելի Բաստեր Մատիս կրտսերի դեմ։ 3-րդ ռաունդում աջ ապերկոտ հարվածով Թայսոնը Մատիսին հավասարեցրել է գետնին։ Մատիսը չի կարողացել բարձրանալ«10» հաշվին։ Մրցադատավորը նոկաուտ է արձանագրել։
Չեմպիոնական մարտ Ֆրենկ Բրունոյի դեմ (1996)[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականի մարտին Մայք Թայսոնի և Ֆրենկ Բրունոյի միջև ռևանշ է կայացել։ Ամեն ինչ արդեն պարզ է դարձել առաջին ռաունդից։ Այդ ժամանակ Թայսոնը սկսել է հարվածներ իրականացրել Բրունոյի գլխին։ Բրունոն կլինչի է դիմել։ Դա նրան օգնել է Թայսոնին դիմակայել առաջին ռաունդում։ Երկաթե Մայքը այդ մարտում կարողացել է իրեն ավելի լավ դրսևորել, քան իր վերջին մարտերում, որոնք տեղի էին ունեցել բանտից դուրս գալուց հետո։ 3-րդ ռաունդում Թայսոնը աջ հարված է հասցրել մրցակցի իրանին, ձախ հուկ հարված՝ ծնոտին, հետո 6 հարվածային դակիչ համադրություն է իրականացրել երկու ձեռքերով։ Այս ամենը ավարտվել է աջ ապերկոտի հարվածներով։ Բրունոն հայտնվել է լարերի վրա և մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ WBC վարկածով չեմպիոնական տիտղոսը անցել է Մայք Թայսոնին։
Չեմպիոնական մարտ Բրյուս Սելդոնի միջև (1996)[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականի սեպտեմբերին Թայսոնը հանդիպել է WBA վարկածով աշխարհի չեմպիոն Բրյուս Սելդոնի դեմ։ Թայսոնը միանգամից հարձակման է անցել։ Երբ Թայսոնը Սելդոնին հասցրել է լարերի մոտ, վերջինս սկսել է անընդհատ կլինչի դիմել։ Ռաունդի միջին հատվածում Թայսոնը ձախ ջեբ հարված է իրականացրել մրցակցի գլխին։ Սելդոնը ընկել է հատակին և բարձրացել միայն «4» հաշվին։ Կանգնելուց անմիջապես հետո Թայսոնը ձախ հուկ է իրականացրել Սելդոնի գլխին, որից հետո վերջինս կրկին հայտնվել է գետնին։ Սելդոնը բարձրացել է «5» հաշվին։ «7» հաշվին նա սկսել է տատանվել։ Նա շրջվել է և մոտեցել ռինգի անկյունին։ Դրանից հետո մրցադատավորը անմիջապես կանգնեցրել է մարտը։ Կարելի է նշել, որ մարտից անմիջապես հետո մահացել է Թայսոնի ամենամտերիմ ընկեր Տուպակ Շակուրը։ Թայսոնը հաղթել է WBA վարկածով չեմպիոնի տիտղոսը և դարձել աշխարհի եռակի չեմպիոն։ Այդ մարտում Թայսոնը աշխատել է 25 միլիոն դոլար։
Մարտ Էվանդեր Հոլիֆիլդի դեմ (1996)[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականի նոյեմբերին մարտ է տեղի ունեցել Մայք Թայսոնի և Էվանդեր Հոլիֆիլդի միջև։ Այդ մարտի պատրաստությունները սկսվել էին դեռ այն ժամանակ, երբ Թայսոնը հայտնվել էր բանտում։ Մարտի ֆավորիտը համարվել է Թայսոնը։ Առաջին 5 ռաունդները անցել են փոփոխական հաջողություններով։ Սակայն Թայսոնը մի փոքր առավելություն է ունեցել։ 6-րդ ռաունդում Հոլիֆիլդը գլխով հարվածել է Թայսոնին, որից հետո վիրավորվել է Թայսոնի ձախ աչքը։ Հետո Հոլիֆիլդը ձախ հուկ է իրականացրել Թայսոնի իրանին։ Թայսոնը միայն տատանվել է և կորցրել հավասարակշռությունը։ Նա բարձրացել է «5» հաշվին։ 7-րդ ռաունդի ավարտից 15 վայրկյան առաջ Թայսոնը հարձակման է անցել։ Հոլիֆիլդը առաջ է նետվել գլխով։ Ուժեղ բախման հետևանքով վիրավորվել է Թայսոնի ձախ աչքը։ Սակայն մրցադատավորը նորից այս հարվածը չկանխամտածված է համարել։ 10-րդ ռաունդում Հոլիֆիլդը աջ կրոս հարված է իրականացրել Թայսոնի ծնոտին։ Թայսոնը տատանվել է։ Հոլիֆիլդը ևս մի քանի կրոս հարվածներ է իրականացրել։ Թայսոնը փորձել է կլինչի դիմել, բայց չի հաջողվել։ Հոլիֆիլդը ուղիղ աջ կրոս հարված է իրականացրել։ Թայսոնը հետ է շարժվել դեպի լարը։ Հոլիֆիլդը հարվածների տարափ է իրականացրել մրցակցին։ Այդ ժամանակ հնչել է զանգը։ Showtime-ի մեկնաբանը նշել է, որ զանգը փրկել է Թայսոնին։ 11-րդ ռաունդում Հոլիֆիլդը հարվածներ է