Ամերիկյան պիտբուլտերիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան պիտբուլտերիեր
American Pit Bull Terrier - Seated.jpg
Տեսակ շան ցեղատեսակ
Մականուններ պիտբուլ
Բնաշխարհ ԱՄՆ
Առանձնահատկություններ
Զանգված 18-40 կգ
Գույն ցանկացած գույն
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ամերիկյան պիտբուլտերիեր (անգլ.՝ American Pit Bull Terrier), կրճատ՝ պիտբուլ (Pitbull), ամերիկյան շան ցեղատեսակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտբուլը բաժանվում է երկու տեսակի՝ տերիեր և բուլդոգ, հանդիպում է նաև այս երկու տեսակների խառնուրդը։ Քաշը չունի խիստ սահմանափակումներ և կարող են տարբերվել 12-36 կգ, բայց նորմալ քաշը 14-28 կգ է։ Պիտբուլի մաշկը կարող է լինել ամեն ձև՝ պինդ, վագրանման, նշաններով։ Ականջները կարող են կտրած լինել և կարող են կտրած չլինել։ Պոչը սովորաբար չեն կտրում։ Գլուխը կարող է լինել ինչպես բուլդոգի գլուխը՝ լայն և կարճ։

Պիտբուլտերիերների բնավորություններից մեկը ուժեղ կամքն է, նրանք աչքի են ընկնում իրենց համարձակությամբ և ուժեղ մարտական ոգով։ Պիտբուլտերիերները իրենց ընդհանրապես անհարմար չեն զգում սովորական բնակարանում, բայց նրանց անհրաժեշտ են կանոնավոր սպորտային զբոսանքներ և շփում իրենց հարազատների հետ։ Նրանք իրենց շատ հարմար են զգում հյուրընկալ ընտանիքում, այնպես որ անընդհատ մենակ լինելը շատ բացասական է ազդում շների հոգեբանության վրա։ Պիտբուլտերիերների նվազագույն խնամքը պետք է լինի լողացնելը և բուրդը սանրելը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան որ պիտբուլտերիերը տերիերների նախահայրն է, բայց մինչ այժմ չի ընդունվել Համաշխարհային շնային ֆեդերացիայի (FCI) կողմից։ Արտաքին տեսքը չունի որևէ խիստ չափանիշներ։ Ամերիկյան պիտբուլտերիերի ցեղատեսակը գրանցված է ՆՓՀ-ում և արգելված է բոլոր Եվրամիության երկրներում։ Իսկ մնացած երկրներում ստեղծված են մի շարք խիստ կանոններ պիտբուլտերիերի համար։

Պիտբուլտերիերները միշտ եղել են բավականին հայտնի ցեղատեսակ՝ Ամերիկայում։ Այնտեղ շատ տարածված է կռվացնել իրենց շներին ուրիշների հետ։ Ցեղատեսակի ստեղծման համար օգտագործել են բուլդոգներ և տերիերներ։ Առաջին պիտբուլից ստացել են ուժ և վճռականություն, տերիերից արագ արձագանքում, որը տեսակին դարձրեց իսկական մեքենա մարտերի, որսերի և փրկարար որոնումների համար։

ԱՄՆ-ում ապօրինի հայտնությունից հետո պիտբուլտերիերներին պահել են խիստ հսկողության տակ, տեսակի բազմացումը արգելելու համար։

Այս օրերում ամերիկյան պիտբուլտերիեր հայտնի է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԱՊՀ-ում։ Պիտբուլտերիերներին օգտագործում են ինչպես ամերիկյան այնպես էլ ռուսական ոստիկանություններում։ Նրանք ունեն սուր հոտառություն և թմրանյութի որոնման մասնագետներ են։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտբուլտերիեր (անգլ.՝ pit - փոս մարտերի համար) նշանակում է մարտական բուլտերիեր։ Սկզբում նրան անվանել են «փոս շուն», «հաֆ էնդ հաֆ», «բուլենդտերիեր», «ամերիկյան բուլտերիեր», «յանկի տերիեր», և վերջնական անունը «պիտբուլտերիեր»։

Ցեղատեսակի չափանիշը՝ UKC-ով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծագման երկիրը՝ ԱՄՆ
  • Գլուխը չոր, միջին երկարության, ուղղանկյուն, ականջների միջև գտնվող գանգը հարթ և լայն, այտերը՝ ուռուցիկ
  • Դունչը ունի քառակուսի ձևաչափ, լայն և խորը
  • Ծնոտը ուժեղ, ամուր
  • Կծում է մկրատի նման
  • Ականջները կամ բնական են, կամ կտրած, խիստ նշանակություն ունեն
  • Աչքերը նշաձև են
  • Կարող է լինել ցանկացած գույնի
  • Վիզը չոր, մկանոտ, փոքր ինչ ուռուցիկ է
  • Ուսերը ուժեղ, մկանոտ, լայն և թեք են
  • Մեջքը կարճ և ուժեղ է
  • Մեջքը մի փոքր ուռուցիկ է։ Պոչը մի փոքր ձիգ է
  • Կրծքավանդակը խորն է, բայց ոչ շատ լայն։ Կողիկները ունեն չափավոր ուռուցիկություն, սերտորեն միացված են իրար հետ, առաձգական է, կեղծ կողիկները նույնպես երկար են
  • Համեմատաբար այս ցեղատեսակի պոչը կարճ է իր չափերից, ցածր մատակարարությամբ
  • Վերջույթները երկար են, կլոր և ամուր։ Ոտքերը միջին չափի
  • Թեթև շարժումով և առաձգական են
  • Կոնքերը երկար, մկանոտ են։ Բուրդը փայլուն է, կարճ, ամուր կցված է մաշկին, պոչը անմազ է
  • Քաշը ոչ մի դեր չի խաղում

Ֆիլմեր պիտբուլտերիեր ցեղատեսակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]