Ապերկոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապերկոտ
Uppercut2.jpg
Ապերկոտը Բռնցքամարտում

Ապերկոտ (անգլ.՝ uppercut), դասական հարված ավանդական բռնցքամարտում։ Շատ հզոր և արդյունավետ հարված, որը հասցվում է արմունկում ծալված ձեռքով ներքին հետագիծիծ, ներքևից վերև, ընդ որում բռունցքը պտտվում է ներս։ Օգտագործվում է մերձամարտում։ Ապերկոտ անվանումը գալիս է անգլերեն բառակապակցությունից, որը թարգմանվում է որպես «կոտրել ներքևից վերև»։

Ապերկոտը սովորաբար ձգտում են հասցնել հակառակորդի կզակին (բայց երբեմն դիպչում են քթին կամ հոնքին), բայց երբեմն նաև իրանին (հատկապես արևային հանգույցին) երբ այն մոտ է հորիզոնական վիճակին։ Ապերկոտը քրոսի հետ մեկ տեղ համարվում է երկու առավել հզոր հարվածները։

Ապերկոտը կորցնում է էներգիայի զգալի մասը հակառակորդների միջև հեռավորության ավելացման դեպքում, քանի որ ձեռքը քիչ է թեքված արմունկում և չի կարող արդյունավետ կերպով փոխանցել հարձակվողի մարմնի աճող շարժման ուժը[1]։

Ապերկոտը օգտագործվում է նաև այլ մարտարվեստներում՝ ձեռնամարտ, քիքբոքսինգ, մուայ-թայ և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Описание апперкота Archived 2009-04-13 at the Wayback Machine. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]