հասցրել Թայսոնի գլխին։ Թայսոնը չի պատասխանել։ Հետո իրականացրել է աջ և ձախ հուկ հարվածներ։ Թայսոնը կրկին հայտնվել է լարերի մոտ։ Հոլիֆիլդը հարձակվել է և իրականացրել ձախ կրոս հարված։ Մրցադատավորը միջամտել է և դադարեցրել մարտը։ Թայսոնը որոշումը չի վիճարկել։ Հոլիֆիլդը դարձել է մարտի հաղթող։ Հետաքրքրական է այն փաստը, որ մարտից առաջ Թայսոնը հանգստացել է 63 օր, իսկ Հոլիֆիլդը՝ 183։ Մարտը «Ռինգ» ամսագրի կողմից ստացել է «տարվա մարտ» տիտղոսը։ Թայսոնը այդ մարտի համար ստացել է 30 միլիոն դոլար, իսկ Հոլիֆիլդը՝ 5:
Մարտ Էվանդեր Հոլիֆիլդի դեմ (1997)[խմբագրել | խմբագրել կոդը]
1997 թվականի հուլիսին երկրորդ մարտն է տեղի ունեցել Մայք Թայսոնի և Էվանդեր Հոլիֆիլդի միջև։ Ռևանշի ժամանակ նույնպես Թայսոնը ֆավորիտ է համարվել։ Սկզբում նույն մրցադատավորն է նշանակված եղել, բայց Թայսոնի թիմը բողոքել է։ Վերջնական մրցադատավորը դարձել է Միլս Լեյնը։ Դա եղել է ժամանակի ամենաթանկ մարտը։ Բոլոր 16 հազար տոմսերը վաճառվել են հենց առաջին օրը։ Հոլիֆիլդը մարտում անընդհատ խախտել է կանոնները։ 2-րդ ռաունդում Հոլիֆիլդը գլխով հարվածել է Թայսոնին, որից հետո Թայսոնի մոտ պատռվածք է հայտնվել։ Թայսոնը մոտեցել է մրցադատավորին, բայց նա չի անդրադարձել այդ հարցին։ Ամբողջ ռաունդի ընթացքում Հոլիֆիլդը բռնել է նրա ձեռքերից և թույլ չի տվել շարժվել։ Արդեն ռաունդի միջին մասում Հոլիֆիլդը այնպես է ընկել Թայսոնի վրա, որ երկու բռնցքամարտիկներն էլ համարյա հայտնվել են գետնին։ Ռաուդնի ավարտից 45 վայրկյան առաջ Հոլիֆիլդը հարվածել է Թայսոնի ծոծրակին և փորձել է կրկնել հարվածը։ Մրցադատավորը բաժանել է բռնցքամարտիկներին։ Թայսոնը նորից է մոտեցել մրցադատավորին, բայց այս անգամ նույնպես ուշադրության չի արժանացել։ Թայսոնը հարձակման է անցել, բայց ռաունդը ավարտվել է։ 3-րդ ռաունդը սկսվել է Թայսոնի հարձակմամբ։ Նրա հարվածները հիմնականում հասել են իրենց նպատակին։ Ամբողջ ռաունդի ընթացքում Թայսոնը առավելություն է ունեցել։ Նա համարյա հարվածներ չի բաց թողել և հաճախակի է անցել հարձակումների։ Ռաունդի ավարտից 40 վայրկյան առաջ Թայսոնը հարձակվել է Հոլիֆիլդի վրա, բայց Հոլիֆիլդը բռնել է նրան և հարվածել գլխով։ Ի պատասխան դրա, Թայսոնը կծել է Հոլիֆիլդի աջ ականջը։ Թայսոնը հարվածել է նրա մեջքին։ Մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ Բժիշկը զննել է Հոլիֆիլդին և ասել, որ նա կարող է շարունակել մարտը։ Մրցադատավորը պատժել է Թայսոնին։ Նա երկու միավոր է հանել Թայսոնի ընդհանուր միավորներից։ Մարտը վերականգնվել է և երրորդ ռաունդին ավելացվել է 30 վայրկյան։ Թայսոնը միանգամից հարվածներ է հասցրել մրցակցի իրանին։ Ռաունդի ավարտից 20 վայրկյան առաջ Հոլիֆիլդը գլխով հարվածել է Թայսոնի ունքին։ Թայսոնը, ի պատասխան դրա, կծել է Հոլիֆիլդի ձախ ականջը։ Վերջինս սկսել է ոստյուններ կատարել, բայց մարտը չի կանգնեցվել։ Թայսոնը հարձակվել է Հոլիֆիլդի վրա և հարվածներ իրականացրել։ Հոլիֆիլդը փորձել է պատասխանել այդ հարվածներին, բայց չի կարողացել։ Թայսոնը կրկին է հարվածել Հոլիֆիլդին, բայց ռաունդը ավարտվել է։ Հոլիֆիլդը դուրս չի եկել 4-րդ ռաունդ։ Ծեծկռտուք է սկսվել։ Թիկնապահները և ոստիկանները պահել են Թայսոնին, որը փորձել է մոտիկանալ Հոլիֆիլդին։ Այդ պատճառով Թայսոնը որակազրկվել է։ Թայսոնը այդ մարտի համար ստացել է 20 միլիոն դոլար, իսկ Հոլիֆիլդը՝ 15: Կծելու արդյունքում նա զրկվել է բռնցքամարտիկի արտոնագրից, տուգանվել է 3 միլիոն դոլար։ Դրա հետ միաժամանակ նա հոգացել է դատական ծախսերը։ 1998 թվականի հոկտեմբերի 18-ին վերականգնվել է Թայսոնի արտոնագիրը։ «Թայսոն» ֆիլմում Մայքը հայտարարել է, որ դա արել է ի պատասխան մրցակցի գլխային հարվածների։ 2009 թվականի հոկտեմբերի 16-ին Օպրը Ուինֆրիի շոուի ժամանակ Թայսոնը ներեղություն է խնդրել Հոլիֆիլդից։ Վերջինս ընդունել է Թայսոնին և ներել նրան[13][14][15]։
