Ջո Ֆրեյզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջո Ֆրեյզեր
Joe Frazier 2010.jpg
Ծնվել էհունվարի 12, 1944(1944-01-12)[1][2]
ԾննդավայրBeaufort, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 7, 2011(2011-11-07)[3][1][2][4] (67 տարեկանում)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունդերասան, բռնցքամարտիկ և հնչյունավորող
Կայքjoefrazier.com
Joe Frazier Վիքիպահեստում

Ջոզեֆ Ուիլյամ Ֆրեյզեր (անգլ.՝ Joseph William "Joe" Frazier; հունվարի 12, 1944(1944-01-12)[1][2], Beaufort, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - նոյեմբերի 7, 2011(2011-11-07)[3][1][2][4], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգի ներկայացուցիչ։ 1964 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Աշխարհի բացարձակ չեմպիոն ծանր քաշային կարգում (WBC վարկած՝ 1970—1973, WBA վարկած՝ 1970—1973)։ Մի շարք հեղինակավոր մարզիկների անվան կողքին գրված է նաև նրա անունը։ Առանձնացել է իր արտասովոր տոկունությամբ։ Այդ պատճառով հայտնի մարզիչ Անջելո Դանդին նրան անվանել է «Էներջայզեր՝ բռնցքամարտի կիսավարտիքում»։

Կարիերան սիրողական բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականից հանդես է եկել սիրողական կարիերայում։ 1964 թվականին Տոկիոյի Օլիմպիադայում Ջոն վաստակել է ոսկե մեդալ՝ գերծանր քաշային կարգում։ Նա կիսաեզրափակչում հաղթել է խորհրդային բռնցքամարտիկ Բադիմ Եմելյանովին, իսկ եզրափակչում՝ Հանդ Հուբերին՝ 3-2 հաշվով։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է դարձել 1965 թվականի օգոստոսին։

1966 թվականին սեպտեմբերին մրցավարների առանձին որոշմամբ, հաղթանակը տվել են Օսկար Բոնավենին։ Ֆրեյզերը երկու անգամ նոկդաունի է ենթարկվել երկրորդ ռաունդում։

1967 թվականի հուլիսին չորրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Ջորջ Չուվալոյին։

1968 թվականի դեկտեմբերին Ֆրեյզերի և Օսկար Բոնավենի միջև տեղի է ունեցել երկրորդ մարտը։ Այս անգամ Ֆրեյզերը հաղթել է դատավորների միաձայն որոշումով։

1969 թվականի սեպտեմբերին յոթերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Ջերի Կվարիին։ Մարտը «Ռինգ» ամսագիրը որակել է որպես «տարվա մարտ»։

1970 թվականի փետրվարին WBA վարկածով մարտ է կայացել Ֆրեյզերի և աշխարհի ծանր քաշային կարգի չեմպիոն Ջիմի Էլիսի միջև։ Ֆրեյզերը 5-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել չեմպիոնին։

Նոյեմբերին մարտ է տեղի ունեցել Ֆրեյզերի, որը աշխարհի բացարձակ չեմպիոն էր ծանր քաշային կարգում, և միջին ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Բոբ Ֆոստերի միջև։ Ֆրեյզերը հակառակորդին նոկաուտի է ենթարկել երկրորդ ռաունդում։

1971 թվականի մարտին Ֆրեյզերը ռինգ է դուրս եկել ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մուհամմեդ Ալիի դեմ։ Ծանր քաշային բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ հանդիպում էին երկու անպարտելի չեմպիոն։ Նրանցից մեկը գործող, մյուսը՝ նախկին չեմպիոններ էին։ 15-րդ ռաունդում Ֆրեյզերը նախկին չեմպիոնին ենթարկել է գեղեցիկ նոկդաունի։ Ալին առաջին անգամ պարտություն է կրել[5]։ Մարտը ստացել է «տարվա մարտ» կարգավիճակը՝ «Ռինգ» ամսագրում։

1972 թվականի հունվարին Ֆրեյզերը 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Տերի Դենիելսային։

Մայիսին նա նոկաուտի է ենթարկել Ռոն Ստենդլերին՝ 5-րդ ռաունդում։

1973 թվականի հունվարին մարտ է տեղի ունեցել անհաղթելի երկու բռնցքամարտիկների՝ Ֆրեյզերի և Ջորջ Ֆորմաի միջև։ Ֆրեյզերը երեք անգամ նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում և երեք անգամ՝ երկրորդ ռաուդում։ Ֆորմանը տեխնիկական նոկաուտի է Ֆրեյզերին ենթարկել երկրորդ ռաունդում։ Մարտը ստացել է «տարվա մարտ» կարգավիճակը՝ «Ռինգ» ամսագրում։

Հուլիսին միավորների առավելությամբ հաղթել է Ջո Բագներին։

1974 թվականին տեղի է ունեցել երկրորդ մարտը Ֆրեյզերի և Մուհամմեդ Ալիի միջև։ Մարտը բաղկացած է եղել 12 ռաունդից։ Մարտի արդյունքում, դատավորների միաձայն որոշմամբ, հաղթանակը տրվել է Մուհամմեդ Ալիին։ Շատերի համար դատավորների որոշումը վիճելի է եղել։

