Տղաները Վեգասում
«Տղաները Վեգասում» (անգլ.՝ The Hangover), կատակերգական ժանրի ֆիլմ, ռեժիսոր՝ Թոդ Ֆիլիպս, սցենարիստ՝ Ջոն Լուկաս և Սկոտ Մուրա։ Գլխավոր դերերում՝ Բրեդլի Քուփեր, Էդ Հելմս, Զակ Գալիֆիանակիս և Ջաստին Բարտա։
Ֆիլմը նկարահանվել է 35 միլիոն դոլար բյուջեով և էկրաններին է հայտնվել Հյուսիսային Ամերիկայում 2009 թվականի հունիսի 5-ին։ «Տղաները Վեգասում» ֆիլմը միանգամից վաճառքային հաջողություն է ձեռք բերել և արժանացել է հանդիսատեսների հավանությանը։ Այն դարձել է 2009 թվականի 10-րդ ամենաշատ բյուջե ունեցող ֆիլմը, ամբողջ աշխարհում հավաքելով 467 միլիոն դոլար։ Ֆիլմը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, որպես լավագույն կատակերգական ժանրի ֆիլմ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև հարսանիքը Դագը իր ընկերների և հարսնացույի եղբոր՝ Ալանի հետ որոշում է մեկնել Լաս-Վեգաս լավ ժամանակ անցկացնելու, որտեղ նրանք կանգ են առնում «Սիզար-Պալաս» հյուրանոցում։ Հաջորդ առավոտյան արթնանալով Ֆիլը, Ստյուն և Ալանը փորձում են հիշել անցած օրվա տեղի ունեցածը և պարզվում է, որ իրենց ընկեր Դագը, որի հարսանիքը պետք է տեղի ունենա մի քանի օրից, կորել է։
Բայցի այդ ընկերները ունեն նաև այլ խնդիրներ, Ստյուի բերանից պակասում է մի ատամ, հյուրանոցի համարում տիրում է խառնաշփոթ, լոգարանում վագր է գտնվում, այս ու այն կողմ հավ է վազում, իսկ պահարանում է գտնվում ինչ-որ մեկի երեխան։ Երբ երեք ընկերները, վերցնելով երեխային դուրս են գալիս հյուրանոցից, նրանք տեսնում են Դագի ներքնակը, որը գտնվում է հյուրանոցի տանիքին գտնվող արձանի ձեռքերում։ Երբ ընկերները խնդրում են, որպեսզի բերեն իրենց Մերսեդեսը, դրա փոխարեն նրանց բերում են ոստիկանական ավտոմեքենա։
Իրենց հետքերով գնալով, երեք ընկերները ուղևորվում են հիվանդանոց, որտեղ եղել է Ֆիլը անցած գիշեր, որտեղ, բժշկի խոսքերի համաձայն, պարզվում է, որ նրանք վերցրել են «ռաֆինոլ» թմրանյութը, այն առաջացնում է հիշողության կորուստ։
Բժիշկը նաև պատմում է մատուռում տեղի ունեցած ինչ-որ հարսանիքի մասին, որի մասին նրանք ամբողջ ժամանակ խոսում էին։ Մատուռ գնալուց հետո պարզվում է, որ Ստյուն ամուսնացել է Ջեյդ անունով մի անբարո աղջկա հետ, չնայած նրան, նա արդեն հարաբերությունների մեջ է Մելիսայի հետ, որը իմիջայլող շատ խանդոտ է։
Մատուռից դուրս գալուց հետո եռյակի վրա հարձակվում են ավազակները և տղաները ստիպված են լինում փախչել։ Որից հետո նրանք գալիս են Ջեյդի տուն, որն էլ պարզվում է երեխայի մայրն է։ Ամեն ինչ իմանալ նրանց այդպես էլ չի հաջողվում, քանի որ գալիս է ոստիկանությունը և ձերբակալում է նրանց՝ մեքենան գողանալու համար։
Ոստիկանները ասում են, որ իրենց մեքենան առգրավել են, իսկ նրանց ազատումը հնարավոր է միայն դպրոցական ցուցադրումից հետո (որը էլեկտրաշոկի կիրառման միջոցով ցուցադրում է)։ Իրենց ավտոմեքենան վերադարձնելուց հետո, երեք ընկերները բացոմ են բեռնախցիկը, որտեղից դուրս է թռչում մի մերկ չինացի՝ փայտը ձեռքին։ Նա հերթով ծեծում է տղաներին, որից հետո դիմում է փախուստի։ Այդ ընթացքում Ալանը խոստովանում է, որ ինքն է ըմպելիքների մեջ «ռաֆինոլ լցրել» (մտածելով, որ դա էկստազի է)։ Նա ուզում էր, որ բոլորի համար «լավ» լիներ այդ գիշեր։ Հյուրանոցային համար վերադառնալով նրանք այնտեղ տեսնում են Մայք Թայսոնին, նա պահանջում է այդ երեքից, որպեսզի վերադարձնեն իր վագրին և ներկայացնում է նրանց տեղեկություն կորած Դագի մասին։
Վագրին վերադարձնելուց հետո Մայք Թայսոնը նրանց ցույց է տալիս թաքնված տեսախցիկների նկարահանած կադրերը, որտեղ նրանք գողանում են վագրին և փակում մեքենայի մեջ։ Այդ տեսանյութում Դագը դեռ նրանց հետ էր։ Հյուրանոց գնալու ճանապարհին նրանց Մերսեդեսին կանգնեցնում է Լեսլի Չաուն (այն նույն մերկ չինացին) իր ավտոմեքենայով։ Նա պահանջում է, որպեսզի իրեն վերադարձնեն իրեն պատկանող 80 000 դոլարը, որը այդ գիշեր իր համար շահել էր Ալանը խաղատանը։ Հակառակ դեպքում նա սպառնում է սպանել Դագին, որը նստած էր ավտոմեքենայի հետևի նստահանին, պարկը գլխին քաշած։ Խաղատանը ևս մեկ անգամ 80 000 դոլար հաղթելուց (նրանք հաշվում էին Ալանի խաղաքարտերը) հետո, ընկերները ուղևորվում են Չաուի հետ պայմանագիր կնքելու, բայց ինչպես պարզվում է Չաուի մոտ մի ուրիշ Դագ էր՝ աֆրիկացի-նարկոդիլեր, որը վաճառել էր Ալանին «ռաֆինոլը»։ Նրա հետ խոսակցությունից Ստյուն հանկարծ գլխի է ընկնում, թե, որտեղ կարող է լինել իրենց ընկերը՝ նա գտնվում էր հյուրանոցի տանիքին։ Եռյակը անհապաղ գնում է հյուրանոց, որտեղ էլ գտնումէ Դագին։