Արտոնագրի վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին վերականգնվել է Թայսոնի բռնցքամարտի արտոնագիրը։ Թայսոնի արտոնագրի վերականգնումը արժանացել է «տարվա իրադարձություն» տիտղոսին։ Սակայն Թայսոնը արդեն առաջվանը չէր։ Արդեն նա սկսել է մարզվել իր մարտերից կես ամիս առաջ։ Հիմնականում մենամարտել է ոչ այդքան ուժող, բայց վարկանշային բռնցքամարտիկների դեմ։
1999 թվականի հունվարին Թայսոնը հանդիպել է հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Ֆրանսուա Բոտայի հետ։ Թայսոնը թերագնահատել է իր հակառակորդին և քիչ է մարզվել։ Երկրորդ ռաունդում մրցադատավորը միավորներ է հանել Թայսոնից։ Այնուամենայնիվ Թայսոնը հաղթել է այդ մարտում։ Հինգերորդ ռաունդում Թայսոնը աջ կրոս հարված է հասցրել մրցակցի ծոծրակին։ Դրա արդյունքում Բոտան հայտնվել է ռինգի հատակին։ Բոտան բարձրացել է «10» հաշվին, բայց տատանվել է։ Մրցադատավորը նոկաուտ է արձանագրել։
Մարտ Ջուլիուս Ֆրենսիսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականի հունվարին Թայսոնը հանդիպել է Մեծ Բրիտանիայի չեմպիոն Ջուլիուս Ֆրենսիսիսին։ Ֆրենսիսը 5 անգամ վայր է ընկել։ 5-րդ անգամ ընկնելուց հետո մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ Թայսոնը նոկաոտւտով հաղթել է 2-րդ ռաունդում։
Մարտ Օրլին Նորիսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականի հոկտեմբերին Թայսոնը հանդիպել է Օրլին Նորիսին։ Առաջին ռաունդում Թայսոնը ձախ հուկ հարված է իրականացրել մրցակցի ծնոտին և նա հայտնվել է ռինգի հատակին։ Մրցադատավորը Թայսոնից հանել է 2 միավոր։ Նորիսը դուրս չի եկել 2-րդ ռաունդ։ Բժիշկը զննել է նրան և ասել, որ ամեն ինչ կարգին է։ Սակայն Նորիսը չի ցանկացել ռինգ դուրս գալ։ Նորիսը հայտարարել է, որ ընկնելուց հետո վնասել է ծունկը։ Թայսոնը ասել է, որ իր անկյունը գնալիս Նորիսը ոչ մի խնդիր չի ունեցել և իր ոտքը վնասել է այն ժամանակ, երբ նստել է աթոռին։
Մարտ Լու Սավարեզեի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականի հունիսին Թայսոնը հանդիպել է Լու Սավարեզեին։ Սավարեզեն նախկին մարտում հաղթել էր Ջեյմս Դագլասին։ Առաջին ռաունդում Թայսոնը ձախ հուկ հարված է հասցրել Սավարեզեին, որի արդյունքում վերջինս հայտվել է նոկդաունում։ Երբ բռնցքամարտիկը կանգնել է և փորձել շարունակել մարտը, Թայսոնը միանգամից հարձակման է անցել։ Մրցադատավոր Ջոն Կոյլը փորձել է դադարեցնել մարտը, որովհետև Սավարեզեն եղել է անօգնական վիճակում։ Սակայն Թայսոնը ուշադրություն չի դարձրել և շարունակել է մարտը։ Այդ ընթացքում նա պատահական հարվածել է մրցադատավորին։ Վերջինս բարձրացել է և կտրականապես արգելել շարունակել մարտը։ Թայսոնը այս անգամ հնազանդվել է։ Թայսոնը այս մարտում հաղթել է տեխնիկական նոկաուտով։
Մարտ Անջեյ Գոլոտայի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականի հոկտեմբերին Թայսոնը հանդիպել է Անջեյ Գոլոտային։ Թայսոնը միանգամից հարձակման է անցել։ Առաջին ռաունդում նա աջ կրյուկ հարված է հասցրել Գոլոտային, որի արդյունքում նա նոկդաունի է ենթարկվել։ Գոլոտան կանգնել է և ի վիճակի է եղել շարունակել մարտը։ Առաջին ռաունդի ավարտին Գոլոտայի ձախ աչքը սկսել է արյունահոսել։ Թայսոնը ամեն կերպ փորձել է մարտը հաղթել նոկաուտով։ Այդ պատճառով նա իր ագրեսիվ պահվածքը շարունակել է նաև երկրորդ ռաունդում։ Արդյունքում Թայսոնը հեշտությամբ հաղթել է ռաունդը բոլոր 3 դատավորների