Մարվիս Ֆրեյզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարվիս Ֆրեյզեր
Marvis Frazier 1996.jpg
Ծնվել էհոկտեմբերի 9, 1960(1960-10-09) (59 տարեկան) կամ սեպտեմբերի 12, 1960(1960-09-12) (59 տարեկան)
ԾննդավայրԲոֆորտ շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունբռնցքամարտիկ

Մարվիս Ֆրեյզեր (անգլ.՝ Marvis Frazier, հոկտեմբերի 9, 1960(1960-10-09) կամ սեպտեմբերի 12, 1960(1960-09-12), Բոֆորտ շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգի ներկայացուցիչ։ Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն՝ ծանր քաշային կարգում։ ԱՄՆ 1980 թվականի սիրողական չեմպիոն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարվիսը գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջո Ֆրեյզերի որդին է։ Նրա եղբայրը` Ջո Ֆրեյզեր-կրտսերը (Հեկտոր Ֆրեյզեր), և քույրը՝ Ժակլին Ֆրեյզեր-Լայդը նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ են։ Ժակլինը միջին ծանր քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն։

Կարիերան սիրողական բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարվիսը բարձր է գնահատվել, որպես հեռանկարային բռնցքամարտիկ։ 1979 թվականին եղել է «Ոսկե ձեռնոցներ» ազգային մրցաշարի հաղթող՝ գերծանր քաշային կարգում, իսկ 1980 թվականին՝ AAU (Սիրողական բռնցքամարտի ԱՄՆ ազգային առաջնություն) ազգային առաջնության չեմպիոն։ Սիրողական բռնցքամարտում իր հաշվին գրանցած ռեկորդը բաղկացած է 56 հաղթանակից և 2 պարտությունից։ Սիրողական կարիերայի լավագույն հաղթանակները եղել են Միթչ Գրինի, Ռիմ Ուիզերսպումի, Ջեյմս Սմիթի և Թոնի Թաբսի դեմ։ Վերջինս հետագայում ռևանշ է պահանջել։ Նա հաղթել է նաև սիրողական բռնցքամարտի աստղ Ջիմ Քլարկին։ 1980 թվականին պարտություն է կրել Ջեյմս Բրոադից։

1979 թվականի պատանիների աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Մարվիս Ֆրեյզերը որոշում է ընդունել մասնակցել պատանիների աշխարհի առաջնությանը։ Երկրպագուները մեծ հետաքրքրությամբ սպասում էր այդ շնորհալի մարզիկի ռինգում հայտնվելուն։ Եվ Մարվիսը արդարացրել է երկրպագուների սպասումները։

Իր 31-րդ մարտը, որը միևնույն ժամանակ նրա առաջին միջազգային մարտն էր, 18-ամյա Մարիսն ավարտին է հասցրել երկրորդ ռաունդի 30-րդ վայրկյանին՝ նոկաուտի ենթարկելով կանադացի Դանիել Գոգուենին։ Դրանից հետո Ֆրեյզերը և Յագուբկինը հայտնվել են կիսաեզրափակչում։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մարզիկի նորամուտը եղել է 1980 թվականին։ Նրա առաջին մրցակիցը եղել է Ռոջեր Տրուպը, որին նոկաուտի է ենթարկել 3-րդ ռաունդում։

1983 թվականին հաղթել է Ջեյմս Բրոադին և Ջո Բագներին։ Վերջինիս հետ 1973 թվականին մենամարտել էր նաև իր հայրը։

1983 թվականի նոյեմբերի 25-ին Մարվիս Ֆրեյզերը ռինգ է բարձրացել Լարի Հոլմսի դեմ։ Ֆրեյզերի մարզչական գրասենյակը առաջնային տեղ էր տալիս մարզիկի արագաշարժությանն և երիտասարդությանը, որով նա զգալիորեն գերազանցում էր իր հակառակորդին։ Առաջին րոպեներին Ֆրեյզերը իջեցրել էր ձեռքերը կարածալքերի վրա և աշխուժորեն շարժում էր գլուխը առաջ և հետ՝ հրապուրելով Հոլմսին։ Այնուամենայնիվ Հոլմսը իր երկար աջ ձեռքով հարվածեց Ֆրեյզերին և ավելացրեց իր հաշվին 8 միավոր։ Ընդամենը առաջին ռաունդի ավարտից մի քանի վայրկյան առաջ մրցադատավորները կանգնեցրել են մարտը՝ հաղթանակը տալով Հոլմսին, որը տեխնիկական նոկաուտի էր ենթարկել իր հակառակորդին։ Սպորտային մի շարք լրագրողներ քննադատում էին Մարվիսի հայր-մարզիչ Ջո Ֆրեյզերին։

Հոլմսից պարտություն կրելուց հետո նա շարունակել է իր կարիերան։ Հաջորդ վեց մարտը ավարտել է հաղթանակներով։ Դրանց թվում էր նաև աշխարհի ապագա չեմպիոնների՝ Բերնարդ Բենտոնի և Ջեյմս Սմիթի դեմ տարած հաղթանաները։ Կարևոր էին նաև Խոսե Ռիբալտի, Ջեյմս Տիլիսի և անհաղթելի Ֆունսո Բանջոյի դեմ մղված հաղթանակները։