Ընկերները հիշում են, որ նրանք ինքներն են Դագին գիշերով ներքնակի հետ միասին բերել տանիք։ Արագ հավաքվելով ընկերները ուղևորվում են տուն, քանի որ հարսանիքը ուր որ է կսկսվեր։ Նրանք հասցնում են, Դագի ու Թրեյսիի հարսանքիը հաջողվում է, իսկ Ստյուն թողնում է իր ընկերուհւն։ Վերջում Ալանը գտնում է Ստյուի լուսանկարչական ապարատը, որի մեջ պահպանված են լինում իրենց արկածային գիշերվա մասին ամբողջ նկարները։ Բոլոր նկարները ցույց են տրվում Flo Rida «Right Round» երգի ներքո[15][16]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար |
---|---|
Բրեդլի Քուփեր | Ֆիլ Վենեկ |
Էդ Հելմս | Ստյուարդ «Ստյու» Պրայս |
Զակ Գալիֆիանակիս | Ալան Գարներ |
Ջաստին Բարտա | Դագ Բիլինգս |
Գրեմ Հիզեր | Ջեյդ |
Ջոնգ Կեն | Լեսլի Չաու |
Սաշա Բարեզի | Թրեյսի Գարներ |
Ջեֆրի Տեմբոր | Սիդ Գարներ |
Սոնդրա Կարի | Լինդա Գարներ |
Հարիս Ռեյչել | Մելիսա |
Մայք Էպս | «Սև» դագ |
Ռոբ Ռիգլ | սպա Ֆրանկլին |
Քլիո Կինգ | սպա Գարդեն |
Մայք Թայսոն | Կամեո |
Բռայեն Քոլեն | Էդի |
Մետ Տոլշ | բժիշկ Վալշ |
Վիգմեն Ջիլյան | Ստեֆանի |
Ֆիլիպս Թոդ | Վերելակում գտնվող տղամարդը |
Մայք Վելերի | Նիկո |
Ջերարդ Բուրքս | Լեոնարդ |
Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 - «Ոսկե գլոբուս» մրցանակ, որպես լավագույն կատակերգական ժանրի ֆիլմ[17]։
- 2010 - Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակ, լավագույն յուրահատուկ սցենարի համար (Ջոն Լուկաս, Սկոտ Մուռ)։
- 2009 - Teen Choice Awards-ի 5 նոմինացիաներ։
Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը հավի ներկայությունը մեկնաբանել է նրանով, որ տղաները ցանկանում էին դրանով կերակրել վագրին։
- Երեք զույգ երկվորյակ և տիկնիկ է օգտագործվել նորածնի համար։
- Երբ տղաներն ուղևորում են Վեգաս, Ալանը (Զակ Գալիֆիանակիս) բացականչում է. «Ճանապարհային արկած», ինչը Թոդ Ֆիլիպսի՝ 2000 թվականին նկարահանած ֆիլմի անունն է։
- Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը հրաժարվել է իր հոնորարի մի մասից, որպեսզի ձեռք բերի ֆիլմի իրավունքների մի մասը։
- Ստյուի բացակայող ատամի համար ոչ մի հատուկ էֆեկտ պետք չի եկել։ Էդ Հելմսը երբեք կտրիչ-ատամ չի ունեցել, և նրա դնովի ատամը պարզապես հանվել է այն տեսարաններում, որտեղ անհրաժեշտ է եղել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/2009/06/05/movies/05hang.html?_r=0
- ↑ http://www.nytimes.com/2009/06/05/movies/05hang.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt1119646/
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.metacritic.com/movie/the-hangover
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 http://www.bbfc.co.uk/releases/hangover-film
- ↑ 9,0 9,1 http://www.filmaffinity.com/es/film986797.html
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.the-numbers.com/movie/Hangover-The
- ↑ http://stopklatka.pl/film/kac-vegas
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 http://www.imdb.com/title/tt1119646/fullcredits
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «The Hangover» Արխիվացված 2010-01-04 Wayback Machine. What-Song.com. Проверено 2011-03-24.
- ↑ «The Hangover: Original Motion Picture Soundtrack». WaterTower Music. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Золотой глобус-2010: киноитоги церемонии
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «Տղաները Վեգասում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների արկածային ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- 2009 ֆիլմեր
- Legendary Pictures ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան արկածային կինոկատակերգություններ
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան բադի մուվի կինոկատակերգություններ
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Բադի մուվի
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր թմրանյութերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նևադայում
- Նևադայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր հարսանիքի մասին