որոշմամբ։ Գոլոտան 3-րդ ռաուդնում հրաժարվել է ռինգ դուրս գալ։ Գոլոտայի անկյունը փոձել է նրան համոզել շարունակել մարտը, բայց անարդյունք։ Գոլոտայի որոշումը նյարդայնացրել է Թայսոնին։ Նա մտածում էր, որ կորցրել է նոկաուտով հաղթելու իր շանսը։ Թայսոնին հազիվ են զսպել, որպեսզի նա չհարձակվի Գոլոտայի վրա։ Երբ Գոլոտան լքել է դահլիճը, հանդիսատեսը նրա վրա բաժակներ է նետել։ Հետագայում Showtime հեռուսատաալիքը Գոլոտային վախկոտ է համարել և հրաժարվել է ցույց տալ նրա մարտերը։ Սակայն մարտից հետո Թայսոնը անցել է դոպինգ թեստ, որի արդյունքում նրա արյան մեջ հայտնաբերվել են մարիխուանայի հետքեր։ Մարտը անվավեր է ճանաչվել։ Մարտից հետո Գոլոտան հայտնվել է հիվանդանոցում։ Նա ստացել է ուղեղի ցնցում և 4-րդ և 5-րդ վզիկի ճողվածք։ Առողջական խնդիրների պատճառով նա 3 տարի ռինգ դուրս չի եկել։ Իր կարիերան շարունակել է 2003 թվականի օգոստոսի 14-ին։
Մարտ Բրայան Նիլսենի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի հոկտեմբերին Թայսոնը մեկնել է Դանիա և ռինգ է դուրս եկել IBO վարկածով նախկին չեմպիոն Բրայան Նիլսենի դեմ։ Դա մեծ մարտ է եղել, որի ժամանակ հանդիսատեսի թիվը հասել է 25000-ի։ Ընդմիջումը լավ է անդրադարձել Թայսոնի վրա և նա ռինգ է դուրս եկել իր կարիերայում ռեկորդային քաշով։ Նրա քաշը ավելացել էր 10 կիլոգրամ։ Թայսոնը ղեկավարել է ամբողջ մարտը։ Առաջին ռաունդից արդեն նա իր մրցակցի ուժեղ հարվածներ է հասցրել։ 3-րդ ռաունդի ավարտին Թայսոնը հարվածներ է իրականացրել հակառակորդի գլխին։ Դրանից հետո նա հայտնվել է ռինգի հատակին։ Նիլսենը բարձրացել է «7» հաշվին։ Թայսոնը հարձակվել է նրա վրա։ Մի քանի վայրկյան հետո Թայսոնը ձախ հուկ հարված է իրականացրել դանիացու աճուկին։ Նիլսենը մի կողմ է շպրտվել։ Նրան ժամանակ է տրվել հանգստանալու համար։ 6-րդ ռաունդում Երկաթե Մայքը ձախ ապերկոտ հարված է հասցրել Նիլսենին։ 6-րդ ռաունդից հետո Նիլսենը հրաժարվել է շարունակել մարտը։ Թայսոնը այդ մարտի համար ստացել է 13 միլիոն դոլար, իսկ Նիլսենը՝ 800000 դոլար։
Չեմպիոնական մարտ Լեննոքս Լյուիսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականի հունիսին մարտ է տեղի ունեցել Մայք Թայսոնի և Լեննոքս Լյուիսի միջև։ Այս մարտը ամենամեծ եկամուտն է ունեցել՝ հավաքելով 106,9 միլիոն դոլար։ Թայսոնը այդ ժամանակ խնդիրներ է ունեցել թմրանյութերի և ծանր քաշի պատճառով։ Չնայած այդ մարտը մեծ նշանակություն ուներ Թայոնի համար, բայց նա ավելի շատ ժամանակ էր ծախսում ոչ թե մարզումների, այլ գիշերային ակումբների վրա։ Այնպես որ նա ռինգ է դուրս եկել շատ վատ մարզավիճակում։ Սակայն նույնիսկ այդ դեպքում նա համարվել է մարտի ֆավորիտը։ Առաջին ռաունդում Թայսոնին հաջողվել է զարմացնել իր երկրպագուներին։ Նա մոտիկ մարտ է վարել և կարողացել է մի շարք ճշգրիտ հարվածներ հասցնել Լեննոքս Լյուիսին։ Վերջինս ամեն կերպ փորձել է խուսափել մոտիկ հարվածներից և անընդհատ բռնվածքների է դիմել, որի համար նա նկատողություն է ստացել մրցադատավորից։ 4-րդ ռաունդում Լյուիսը հարձակվել է Թայսոնի վրա և նա հայտնվել է գետնին։ Մրցադատավորը սա նոկդաուն չի հաշվել։ 5-րդ ռաունդում մրցադատավորը փորձել է անջատել բռնցքամարտիկներին, բայց այդ ժամանակ Լյուիսը հարվածել է Թայսոնին։ Այդ պատճառով մրցադատավորը նրան ևս մեկ նկատողություն է արել։ 5-րդ ռաունդում Թայսոնի ուժերը արդեն սպառվել են և նա ընդհանրապես սկսել է չպաշտպանվել։ 8-րդ ռաունդում Լյուիսը ձախ ապերկոտ հարված է հասցրել Թայսոնի ծնոտին։ Թայսոնը կքանստել է, և մրցադատավորը նոկդաուն է արձանագրել։ Ավարտին մոտիկ Լյուիսը աջ կրյուկ հարված է հասցրել Թայսոնին և նա հայտնվել է ռինգի հատակին։ «10» հաշվին նա հազիվ կանգնել է ծնկների վրա։ Մրցադատավորը նոկաուտ է արձանագրել։ Այս մարտի համար երկու բռնցքամարտիկները ստացել են 35 միլիոն դոլար։