1986 թվականի հուլիսի Ֆրեյզերը ռինգում հանդիպել է Մայք Թայսոնի հետ։ Առաջին ռաունդի սկզբին Թայսոնը հակառակորդին նետել է անկյուն և նրան հասցրել է աջ ապերկոտ, ինչից հետո Ֆրեյզերը ցնցվել է։ Օգտվելով այդ առիթից՝ Թայսոնը միանգամից հասցրել է մի քանի ուժեղ հարված, որից Ֆրեյզերը ընկել է գետնին։ Մրցադատավորը սկսել է հաշվել, բայց տեսնելով, որ Ֆրեյզերն անզգայորեն պառկած է, դադարեցրել է հաշիվը։ Դա ծանր նոկաուտ է եղել։ Ֆրեյզերը ուշքի է եկել մի քանի րոպե անց։ Ֆրեյզերին նոկաուտի ենթարկելու համար Թայսոնին անհրաժեշտ է եղել միայն 30 վայրկյան։ Այդ մարտը Թայսոնի պրոֆեսիոնալ կարիերայում եղել է ամենակարճը։ Մարտից հետո Ֆրեյզերը ունեցել է ևս երեք մարտ՝ քիչ հայտնի բռնցքամարտիկների դեմ։ 1988 թվականին նա անց է կացրել իր վերջին հանդիպումը՝ հաղթելով Ֆիլիպ Բրաունին։ Դրանից հետո նա ավարտել է իր կարիերան՝ 19 հաղթանակ և 2 պարտություն արդյունքով։

Բռնցքամարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնցքամարտիկի կարիերան ավարտելուց հետո նա նշանակվել է նախարար և եղել է Բանտային միջազգային ասոցիացիայի ակտիվ անդամ։

Ջեյմս Փիթերի հետ «Հանդիպե՛ք Մարվիս Ֆրեյզերին։ Ծխող Ջոյի որդու պատմությունը» (անգլ.՝ «Meet Marvis Frazier: The Story of the Son of Smokin' Joe») գիրքի համահեղինակն է, որը լույս է տեսել 2013 թվականին[2]։

Մարտերի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ Տարեթիվ Հակառակորդ Մարտի վայր Ռաունդներ Լրացուցիչ տեղեկություն Արդյունք
21 1988 թվական հոկտեմբերի 27 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլիպ Բրաուն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Convention Center, Տուսոն, Արիզոնա, ԱՄՆ 10 UD Հաղթանակ
20 1987 թվական օգոստոսի 10 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբերտ Էվանս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hilton, Սեկոկուս, Նյու Ջերսի, ԱՄՆ 10 UD Հաղթանակ
19 1987 թվական հունվարի 1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմ Ֆիշեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hilton, Սեկոկուս, Նյու Ջերսի, ԱՄՆ 10 TKO2 Հաղթանակ
18 1986 թվական հուլիսի 26 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Թայսոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Civic Center, Նյու Յորք, ԱՄՆ 10 TKO1 Պարտություն
17 1986 թվական փետրվարի 23 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյմս Սմիթ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Auditorium, Ռիչմոնդ (Կալիֆոռնիա), Կալիֆոռնիա, ԱՄՆ 10 UD Հաղթանակ
16 1985 թվական սեպտեմբերի 11 Կուբա Խոսե Ռիբալտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Trump Casino Hotel, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ 10 MD Հաղթանակ
15 1985 թվական մայիսի 20 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյմս Տիլիս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Lawlor Events Center, Ռինո, Նևադա, ԱՄՆ 10 UD Հաղթանակ
14 1984 թվական դեկտեմբերի 5 Մեծ Բրիտանիա Ֆունսո Բանջո Մեծ Բրիտանիա Alexandra Pavilion, Մասվել Հիլ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 10 PTS Հաղթանակ
13 1984 թվական հոկտեմբերի 23 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բերնարդ Բենտոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Atlantis Hotel & Casino, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ 10 UD Հաղթանակ
12 1984 թվական սեպտեմբերի 25 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դևիդ Ստարկի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Halloran Plaza Hotel, Պենսակուեն, Նյու Ջերսի, ԱՄՆ 8 TKO1 Հաղթանակ
11 1983 թվական նոյեմբերի 25 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լարի Հոլմս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիզարս Պելաս, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ 12 ТКО1 Պարտություն
10 1983 թվական հունիսի 4 Մեծ Բրիտանիա Ջո Բագներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sands Casino Hotel, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ 10 UD Հաղթանակ
9 1983 թվական ապրիլի 10 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյմս Բրոադ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Resorts International, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ 10 UD Հաղթանակ
8 1983 թվական մարտի 7 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Կոեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sheraton Charleston Hotel, Չարլսթոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ 10 TKO2 Հաղթանակ
7 1983 թվական փետրվարի 8 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամոս Հեյնս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Tropicana Hotel & Casino, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ 10 TKO5 Հաղթանակ
6 1981 թվական սեպտեմբերի 16 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գայ Կազալե Ամերիկայի Միացյալ Նահանգներ Caesars Palace, Outdoor Arena, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ 8 RTD4 Հաղթանակ
5 1981 թվական օգոստոսի 22 Տոնգա Տոնի Պուլու Ամերիկայի Միացյալ Նահանգներ Showboat Hotel & Casino, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ 6 UD Հաղթանակ
4 1981 թվական մայիսի 11 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթիվ Զոուսկի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիոսան կվեր Գարդենн, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ 6 KO6 Հաղթանակ
3 1981 թվական ապրիլի 10 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մելվին Էփս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Felt Forum, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ 6 UD Հաղթանակ
2 1980 թվական հոկտեմբերի 10 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դեննիս Ռիվերս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Felt Forum, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ 4 ТКО2 Հաղթանակ
1 1980 թվական սեպտեմբերի 12 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոջեր Տրուպա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Felt Forum, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ 4 ТКО3 Հաղթանակ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase Data Dumpsشـــراءاثاث مــستعمل بالــریاض 0508210186.
  2. «Meet Marvis Frazier» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին։ Վերցված է 2013-08-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]