Հունիսին տեղի է ունեցել երկրորդ մարտը Ֆրեյզերի և Ջերի Կվարիի միջև։ Ֆրեյզերը նոկաուտի է ենթարկել իր մրցակցին 5-րդ ռաունդում։

1975 թվականի մարտին կայացել է երկրորդ մարտը Ֆրեյզերի և Ջիմի Էլիսի միջև։ Ֆրեյզերը նոկաուտի է ենթարկել մրցակցին 9-րդ ռաունդում։

Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել երրորդ մարտը Ֆրեյզերի և Մուհամմեդ Ալիի միջև։ Մարտը տեղի է ունեցել 30 ջերմաստիճանի պայմաններում։ Դա եղել է ագրեսիվ և համառ պայքար։ 1-ից մինչև 5-րդ ռաունդ առավելությունը Ալիինն էր, իսկ 6-րդ ռաունդից մինչև 11-րդ ռաունդ մեծ առավելության է հասել Ֆրեյզերը։ Հերթական ռաունդի ժամանակ Ալին ասել է «Թվում է, թե մեռնում եմ»։ 14-րդ ռաունդում Ֆրեյզերի մարզիչը կանգնեցրել է մարտը, որովհետև Ֆրեյզերի ձախ աչքը կուրացել էր (մարզիչը ցույց է տվել նրան երեք մատ և խնդրել է հաշվել և Ֆրեյզերը պատասխանել է «մեկ»)։ Միևնույն ժամանակ Ալին իր անկյունում խնդրել է հանել իր ձեռնոցները («ես շատ եմ հոգնել, հանեք իմ ձեռնոնցերը»)։ Ալիի բժիշկը նշել է, որ նա այլևս չէր կարող դուրս գալ ռինգ։ Մարտի ավարտից հետո Մուհամմեդ Ալին կանգնել է և ուշաթափվել իր անկյունում։ Ինչպե՞ս կավարտվեր մարտը, եթե այն չկանգնեցվեր 6 դատավորների կողմից, հայտնի չէ։ Այդ մարտից հետո Ալին Ֆրեյզերին անվանել է իրենից հետո լավագույն բռնցքամարտիկը և նշել, որ թերագնահատել է իր մրցակցին։ Մարտը ստացել է «Թրիլլեր Մանիլայում» անվանումը և արժանացել է «տարվա մարտ» կարգավիճակին՝ «Ռինգ» ամսագրում։

1976 թվականի հունիսի կայացել է երկրորդ մարտը Ֆրեյզերի և Ջորջ Ֆորմանի միջև։ Ֆրեյզերը նոկաուտի է ենթարկվել 5-րդ ռաունդում։ Այդ մարտից հետո նա ռինգ դուրս չի եկել 5 տարի։

1981 թվականի դեկտեմբերին նա վերադարձել է բռնցքամարտ։ Նա ռինգ է դուրս եկել Ֆլոյդ Կամինգսի դեմ։ Մարտի սկզբում Ֆրեյզերը արդեն գերակշռող առավելություն է ունեցել, բայց մարտի վերջում նա սկսել է հոգնել և վերջին ռաունդներում Կամինգսը հասել է փոքրիկ առավելության։ 10 ռաունդի արդյունքում մարտն ավարտվել է ոչ ոքի։ Ոմանք մտածում էին, որ Կամինգսը հաղթել է։ Այդ մարտից հետո Ֆրեյզերը հեռացել է բռնցքամարտից։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն, որպես դերասան, հայտնվել է մի քանի ֆիլմում։ Այդպես նա հայտնվել է «Ռոկկի» ֆիլմի կարճ էպիզոդում (1976)՝ ներկայացնելով բռնցքամարտիկներին մարտից առաջ։ 1994 թվականին նկարահանվել է «Հրեշտակների կացարան» ֆիմում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կին՝ Ֆլորենցիա Ֆրեյզեր։

Երեխաներ՝ Ջո-Նետա Ֆրեյզեր, Նատաշա Ֆրեյզեր, Մարկուս Ֆրեյզեր։

Մարվիս Ֆրեյզեր՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգի ներկայացուցիչ։ 1983 թվականին հաղթել է Ջո Բանգերին, որին 1973 թվականին հաղթել է նաև Ջո Ֆրեյզերը։

Ժակլին Ֆրեյզեր Լայդ՝ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնուհի։ 2001 թվականին պարտություն է կրել Լեյլա Ալիից, որը եղել է Մուհամմեդ Ալիի աղջիկը[6]։

Ջո Ֆրեյզեր Կրտսերը նույնպես եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ջո Ֆրեյզերին ախտորոշել են լյարդի քաղցկեղ։ Այս տխուր լուրի մասին հասարակությանը հայտնել է բռնցքամարտիկի մենեջեր Լեսլի Վուլֆը[7]։

2011 թվականի նոյեմբերի 7-ին Ֆիլադելֆիայի հոսպիսում մահացել է Ջո Ֆրեյզերը[8]։

Ջո Ֆրեյզերի ամենավտանգավոր մրցակից Մուհամեդ Ալին ներկա է եղել Ջոյի հուղարկավորությանը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]