Մարտ Կլիֆորդ Էտյենի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի փետրվարին Թայսոնը հանդիպել է Կլիֆորդ Էտյենին։ Առաջին ռաունդում Թայսոնը աջ կրյուկ հարված է իրականացրել Էտյենին, որի ընթացքում նա հայտնվել է ռինգի հատակին։ Մրցադատավորը հաշվել է մինչև տասը։ Էտյենը չի բարձրացել։ Մրցադատավորը նոկաուտ է գրանցել։
Մարտ Դենի Ուիլյամսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի հուլիսի 30-ին, 17 ամիս դադարից հետո, Թայսոնը ռինգ է դուրս եկել հայտնի բրիտանացի բռնցքամարտիկ Դենի Ուիլյամսի դեմ։ Մարտի ֆավորիտը համարվել է Թայսոնը։ Առաջին ռաունդը եղել է վերջին ժամանակներում անց կացրած լավագույն ռաունդը։ Առաջին ռաունդում Թայսոնը մեծ առավելություն է ունեցել։ Դրա արդյունքում Ուիլյամսը սկսել է անընդհատ պաշտպանվել։ Սակայն հետո Թայսոնը թուլացել է և երկրորդ ռաունդում նրա առավելությունը չնչին է եղել։ 3-րդ ռաուդնում Դենիս Ալֆրեդը Ուիլյամսի միավորներից երկու միավոր է հանել՝ մարտը կանգնեցնելուց հետո Թայսոնին հարվածելու համար։ 4-րդ ռաունդում Թայսոնը ընկել է հատակին և չի կարողացել բարձրանալ «10» հաշվին։ Այդ պարտությունը բացատրվել է նրանով, որ Թայսոնը առաջին ռաունդում ծնկի վնասվածք է ստացել և այդ պատճառով չի կարողացել շարունակել մարտը։ Մի քանի օր հետո Թայսոնին վիրահատել են և նրա ոտքը մի քանի շաբաթ գիպսի մեջ է եղել։
Մարտ Կևին Մակբրայդի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի հունիսի 11-ին Թայսոնը անց է կացրել իր վերջին մարտը։ Նա հանդիպել է իռլանդացի բռնցքամարտիկ Կևին Մակբրայդին։ 198 սմ հասակով Մակբրայդը եղել է Թայսոնի մրցակիցներից ամենաբարձրահասկը։ Մակբրայդը 17 կգ-ով գերազանցել է Թայսոնին։ Մի շարք լրատվամիջոցներ Թայսոնի ռինգ դուրս գալու պատճառը փնտրել են նրա պարտքերի մեջ լինելը (նա ունեցել է 40 միլիոն դոլար պարտք և այդ գումարը վճարելու համար նրան անհրաժեշտ է եղել 7 մարտ անց կացնել)։ Սակայն և՛ Թայսոնը, և՛ նրա մարզիչ Ջեֆ Ֆենեչը հայտարարել են, որ դա այդպես չէ և Թայսոնը ակնկալում է չեմպիոնական մարտ մղել Վիտալի Կլիչկոյի դեմ[16][17]։ Մարտից առաջ հանդերձարանում Թայսոնը հանդիպել է Մուհամմեդ Ալիին։ Մարտի ժամանակ հանդիսատեսը մոլեգնորեն քաջալերել է Թայսոնին։ Մակբրայդը փորձել է օգտագործել իր բարձր հասակը և ջեբ հարվածներ իրականացնել Թայսոնին։ Սակայն առաջին երեք ռաունդներում հաղթանակը Թայսոնինն է եղել։ 4-րդ ռաունդում Թայսոնը իրականացրել է մի քանի հաջող հարձակումներ և հարվածներ է հասցրել հակառակորդի իրանին և գլխին։ Սակայն Թայսոնը հաջողության չի հասել։ 5-րդ ռաունդում արդեն սպառվել են նրա ուժերը և նա հայտնվել է լարերի վրա։ 6-րդ ռաունդում Թայսոնը փորձել է կոտրել մրցակցի ձեռքը։ Սակայն մրցադատավորը 2 միավոր է հանել նրա միավորներից, որովհետև Թայսոնը մրցակցի վրա հարձակվել է գլուխը իջեցրած դիրքում։ Դրա արդյունքում իռլանդացին վնասվածք է ստացել։ Ռաունդի ավարտին Մակբրայդը հարձակվել է Թայսոնի վրա, որի արդյունքում վերջինս հայտնվել է լարերի վրա։ Մրցադատավորը նոկդաուն չի արձանագրել։ Թայսոնը, արդեն ուժասպառ եղած վիճակում, դժվարությամբ բարձրացել է և դանդաղ մոտեցել իր անկյունին։ Այնուամենայնիվ 6 ռաունդ տևած պայքարից հետո 2 դատավորներ առավելությունը տվել էին Թայսոնին։ Սակայն նա հրաժարվել է շարունակել մարտը։ Մրցադատավորը տեխնիկական նոկաուտ է գրանցել[17][18][19]։ Դա եղել է Թայսոնի վերջին մարտը, որից հետո նա ավարտել է իր կարիերան։
Մարտերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտ | Ռեկորդ | Ամսաթիվ | Տարիք | Մրցակից | Մրցակցի տարիք | Մարտի վայր | Արդյունք | Մարտի տվյալներ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
50(44)-6,2NC | հունիսի 11 2005 թվական | 38 տարեկան | ![]() |
32 տարեկան | ![]() |
||||
50(44)-5,2NC | հուլիսի 30 2004 թվական | 38 տարեկան | ![]() |
31 տարեկան | ![]() |
||||
50(44)-4,2NC | փետրվարի 26 2003 թվական | 36 տարեկան | ![]() |
30 տարեկան | ![]() |
||||
49(43)-4,2NC | օգոստոսի 8 2002 թվական | 36 տարեկան | ![]() |
36 տարեկան | ![]() |
||||
49(43)-3,2NC | հոկտեմբերի 13 2001 թվական | 35 տարեկան | ![]() |
36 տարեկան | ![]() |
||||
48(42)-3,2NC | հոկտեմբերի 20 2000 թվական | 34 տարեկան | ![]() |
32 տարեկան | ![]() |
Թայսոնը հաղթում է։ Սակայն նրա հաղթանակը չեղյալ է համարվում, որովհետև մարզիկը օգտագործել էր թմրանյութ։ | |||
48(42)-3,1NC | հունիսի 24 2000 թվական | 33 տարեկան | ![]() |
34 տարեկան | ![]() |
||||
47(41)-3,1NC | հունվարի 29 2000 թվական | 33 տարեկան | ![]() |
35 տարեկան | ![]() |
Ֆրենսիսը երկու անգամ նոկաուտի է ենթարկվում առաջին ռաունդում, 3անգամ՝ երկրորդ ռաունդում: | |||
46(40)-3,1NC | հոկտեմբերի 23 1999 թվական | 33 տարեկան | ![]() |
34 տարեկան | ![]() |
Ոչ ոքի | |||
46(40)-3 | հունվարի 16 1999 թվական | 32 տարեկան | ![]() |
30 տարեկան | ![]() |
||||
45(39)-3 | հունիսի 28 1997 թվական | 30 տարեկան | ![]() |
34 տարեկան | ![]() |
| |
Թայսոնը որակազրկվում է Հոլիֆիլդի ականջը կծելու համար։ | ||
45(39)-2 | նոյեմբերի 9 1996 թվական | 30 տարեկան | ![]() |
34 տարեկան | ![]() |
| |
Կորցնում է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոշումը։ | ||
45(39)-1 | սեպտեմբերի 7 1996 թվական | 30 տարեկան | ![]() |
29 տարեկան | ![]() |
Պայքարում էր WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար և կարողանում է հաղթանակ տանել։ | |||
44(38)-1 | մարտի 16 1996 թվական | 29 տարեկան | ![]() |
34 տարեկան | ![]() |
Պայքարում էր WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար և կարողանում է հաղթանակ տանել։ | |||
43(37)-1 | դեկտեմբերի 16 1995 թվական | 29 տարեկան | ![]() |
24 տարեկան | ![]() |
||||
42(36)-1 | օգոստոսի 19 1995 թվական | 29 տարեկան | ![]() |
26 տարեկան | ![]() |
||||
41(36)-1 | հունիսի 28 1991 թվական | 24 տարեկան | ![]() |
27 տարեկան | ![]() |
113-109 114-108 114-108 | |||
40(36)-1 | մարտի 18 1991 թվական | 24 տարեկան | ![]() |
27 տարեկան | ![]() |
||||
39(35)-1 | դեկտեմբերի 8 1990 թվական | 24 տարեկան | ![]() |
26 տարեկան | ![]() |
||||
38(34)-1 | հունիսի 16 1990 թվական | 23 տարեկան | ![]() |
29 տարեկան | ![]() |
||||
37(33)-1 | փետրվարի 11 1990 թվական | 23 տարեկան | ![]() |
29 տարեկան | ![]() |
||||
37(33)-0 | հուլիսի 21 1989 թվական | 23 տարեկան | ![]() |
29 տարեկան | ![]() |
||||
36(32)-0 | փետրվարի 25 1989 թվական | 22 տարեկան | ![]() |
27 տարեկան | ![]() |
||||
35(31)-0 | հունիսի 27 1988 թվական | 21 տարեկան | ![]() |
31 տարեկան | ![]() |
||||
34(30)-0 | մարտի 21 1988 թվական | 21 տարեկան | ![]() |
30 տարեկան | ![]() |
||||
33(29)-0 | հունվարի 22 1988 թվական | 21 տարեկան | ![]() |
38 տարեկան | ![]() |
||||
32(28)-0 | նոյեմբերի 26 1987 թվական | 21 տարեկան | ![]() |
26 տարեկան | ![]() |
||||
31(27)-0 | օգոստոսի 1 1987 թվական | 21 տարեկան | ![]() |
28 տարեկան | ![]() |
118-113 119-111 117-112 | |||
30(27)-0 | մայիսի 30 1987 թվական | 20 տարեկան | ![]() |
29 տարեկան | ![]() |
||||
29(26)-0 | մարտի 7 1987 թվական | 20 տարեկան | ![]() |
33 տարեկան | ![]() |
120-106 119-107 119-107 | |||
28(26)-0 | նոյեմբերի 22 1986 թվական | 20 տարեկան | ![]() |
31 տարեկան | ![]() |
Բերբիկը երկու անգամ նոկաուդի է ենթարկվում երկրորդ ռաունդում։ | |||
27(25)-0 | սեպտեմբերի 6 1986 թվական | 20 տարեկան | ![]() |
30 տարեկան | ![]() |
||||
26(24)-0 | օգոստոսի 7 1986 թվական | 20 տարեկան | ![]() |
23 տարեկան | ![]() |
Ռիբալտան նոկաուդի է ենթարկվում երկրորդ, ութերորդ և տասերորդ ռաունդներում։ | |||
25(23)-0 | հուլիսի 26 1986 թվական | 20 տարեկան | ![]() |
25 տարեկան | ![]() |
||||
24(22)-0 | հուլիսի 11 1986 թվական | 20 տարեկան | ![]() |
26 տարեկան | ![]() |
||||
23(21)-0 | հունիսի 28 1986 թվական | 19 տարեկան | ![]() |
33 տարեկան | ![]() |
||||
22(20)-0 | հունիսի 13 1986 թվական | 19 տարեկան | ![]() |
24 տարեկան | ![]() |
||||
21(19)-0 | մայիսի 20 1986 թվական | 19 տարեկան | ![]() |
29 տարեկան | ![]() |
8-2 9-1 9-1 | |||
20(19)-0 | մայիսի 3 1986 թվական | 19 տարեկան | ![]() |
28 տարեկան | ![]() |
Թիլլիսը նոկաուդի է ենթարկվում չորրորդ ռաունդում։ 6-4 6-4 8-2 | |||
19(19)-0 | մարտի 10 1986 թվական | 19 տարեկան | ![]() |
31 տարեկան | ![]() |
||||
18(18)-0 | փետրվարի 16 1986 թվական | 19 տարեկան | ![]() |
28 տարեկան | ![]() |
Ֆերգյուսոնը նոկաուդի է ենթարկվում հինգերորդ ռաունդում։ Ֆերգյուսոնը որակազրկվում է վեցերորդ ռաունդում։ | |||
17(17)-0 | հունվարի 24 1986 թվական | 19 տարեկան | ![]() |
31 տարեկան | ![]() |
Ջեյմսոնը նոկաուդի է ենթարկվում չորրորդ և հինգերորդ ռաունդներում։ | |||
16(16)-0 | հունվարի 11 1986 թվական | 19 տարեկան | ![]() |
28 տարեկան | ![]() |
Ջակոն առաջին ռաունդում երեք անգամ նոկաուդի է ենթարկվում։ | |||
15(15)-0 | դեկտեմբերի 27 1985 թվական | 19 տարեկան | ![]() |
21 տարեկան | ![]() |
||||
14(14)-0 | դեկտեմբերի 6 1985 թվական | 19 տարեկան | ![]() |
30 տարեկան | ![]() |
||||
13(13)-0 | նոյեմբերի 22 1985 թվական | 19 տարեկան | ![]() |
26 տարեկան | ![]() |
Մարտը կանգնեցվում է, որովհետև կոտրվել էր Նելսոնի քիթը։ | |||
12(12)-0 | նոյեմբերի 13 1985 թվական | 19 տարեկան | ![]() |
26 տարեկան | ![]() |
||||
11(11)-0 | նոյեմբերի 1 1985 թվական | 19 տարեկան | ![]() |
33 տարեկան | ![]() |
||||
10(10)-0 | հոկտեմբերի 25 1985 թվական | 19 տարեկան | ![]() |
29 տարեկան | ![]() |
||||
9(9)-0 | հոկտեմբերի 9 1985 թվական | 19 տարեկան | ![]() |
28 տարեկան | ![]() |
Լոնգը առաջին ռաունդում երեք անգամ ենթարկվում է նոկաուդի։ | |||
8(8)-0 | սեպտեմբերի 5 1985 թվական | 19 տարեկան | ![]() |
![]() |
|||||
7(7)-0 | օգոստոսի 15 1985 թվական | 19 տարեկան | ![]() |
23 տարեկան | ![]() |
||||
6(6)-0 | հուլիսի 19 1985 թվական | 19 տարեկան | ![]() |
![]() |
|||||
5(5)-0 | հուլիսի 11 1985 թվական | 19 տարեկան | ![]() |
![]() |
|||||
4(4)-0 | հունիսի 20 1985 թվական | 18 տարեկան | ![]() |
30 տարեկան | ![]() |
Սպայնը առաջին ռաունդում երկու անգամ ենթարկվում է նոկաուդի։ | |||
3(3)-0 | մայիսի 23 1985 թվական | 18 տարեկան | ![]() |
32 տարեկան | ![]() |
||||
2(2)-0 | ապրիլի 10 1985 թվական | 18 տարեկան | ![]() |
![]() |
|||||
1(1)-0 | մարտի 6 1985 թվական | 18 տարեկան | ![]() |
![]() |
|||||
Մարտ | Ռեկորդ | Ամսաթիվ | Տարիք | Մրցակից | Մրցակցի տարիք | Մարտի վայր | Արդյունք | Մարտի տվյալներ |
Համաշխարհային տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոբի Սթյուարտ (1979)
- Տեդի Ատլաս (1978–1982)
- Կաս Դ’Ամատո (1980–1985)
- Կևին Ռունի (1982–1988)
- Ահարոն Սնուել (1989–1990)
- Ռիչի Ջակետի (1990–1991, 1997)
- Ջեյ Լուսավոր (1995–1996)
- Թոմի Բրուկս (1999–2001)
- Ռոնի Շիլդս (2002)
- Ռոուչ Ֆրեդի (2003–2004)
- Ջեֆ Ֆենեկ (2005)
Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայք Թայսոնը խաղացել է ավելի քան 55 ֆիլմում և սերիալում։
- «Քիք-բռնցքամարտիկը վերադառնում է» (2018)
- «Չինացի վաճառական» (2017)
- «Անվավոր» (2017)
- «9 լեգենդ» (2016)
- «Իփ Ման 3» (2016)
- «Հորատման ռևանշ» (2013)
- «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» (2013)
- «Շատ սարսափ կինո 5» (2013)
- «Տղաները Վեգասից դեպի Բանգկոկ» (2011)
- «Մարդը ընդդեմ բնության» (2011)
- «Չառլ Շինայի ծաղրանք» (2011)
- «Տղաները Վեգասում» (2009)
- «Թայսոն» (2008)
- «Ամբողջական ավարտ» (2007)
- «Ռոկի Բալբոա» (2006)
- «Ե՞րբ ինձ կսիրեն» (2004)
- «Դանդի կոկորդիլոսը Լոս Անջելեսում» (2001)
- «Բոլիվիա» (2001)
- «Սևը և սպիտակ» (1999)
- «Խփի՛ր ոսկորին» (1999)
- «Խենթ հեռուսատեսություն» (1995–2009)
- «Ընկած չեմպիոն։ Մայք Թայսոնի չպատմված պատմություն» (1993)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ Holley David (September 16, 2005)։ «Tyson a Heavyweight in Chechnya»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից September 2, 2017-ին։ Վերցված է July 21, 2017
- ↑ "Майк Тайсон в гостях у Рамзана Кадырова (видео)" Archived August 28, 2017, at the Wayback Machine. (in Russian). NTV. Gazprom-Media. Retrieved July 21, 2017
- ↑ «Mike Tyson»։ biography.com։ Արխիվացված է օրիգինալից August 10, 2016-ին։ Վերցված է August 8, 2016
- ↑ «Local Black History Spotlight: Cumberland Hosptial»։ myrtleavenue.org
- ↑ Видео: Тайсон молится по-арабски перед боем
- ↑ «Майк Тайсон стал веганом»։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 9
- ↑ «Tyson: 'I Want to Be Bitter, But It's Not Who I am'»։ Fox News Channel։ Apr 13, 2011։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին։ Վերցված է 2012 թ․ ապրիլի 7
- ↑ «Past winners of The Ring's year-end awards» (անգլերեն)։ The Ring։ 2012-02-24։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15
- ↑ Mike Tyson – Mitch Green
- ↑ Holyfield vs. Tyson – 'fight of the times' Archived 2012-05-25 at Archive.is, AP via Slam! Boxing, 1997-06-25, Retrieved on March 9, 2007.
- ↑ Dahlberg, Tim. De La Hoya-Mayweather becomes richest fight in boxing history, AP via International Herald Tribune, 2007-05-09, retrieved on November 2, 2007.
- ↑ (հայերեն) Գովազդում Թայսոնը Հոլիֆիլդին է վերադարձնում վերջինիս «ականջի մի մասը։, https://www.youtube.com/watch?v=9KMUnqB_NiU, վերցված է 2019 թ․ օգոստոսի 6
- ↑ Тайсон – МакБрайд. Взвешивание перед боем // Boxnews, 10.06.2005
- ↑ 17,0 17,1 Майк Тайсон: Я больше не хочу позорить бокс. После поражения от Макбрайда бывший чемпион мира объявил о завершении карьеры Archived 2014-03-04 at the Wayback Machine. // Советский спорт, 14.06.2005
- ↑ Tyson announces retirement after quitting vs. McBride // USA Today, 11.06.2005
- ↑ Последний бой Железного Майка: Тайсон vs МакБрайд // Sports.ru
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայք Թայսոն(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Մայք Թայսոն (անգլ.) Internet Movie Database կայքում
- Մայք Թայսոն Թվիթթերում
- Մայք Թասյոնի պաշտոնական էջ(անգլ.)
|